User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչի՞ համար է գրագիտությունը

Քվեարկողներ
46. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Լեզվի քննությունը հաջող հանձնելու

    1 2.17%
  • Մտքերը հստակ ու գեղեցիկ ձևակերպելու

    42 91.30%
  • Մարդկանց վրա տպավորություն գործելու

    0 0%
  • Ոչ մի բանի, ավելորդություն է

    2 4.35%
  • Իսկ դա ի՞նչ է...

    1 2.17%
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Ինչի՞ համար է գրագիտությունը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչի՞ համար է գրագիտությունը

    Ֆորումցիների հետ ֆորումի գրառումների գրագիտության մասին խոսելիս անփույթ ու ոչ այնքան գրագետ գրառումներ անող որոշ մարդկանցից լսել եմ ինձ համար անհասկանալի ու տարօրինակ այն տեսակետը, որ իրենք իրականում լավ էլ տիրապետում են լեզվին (տվյալ դեպքում՝ հայոց) և պետք եղած դեպքում կարող են ճիշտ՝ առանց սխալների գրել ու խոսել, պարզապես չեն համարում, որ ֆորումն այն տեղն է, որտեղ անհրաժեշտ է գրագետ գրել։ Այսինքն՝ որքան հասկացա, ֆորումը լուրջ տեղ չեն համարում, այդ իսկ պատճառով հարկ չեն համարում իրենց «նեղություն» տալ գրագետ գրելու համար։

    Չգիտեմ ինչու, միշտ մտածել եմ, որ գրագիտություն կոչվածը ոչ միայն դպրոցում կամ բուհում որոշակի լեզվական կանոններ սերտելն ու դրա դիմաց համապատասխան բարձր գնահատական ստանալն է, այլև լեզուն՝ իր բոլոր առանձնահատկություններով ու նրբություններով, որպես սեփականություն ընկալելը, այնպես, որ գրագետ խոսելն ու գրելն արդեն մարդու ներքին պահանջը լինեն, ոչ թե ընկալվեն որպես կողքից պարտադրված, արտահայտվելու ազատությունը սահմանափակող ինչ-որ բան...

    Եթե մարդը գրագետ է, ինչպե՞ս կարող է դա միայն իրեն հայտնի լինել , ինչու՞պիտի նա այդքան «խնամքով» թաքցնի իր գրագիտությունը։ Եվ, ի վերջո, ինչի՞ համար է այդ գրագիտությունը, եթե դպրոցը կամ բուհն ավարտելուց հետո պիտի ծալես ու «թանկ-թանկ» պահես հիշողությանդ հեռավոր խորքերում...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #2
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի՞ համար է գրագիտությունը

    Լավ թեմա ա: Ինքս եմ զարմանում նման մարդկանց վրա…

    Իհարկե գրագիտությունն անրհրաժեշտ ա մարդուն մտքերը հստակ ու գեղեցիկ ձևակերպելու համար, քանի որ կան այնպիսի դեպքեր, երբ նույնիսկ մի տառասխալը կարող ա բերել մտքի սխալ ընկալման:

    Կարծում եմ այն մարդիկ, ովքեր գրագետ են,գրառումներ անելիս առավե՛լ գրագետ պիտի լինեն, ոչ թե իմիջիայլոց, ինչպես պատահի, որ տառը մատի տակ ընկնի՝ սեղմեն: Չէ՞ որ տասնյակ մարդիկ են կարդում այդ գրառումները, և շատերն այդ գրառումների միջոցով գրագիտության ինֆորմացիա են հավաքում, իսկ պատկերացրեք, թե որքան տհաճ ա կարդալ անգրագետ, իմիջիայլոց արված գրառումներն ու հետագայում, չիմանալով, որ տվյալ բանը սխալ ա գրված, կատարել այդ սխալը:

    Ըստ իս, ֆորումում գրառումներ անելը մեծ պատասխանատվություն ա: Ինքս երկար ժամանակ ֆորումներ չէի մտնում հենց այդ պատճառով. վախենում էի, որ սխալ բաներ կգրեմ, ու հազարավոր մարդիկ կկարդան իմ այդ սխալները, իսկ այժմ ձգտում եմ հնարավորինս գրագետ գրել ու ընթացքում՝ գրառումներ կարդալով (իհարկե գրագետ), նոր բաներ եմ սովորում:

    Հարգելի ակումբցիներ, մի մոտեցեք ֆորումին այդքան անտարբերությամբ, մտածեք նաև այլ մարդկանց մասին, որոնք կարդում են ձեր գրառումները, և հնարավորություն տվեք չիմացողներին, ոչ գրագետներին ձեզնից մի բան սովորելու, գրագետ դառնալու…
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 14.05.2007, 20:31:
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  3. #3
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի՞ համար է գրագիտությունը

    Վերջերս, երբ նախընտրական քարոզարշավն էր ընթանում, լացս գալիս էր, երբ փորձում էի որևէ մեկին լսել ու ոչինչ չէի հասկանում, քանի որ տվյալ մարդը նախադասություն կազմելու տարրական գիտելիքներ չունի: Ընդհանրապես իշխանությունում շա՜ տ քչերն են, որոնց խոսակցությունը իմաստ ունի: Մնացած բոլորը սարքում են հսկայական նախադասություններ, որոնցում գերիշխում են «էլիտար» և անիմաստ բառերը: Կազմում են նախադասություններ, լցնում են անկապ բառեր (առանց բացատրությունը իմանալու) և կմկմալով ասում հեռուստատեսությանը:

  4. #4
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի՞ համար է գրագիտությունը

    Գրագիտությունը գրագետ լինելու, աշխարհը, կյանքը, նրա իրավիճակները գրագետ, ադեկվատ ընկալելու, դրանց մասին գրագետ դատողություն անելու ու գրագետ հետևություններ անելու համար է։ Գրագիտությունը խոսք չէ, այն լեզվի ֆունկցիա է, գիտակցության ֆունկցիա, մարդը կարող է մտածել գրագետ և երբեմն արտահայտվել ոչ այնքան գրագետ, սակայն նա չի կարող անգրագետ մտածել ու գրագետ արտահայտվել, նաև չի կարող միշտ արտահայտվել անգրագետ՝ միշտ մտածելով գրագետ։ Գրագիտությունը գիտակցության ձևավորման ու զարգացման կարևոր բաղադրիչներից է։ Այն հասկացությունները, որոնք կազմում են գիտակցության և մտածողական պրոցեսի ատաղձը, պետք է լինեն իրականությանը ադեկվատ, իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի այն անվանումը, որը տրվում է տվյալ երևույթին, այսինքն՝ հասկացությունը, լինի գրագետ, այլապես իրականությունը մնում է մի կողմում, իսկ մտածողությունն ու խոսքը ստեղծում են ալտերնատիվ, անգրագետ, ոչ–ադեկվատ հասկացություններից ձևավորված իրականությունը, որը նրանց համար դառնում է միակ իրականությունը։ Ահա այդպիսի անգրագետ, ալտերնատիվ իրականության մեջ էլ ապրում է մարդկանց մեծամասնությունը, ինչն էլ Ֆրոմը կոչում էր նորմալության պաթոլոգիա, երբ "առողջ բանականության" միֆը իրենով է փոխարինում իրական, խորապես մարդկային բանականությունը։
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 14.05.2007, 20:44:

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի՞ համար է գրագիտությունը

    Սիրելի Ուլուանա, գրագէտ լինել նշանակում է. լինել անճաշակ, անկիրթ եւ գռեհիկ:
    Այլ խօսքով՝ այն ինչ որ հրամցւում է մեզ որպէս մշակոյթ, որպէս երգ ու պար, որպէս արուեստ: Այս ամէնի մատուցողը «պերեստրոյկա», «գլասնոստ» եւ «դեմոկրատիզացիա» շնորհող գոբաչովի սերունդն է: Երբ պետական մակարդակով քաջալերւում է անմակարդակը, անճաշակը, ինչ սպասենք քաղաքացուց: Թէ ինչո՞ւ պետութիւնը քաջալերում է անմակարդակը, պատասխանը պարզ է. պետական այրերը, գուցէ հայրենասէր են, բայց անկիրթ են (անկիրթ բառը ինձ մօտ նշանակում է անգրագէտ): Չի գնահատւում լաւը, բարձրը, ազնիւը, գեղեցիկը, վեհը, մնայունը: Գնահատւում է ստորինը, գռեհիկը, գայթակղիչը, պորտաբացը, պորտապարը, ոռնապարը, մերկութիւնը, սեռայնականը, կոկորդապրկումը, նեգրական (Ափրիկամերիկեան) արոեւստի ամէնացածր, ամէնաձախող կրկնօրինակը (կեղծը): Դիտէ՛ք ոմանց «ավատար»ներին, պիտի նկատէք նրանց մտային հոգեւոր զարգացման աստիճանը: Ցաւում եմ ամբողջ սրտով, կարդալով այսպիսի յղումները (գրառումները), որովհետեւ ուզում իմ հայրենակիցներին տեսնել. բարձր, գեղեցիկ, վեհ, ազնիւ, շնորհալի եւ նախանձելի դրութեան մէջ:
    Այլ գրառումներ կատարելու չեմ քաջալերւում, որովհետեւ տեսնում եմ «համալսարանական», «զարգացած», «լեզուաբան» ակումբայիների մտածելակերպը...
    Հասարակութիւնը սաստիկ հիւանդ է: Հիւանդ է անճաշակութեամբ, գռեհկութեամբ:
    Գուցէ նրանք չեն անդրադառնում, որովհետեւ այդպիսի մթնոլորտի մէջ մեծացել, դաստիարակուել են: Սակայն չեմ վարանում ասելու, որ Հայաստանի խորհրդային տարիներին, հայ ժողովուրդը շատ աւելի հայրենասէր, հաւատացեալ (հայրենիքի գաղափարի հանդէպ), կրթեալ եւ գրասէր էր: Արցախեան պոռթկումը եւ մեր յաղթանակը այդ տարիներում դաստիարակուած հրաշք տղաների սխրանքի արդիւնքն են, իսկ այժմեան pop-jazzի կեղծ սիրահարները, փողոցային աղբահայերէնը, որպէս գրական լեզու հրամցնել ուզողները, մութ տարիների ընթացքում մեծացած, հասակ նետած սերունդներն են:
    Յոյսով եմ, որ այսպէս չի շարունակուի, որովհետեւ մեր արժէքը. հայ մարդով, հայի տեսակով գնահատում էին, են:
    Յարգանքս ոմանց, ովքեր բացառութիւն կը կազմեն մեծամասնութեան մէջ:

  6. #6
    . . . . . . . . Roger-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.05.2007
    Գրառումներ
    23
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի՞ համար է գրագիտությունը

    Մտքերը հստակ ու գեղեցիկ ձևակերպելու համար է գրագիտությունը:

  7. #7
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի՞ համար է գրագիտությունը

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի Ուլուանա, գրագէտ լինել նշանակում է. լինել անճաշակ, անկիրթ եւ գռեհիկ:
    Էս վրիպա՞կ էր, ուզում էիք անգրագե՞տ ասել, թե՞ իրոք գրագիտությունը նույնացնում եք անճաշակության, անկրթության ու գռեհկության հետ։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 15.05.2007, 17:55: Պատճառ: Գրառման ավելացում
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  8. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի՞ համար է գրագիտությունը

    Կը ներէք, այդ տողում ծաղրում էի...

  9. #9
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի՞ համար է գրագիտությունը

    Բարև ձեզ.
    Ես քվռարկում եմ առաջին 3 տարբերակներին, քանի որ բոլորն էլ պետքական են:Ամենաշատը պետքա վերջին տարբերակը

    Ավելացվել է 1 րոպե անց
    Կարելի էր հարցումը բաց սարքել, տեսնելու համար թե ում համար է գրագիտությունը ավելորդություն

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    որ մարդը մյուս կենդանիներից գոնե մի բանով տարբերվի
    Գոնե մի բանով, առանց էնել մարդը շատ ու շատ բաներովա տարբերվում մարդկանցից:
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 19.10.2007, 12:29: Պատճառ: Գրառման ավելացում

  10. #10
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.10.2007
    Հասցե
    Հայաստանից դուրս, բայց Հայաստանի հետ
    Գրառումներ
    110
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի՞ համար է գրագիտությունը

    Գրագիտությունն անհրաԺեշտ է Լեզվի և ազգային նկարագրի պահպանման համար....
    Ես բախտավոր եմ այս աշխարհում,
    որ հավատում եմ իմ հավատին....

  11. #11
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի՞ համար է գրագիտությունը

    Հետաքրքիր է, ո՞վ է այն միակ մարդը, որ իմ հետ համամիտ է…
    Ապրես դու:
    Մեկ էլ Ապրի Անահիտը, որ ֆայմել ա ու առաջարկել ա յաս տարերակը:
    Ոչ մի բանի, ավելորդություն է

  12. #12
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի՞ համար է գրագիտությունը

    Երկրորդ տարբերակն եմ ընտրել, բայց դե գրագիտությունը անգրագետ չլինելու համար ա
    Հա'յկ, կհիմնավորե՞ս...ինչ ու՞
    է ավելորդ...
    Վերջին խմբագրող՝ Ծով: 19.10.2007, 23:49:

  13. #13
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի՞ համար է գրագիտությունը

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա'յկ, կհիմնավորե՞ս...ինչ ու՞
    է ավելորդ...
    Դեռ չծնված… չե… ավելի շուտ առաջին դասարանից այդպես էի համարում և հայոց լեզվի ու գրականության… ինչպես նաև անգլերեն, ռուսերեն լեզուների դասերին չեի մասնակցում:
    Տենց էլ մնացի անգռագետ, բայց ինձ դա ոչ մի վնաս չի տալիս… բացի գուցե նրանից, որ վատ տպավորություն եմ թողնում որոշ սխալ (իմ կարծիքով սխալ) մտածելակերպ ունեցող մատդկանց վրա:
    Լեզուն միմիանց հասկանալու համար ա ու ինձ թվում ա, որ մինչև հիմա մարդ չկա, որ ինձ նորմալ չհասկանա: Սենց էլի Ալիզ ջան

  14. #14
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի՞ համար է գրագիտությունը

    Մեջբերում Guest-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է, ո՞վ է այն միակ մարդը, որ իմ հետ համամիտ է…
    Ապրես դու:
    Մեկ էլ Ապրի Անահիտը, որ ֆայմել ա ու առաջարկել ա յաս տարերակը:
    Ոչ մի բանի, ավելորդություն է
    Ինձ թվում է այն, ինչի մասին դու ես խոսում, ոչ թե գրագիտությունն է, այլ գրական խոսքն ու գիրը: Օժանդակ բայ է-ի փոխարեն ա ասելը անգրագիտությաւն չի, այլ գրականի փոխարեն խոսակցական լեզվի կիրառում: Անգրագետ մարդն անգամ չի կարող մտքեր շարադրել կամ մի նախադասության մեջ հարյուր սխալ կանի, եթե ընդհանրապես հաջողացնի կառուցել այդ նախադասությունը... Ինչի մասին է խոսքը:
    Վերջին խմբագրող՝ ivy: 20.10.2007, 13:05:

  15. #15
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի՞ համար է գրագիտությունը

    Չե, ես չեի ասում է-ի և ա-ի տիպի "սխալների" մասին… ես ասում էի զուտ տառասխալների մասին: Ընդանրապես նորմալ լեզվում պիտի քեզ հնարավորություն չտրվի տառասխալ անելու: Ինչ ա նշանակուկ սենց ա գրվում, բայց սենց ա ասվում: Կամ բացառություն կոչեցյալները… Եվ այդ ամենը իմացողն ա համարվում գրագետ:
    Խոսում եմ, գրում եմ… շատ եմ տառասխալ անում, բայց ինչ արած, գրում եմ նրա համար, որ դուք հասկանաք ու դուք հասկանում եք թե ինչ եմ ասում… ինձ էլ բան պետք չի

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ու՞մ հետ, որտե՞ղ և ինչի՞ համար
    Հեղինակ՝ Պոսեյդոն, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.01.2011, 00:40
  2. Ինչի՞ համար է կաթողիկոսը
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Կրոն
    Գրառումներ: 183
    Վերջինը: 21.03.2010, 12:45
  3. Ինչի՞ համար ենք ֆորումում
    Հեղինակ՝ Գլոբալ Հայացք, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 47
    Վերջինը: 30.06.2009, 22:29
  4. Ինչի՞ համար է ուղեղի մնացած 97%-ը
    Հեղինակ՝ hippy w.s, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 26.09.2008, 15:49
  5. Ինչի՞ համար եք կայք պատրաստում
    Հեղինակ՝ Ludwig, բաժին` Վեբ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.02.2007, 21:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •