User Tag List

Էջ 1 12-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 175 հատից

Թեմա: Երևանյան մետրո

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Սիրտ Երևանյան մետրո

    Փոքր ժամանակվանից ինձ հետաքրքրել է այս «առեղծվածային» ու հետաքրքիր երևույթը: Ընդհանրապես, փորք ժամանակ շատ հետաքրքրասեր եմ եղել, բայց մետրոն արժանացել է իմ առանձնահատուկ ուշադրության: Կյանքիս մի հատված ես նույնիսկ ապրում էի մետրոյով: Այո, սխալ չեմ գրել: Բացի նրանից, որ ես ամեն շաբաթ-կիրակի ուղիղ 33 րոպե մետրոյով գնում էի քաղաքի մի ծայրը տատիկիս մոտ, իսկ հետո վերադառնում տուն նույնքան ժամանկ, ես տանը մետրո էի «վարում»: Պապիկս մեր զուգարանի դուռը սարքել է այնպես, որ այն բացվում-փակվում է մետրոյի դռների նման: «Դռները փակվում են, հաջորդ կայարանը Ռուսթավելիի պողոտա» ասելով փակում էի դուռը ու... Տու-տու-տուուուուու-տու-ու Չու-չու-չու-չու-չու... Այսպես ուղիղ այնքան, որքան տևում էր իսկական մետրոյով երթևեկելիս: Ես չափել էի էլեքտրոնային ձեռքի ժամացույցով, որն նվիրել էր հայրս ու որն ուներ վարկյանների չափման հնարավորություն... 1.35 րոպեն անցավ... Տու-տու-տուուուուու-տու-ու ասելուց հետո, բացում էի դուռը «Ռուսթավելի պողոտա» «Դռները փակվում են, հաջորդ կայարանը Երկաթգծի կայարան»... Այսպես կարող էի մի քանի ժամ խաղայի...

    Բավականին հիմար երեխա եմ եղել, չէ՞

    12-13 տարեկան հասակում ծանոթացա ինձ համար նոր մետրոյի հետ, որը Երևանի մետրոն էր: Նոր մետրոն ինձ միանգամից գերեց իր անկրկնելի ճարտարապետական գեղեցկությամբ ու մաքրությամբ: Այստեց չկար այն գարշահոտությունը, որը կար Թբիլիսիի մետրոյում: Դրա հետ մեկտեղ առաջացան բազմաթիվ հարցեր: Ինչո՞ւ է Երևանի մետրոյում այսքան քիչ մարդ: Ինչո՞ւ են գնացքները այսքան ուշ-ուշ գալիս (10-20 րոպե, ի տարբերություն Թբիլիսյան 2-5 րոպեի): Ինչո՞ւ է ընդամենը երկու վագոն (Թբիլիսիում 4): Ես ուզում էի տեսնել բոլոր կայարանները: Իհարկե հետս եկող չկար և ես մեն-մենակ երթևեկելով տեսա բոլոր կայարանները՝ ներառյալ նորաբաց «Չարբախ» կայարանը, որի աշխատանքի պրինցիպը պարզապես ցնցող էր ինձ համար: «Շենգավիթ» կայարանում, հակառակ կողմից գալիս էր մի այլ մետրո, որը գնում էր դեպի «Չարբախ» ու քիչ անց, նորից հետ վերադառնում: Հայտնաբերեցի մի նոր «տարօրինակություն»: Երևանի մետրոն հիմնականում դրսում է: Ամեն նոր կանգառում ինձ սպասում էր աներևակայելի գեղեցկություն: Ես հիացել էի, երեկոյան ես կրկին ու կրկին հիշում էի բոլոր կանգառները:

    Ինտերնետը լավ բան ա...

    Հետագայում, երբ ինտերնետը ներխուժեց իմ կյանք, իսկ ես ինտերնետ, հետաքրքրությունն ու տարօրինակ սերը դեպի մետրո ստիպեցին ինձ փնտրել պատասխաններ այն հարցերին, որոնք ինձ վաղուց էին հետաքրքրում: Ընթացքում իհարկե հսկայական այլ տեղեկություն էլ ստացվեց:

    Քչերը գիտեն, որ Երևանի մետրոն ի սկզբանե կառուցվում էր, որպես տրամվայ, հետագայում մետրոյի վերափոխելու հնարավորությամբ:

    Բանն այն էր, որ 1970-ականներին Երևանում չկար անհրաժեշտ մեկ միլիոն բնակիչը: Բազմաթից ասեկոսեներ կան սրա վերաբերյալ, սակայն 1980-ի մարտի 7-ին 700.000 բնակիչ ունեցող Երևանը ունեցավ մետրո: Այն ժամանակվանից մետրոյի երկարությունը գրեթե չի փոխվել: Սակայն կայարանների քանակը ավելացել է: Այսօր այն ունի 10 կայարան

    Բարեկամություն (7.03.1981)


    Մարշալ Բաղրամյան (նախկինում՝ Սարալանջի 7.03.1981)


    Երիտասարդական (7.03.1981)


    Հանրապետության Հրապարակ ( նախկնում՝ Լենինի հրապարակ դեկտեմբեր 1981)


    Զորավար Անդրանիկ (նախկինում Հոկտեմբերյան 2.12.1989)


    Սասունցի Դավիթ (7.03.1981)


    Գործարանային (11.07.1983)


    Շենգավիթ (26.12.1985)


    Գարեգին Նժդեհի հրապարակ (նախկինում Սպանդարյան հրապարակ 4.01.1987)


    Չարբախ (26.12.1996)


    Նախատեսվում էր, որ Երևանի մետրոն պիտի ունենա 38 կայարան և 10-ից ավել գծեր...
    Այսօր այն կրում է Կարեն Դեմիրճյանի անունը:

    Երևանի մետրոյի բոլոր կայարանների նկարները կարող եք տեսնել http://metroworld.ruz.net/yerevan/cruise.htm կայքում:

    http://metroworld.ruz.net/yerevan.htm

    Հ.Գ. Ցավալին այն է, որ Երևանի իշխանությունները ուշադրություն չեն դարձնում, Երևանին օդի պես անհրաժեշ տրանսպորտի այս տեսակին: Ի տարբերություն Թբիլիսիի քաղաքապետարանի, որը մետրոն գովազդվում է անընդհատ: http://www.metro.ge
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 14.05.2007, 04:06:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Morg (01.12.2010)

  3. #2
    Մշտական անդամ Srtik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2006
    Հասցե
    Լոս Անջելես
    Տարիք
    35
    Գրառումներ
    223
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանյան մետրո

    Վա՜յ, էս ինչքան լավ հիշողություններ արթնացան մեջս նկարները նայելուց....
    Ճիշտն ասած, ես Չարբախի կայարանի մասին չգիտեի ու մինչև հիմա կարծում էի, թե Գարեգին Նժդեհի հրապարակը վերջին կայարանն էր:
    Պետք է խոստովանեմ, որ երբ Երևանում էի ապրում, սկի ուշադրություն չէի էլ դարձնում մետրոյի ճարտարապետական կողմին ու հիմա, որ փորձում եմ համեմատել այստեղի ու Երևանի մետրոները, տեսնում եմ, որ Երևանի կայարանները անհամեմատ հիանալի ճարտարապետական գեղեցկություն ունեն...

  4. #3
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Երևանյան մետրո

    Մեջբերում Srtik-ի խոսքերից Նայել գրառումը
    Վա՜յ, էս ինչքան լավ հիշողություններ արթնացան մեջս նկարները նայելուց....
    Ուրախ եմ:
    Ճիշտն ասած, ես Չարբախի կայարանի մասին չգիտեի ու մինչև հիմա կարծում էի, թե Գարեգին Նժդեհի հրապարակը վերջին կայարանն էր:
    Է, հիմա էլ դա է վերջին կայարանը: «Չարբախ» ու «Շենգավիթ» կայարաններն են իրար կապված: Սրանց միջև շարժվում է առանձին մի գնացք: Գնում է, գալիս, գնում է գալիս...

  5. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանյան մետրո

    Ես էլ եմ սիրում մետրոյով երթևեկել , թեև այդպիսի առիթներ հազվադեպ եմ ունենում։
    Բա որ մի քանի ամիս առաջ՝ Ակումբի հերթական հանդիպումից հետո, մի քանի ակումբցիներով գնացել էինք Չարբախ՝ էքսկուրսիայի։ Ոչ մեկս երբեք Չարբախում չէր եղել, բայց լսել էինք, որ ինչ-որ հեռավոր ու «փախած» թաղամաս է ու որոշեցինք անձամբ համոզվել դրանում։ Ուրեմն նստեցինք մետրո և ուղևորվեցինք դեպի Չարբախ... Երբ տեղ հասանք, այնպիսի տպավորություն էր, որ դա ոչ միայն վերջին կայարանն էր, այլև ընդհանրապես աշխարհի վերջըը... Թվում էր, թե դրանից դեն աշխարհ չկա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #5
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանյան մետրո

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչո՞ւ է ընդամենը երկու վագոն (Թբիլիսիում 4):
    Մինչ էներգետիկ ճգնաժամը 3 վագոն էր, հետո դարձավ 4, ու այդ ընթացքում կատարած ուղևորափոխադրումը կազմում էր ներկայինիս երևի քառապատիկը, եթե ոչ ավելին։ Ավելի ուշ, դարձավ 3, ապա նաև 2 վագոն
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  7. #6
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանյան մետրո

    Ապրես իրոք հետաքրքիր տեղեկություններ կան գրվածքի մեջ եթե չասեմ, որ այն ամբողջությամբ մի գեղեցիկ հյուսված պատմություն է քո և մետրոյի մասին, աս այն կվերնագրեյի "Ես, մետրոն և Երևանը" , մի խոսքով հիանալի էր.
    Իսկ պատմությունը ձեր տան մետրոյի մասին ուղղակի ցնցող է, կարդալիս մի ներողամիտ ու պայծառ ժպիտ խաղաց դեմքիս, նամավանդ տեսնելով քեզ այդ իրավիճակում.

    ԱՊՐԵՍ ավելին ասել հնարավոր է ու հիմա բառերով չեմ կաորղ ասել այն ամենը ինչ զգացի կարդալիս, շատ լավն էր, այլ կերպ նկարագրել դժվարանում եմ

  8. #7
    Pro Wisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ!!!
    Տարիք
    35
    Գրառումներ
    537
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Re. Երևանյան մետրո

    Արթուր ջան շատ լավ ես արել այս թեման բացելով...բացի դրանից էլ խոսքիտ շարահյուսությունը բավականին լավնա... :
    Լավ, կատակը դէն, բայց

    ասել եմ բազմիցս,
    ասում եմ կրկին՝
    օղորմի Հայաստանում
    գետնի տակի տրանսպորտին... :

    Ամենաշատը չի դզում մի քանի բան՝

    1. Օրինակ Եվրոպայում տեղի կառավարությունը՝ համապատասխան մասնագետների օգնությամբ կարողանում է կազմել պլան, որը օրինակի համար կարող է նվիրված լինել օդի աղտոտվածությունը նվազեցնելուն... Իսկ մեզ մոտ, բացի նրանից, որ նորմալ մասնագետ չկա էտ ոլորտում, հլը մի հատ էլ ասում են, թե Երևանի համար շատ լավա լինելու հեսա էլի ավտոբուսներ կբերենք ու ուղեվարձը 100 դրամ դնելով միլիոններ կաշխատենք ձեր առողջության հաշվին.... Ինչ զզվելի երևույթա չէ՞, հատկապես քաղաքի անտանելի, կրկնում եմ անտանելի աղմուկի հետ համադրած... :

    2. Հիմիկվա կառավարող սուբյեկտները իրանց շլանգի տեղ են դնում՝ ոնց նայում եմ... Լավ էլ գիտեն, որ եթե մետրոն նորմալ սարքեն ու այն ընդգրկի իր մեջ ողջ քաղաքը, ապա բացի նրանից, որ մեծ շահույթ կունենան, համ էլ քաղաքի օդը տեղը կնկնի, էլ բեջուռա վարորդների ռոժը տեսնելու կարիք չի լինի, աղմուկը կպակասի....

    Ու ամեն ինչից բացի... մետրոն շատ հաճելի բանա՝ ձմռանը տաքա, ամռանը հովա...
    Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!... ՔՈՒԻԶ

  9. #8
    Մշտական անդամ electrical_storm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2007
    Գրառումներ
    402
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանյան մետրո

    Դեռ չծնված մետրո նստել եմ…մեր տան մոտա…կյանքս առանց մետրո չեմ պատլերացնում…ամենասիրածս տրանսպորտնա…ու համարյա ուր գնում եմ ընենց տեղեր են, որ մետրոյով գնալ կլինի…կամ էլ ոտքով…աշխատում եմ խուսափել մառշուտկաներից…զզվում եմ…դեղին ավտոբուսները դեռ ոչինչ,ուտվում են…կամ էլ մի 2 հատ սիրած տաքսի ունեմ…նրանցից եմ օգտվում…
    …բայց դե իրոք մեր բոմժ երկրում մետրոյին ուշադրություն չեն դրաձնում… միշտ, երբ նստում եմ, մտածում եմ, որ ալիգարխ լինեի, կամ «սփյուռքահայ բարերար» կվերանրորգեի մետրոն ու նոր կայարաններ կավելացնեի…մի 30-50 միլիոն դոլլարով կարելիա շաաատ մեծ գործ անել…

  10. #9
    ծիպա "ռելոադեդ" Mesrop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2006
    Հասցե
    կոմպի դեմը
    Տարիք
    33
    Գրառումներ
    773
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԷԼ.ՍԵՔՍԻ.ՉԵՄ =)
    ---
    www.imagger.com |
    http://mesrop.info

  11. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանյան մետրո

    Մեր մետրոն կառուսել է... մետրոն Մոսկվայինն է ... մտնում ես ու կորում .... բայց այնոհանդերձ մերինի ՀՈՏՆ ու ՀԱՄԸ ուրիշ է

  12. #11
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանյան մետրո

    սիրում եմ մետրո նստել… կայֆի համար ամիսը 2-3 անգամ նստում եմ…

  13. #12
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանյան մետրո

    Փոքր ժամանակ անհամբեր սպասում էի, թե երբ է վերջապես բացվելու մեր մոտի (Աջափնյակի) նոր կայարանը, չնայած սարսափելի վախենում էի մետրոյի շարժասանդուղքից, իսկ հիմա, երբ համարյա հաղթահարել եմ այդ վախը, հույսս էլ համարյա կտրել եմ, որ երբևէ մետրոյով տուն կգամ։
    Շատ եմ սիրում մետրո, ես էլ որոշ կայարաններ չեմ տեսել ու ամեն անգամ մետրո նստելիս, իսկ դա այնքան էլ հաճախ չի պատահում , մտածում եմ՝ բա ժամանակ չլինե՞ր ծայրից ծայր գնալու, ետ գալու համար՝ հենց այնպես, հետաքրքրությունից դրդված, մեկ էլ՝ ինչ լավ է, որ իջնելիս փող չես նախապատրաստում ու չես մտածում ուրիշների տեղը ստանալու մասին։

  14. #13
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանյան մետրո

    Մեջբերում Enipra-ի խոսքերից Նայել գրառումը
    մեկ էլ՝ ինչ լավ է, որ իջնելիս փող չես նախապատրաստում ու չես մտածում ուրիշների տեղը ստանալու մասին։
    Երևի շատ ես երթուղայիններում բյուջեի նվազեցում ունեցել
    Ես էլ եմ մետրոն սիրում շատ ու գերադասում երթուղայիններից ու ավտոբուսներից: Հատկապես ամառվա շոգին մետրոն իսկական փրկություն է Եթե մետրոյով հնարավոր է հասնել այնտեղ, ուր գնում եմ , ապա ուրիշ լավագույն այլընտրանք լինել չի կարող
    Նաև ունեմ լիքը լավ հուշեր՝ մետրոյի հետ կապված Ամեն անգամ մետրո նստելիս նորից հիշում եմ այդ ամենը Հատկապես սիրում եմ, երբ գնացքը մոտենում է, ու ուժեղ քամուց մազերս ցաքուցրիվ են լինում աջ ու ձախ: Կայարաներից ամենաշատը սիրում եմ Հանրապետության Հրապարակը, մեկ էլ Բարեկամությունը, որովհետև այդ կայարանում շարժասանդուղքը ամենաերկարն է, եթե չեմ սխալվում
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  15. #14
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Երևանյան մետրո

    Երկուշաբթի օրը իջել էի մետրո, աղբարկղ էի փնտրում, չգտա ՉԿԱ... Խոսեցի աշխատողներից մեկի հետ, ասեց, որ իրենք տենց են որոշել, որ մետրոյում աղբ չի կարող առաջանալ մարդկանց ձեռքին... Բայց տխուր ա մետրոյի վիճակը... Կայարանները կիսաքանդված. վագոնները ժանգոտած... Բայց մեկա սիրում եմ... Առավոտ շուտ մետրո իջնելուց հավես ոչինչ չկա...

  16. #15
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանյան մետրո

    Իսկ ես վախենում ոմ Մետրո նստելուց , կարելի է ասել մետրոպոլիտենը իմ մոտ վախա առաջացնում , կյանքումս երկու անգամ եմ նստել մեկը փոքր տարիքում ՝մայրիկիս հետ, ահագին լաց եմ եղել , մեկնել ընկերներիս հետ, ասեցին չնստես քննությունդ չես ստանա , լօօօօլ ստիպված վախս հաղթահարեցի, նստեցի
    Чеширский КотЭ

Էջ 1 12-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երևանյան թատրոններ
    Հեղինակ՝ Undina, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 37
    Վերջինը: 19.03.2012, 21:15
  2. Երևանյան փողոցներ
    Հեղինակ՝ Angelina, բաժին` Երևան
    Գրառումներ: 43
    Վերջինը: 02.04.2011, 15:49
  3. Երևանյան մայրամուտ
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 05.07.2010, 18:52
  4. Արձակ. Մետրո
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 04.10.2009, 17:56

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •