User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչի՞ համար է գրագիտությունը

Քվեարկողներ
46. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Լեզվի քննությունը հաջող հանձնելու

    1 2.17%
  • Մտքերը հստակ ու գեղեցիկ ձևակերպելու

    42 91.30%
  • Մարդկանց վրա տպավորություն գործելու

    0 0%
  • Ոչ մի բանի, ավելորդություն է

    2 4.35%
  • Իսկ դա ի՞նչ է...

    1 2.17%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Ինչի՞ համար է գրագիտությունը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի՞ համար է գրագիտությունը

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի Ուլուանա, գրագէտ լինել նշանակում է. լինել անճաշակ, անկիրթ եւ գռեհիկ:
    Էս վրիպա՞կ էր, ուզում էիք անգրագե՞տ ասել, թե՞ իրոք գրագիտությունը նույնացնում եք անճաշակության, անկրթության ու գռեհկության հետ։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 15.05.2007, 17:55: Պատճառ: Գրառման ավելացում
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի՞ համար է գրագիտությունը

    Կը ներէք, այդ տողում ծաղրում էի...

  3. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.04.2007
    Գրառումներ
    39
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի՞ համար է գրագիտությունը

    Գաղտնիք չէ, որ Ազգային ժողովում ժամանակ առ ժամանակ հարց է բարձրացվում ռուսերեն լեզուն երկրորդ պետական լեզու դարձնելու կապակցությամբ: Գաղտնիք չէ և այն, որ խորհրդային տարինրին մոտավորապես մեկ միլիոն հայ Հայատանում, լեզվով, հոգեբանությամբ, մշակույթով ուծացավ-սոխացավ:

    Լինել տգետ, չի նշանակում լինել ուրացող:Բայց լինել ուրացող՝ նշանակում է լինել երիցս տգետ:Իսկ երբ այս երկուսն են «ախպերանում» մի մարդու մեջ, ապա պետք է ահազանգ հնչեցնել:

    Ահա թե ինչ է գրում Եղիշեն՝ հայոց լեզուն համեմատելով ժամանակի նշանավոր լեզուների հետ.

    ...հույնի լեզուն փափուկ է,
    հռոմեացունը՝ սաստիկ,
    հոնինը՝ սպառնական,
    ասորունը՝ աղաչական,
    պարսիկինը՝ պերճ,
    ալաններինը՝ գեղեցկազարդ,
    գոթինը՝ ծաղրական,
    եգիպտացունը՝ կարծես մի ծածուկ և խավար տեղից լսվի,
    հնդիկինը՝ ճռվռացող,
    իսկ հայինը՝ համեղ է և կարող է բոլոր լեզուներն իր մեջ ամփոփել:

    Նրան ձայնակցում է 13-րդ դարի պատմիչ Վարդան Արևելցին.

    ...բայց դու, ո՜վ հայ ազգ, հետազոտիր և քննիր լեզուները.
    օրինակ հույները, ֆրանկները և հելլենացիները, որ մակեդոնացիներն են,
    շատ են չարչարվում, մինչև հասնում են իրենց ուզածին, կարողանում են ընտրությամբ
    խոսել և լսել բառերը, թե ո՞րն է արականը, իգականը և կամ չեզոքը, ո՞րը երկսեռը:
    Բայց ազգս Հայոց, լեզվիս և գրիս հարստության և փարթամության շնորհիվ անհարկի
    համարեց այս, իսկ հույները և այլ ազգերը հարկադրված էին իրենց լեզվի ու գրի
    սակավության պատճառով, և դրանով լցրին իրենց լեզուների պակասությունը:


    Այսօր հայոց լեզուն վտանգված է Հայաստանում, և վտանգը գալիս է ոչ թե դրսից, այլ՝ ներսից:Ազգային թերարժեքության բարդույթներով տառապող հայը քամահրանքով է նայում իր ազգային ինքնությունը կերտող ամենահզոր գործոնին՝ լեզվին:

    Ֆրանիացիներն ասում են՝ իմ հայրենիքն այնտեղ է, որտեղ հնչում է իմ մայրենի լեզուն:Ֆրանսիացին գիտակցում է, որ առանց լեզվի չկա և չի կարող լինել ֆրանսիական ազգ և ամեն կերպ պաշտպանում է իր ինքնությունը՝ բոլոր ասպարեզներում՝ ի հեճուկս իր թշնամիների:Սակայն մեծամիտ, գոռոզ ու սնապարծ հայերը, առանց դույզն իսկ խղճի խայթ զգալու, հենց իրենց հայրենիքում, գիշեր ու զոր, իրար հետ մրցակցելով բռնաբարում են իրենց մայրենի լեզուն և նույնիսկ... հաճույք զգում:Մի՞թե հնարավոր է պատկերացնել, որ համալսարանում սովորող ուսանողը երեք բառ չկարողանա իրար կողքի շարել:Չէ՞ որ ընդունվելիս հայոց լեզվի քննություն է հանձնել: Մի՞թե նորից փողով են ընդունվում:

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի՞ համար է գրագիտությունը

    Ես այս հարցմանը չմասնակցեցի, որովհետև իմ նախընտրած տարբերակը չկար: Գիտեք, կան հայ "ինտելիգենտներ", որոնք շատ գրագետ խոսում ու գրում են ռուսերեն, լավ զարգացած են, մտքերը հստակ ու գեղեցիկ ձևակերպում են, բայց նրանք ինձ համար ոչ մի արժեք չունեն:
    Ճիշտ հակառակը: Շատ-շատերը, որոնք լավ հայերեն գիտեն, այլ լեզուներից կաղում են: Ես չեմ ասում, թե էդպես էլ պետք է լինի, բայց դա ինչ-որ էական թերություն չէ: Օրինակ ես ռուսերեն լավ չգիտեմ, բայց դա չի խանգարում, որ ես օգտվեմ ռուսերեն գրականությունից, ռուսների հետ կոտրված ռուսերենով խոսեմ. կարևորը՝ իրար հասկանանք:
    Իսկ մայրենի լեզվի գրագետ իմացությունը պետք է բոլոր ազգերի ներկայացուցիչներին: Չեմ կարող բացատրել, թե ինչու… ո՞նց ասեմ… Նախ, դու այդպես լիարժեք մարդ ես դառնում, կարող ես ամբողջությամբ օգտագործել քո մտավոր ունակությունները: Հիմա կասեք, թե շատ ռուսախոս հայեր մեծ գիտնականներ էին: Պատկերացրեք, որ եթե նորմալ հայերեն իմանային, գուցե Նոբելյան մրցանակ էլ ստանային:
    Մի ճապոնացի գիտնական գիտական աշխատություն է գրել նրա մասին, թե որ լեզվով է երեխան սկսում խոսել: Կարծեմ միտքն այն էր, որ եթե նրա առաջին լեզուն մայրենին է, այսինքն այն, որով խոսել են նրա ծնողները, պապիկ-տատիկները, նախնիները, ապա նա ավելի ճիշտ է օգտագործում իր ուղեղի հնարավորությունները: Դրա կենսաբանական մեխանիզմը մոտավորապես պատկերացնում եմ, բայց դրանով ձեր գլուխը չեմ տանի: Ամեն դեպքում կարծում եմ, որ դա ճիշտ է: Չնայած ինքս Մոսկվայում եմ ծնվել, իսկ Երևանում ռուսական մանկապարտեզ գնացել (որը հեղափոխել ենք), բայց իմ առաջին լեզուն միշտ հայերենն է եղել: Եվ ես հիմա զգում եմ դրա արդյունքը: Շատ դժվարություններ ես կարողանում եմ հաղթահարել, որովհետև, ի տարբերություն հասակակիցերիս, ես հայերեն լավ գիտեմ:

  5. #5
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի՞ համար է գրագիտությունը

    որ մարդը մյուս կենդանիներից գոնե մի բանով տարբերվի
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի՞ համար է գրագիտությունը

    Լեզուն դա նույն մաթեմատիկան է:Եվ հետեվաբար նա իր բնույթավ "ապարատ է", "գործիք":
    Ինչքան լավ տիրապետես գործիքին, այսինքն լինես գրագետ, էնքան արդյունավետ ու որակյալ կլինի "արտադրանքը":
    Բյուրակնի բերածին փաստին ավելացնեմ մի փաստ ևս ճապոնացիների ասածից: Դա այն է, որ երեխան մինչև 13 տարեկան ինչ լեզվով խոսում է, էտ լեզուն էլ դառնում է նրա մտածողության գործիքը ամբողջ կյանքի ընթացքում: Նաև նրանք պնդում են, որ եթե երեխան մինչև 13 տարեկան ստիպված է լինում հաղորդակցվել 2 և ավել լեզուներով, ապա նրա մտածողությունը լինում է խեղված ամբողջ կյանքում: Նրանց առաջարկներով նոր լեզուների յուրացումը պետք է կատարվի միայն մայրենիին տիրապետելուց հետո:
    Այնպես որ խղճալ է պետք են երեխաներին, որոնց ծնողները վաղ տարիքում ստիպում են հաղորդակցվել ռուսերեն, իսկ դրսում նրանք շփվում են հայերեն: Դրանով երեխան իր մտածողական "օրգանը" անվերադարձ վնասում է:

    Ինչ վերաբերվում է նրան, որ շատերը ընդհանրապես չեն ուզում օգտվել լեզու կոչվող գործիքի հնարավորություններից /կամ օգտվում են չնչին չափով/, ապա ես սրան նայում եմ նորմալ: Ի՞նչ է եղել որ: Շատ մարդիկ էսօր, 21 դարում հողը վարում են բահով ու ջրում են դույլերով: է թող վարեն ու ջրեն.. Դա իրենց գործն է:
    Զզվելի է միայն են, որ դրանից հետո էլ հողի մշակման համար ժամանակակից տեխնիկա ու տեխնալոգիա օգտագործողին սկսում են "ձեռ" առնել :
    Ոչինչ Բերքը հավաքելու ժամանակ ամեն ինչ ընկնում է իրեն տեղը :
    Արժե՞ ժամանակ ու էներգիա ծախսել /"քյալլա դնել" / նրանց հետ:
    Ով որ ուզում է օգտվել , ապա գոնե համեմատելով վերջնական բերքը /արդյունքը/ կանի համապատասխան եզրակացություններ ու նրա հետ կարելի է կիսվել փորձով ու հմտությամբ:
    Իսկ ով չի ուզում օգտվել, աստված իրեն հետ ...

  7. #7
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի՞ համար է գրագիտությունը

    Գրագիտությունը առաջին քայլն է դեպի ինքնակրթում, որն, ի դեպ, կրթվածությունից շա՜տ է տարբերվում: Գրագիտությունն անհրաժեշտ է բոլորիս, հատկապես նրանց, ովքեր չեն էլ կասկածում, որ ունեն դրա պակասը, կամ ընդհանրապես տեղյակ չեն նման երևույթի գոյության մասին: Առաջին հերթին, կարծում եմ, դա պետք է սերմանել երեխայի մեջ, նրան կրթել, դաստիարակել, դարձնել ոչ միայն գրաճանաչ, այլև՝ ԳՐԱԳԵՏ, հասուն, սովորեցնել, որ իրականում չկա էլիտար թթվասեր, որ պաղպաղակի նոր տեսակը դա դեռ "Վերջը չի", որ չի կարելի բենզալցակայաններում գրել "Հորս արև բենզին չկա", որ գովազդները տառ առ տառ թարգմանելը առնվազն ապուշություն է, ու դեռ այնքա՜ն բաներ էլ կան սովորեցնելու: Կարծում եմ գրագիտություն բառը, որքան էլ որ նրա արմատը կապվում է գիր բառի հետ, ավելի լայնամասշտաբ իմաստ է ներգրկում իր մեջ, ու տա աստված, որ մի օր գրագիտությունը դառնա ավելի մասսայական, քան, ասենք, Արմենչիկը:

  8. #8
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի՞ համար է գրագիտությունը

    Իրոք,ինչի՞ համար է գրագիտությունը,եթե այսօր փողոցներում շատ պատանիներ մրցում են անգրագիտությամբ, կարծելով, թե, ժարգոնային արտահայտություններ,ռուսերեն աղավաղված բառեր օգտագործելով և նմանվելով իրենց հեղինակություններին ,որոնք, որոշակիորեն հաստացնելով իրենց գրպանները, հեռուստացույցով տանջում են խեղճ ՙՀայոց լեզուն՚ և հայերեն քիչթեշատ իմացողներին,Խորհրդարան սողոսկելու համար, ավելի կհարգվեն; ԵՎ ցավն էն է, որ հարգվում են հենց իրենց նմանների կողմից,իսկ դա նշանակում է, որ այդ երևույթը դեռ խորանում է և կխորանա այնքան ժամանակ, քանի դեռ այդ հեղինակությունները Խորհրդարանում են
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 24.05.2007, 16:24:
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ու՞մ հետ, որտե՞ղ և ինչի՞ համար
    Հեղինակ՝ Պոսեյդոն, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.01.2011, 00:40
  2. Ինչի՞ համար է կաթողիկոսը
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Կրոն
    Գրառումներ: 183
    Վերջինը: 21.03.2010, 12:45
  3. Ինչի՞ համար ենք ֆորումում
    Հեղինակ՝ Գլոբալ Հայացք, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 47
    Վերջինը: 30.06.2009, 22:29
  4. Ինչի՞ համար է ուղեղի մնացած 97%-ը
    Հեղինակ՝ hippy w.s, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 26.09.2008, 15:49
  5. Ինչի՞ համար եք կայք պատրաստում
    Հեղինակ՝ Ludwig, բաժին` Վեբ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.02.2007, 21:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •