User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: 9. Փանոսի վերջին ձախորդությունը

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    9. Փանոսի վերջին ձախորդությունը

    9. Փանոսի վերջին ձախորդությունը
    Ինչպես պայմանավորվել էինք սկզբում, ես փոխում եմ բոլոր հերոսների անունները: Հասնելով այս տղային, ես անմիջապես գտնում եմ անունը, որով կարելի է փոխարինել նրա իսկական անունը: Այո՛, նա ի ծնե Փանոս էր, Փանոս անվան ամենալայն՝ հեքիաթից եկած իմաստով:
    Փանոսին զորամասում բոլորն էին ճանաչում ու դա շատ տարօրինակ ու զարմանալի էր: Նրան ճանաչում էին սպաներն ու ենթասպաները, սերժանտներն ու շարքայինները, քաղաքացիական աշխատողները, խոհարարներն ու բժիշկ-բուժքույրերը: Այ այդ վերջին մարդիկ պետք է ճանաչեին, նրանց ճանաչելը զարմանալի չէր, զարմանալի էր, որ մյուսներն էին ճանաչում:
    Դե... սխալ չհասկանաք: Ճանաչելն ինքնին այնքան էլ զարմանալի չէր, զարմանալի էր այն, որ բոլորը նրա հետ այնքան էին շփվել, որ մտերմացել էին: Այո, Փանոսը զորամասում մտերիմ էր եթե ոչ բոլորի, ապա մեծամասնության հետ: Ու սա շատ տարօրինակ էր, որովհետև Փանոսը զորամասում քիչ էր եղել ու դժվար էր հասկանալ, թե երբ է հասցրել այսքան մարդու հետ մտերմանալ:
    Երբ ես եկա այս զորամաս, ինձ դիմավորողներից էր Փանոսը, քանի որ մենք նույն դասակից էինք: Բայց սա էլ էր տարօրինակ, տարօրինակ էր, որ իմ գալու պահին նա զորամասում էր, այլ ոչ թե հոսպիտալում:
    Փանոսը, հավատարիմ իր անվանը, բավական շատ ժամանակ էր անցկացնում հոսպիտալներում: Չէ, Փանոսը Շվեյկի հետնորդը չէր: Նրան երբեք չէր կարելի մեղադրել սիմուլյանտության մեջ: Գրական հերոսներից նա մենակ իր անվանակցի՝ Ձախորդ Փանոսի հետնորդն էր:
    Զորամաս գալուս երկրորդ օրվանից ինձ սկսեցին պատմել բարի ու ժպտերես զինվոր Փանոսի զարմանահրաշ արկածները: Դրանք լսում էի ժպիտով, զարմանալով զինակից ընկերներիս ստեղծագործ մտքի, գեղարվեստական ունակությունների վրա: Այս պատմություններից մեկն այն մասին էր, թե ինչպես մի տաս զինվորով տեղափոխել են մի քանի հարյուր կիլոգրամանոց խողովակը, հետո պայմանավորված պահին բոլորը միասին բաց են թողել, որ գցեն գետնին, իսկ Փանոսը, որը բռնած գնում էր խողովակի մեջտեղի մասերից, չի լսել «թողնել» կոչն ու այդ ծանր խողովակը մի 5-10 վայրկյան պահել է, իսկ հետո ճողվածքով տեղափոխվել հոսպիտալ, որտեղ անց է կացրել մեկ ամսից ավելի երկար ժամանակ: Հաջորդ պատմությունը սնունդի վերաբերյալ էր: Զինվորներով ժամանակ առ ժամանակ փախել ու գնացել են մոտակա այգին՝ թութ ուտելու: Շատերն են բարձրացել հաստ բնով թթենու վրա և ոչ մի բան: Իսկ մի օր էլ այդ նույն ծառը բարձրացել է Փանոսը, իսկ ծառը որոշել է բնից կոտրվել, կոտրվել է ու շուռ եկել, ոտքի և ձեռքի կոտրվածքներով Փանոսին թողնելով իր տակ, մինչև որ աղմուկը լսած մոտակա այլ ծառերին թառած զինվորները եկել ու նրան ծառի տակից հանել են, իսկ հետո տեղափոխել հոսպիտալ: Այսպիսի պատմությունները շատ էին ու մեկը մեկից անհավանական: Դե ես կարող էի հավատալ պատմությանը, եթե ասեին, որ կոտրվել է մի բարակ ծառ, որին, չգիտես թե ինչու, որոշել էր բարձրանալ Փանոսը: Բայց պնդում էին, որ շատ հաստաբուն ծառ է եղել ու շատ ամուր: Կարող էի հավատալ խողովակի պատմությանը, եթե չասեին որ այդ ֆիզիկապես ամուր կառուցվածք չունեցող տղան 5 վայրկյանից ավել պահել է մի քանի հարյուր կիլոգրամանոց խողովակը, մինչև վայր գցելը: Բայց պնդում էին, որ հենց այդպես է եղել:
    Իհարկե պատմում էին նաև հակաձախորդական պատմություններ՝ համեմված ձախորդականի հետ: Օրինակ ձախորդություն էր եղել, որ նրա ծննյան օրը նախօրոք նախատեսված ազատ արձակումը նրան չէին տվել, բայց ձախորդություն չէր, որ համարձակ Փանոսը այնուամենայնիվ որոշել էր այդ օրը դուրս գալ զորամասից ու տուն գնալ (անցնելով մոտ 30 կմ ճանապարհ), դուրս է եկել զինվորական համազգեստով, անցել ռազմական ոստիկանների կողքով, պատիվ առել ու առաջ անցել ու չի բռնվել: Ամեն ինչ լավ է վերջացել:
    Բայց այսպիսի՝ լավ ավարտով պատմությունները քիչ էին, հիմնական պատմությունները համեմված էին ժպիտ առաջացնող ձախորդություններով, որոնք իր մշտական ժպիտը դեմքին լսում էր նաև Փանոսն ու հաստատում, որ հենց այդպես էլ եղել է:
    Փանոսի հետ շատ արագ մտերմացա: Պարզվեց, որ ընդհանուր հետաքրքրություններ ունենք, ընդհանուր ընկերներ ու մտերիմներ ունենք, նույնիսկ պարզվեց, որ ժամանակին ճանաչել ենք իրար, թեև շատ քիչ ենք շփվել: Ի դեպ, Փանոսը ժպիտը դեմքին ինձ հիշեցրեց, որ երբ առաջին անգամ հանդիպել ենք, իր ձեռքը գիպսի մեջ է եղել, ու, փաստորեն, նրա ձախորդությունները բանակում չէին ի հայտ եկել:
    Ու չնայած այս ամենին չէի հավատում նրա ձախորդությունների մասին պատմություններին, ավելի ճիշտ հավատում էի, բայց համարում էի, որ դրանք խիստ չափազանցված են, ու այդպես մինչև այն պահը, երբ զորամաս ժամանելուցս մի քանի օր հետո Փանոսը ինքնակամ ու պատրաստակամ առաջարկեց ինձ ուղեկցել մոտակա խանութը, որպեսզի ծանոթացնի նրա տեղի և վաճառողների հետ: Ուրախ զվարթ գնացինք: Ուշ երեկո էր ու համարձակ դուրս եկանք երկաթյա դարպասներից: Առաջինը դուրս եկա ես ու սպասում էի որ Փանոսն էլ դուրս գա, գնանք: Փանոսը դուրս եկավ ու զգուշորեն դարպասը փակելով կանգնեց նրա առաջ: Մեջքով ինձ էր կանգնել, դեմքով դարպասին ու չէր շարժվում:
    - Փանո՜ս, - ձայնեցի ես, զարմացած, թե ինչու չի գալիս:
    Պատասխան չկար:
    - Փանոս, ուր մնացիր, - նորից ձայնեցի ես: - Ինչու՞ չես գալիս:
    - Չեմ կարող գալ, - նվազած ձայնով պատասխանեց Փանոսը:
    - Ինչու՞, - զարմացա ես:
    - Ձեռքս բռնել է:
    - Ո՞վ է բռնել:
    - Ով չէ, ինչը:
    - Չհասկաց:
    - Դարպասի տակ է մնացել, - խեղճ-խեղճ ասաց Փանոսը: - Չեմ կարողանում շարժվել:
    Ծիծաղեցի, հիմարաբար ծիծաղեցի, մտածելով, թե կատակ է անում:
    - Վրաս ես ծիծաղում, - ավելի խեղճացած հարցրեց Փանոսը, ու նոր միայն հասկացա, որ կատակ չի անում:
    Մոտեցա, որ տեսնեմ ինչ է եղել: Հիմա, հիշելով այդ տեսարանը, մեկ է չեմ պատկերացնում, թե ինչպես կարող էր այդպիսի բան լինել: Երկաթյա դարպասը հերիք չի փակվել էր ձեռքին, փականն էլ ինչ-որ կերպ հաջողացրել էլ փակ դիրքի գալ, ինչի արդյունքում Փանոսը մեջտեղից ճղվեր էլ, չէր կարող ոչ ձեռքը հանել դարպասների արանքից, ոչ էլ դարպասները բացել: Իրոք չեմ հասկանում, թե ինչպես կարող էր փականը փակվել, ինչքան էլ մտածում եմ, լուծում չեմ գտնում:
    Փականին դրսից հասնելը հեշտ չէր, բայց հաջողացրի շատ արագ բացել ու Փանոսի ձեռքն ազատել գերեվարությունից: Խեղճ ու բարի ժպիտը դեմքին նայեց ու շնորհակալություն հայտնեց, իսկ ես վախեցած նայում էի նրա կապտակարմիր, ճզմված թաթին: Գնացինք բուժ. կետ, որտեղ Փանոսի գալուց ոչ մեկը չզարմացավ, ոչ մեկին չզարմացրեց ձեռքը դարպասի տակ մնալու պատմությունը, որովհետև այստեղ Փանոսին շատ լավ էին ճանաչում: Ուղղակի արագորեն ցույց տվեցին համապատասխան բժշկական օգնությունը, իսկ հոսպիտալ չուղարկեցին:
    Սա առաջին դիպվածն էր, որն ինձ ինչ-որ չափով համոզեց Փանոսի մասին պատմությունների ճշմարտացի լինելուն: Հաջորդ պատմությունը եղավ դրանից 2-2.5 շաբաթ հետո, երբ նրա ձեռքն արդեն հասցրել էր լավանալ: Նախ ասեմ, որ այդ ընթացքում նա հասցրեց հիվանդանալ հարբուխով ու գրիպով, ապա լավացավ:
    Հետո զորամաս էր եկել զորամասում շատ տարիներ առաջ ծառայած մի զինվոր, երևի կարոտն առնելու համար ու եկել, ծանոթանում էր մեզ հետ: Հարբած էր, հարբած՝ լավագույն դեպքում: Հերթով բոլորիս ձեռքով բարևում էր, ու նրա բարևելու ձևը շատ զվարճալի էր, որովհետև ձեռքը բարձրացնում էր իր գլխից վերև, պարզում, ապա ինչքան ուժ ուներ արագորեն իջեցնում ու հարվածելով մեկնած ձեռքիդ բռնելով այն ուժգին թափահարում էր, ևս մեկ անգամ կրկնելով իր անունը: Մի քանիսս հետևում էինք նրա օրինակին, նույն կերպ ու ձեռքներս վեր էինք բարձրացնում ապա ուժգին հարվածելով սեղմում էինք միմյանց ձեռքերը ու ծիծաղելով ներկայանում: Հերթը հասավ Փանոսին: Նախկին զինվորն արդեն սովորական ձևով ձեռքը բարձրացրեց, արագ իջեցրեց ու հարվածելով բռնեց Փանոսի ձեռքը, ասաց իր անունն ու սկսեց թափահարել Փանոսի ձեռքը, սպասելով, որ Փանոսն էլ ներկայանա: Իսկ Փանոսը ձայն չէր հանում: Նայեցի ու տեսա նրա կուլ գնացած աչքերը, հասկացա, որ ինչ-որ բան այն չէ: Նախկին զինվորը երկար սպասեց Փանոսի ներկայանալուն, բայց տեսնելով, որ Փանոսը չի ներկայանում, գուցե մտածեց, որ ներկայացել է, ինքը չի լսում, անցավ հաջորդին:
    Ես ու էլի երկու հոգի զարմացած մոտեցանք Փանոսին:
    - Ի՞նչ է եղել, - հարցրինք:
    - Առանձնապես ոչ մի բան, - մշտական ժպիտը դեմքին պատասախանեց նա: - Ուղղակի որ այդպես ձեռքիս խբեց, մատս դուրս ընկավ:
    Մեզնից ոչ մեկը չծիծաղեց, որովհետև հասկացանք որ լուրջ է ասում: Սկզբից ուզեցինք ինքնուրույն տեղը գցել նրա դուրս ընկած մատը, բայց հետո որոշեցինք տանել բուժ. կետ, ուր Փանոսին տեսնելիս էլի ոչ մեկը չզարմացավ, այլ կատակելով ու աչքով անելով պարզապես տեղը գցեցին նրա մատը:
    Փանոսի ձախորդությունների մասին այսքանը թերևս բավական է, եթե որոշեի գրել նրա բանակում ունեցած բոլոր ձախորդությունների մասին, ապա պետք է բանակային ծառայության բոլոր 2 տարիների ընթացքում անընդհատ գրեի:
    Փոխարենը նորից հիշելով իմ ձախորդ բանակային ընկերոջը, ով արդեն զորացրվել է և հուսով եմ, որ քաղաքացիական կյանքում էլ ձախորդությունների չի հանդիպում, ուզում եմ մի քիչ պատմել նրա մասին, քանի որ նա բանակային կյանքիս բացառիկ լուսավոր էջերից է:

    Շարունակելի...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 20.07.2008, 02:11:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (06.09.2011), ars83 (01.05.2011), comet (30.06.2009), Nare-M (16.04.2011), Progart (11.04.2019), Rammstein (11.12.2010), Արէա (23.05.2011), Արևածագ (09.11.2010), ՆանՍ (30.04.2011), Ֆոտոն (22.07.2009)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 9. Փանոսի վերջին ձախորդությունը

    ...շարունակություն:

    Իրականում այնքան էլ զարմանալի չէ, որ Փանոսի հետ գրեթե բոլորը հասցրել էին մտերմանալ: Նա բանակային կյանքի համար բացառիկ բարի ու բացառիկ ընկերասեր տղա էր, ով իր հոսպիտալում չեղած ժամանակ հասնում էր ամենքին, օգնում իր հնարավորությունների սահմանում և դեռ ավելին: Նրա խորհուրդների հետևից էին շտապում բոլորը՝ զինվորից մինչև սպա: Բանակում շատ մարդիկ են իրենց բնավորությունը փոխում, դառնում սովորականից ավելի ինքնամփոփ, կամ ավելի կեղծ, կամ ավելի սառը, կամ ավելի զգուշավոր ու դա տարօրինակ չէ: Այստեղ կա թե այդ ինքնամփոփության, թե կեղծավորության, թե սառնության, թե զգուշավորության և թե շատ ուրիշ բաների պահանջներ: Փանոսը այն եզակի մարդկանցից էր, ում այս բոլոր փոփոխությունները շրջանցել էին, իսկ եթե նույնիսկ չէին շրջանցել, ապա մեծ հետք չէին թողել, կամ էլ կարողանում էր հմտորեն թաքցնել այդ ամենը: Կարծում եմ, պատճառը զորամասում քիչ լինելն էր, ինչի արդյունքում կարծես այդքան մեծ պատճառ չէր ունեցել փոխվելու, գուցե և այդպես չէ: Միայն հայտնի է, որ Փանոսը իսկականից իր զինվորական ծառայության մեծ մասն անցկացրեց հոսպիտալներում՝ թե՛ ֆիզիկական վնասվածնքերի, թե՛ այլ հիվանդությունների պատճառով:
    Ժպտերես տղան... ի դեպ պատահական չէ, որ նրան ժպտերես եմ ասում, որովհետև ժպիտը նրա դեմքից անպակաս էր, ու շատերը նույնիսկ մտածում էին, որ ոչ թե ժպտում է, այլ նրա դեմքի արտահայտությունն է այդպիսին: Բայց չէ, նա ժպտում էր, որովհետև երբեմն նրան տեսել եմ առանց այդ ժպիտի, միայնակ նստած, երևի տնեցիների մասին հիշողությունների գիրկն ընկած...
    Էլի շեղվեցի: Ժպտերես տղան երբեք ոչ մեկին չէր մերժում, կատարում էր բոլոր խնդրանքները: Ամենքի հետ կիսում էր իր մի կտոր հացն ու էլ ավելի կարևոր՝ մեկ կտոր կատակը:
    Ու այսպես անցավ Փանոսի ծառայությունն ու մոտեցավ հրաժեշտի պահը: Նա զորացրվում էր: Նրան ամենից մտերիմ մարդիկ, այդ թվում ես, եկել էինք նրան հրաժեշտ տալու: Հիշվեց այս ընկերների մեջ արմատավորված հրաժեշտի սովորությունը, որին առաջին անգամ էի ներկա գտնվում:
    Հայտնի է, որ զորացրվածին էլ զինվորական համազգեստը, զինվորական պարագաները պետք չեն: Յուրաքանչյուր զինվոր ձգտում է դրանցից շուտափույթ ազատվել: Հիմա հասականանք, եթե այդ զորացրված զինվորն ունի ավելի լավ պահպանված գոտի, քան Պողոսը, ինչու՞ տանի դեն գցի, կամ պահարանում կողպի: Փոխարենը կարելի է Պողոսի հետ փոխանակություն կատարել ու դեն գցել ոչ թե նոր գոտին, այլ Պողոսի մաշվածը:
    Աչքիս առաջ ընկերները «հարձակվեցին» Փանոսի վրա ու սկսվեց փոխարինման գործընթացը: Փանոսն այնքան քիչ էր եղել զորամասում, որ նրա գրեթե բոլոր պարագաներն ու հագուստը թարմ էին մնացել: Շատ շուտով նրա հետ փոխանակեցին գոտին, գլխարկը, կոշիկի թելերը, վերնազվետը, ուսադիրները, ինչ-որ մեկը որոշեց վերցնել այդ նոր վերնազգեստի վրայի՝ իր արյան կարգին համապատասխանող արյան կարգը ու պոկեց համազգեստի վրայից...
    Քիչ առաջվա մարտական կեցվածքով Փանոսը վերածվեց մի տանջված ու մաշված, փնթի համազգեստով զինվորի: Հրաժեշտ տվինք այդ քրքրված համազգեստով տղային:
    Հրաժեշտ տվեցինք ուրախ սրտով, որ մեկն էլ ազատվեց, տխուր, որ էլ մեր կողքին չէր լինելու լավ ընկերը ու մեկս բարի, մյուսս չար նախանձով, որ նրա տեղը մենք չենք եղել:
    Հետո նրանից ստացանք վերջին լուրը: Տան ճանապարհին կանգնացրել էր ռազմական ոստիկանությունն ու համազգեստի խախտման համար 3 օրով տարել մեկուսարան: Էլ լուր չստացանք նրանից: Երևի նեղացել է, որ մեր ագահության պատճառով երեք օր ուշ տուն հասավ: Գուցե պատճառն այլ է, չգիտեմ: Բայց դեռ սպասում եմ իմ լավ բանակային ընկերոջից լուրի, սպասում եմ նրան ու սպասում եմ, նրա նման այլ բանակային ընկերների:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (01.05.2011), comet (30.06.2009), Maxpayne (04.06.2011), Nare-M (16.04.2011), Progart (11.04.2019), Rammstein (11.12.2010), Արէա (23.05.2011), Արևածագ (09.11.2010), Դեկադա (20.07.2009), ՆանՍ (30.04.2011), Ֆոտոն (22.07.2009)

  5. #3
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,371
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 9. Փանոսի վերջին ձախորդությունը


  6. #4
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 9. Փանոսի վերջին ձախորդությունը

    լավն էր...Փանոսն էլ, պատմությունն էլ...
    նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...

  7. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 9. Փանոսի վերջին ձախորդությունը

    Մի մարդ, ով ճանաչում է իրական Փանոսին (չեմ ուզում գրել, թե ով), բայց չգիտեր, որ Փանոսն իմ հետ է ծառայում, կարդալով, հասկացավ թե խոսքն ում մասին է...

    Փանոսն իրոք լավն է

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #6
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 9. Փանոսի վերջին ձախորդությունը

    Արտակ՜՜՜, ես Փանոսին շաատ սիրեցի, չգիտեմ ով է, բայց քո շնորհիվ իսկապես սիրեցի նրան
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  9. #7
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 9. Փանոսի վերջին ձախորդությունը

    Գրածդ կարդալով` հավատացի, որ տենց տղաներ իսկապես կան Ինքը հաստատ մեկուսարանում էլա ժպտացել ու ինչ-որ մի տեղը վնասել...համոզված եմ

  10. #8
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ 9. Փանոսի վերջին ձախորդությունը

    Լավն էր Փանոսը
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  11. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 9. Փանոսի վերջին ձախորդությունը

    Կարոտել եմ Փանոսին
    Շնորհակալություն բոլորիցդ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,229
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 9. Փանոսի վերջին ձախորդությունը

    Չգիտեմ՝ ոնց էր ստացվել, որ էս մի պատմությունը ժամանակին աչքիցս վրիպել էր, չէի կարդացել... Շատ լավն էր, ինչպես միշտ։ Նենց կուզենայի Փանոսին իրականում ճանաչել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    78 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. 9. Փանոսի վերջին ձախորդությունը

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ՝ ոնց էր ստացվել, որ էս մի պատմությունը ժամանակին աչքիցս վրիպել էր, չէի կարդացել... Շատ լավն էր, ինչպես միշտ։ Նենց կուզենայի Փանոսին իրականում ճանաչել։
    Դու Հայաստան արի, մի բան կմտածենք Ան ջան
    Շնորհակալ եմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #12
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. 9. Փանոսի վերջին ձախորդությունը

    Ինչ լավն էր
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  15. #13
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 9. Փանոսի վերջին ձախորդությունը

    Մատը դուրս ընկնելու պահը վերջն էր
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  16. #14
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,089
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. 9. Փանոսի վերջին ձախորդությունը

    ինչպես մի տաս զինվորով տեղափոխել են մի քանի հարյուր կիլոգրամանոց խողովակը, հետո պայմանավորված պահին բոլորը միասին բաց են թողել, որ գցեն գետնին, իսկ Փանոսը, որը բռնած գնում էր խողովակի մեջտեղի մասերից, չի լսել «թողնել» կոչն ու այդ ծանր խողովակը մի 5-10 վայրկյան պահել է, իսկ հետո ճողվածքով տեղափոխվել հոսպիտալ, որտեղ անց է կացրել մեկ ամսից ավելի երկար ժամանակ:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. #15
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    41
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. 9. Փանոսի վերջին ձախորդությունը

    Նման մի ձախորդ ընկեր էլ մենք ունենք
    Վերջին արկածներից մեկը.. մգեցված ապակիներով մեքենայով գնում էինք, ու ինքն էլ նստած էր վարորդի կողքը, վարորդը մեքենան արդեն կանգնեցնում էր, ու խնդրեց, որ էդ տղան կողքը նայի տեսնի հո բանի չի խփում: Մեկ էլ մի հատ ԴԽԿ ))))) Առանց լուսամուտն իջեցնելու որոշել էր գլուխը դուրս հանել )))))))))) Ամբողջ օրն ուշքի չէինք գալիս ))
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (20.07.2009), Nare-M (16.04.2011), Progart (11.04.2019), Դեկադա (20.07.2009), Ֆոտոն (22.07.2009)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վերջին զանգ
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 16
    Վերջինը: 22.05.2010, 17:21
  2. վերջին փամփուշտը
    Հեղինակ՝ Dayana, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 26.12.2009, 18:13
  3. Վերջին հույսը
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.07.2007, 03:42
  4. Վերջին Լեգեոնը
    Հեղինակ՝ DVG, բաժին` Կինո
    Գրառումներ: 7
    Վերջինը: 19.07.2007, 15:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •