User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչի՞ համար է գրագիտությունը

Քվեարկողներ
46. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Լեզվի քննությունը հաջող հանձնելու

    1 2.17%
  • Մտքերը հստակ ու գեղեցիկ ձևակերպելու

    42 91.30%
  • Մարդկանց վրա տպավորություն գործելու

    0 0%
  • Ոչ մի բանի, ավելորդություն է

    2 4.35%
  • Իսկ դա ի՞նչ է...

    1 2.17%
Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 34 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Ինչի՞ համար է գրագիտությունը

  1. #31
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի՞ համար է գրագիտությունը

    Գրագիտություն ասելիս ես ոչ միայն հասկանում եմ կոնկրետ լեզվին լավ տիրապետելը, այլ նաև ցանկացած այլ մասնագիտություններին կարելի է ուղղակի տիրապետել կարելի է գրագետ տիրապետել; Հայկ, ասում ես գրագիտությունը ոչինչի պետք չէ, բայց դու ինքդ գրագետ ծրագրավորող ես, ու չես սիրում անգրագետ քո գործընկերներին;

    Կարող է մարդ շատ կարդա բայց գրագետ չլինի, դա ձեռք է բերվում տարիների փորձից, ոչ ոք չի ծնվում տառաճանաչ էլ ուր մնաց գրագետ, դա մեր հասարակության մեջ գոյատևելու նախնական պահանջներից է, ահա ինչու մենք հաճախում ենք դպրոց, հետո համալսարան, և այլն:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  2. #32
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2007
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի՞ համար է գրագիտությունը

    Guest-ի խոսքերից
    Սենց մի բան ասեմ, ամեն մեկը գրագետ է այնքանով, որքանով իրեն անհրաժեշտ է… Եթե մի պահ նա զգա, որ իր գրագիտությունը չի բավարարում, որպեսզի կողքի մարդիկ իրեն հասկանան հաստատ այդ մարդը իսկույն կգրագիտանա համապատասխան մակարդակի հասնելով: ՍՈՎՈՐԱՑՆԵԼ ՊԵՏՔ ՉԵ՛, զզվելի ա Արհեստական գրագիտությունը ոչ մեկին երբեք օգուտ չի տվել ու չի տա:
    Լիովին համաձայն եմ: Կարծում եմ գրագետ լինելը ինքնահաստատման ամենաառաջի և կարևոր գործոնն է:

  3. #33
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի՞ համար է գրագիտությունը

    Մեջբերում gayane70-ի խոսքերից Նայել գրառումը
    Guest-ի խոսքերից
    Սենց մի բան ասեմ, ամեն մեկը գրագետ է այնքանով, որքանով իրեն անհրաժեշտ է… Եթե մի պահ նա զգա, որ իր գրագիտությունը չի բավարարում, որպեսզի կողքի մարդիկ իրեն հասկանան հաստատ այդ մարդը իսկույն կգրագիտանա համապատասխան մակարդակի հասնելով: ՍՈՎՈՐԱՑՆԵԼ ՊԵՏՔ ՉԵ՛, զզվելի ա Արհեստական գրագիտությունը ոչ մեկին երբեք օգուտ չի տվել ու չի տա:
    Լիովին համաձայն եմ: Կարծում եմ գրագետ լինելը ինքնահաստատման ամենաառաջի և կարևոր գործոնն է:
    Ախր ցավն էն է, որ էդ կիսագրագետ մարդիկ հիմնականում շփվում են իրենց նմանների հետ, ու երևի թե երբեք էլ չեն հասկանա, որ բավարար գրագետ չեն։ Եղբայրս է լավ ասում. "նկատել ես, որ մարդիկ հիմնականում ոչ թե նորմալ խոսում են հայերեն, այլ ուղղակի հասկացնում"։ Կարծում եմ, որ գրագիտությունը ընտանիքից է գալիս, էդքան էլ հետագայում ձեռք չես բերում, եթե տանը հելնել կամ էթալ չեն ասում, հաստատ չես սկսի ասել, ինչքան էլ կողքից լսես։ Իսկ ինչ վերաբերում է գրագետ գրելուն, դա կարծում եմ բնատուր է լինում, ճիշտ է, պարապելով կարող ես թեստ հանձնել կամ իմանալ, որ հանդիպակացը ց–ով է գրվում, բայց միևնույն է, եթե բնատուր չեղավ, ինչքան ուզում ես պարապի։ Բայց դե եթե բնատուրը չկա, չի նշանակում, որ պետք ա ձեռք քաշել կյանքից ու չսովորել
    When life gives you lemons, make lemonade

  4. #34
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչի՞ համար է գրագիտությունը

    Գրագիտություն ասվածը կարելի է նեկայացնել որպես…
    Ենթադրենք նայում էք հեռուստացույց, ու հանկարծ էկրանին կադրը սկսում է լղոզվել, ձայնը մեկ կորում է, մեկ վերադառնում: Ազդանշանը գալիս է աղմուկախառն: Ուժերի գերլարումով կարելի է մի բան հասկանալ նրանից, թէ ինչ են ցուցադրում: Սակայն կարելի է անջատել ու վերջ:

    Ծրագրավերման լեզվում կա մի լավ տերմին ՝ ինտերֆեյս /"հաղորդակցման երես" /: Մոդուլը ինքստինքյա, առանձին վերցրած, կարող է "յոլա գնալ" առանց որևէ ինտերֆեյսի: Սակայն հերիք է, որ նա հաղորդակցվի, ինֆորմացիա փոխանակի մի ուրիշ մոդուլի, սարքի հետ, ապա առաջ է գալիս համապատասխան ինտերֆեյսի և պրոտոկոլի հարցը: Մի խոսքսվ ցանց առանց էս երկու բաղադրիչների հնարավոր չէ ունենալ :
    Կան բավականին հղկված պրոտոկոլներ, որոնց ճարտարապետը կառուցել է բավականին հաջող: Կան պրոտոկոլներ, որոնք լոկալ խնդիրներ են լուծում, և մեծ ցանցերի համար անպիտան են /կյանքը ցույց է տալիս ո՛ր պրոտոկոլը պիտանի է, ո՛րը ոչ /:
    Հիմա, ամեն մի սարքի համար առանձին, և ընդհանուր ցանցի համար գլոբալով խնդիրն է առաջանում, եթե մի սաևքի ինտերֆեյսը աշխատում է անհաջող : Բոլորի վրա դա ազդում է, ընդհուպ մինչև ցանցը լռվում-կախվում է :
    Այստեղ կարելի է կամ այդ մի սարքը կարգի բերել /"փինել" /, կամ էլ, եթե անբուժելի է, հեռացնել ցանցից, ցանցի արագագործությունը և թողունակությունը նորմայի բերելու համար :

    Խնդրիը աշխարհում /Բրիտանական երկրներ, և նրանցից վերցրել են Գերմանիա, Ֆրանսիա/ լուծվեց հասարակության անդամներ հետագա զարգացման, համապատասխան լեզվական ցենզերի զարգացման միջոցով:
    Մենք հանրակրթական կրթության ծրագրով սովորում ենք բառակազմություն, նախադասության կառուցվածքը: Եվ վերջ: Աշխարհը ավելի առաջ է գնացել, և պարտադիր սովորեցնում է թեմայի /գրառման/ կառուցվացք: Եվ բավականին խիստ պահանջներ է դնում դրանք իմանալու և կիրառելու առումով: Ովքեր հանձնել են լեզվի քննություններ /թոեֆլ, աելտս և այլն/ կվկայեն, որ այնեղ կա մի ամբողջ բաժին "էսսե" անունով: Այսինքն քննաթյուն հանձնող անձը պետք է կարողանա ընդունված ձևերով գրել փոքր և մեծ էսսե:
    Բառակազմության և նախադասության կառուցվածքի առումով կարծես թե մենք խնդիրներ չունենք: Ամեն ինչ քիչ թե շատ տանելի է: Ոչ մեկը չի ասում "մահճակալ" -ի փոխարեն "կալամահճ", կամ "Պետք է գնամ տուն" -ի փոխարեն չի ասում "Գնամ տուն պետք է" /չնայած մեկ մեկ պատահում է /:
    Սակայն մտքի կառուցվածքի /նախաբան, բուն նյութ, հետևություն, վերջաբան/ առումով մեր վիճակը խղճալի է: Բոլորս էլ նկատած կլինենք, թե հայերս ինչքան երկար ենք խոսում, մի բանի մասին հաճախ մի քանի անգամ, տարբեր տեղերում ասում ենք նույն միտքը, հաճախ շեղվում ենք բուն թեմայից, և անգամ մոռանում, թե ինչից էինք խոսում…
    "Էսսեն" պետք է պարտադիր մտցնել դպրոցական ծրադրի մեջ և ամենալուրջ ուշադրությունը դարձնել այս խնդրին: Մարդը չպետք է համարվի, որ ավարտել է դպրոցական կուրսը, եթե նա չկարողանա ընդունված ձևերով ու կառուցվածքով շարադրի իր գրավոր միտքը, ասելիքը:

    Հ.Գ. Խոսքը չի գնում գրական-գեղարվեստական ստեղծագործությունների մասին :
    Վերջին խմբագրող՝ dvgray: 25.10.2007, 12:06:

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ու՞մ հետ, որտե՞ղ և ինչի՞ համար
    Հեղինակ՝ Պոսեյդոն, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.01.2011, 00:40
  2. Ինչի՞ համար է կաթողիկոսը
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Կրոն
    Գրառումներ: 183
    Վերջինը: 21.03.2010, 12:45
  3. Ինչի՞ համար ենք ֆորումում
    Հեղինակ՝ Գլոբալ Հայացք, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 47
    Վերջինը: 30.06.2009, 22:29
  4. Ինչի՞ համար է ուղեղի մնացած 97%-ը
    Հեղինակ՝ hippy w.s, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 26.09.2008, 15:49
  5. Ինչի՞ համար եք կայք պատրաստում
    Հեղինակ՝ Ludwig, բաժին` Վեբ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.02.2007, 21:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •