User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Նավակը սիրո

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նավակը սիրո

    Ես սիրում եմ քեզ թեթև ու նուրբ,
    Թիթեռնիկի թևից բարակ,
    Ծաղկից անուշ:

    Սիրում եմ քեզ օդից էլ պարզ,
    Ջրից զուլալ, ամպից մաքուր:

    Քեզ սիրում եմ արեգից վառ,
    Լուսնուց կրքոտ աստղերից վեր:

    Սիրում եմ քեզ գիշերից լուռ,
    Վայրկյանից դուրս, դարից հզոր:

    Սիրում եմ քեզ քնքուշ ու նուրբ,
    Զով քամու հպվանքի պես:


    Արխիվներումս գտա, պարզվումա ես կարողացել եմ այսպես սիրել, բայց հիմա այդ ԵՍ-ը նույն հիմիկվա ԵՍ-ը չի,
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  2. #2
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նավակը սիրո

    Երբ

    Երբ ես քոնը չէի,
    Երբ դու իմը չէիր,
    Այլ երազ էիր հեռու անէական,
    Երազանք էիր մաքուր ու զուլալ:

    Երբ ես անհոգ էի ծաղիկի նման,
    Ու ժպտում էի արևի նման,
    Երբ քեզ գրկեցի, քո միջով անցա,
    Երբ սրտիս կեսը այնտեղ մոռացա:

    Երբ փչեց քամին, կյանքը փոթորկեց,
    Երբ քշեց տարավ տափաստան գցեց,
    Երբ ծաղիկը չորացավ թափվեց,
    Երբ արմատներից հետ փշերով պատվեց:

    Երբ առաջին անգամ փուշը քեզ ծակեց,
    Ու սև ամպերով երկուսիս պատեց,
    Երբ դու հպարտ աչքերդ փակեցիր,
    Երբ ոտքի հարվածով նրան ջնջեցիր:

    Երբ ժամանակ անցավ, արմատը շնչեց,
    Երբ ծաղկի փոխարեն մոլախոտ աճեց,
    Երբ մոլախոտը բոլորին խեխտեց,
    Ու իր անցյալը գիշերում ջնջեց,

    Սիրտը քարացավ ու սևով պատվեց,
    Թախծի սառույցը նրան զգույշ ճզմեց…

    2006 հուլիս

    Ավելացվել է 16 րոպե անց
    Թախիծ

    Թափանցիկ առավոտ, որ այդպես գաղտնի ու նուրբ շոյանքով երկրին ես հպվում, ինձ էլ դու շոյիր, ու քո նուրբ ձեռքով թախիծը սրտիս ցողին նվիրի, որ նա ամեն օր տերևին նստի ու իմ փոխարեն արցունք կաթեցնի, ու մի կես դարում այն կվերածվի ցողի արցունքից կաթեցված ծովի:
    Թախիճը իմ նվիրիր ամպին, որ ամեն անգամ երբ անձրև անի մի կաթիլ արցունք թախիծից պոկվի: Դու այն նվիրի քամուն խելագար, որ ամեն անգամ փոթորկանալուց մի փշուր թախիծ երկրով սավառնի:
    Դու այն նվիրիր սարերին իմ սեգ, ծառերին, խոտին, վերջում արևին: Որ ծիածան կապի թախծի գույներից:
    Բայց սրտին հանկարծ թախիծը չտաս, որ չպատռվի… իմ սրտի նման…
    Վերջին խմբագրող՝ Apsara: 30.07.2007, 04:35: Պատճառ: Գրառման ավելացում
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նավակը / The Boat / Das Boot
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 25.08.2010, 14:11
  2. Սիրո տողեր
    Հեղինակ՝ Cindy, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 09.10.2008, 21:43
  3. Սիրո Հանգույց
    Հեղինակ՝ Tom, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 29.01.2008, 23:23
  4. Որն՞ է սիրո մեջ ազատությունը...
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 16.11.2007, 16:19
  5. Հայտնություն սիրո
    Հեղինակ՝ lili-4, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 19.04.2007, 15:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •