Apsara ջան տխրեցի՝ կարդալով «Խոստովանություն»-ը
Հոյակապ ես գրել,ապրես
Կարդացի ու, կարծես թե հասկացա, թե որտեղից է
Եթե չեմ կարող իսկապես սիրել, ապա կխաղամ այդ սերը անվերջ
Apsara ջան տխրեցի՝ կարդալով «Խոստովանություն»-ը
Հոյակապ ես գրել,ապրես
Կարդացի ու, կարծես թե հասկացա, թե որտեղից է
Եթե չեմ կարող իսկապես սիրել, ապա կխաղամ այդ սերը անվերջ
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Ես միշտ մտածել եմ, որ ամեն մի մարդ աշխարհում իր ուրույն ու հետաքրքիր պատմությունն ունի, ամեն մի մարդ իր գեղեցիկ, ցավով ու տառապանքով, ուրախ ու երջանիկ պահերով, սրտի թրթիռով ու արցունքոտ սրտով պատմությունը, որ միայն ու միայն հենց ինքը կարող է ողջ ուժգնությամբ զգալ ու հասկանալ, ապրել ու հուսալ...
Մարդ միայնակ է աշխարհում...
Երջանիկ է նա ով ունի մեկը, որ իր երկրորդ սիրտն է ու զգում ու ապրում են երկու սրտով...
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Վարդուհի ջան, «Խոստովանությունդ» շատ հետաքրքիր էր գրված ու ահավոր հուզիչ...Ես էլ կարդալիս ակամա ստորագրությունդ հիշեցի...
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Շատ լավն էր
Առաջին տողերից միանգամից փշաքաղվեցի
Հ.գ Ցանկանում եմ ,որ շուտով տխուր մտքերը քեզ լքեն ,ու ստորագրությունդ փոխես![]()
Ոնց եմ հասկանում քեզ…
Բայց հիշիր, սա էլ է անցողիկ![]()
Բացի սիրո թեման, ուրիշ գործեր ունե?ք
Չտեսնված էր…![]()
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
ինչպես միշտ ընտրությունը մերն է, և միգուցե անգիտակցաբար ես ընտրեցի միայնությունը
Ավելացվել է 57 վայրկյան անց
Ունեմ, բայց առայժմ հրապարակել չեմ ցանկանում: Կյանքի մասին եմ փիլիսոփայել, բայց մի քիչ մանկամտորեն
Ավելացվել է 2 րոպե անց
Ես գիտեմ, որ դու կաս
այո, կանցնի, արդեն անցել է, դարձել տողեր,![]()
Վերջին խմբագրող՝ Apsara: 05.06.2007, 21:40: Պատճառ: Գրառման ավելացում
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Անցավ 10 օր, ես շատ բան արեցի այս օրերի ընթացքում: ահա իմ վերջին սիրային բանաստեղծությունը, սրանով վերջակետ եմ դնում այն ամենին ինչ կապված է զգացմունքի հետ:
Գիշերային, լուռ, հաճելի,
Ինչ-որ պատրանք քեզ կայցելի,
Մեղմ կժպտա, կգուրգուրի,
Քնքուշ ձեռքով քեզ կհպվի,
Հին ու ծանոթ մի մեղեդի,
Սրտիդ միջից լուռ կհնչի,
Դու կժպտաս ու կարոտից,
Սպիտակ բարձդ կարցունքոտվի:
Ու մի փոքրիկ ևս ծնվեց, երբ այնտեղ ինձ մի մեծ վարդերի փունջ նվիրեցին, իսկ մի քանի օր հետո վարդերը առանց իրենց տեսքը կորցնլու թոշնեցին
Վարդի բուրմունք,
Տխուր հուզմունք,
թերթիկ-թերթիկ,
Կաթիլ-կաթիլ,
վարդը թափվեց,
Արցունքն հոսեց...
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Մինչ հիմա ես ներկայացել էի որպես երազկոտ ու սիրահարված մի աղջնակ, որը սիրային բանաստեղծություններ է գրում, ու այդքան էլ լավ չի հանգավորում:
Դե ինչ, այժմ ներկայացնեմ իմ մյուս կողմը, որը ի դեպ շատ ավելի խորը և զարգացման համար պխիտանի մաս է, սկսեցի փիլիսոփայել, դեեեռ վաղուց եմ սկսել, ասենք 1 դասարանից, բայց իհարկե չեմ ներկայացնի այն ժամանակվա մտքերս:
Աստված կնոջ մարմին տվեց,
Տղամարդու արիություն,
Երեխայի անհոգություն,
Պապերի իմաստություն,
Գեղեցկություն անմարդկային,
Բարիություն Աստվածային:
Բայց մարմինը դարձավ լկտի,
Արիությունն անմարդկային,
Իմաստությունն արհամարհվեց,
Գեղեցկությունն այլանդակվեց,
Բարիությունը թանկ վաճառվեց,
Անհոգությունը տգիտությամբ փոխարինվեց:
2006թ. փետրվար
Ավելացվել է 8 րոպե անց
Անվերջ ճանապարհ
Մահը մի գազան է երախը լայն բացած,
Կյանքը՝ ճանապարհ՝ անիմաստ, երկար:
Մարդիք քայլում են այդ ճանապարհով,
Ոմանք ընկնում են, ոմանք սայթաքում,
Ոմանք բոլորից առաջ են գնում,
շատերը միևնույն գծի վրա կանգնած,
Վազում են դանդաղ ու շատ համաչափ,
Ովքեր էլ ընկնում ու չեն բարձրանում,
Գազանի՝մահվան, երախն են ընկնում,
Ոմանք չոքելով առաջ են գնում,
Մինչև որ վերջին ուժերն են սպառվում:
Սերունդներ գալիս, սերունդներ նում,
Եվ այդ ճանապարհը երբեք չի փոխվում:
1998թ.
Վերջին խմբագրող՝ Apsara: 19.06.2007, 02:03: Պատճառ: Գրառման ավելացում
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Ես սիրում եմ քեզ թեթև ու նուրբ,
Թիթեռնիկի թևից բարակ,
Ծաղկից անուշ:
Սիրում եմ քեզ օդից էլ պարզ,
Ջրից զուլալ, ամպից մաքուր:
Քեզ սիրում եմ արեգից վառ,
Լուսնուց կրքոտ աստղերից վեր:
Սիրում եմ քեզ գիշերից լուռ,
Վայրկյանից դուրս, դարից հզոր:
Սիրում եմ քեզ քնքուշ ու նուրբ,
Զով քամու հպվանքի պես:
Արխիվներումս գտա, պարզվումա ես կարողացել եմ այսպես սիրել, բայց հիմա այդ ԵՍ-ը նույն հիմիկվա ԵՍ-ը չի,![]()
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Երբ
Երբ ես քոնը չէի,
Երբ դու իմը չէիր,
Այլ երազ էիր հեռու անէական,
Երազանք էիր մաքուր ու զուլալ:
Երբ ես անհոգ էի ծաղիկի նման,
Ու ժպտում էի արևի նման,
Երբ քեզ գրկեցի, քո միջով անցա,
Երբ սրտիս կեսը այնտեղ մոռացա:
Երբ փչեց քամին, կյանքը փոթորկեց,
Երբ քշեց տարավ տափաստան գցեց,
Երբ ծաղիկը չորացավ թափվեց,
Երբ արմատներից հետ փշերով պատվեց:
Երբ առաջին անգամ փուշը քեզ ծակեց,
Ու սև ամպերով երկուսիս պատեց,
Երբ դու հպարտ աչքերդ փակեցիր,
Երբ ոտքի հարվածով նրան ջնջեցիր:
Երբ ժամանակ անցավ, արմատը շնչեց,
Երբ ծաղկի փոխարեն մոլախոտ աճեց,
Երբ մոլախոտը բոլորին խեխտեց,
Ու իր անցյալը գիշերում ջնջեց,
Սիրտը քարացավ ու սևով պատվեց,
Թախծի սառույցը նրան զգույշ ճզմեց…
2006 հուլիս
Ավելացվել է 16 րոպե անց
Թախիծ
Թափանցիկ առավոտ, որ այդպես գաղտնի ու նուրբ շոյանքով երկրին ես հպվում, ինձ էլ դու շոյիր, ու քո նուրբ ձեռքով թախիծը սրտիս ցողին նվիրի, որ նա ամեն օր տերևին նստի ու իմ փոխարեն արցունք կաթեցնի, ու մի կես դարում այն կվերածվի ցողի արցունքից կաթեցված ծովի:
Թախիճը իմ նվիրիր ամպին, որ ամեն անգամ երբ անձրև անի մի կաթիլ արցունք թախիծից պոկվի: Դու այն նվիրի քամուն խելագար, որ ամեն անգամ փոթորկանալուց մի փշուր թախիծ երկրով սավառնի:
Դու այն նվիրիր սարերին իմ սեգ, ծառերին, խոտին, վերջում արևին: Որ ծիածան կապի թախծի գույներից:
Բայց սրտին հանկարծ թախիծը չտաս, որ չպատռվի… իմ սրտի նման…
Վերջին խմբագրող՝ Apsara: 30.07.2007, 04:35: Պատճառ: Գրառման ավելացում
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Ծանոթ հոգեվիճակ էր....................................... Առային սերը չի հաջողվում..................... Ու փորձում ես քո անցյալ կոչվող քարը գցել ուսերիցդ անդունդը, բայց այն ընկնումա ուրիշների ուսերին......................սկսում ես քեզ մեղադրել , թե ինչ անփույթն էիր..............բայց դա էլ անցնումա, ու դառնում սովորական.......... լավ ես գրում, ապրես
Ավելացվել է 4 րոպե անց
վերևում գրածս վերաբերվում էր Խոստովանանք բանաստեղծությանդ:
Վերջին խմբագրող՝ Taurel. . . .: 07.08.2007, 20:44: Պատճառ: Գրառման ավելացում
© 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....
Շատ գեղեցիկ հոգեվիճակ են հաղորդում ստեղծագործություններդ, պարզություն , լույս ու թաքուն կախարդանք կա նրանցում
Լավագույն մաղթանքներս եմ հղղում քեզ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ