User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Նավակը սիրո

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նավակը սիրո

    Երեխեք այս բանաստեղծությունը 10-րդ դասարանում եմ գրել, մի քիչ զգացվումա, որ սկսնակ եմ

    Անցած գարուն իմ մեջ ասես
    Փոթորկում էր գարնան քամին,
    Սիրտս ասես տեղից թռել,
    Բաբախում էր ուժգին կանչով,
    Եվ ամեն ծառ, ամեն տերև
    Իմ մեջ ասես նոր սեր ծնում,
    Եվ ժպիտը դեմքիս դաջած,
    Անցնում էի մարդկանց միջով:
    Այդ ժամանակ ինձնից ուժեղ
    Չկար ոչոք այս աշխարհում:
    Իսկ այս գարուն ինչ է եղել,
    Ինչու իմ մեջ չեն փոթորկում
    Գարնան ուժեղ փոթորիկներ,
    Սիրտս հանգիստ, միապաղա,
    Բաբախում է կրծքիս տակին:
    Ինչու իմ մեջ դեռ ձմեռ է,
    Դեռ ձմեռ է, ցուրտ ու սառույց:
    Ինչու գարնան ծիծեռնակը
    Բույն չի դնում իմ մարմնում:
    Եվ միգուցե այդ ժամանակ
    Հալչե սառույցն ու ցուրտը ցրվի,
    Եվ գետերը երակներով հոսեն
    Հոսեն հասնեն սրտիս պաղած,
    Եվ սառույցը քշեն տանեն,
    Եվ արթնացնեն մի սեր քնքուշ:
    Այդ ժամանակ ես կարթնացնեմ
    Մարդկանց միջի քնած գարւնն,
    Ու մի ծաղկով, ծիծեռնակով,
    Ու մի կյանքով, մի հայացքով,
    Ես գարուններ մարդկանց կտամ:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  2. #2
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Նավակը սիրո

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու մի ծաղկով, ծիծեռնակով,
    Ու մի կյանքով, մի հայացքով,
    Ես գարուններ մարդկանց կտամ:
    սիրում էմ լավատեսական և բարի բանաստեղծություններ
    ...

  3. #3
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    52
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Նավակը սիրո

    Կրկին ուզում եմ ասել, որ ինձ շատ դուր եկան գրվածքներդ ու մեկ անգամ ևս կարդացի բոլոր այստեղ գրածդ բանաստեղծությունները... Ապրես, լավն են Ճիշտ է, գուցե բանաստեղծական կառուցվածքի տեսանկյունից (արտաքնապես) հանճարեղ չեն այս ստեղծագործությունները, բայց մի կողմ թողնելով դա ու փորձելով հասկանալ, թե ինչ զգացմունք ու մտքեր են թաքնված այդ տողերի տակ (ներքնաշխարհում) հասկանում եմ, որ դրանք գեղեցիկ են ու հենց դրանց համար են, որ այդպես դուր են գալիս ինձ...

    Ապրես...
    Թող քո նավակը սիրո անվնաս հասնի ու գտնի իր հարազատ հանգրվանը...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  4. #4
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նավակը սիրո

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրես, լավն են Ճիշտ է, գուցե բանաստեղծական կառուցվածքի տեսանկյունից (արտաքնապես) հանճարեղ չեն այս ստեղծագործությունները, բայց մի կողմ թողնելով դա ու փորձելով հասկանալ, թե ինչ զգացմունք ու մտքեր են թաքնված այդ տողերի տակ (ներքնաշխարհում) հասկանում եմ, որ դրանք գեղեցիկ են ու հենց դրանց համար են, որ այդպես դուր են գալիս ինձ...
    Համամիտ եմ ihusik- հետ Ապրես Վարդուհի ջան
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  5. #5
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նավակը սիրո

    Նվիրում եմ աշխարհին իմ սրտի կտորներից մեկը, շատ դժվար էր կայացնել այս որոշումը:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  6. #6
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նավակը սիրո

    Խոստովանություն

    Առաջին անգամ, երբ սիրահարվեցի այնպիսի
    սպիտակ, վարդագույն սիրով: Առաջին անգամ
    ես արտասվեցի բոլորից թաքուն, միայն
    Աստծու մոտ, ու աղոթեցի, որ նա ինձ ների,
    Քանզի, իմ սերն առաջին դարձավ քրոջս
    համար ամուսին:

    Ու երբ գտա երկրորդ տղային, փորձեցի սիրել,
    նվիրվել անգին: Բայց տանջեցի այդպես ոմն
    մի խեղճի: Ու առանց այդ էլ ջարդոտված
    սրտին, մի ուժգին հարված ես ավելացրեցի:
    Եվ նորից, կրկին Աստծուն դիմեցի, խնդրեցի.
    " Ներիր, չեմ կարող սիրել: Ազատիր ինձ այս
    տանջալից բեռից:" Ու Աստված լսեց,
    հեռացրեց նրան, սարքելով անհույս սրտից
    հաշմանդամ:

    Որաշեցի, որ չեմ կարող սիրել: Որ պիտի շրջեմ
    ու մարդկանց օգնեմ: Որ պիտի ինձ Աստծուն նվիրեմ

    Գարուն էր, անձրև, ցեխոտ ու քամոտ:
    անտառ էր, եղևնի, ծիծաղ ու հորդոր:
    Մի ձեռքի սեղմում ու անուն մի ճիչ,
    որ սարքեց ինձ գերին իր ընդմիշտ:

    Առաջին անգամ սիրեցի հոգին,
    այնպիսի մի մուգ, սև կարմիր գույնով:
    Առաջին անգամ ես արտասվեցի,
    Սիրո կարոտից լցված իմ սրտով:
    Ու չաղոթեցի, այնժամ մոռացա,
    որ Աստված է ինձ շնորհել պարգև:
    Ես այն խլեցի, իսկույն մոռացա,
    թե ծնող, թե սուրբ խոստումն իմ տված:

    Երջանիկ էի, անչափ երջանիկ,
    երազում էի մի կույս ընտանիք:

    Աստված բարկացավ ու ընծան այդ նուրբ
    դարձրեց մի լուրջ փորձություն:

    Հիմա նորից եմ աղոթում Աստծուն.
    "Խնդրում եմ, Աստված, ներիր, որ
    միայն մեկին եմ սիրել ու քեզ մոռացել:
    Ներիր, որ այն սերը կրծքումս ծնված
    միայն մեկին եմ տվել, նվիրել:
    Ներիր, որ ընծան քո ընծաների
    խլեցի այդպես ու ինձնով արի:"

    Գիտեմ, որ երբեք երբեք չեմ սիրի
    Այնպիսի սիրով, ինչպես որ նրան:
    Ու գիտեմ, ոչինչ ոչինչ չի լինի:
    Կլինի միայն այն նույն ճանապարհն,
    Որ հազար տարի, հազար ոտքերով
    Բացվել է անտառում կյանքի:

    Ու չենք կարող, ոչ դու, ոչ էլ ես
    ետ բերել անցյալն, հուշերն իմ անգին,
    Ինձ մնում է միայն մոռանալ ու ապրել կրկին...

    2.04.2007
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  7. #7
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նավակը սիրո

    Apsara ջան տխրեցի՝ կարդալով «Խոստովանություն»-ը
    Հոյակապ ես գրել,ապրես
    Կարդացի ու, կարծես թե հասկացա, թե որտեղից է
    Եթե չեմ կարող իսկապես սիրել, ապա կխաղամ այդ սերը անվերջ
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  8. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նավակը սիրո

    Վարդուհի ջան, «Խոստովանությունդ» շատ հետաքրքիր էր գրված ու ահավոր հուզիչ... Ես էլ կարդալիս ակամա ստորագրությունդ հիշեցի...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #9
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նավակը սիրո

    Անցավ 10 օր, ես շատ բան արեցի այս օրերի ընթացքում: ահա իմ վերջին սիրային բանաստեղծությունը, սրանով վերջակետ եմ դնում այն ամենին ինչ կապված է զգացմունքի հետ:


    Գիշերային, լուռ, հաճելի,
    Ինչ-որ պատրանք քեզ կայցելի,
    Մեղմ կժպտա, կգուրգուրի,
    Քնքուշ ձեռքով քեզ կհպվի,

    Հին ու ծանոթ մի մեղեդի,
    Սրտիդ միջից լուռ կհնչի,
    Դու կժպտաս ու կարոտից,
    Սպիտակ բարձդ կարցունքոտվի:

    Ու մի փոքրիկ ևս ծնվեց, երբ այնտեղ ինձ մի մեծ վարդերի փունջ նվիրեցին, իսկ մի քանի օր հետո վարդերը առանց իրենց տեսքը կորցնլու թոշնեցին


    Վարդի բուրմունք,
    Տխուր հուզմունք,
    թերթիկ-թերթիկ,
    Կաթիլ-կաթիլ,
    վարդը թափվեց,
    Արցունքն հոսեց...
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  10. #10
    Լիարժեք անդամ Taurel. . . .-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Հասցե
    Yerevan Armenia , Geneva Switzerland
    Գրառումներ
    133
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նավակը սիրո

    Ծանոթ հոգեվիճակ էր....................................... Առային սերը չի հաջողվում..................... Ու փորձում ես քո անցյալ կոչվող քարը գցել ուսերիցդ անդունդը, բայց այն ընկնումա ուրիշների ուսերին......................սկսում ես քեզ մեղադրել , թե ինչ անփույթն էիր..............բայց դա էլ անցնումա, ու դառնում սովորական.......... լավ ես գրում, ապրես

    Ավելացվել է 4 րոպե անց
    վերևում գրածս վերաբերվում էր Խոստովանանք բանաստեղծությանդ:
    Վերջին խմբագրող՝ Taurel. . . .: 07.08.2007, 20:44: Պատճառ: Գրառման ավելացում
    © 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
    Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....

  11. #11
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նավակը սիրո

    Սիրտս լռել է,
    Արդեն վաղուց ձայնը կտրել է,
    Ու չի խառնվում իմ գործերին:

    Սիրտս լռել է,
    Արդեն զզվել է անվերջ պայքարից,
    Ու չի ուզում մասնատվել կրկին:

    Սիրտս լռել է,
    Շունչը փչել է անիմաստ վազքից,
    Ու չի դիմանա հաջորդ հարվածին:

    Սիրտս լռել է,
    Արդեն հոգնել է սիրո երգերից,
    Ու դաժանություն է գովերքում:

    Սիրտս լռել է,
    Դռները փակել է ու ոչ ոքի էլ չի վստահում,
    Ու ինձ առաջին թշնամիների շարքին է դասում:

    Սիրտս լռել է,
    Ընդմիշտ սառել է, ու քարի կտորից,
    Աղբի բուրմունքից մի գունդ է դառել:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նավակը / The Boat / Das Boot
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 25.08.2010, 14:11
  2. Սիրո տողեր
    Հեղինակ՝ Cindy, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 09.10.2008, 21:43
  3. Սիրո Հանգույց
    Հեղինակ՝ Tom, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 29.01.2008, 23:23
  4. Որն՞ է սիրո մեջ ազատությունը...
    Հեղինակ՝ Second Chance, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 16.11.2007, 16:19
  5. Հայտնություն սիրո
    Հեղինակ՝ lili-4, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 19.04.2007, 15:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •