Խոստովանություն
Առաջին անգամ, երբ սիրահարվեցի այնպիսի
սպիտակ, վարդագույն սիրով: Առաջին անգամ
ես արտասվեցի բոլորից թաքուն, միայն
Աստծու մոտ, ու աղոթեցի, որ նա ինձ ների,
Քանզի, իմ սերն առաջին դարձավ քրոջս
համար ամուսին:
Ու երբ գտա երկրորդ տղային, փորձեցի սիրել,
նվիրվել անգին: Բայց տանջեցի այդպես ոմն
մի խեղճի: Ու առանց այդ էլ ջարդոտված
սրտին, մի ուժգին հարված ես ավելացրեցի:
Եվ նորից, կրկին Աստծուն դիմեցի, խնդրեցի.
" Ներիր, չեմ կարող սիրել: Ազատիր ինձ այս
տանջալից բեռից:" Ու Աստված լսեց,
հեռացրեց նրան, սարքելով անհույս սրտից
հաշմանդամ:
Որաշեցի, որ չեմ կարող սիրել: Որ պիտի շրջեմ
ու մարդկանց օգնեմ: Որ պիտի ինձ Աստծուն նվիրեմ
Գարուն էր, անձրև, ցեխոտ ու քամոտ:
անտառ էր, եղևնի, ծիծաղ ու հորդոր:
Մի ձեռքի սեղմում ու անուն մի ճիչ,
որ սարքեց ինձ գերին իր ընդմիշտ:
Առաջին անգամ սիրեցի հոգին,
այնպիսի մի մուգ, սև կարմիր գույնով:
Առաջին անգամ ես արտասվեցի,
Սիրո կարոտից լցված իմ սրտով:
Ու չաղոթեցի, այնժամ մոռացա,
որ Աստված է ինձ շնորհել պարգև:
Ես այն խլեցի, իսկույն մոռացա,
թե ծնող, թե սուրբ խոստումն իմ տված:
Երջանիկ էի, անչափ երջանիկ,
երազում էի մի կույս ընտանիք:
Աստված բարկացավ ու ընծան այդ նուրբ
դարձրեց մի լուրջ փորձություն:
Հիմա նորից եմ աղոթում Աստծուն.
"Խնդրում եմ, Աստված, ներիր, որ
միայն մեկին եմ սիրել ու քեզ մոռացել:
Ներիր, որ այն սերը կրծքումս ծնված
միայն մեկին եմ տվել, նվիրել:
Ներիր, որ ընծան քո ընծաների
խլեցի այդպես ու ինձնով արի:"
Գիտեմ, որ երբեք երբեք չեմ սիրի
Այնպիսի սիրով, ինչպես որ նրան:
Ու գիտեմ, ոչինչ ոչինչ չի լինի:
Կլինի միայն այն նույն ճանապարհն,
Որ հազար տարի, հազար ոտքերով
Բացվել է անտառում կյանքի:
Ու չենք կարող, ոչ դու, ոչ էլ ես
ետ բերել անցյալն, հուշերն իմ անգին,
Ինձ մնում է միայն մոռանալ ու ապրել կրկին...
2.04.2007
Էջանիշներ