Գաղտնիք չէ, որ Ազգային ժողովում ժամանակ առ ժամանակ հարց է բարձրացվում ռուսերեն լեզուն երկրորդ պետական լեզու դարձնելու կապակցությամբ: Գաղտնիք չէ և այն, որ խորհրդային տարինրին մոտավորապես մեկ միլիոն հայ Հայատանում, լեզվով, հոգեբանությամբ, մշակույթով ուծացավ-սոխացավ:

Լինել տգետ, չի նշանակում լինել ուրացող:Բայց լինել ուրացող՝ նշանակում է լինել երիցս տգետ:Իսկ երբ այս երկուսն են «ախպերանում» մի մարդու մեջ, ապա պետք է ահազանգ հնչեցնել:

Ահա թե ինչ է գրում Եղիշեն՝ հայոց լեզուն համեմատելով ժամանակի նշանավոր լեզուների հետ.

...հույնի լեզուն փափուկ է,
հռոմեացունը՝ սաստիկ,
հոնինը՝ սպառնական,
ասորունը՝ աղաչական,
պարսիկինը՝ պերճ,
ալաններինը՝ գեղեցկազարդ,
գոթինը՝ ծաղրական,
եգիպտացունը՝ կարծես մի ծածուկ և խավար տեղից լսվի,
հնդիկինը՝ ճռվռացող,
իսկ հայինը՝ համեղ է և կարող է բոլոր լեզուներն իր մեջ ամփոփել:

Նրան ձայնակցում է 13-րդ դարի պատմիչ Վարդան Արևելցին.

...բայց դու, ո՜վ հայ ազգ, հետազոտիր և քննիր լեզուները.
օրինակ հույները, ֆրանկները և հելլենացիները, որ մակեդոնացիներն են,
շատ են չարչարվում, մինչև հասնում են իրենց ուզածին, կարողանում են ընտրությամբ
խոսել և լսել բառերը, թե ո՞րն է արականը, իգականը և կամ չեզոքը, ո՞րը երկսեռը:
Բայց ազգս Հայոց, լեզվիս և գրիս հարստության և փարթամության շնորհիվ անհարկի
համարեց այս, իսկ հույները և այլ ազգերը հարկադրված էին իրենց լեզվի ու գրի
սակավության պատճառով, և դրանով լցրին իրենց լեզուների պակասությունը:


Այսօր հայոց լեզուն վտանգված է Հայաստանում, և վտանգը գալիս է ոչ թե դրսից, այլ՝ ներսից:Ազգային թերարժեքության բարդույթներով տառապող հայը քամահրանքով է նայում իր ազգային ինքնությունը կերտող ամենահզոր գործոնին՝ լեզվին:

Ֆրանիացիներն ասում են՝ իմ հայրենիքն այնտեղ է, որտեղ հնչում է իմ մայրենի լեզուն:Ֆրանսիացին գիտակցում է, որ առանց լեզվի չկա և չի կարող լինել ֆրանսիական ազգ և ամեն կերպ պաշտպանում է իր ինքնությունը՝ բոլոր ասպարեզներում՝ ի հեճուկս իր թշնամիների:Սակայն մեծամիտ, գոռոզ ու սնապարծ հայերը, առանց դույզն իսկ խղճի խայթ զգալու, հենց իրենց հայրենիքում, գիշեր ու զոր, իրար հետ մրցակցելով բռնաբարում են իրենց մայրենի լեզուն և նույնիսկ... հաճույք զգում:Մի՞թե հնարավոր է պատկերացնել, որ համալսարանում սովորող ուսանողը երեք բառ չկարողանա իրար կողքի շարել:Չէ՞ որ ընդունվելիս հայոց լեզվի քննություն է հանձնել: Մի՞թե նորից փողով են ընդունվում: