Ես սիրում եմ քեզ թեթև ու նուրբ,
Թիթեռնիկի թևից բարակ,
Ծաղկից անուշ:

Սիրում եմ քեզ օդից էլ պարզ,
Ջրից զուլալ, ամպից մաքուր:

Քեզ սիրում եմ արեգից վառ,
Լուսնուց կրքոտ աստղերից վեր:

Սիրում եմ քեզ գիշերից լուռ,
Վայրկյանից դուրս, դարից հզոր:

Սիրում եմ քեզ քնքուշ ու նուրբ,
Զով քամու հպվանքի պես:


Արխիվներումս գտա, պարզվումա ես կարողացել եմ այսպես սիրել, բայց հիմա այդ ԵՍ-ը նույն հիմիկվա ԵՍ-ը չի,