Փոքր ժամանակվանից ինձ հետաքրքրել է այս «առեղծվածային» ու հետաքրքիր երևույթը: Ընդհանրապես, փորք ժամանակ շատ հետաքրքրասեր եմ եղել, բայց մետրոն արժանացել է իմ առանձնահատուկ ուշադրության: Կյանքիս մի հատված ես նույնիսկ ապրում էի մետրոյով: Այո, սխալ չեմ գրել: Բացի նրանից, որ ես ամեն շաբաթ-կիրակի ուղիղ 33 րոպե մետրոյով գնում էի քաղաքի մի ծայրը տատիկիս մոտ, իսկ հետո վերադառնում տուն նույնքան ժամանկ, ես տանը մետրո էի «վարում»: Պապիկս մեր զուգարանի դուռը սարքել է այնպես, որ այն բացվում-փակվում է մետրոյի դռների նման: «Դռները փակվում են, հաջորդ կայարանը Ռուսթավելիի պողոտա» ասելով փակում էի դուռը ու... Տու-տու-տուուուուու-տու-ու Չու-չու-չու-չու-չու... Այսպես ուղիղ այնքան, որքան տևում էր իսկական մետրոյով երթևեկելիս: Ես չափել էի էլեքտրոնային ձեռքի ժամացույցով, որն նվիրել էր հայրս ու որն ուներ վարկյանների չափման հնարավորություն... 1.35 րոպեն անցավ... Տու-տու-տուուուուու-տու-ու ասելուց հետո, բացում էի դուռը «Ռուսթավելի պողոտա» «Դռները փակվում են, հաջորդ կայարանը Երկաթգծի կայարան»... Այսպես կարող էի մի քանի ժամ խաղայի...
Բավականին հիմար երեխա եմ եղել, չէ՞
12-13 տարեկան հասակում ծանոթացա ինձ համար նոր մետրոյի հետ, որը Երևանի մետրոն էր: Նոր մետրոն ինձ միանգամից գերեց իր անկրկնելի ճարտարապետական գեղեցկությամբ ու մաքրությամբ: Այստեց չկար այն գարշահոտությունը, որը կար Թբիլիսիի մետրոյում: Դրա հետ մեկտեղ առաջացան բազմաթիվ հարցեր: Ինչո՞ւ է Երևանի մետրոյում այսքան քիչ մարդ: Ինչո՞ւ են գնացքները այսքան ուշ-ուշ գալիս (10-20 րոպե, ի տարբերություն Թբիլիսյան 2-5 րոպեի): Ինչո՞ւ է ընդամենը երկու վագոն (Թբիլիսիում 4): Ես ուզում էի տեսնել բոլոր կայարանները: Իհարկե հետս եկող չկար և ես մեն-մենակ երթևեկելով տեսա բոլոր կայարանները՝ ներառյալ նորաբաց «Չարբախ» կայարանը, որի աշխատանքի պրինցիպը պարզապես ցնցող էր ինձ համար: «Շենգավիթ» կայարանում, հակառակ կողմից գալիս էր մի այլ մետրո, որը գնում էր դեպի «Չարբախ» ու քիչ անց, նորից հետ վերադառնում: Հայտնաբերեցի մի նոր «տարօրինակություն»: Երևանի մետրոն հիմնականում դրսում է: Ամեն նոր կանգառում ինձ սպասում էր աներևակայելի գեղեցկություն: Ես հիացել էի, երեկոյան ես կրկին ու կրկին հիշում էի բոլոր կանգառները:
Ինտերնետը լավ բան ա...
Հետագայում, երբ ինտերնետը ներխուժեց իմ կյանք, իսկ ես ինտերնետ, հետաքրքրությունն ու տարօրինակ սերը դեպի մետրո ստիպեցին ինձ փնտրել պատասխաններ այն հարցերին, որոնք ինձ վաղուց էին հետաքրքրում: Ընթացքում իհարկե հսկայական այլ տեղեկություն էլ ստացվեց:
Քչերը գիտեն, որ Երևանի մետրոն ի սկզբանե կառուցվում էր, որպես տրամվայ, հետագայում մետրոյի վերափոխելու հնարավորությամբ:
Բանն այն էր, որ 1970-ականներին Երևանում չկար անհրաժեշտ մեկ միլիոն բնակիչը: Բազմաթից ասեկոսեներ կան սրա վերաբերյալ, սակայն 1980-ի մարտի 7-ին 700.000 բնակիչ ունեցող Երևանը ունեցավ մետրո: Այն ժամանակվանից մետրոյի երկարությունը գրեթե չի փոխվել: Սակայն կայարանների քանակը ավելացել է: Այսօր այն ունի 10 կայարան
Բարեկամություն (7.03.1981)
Մարշալ Բաղրամյան (նախկինում՝ Սարալանջի 7.03.1981)
Երիտասարդական (7.03.1981)
Հանրապետության Հրապարակ ( նախկնում՝ Լենինի հրապարակ դեկտեմբեր 1981)
Զորավար Անդրանիկ (նախկինում Հոկտեմբերյան 2.12.1989)
Սասունցի Դավիթ (7.03.1981)
Գործարանային (11.07.1983)
Շենգավիթ (26.12.1985)
Գարեգին Նժդեհի հրապարակ (նախկինում Սպանդարյան հրապարակ 4.01.1987)
Չարբախ (26.12.1996)
Նախատեսվում էր, որ Երևանի մետրոն պիտի ունենա 38 կայարան և 10-ից ավել գծեր...
Այսօր այն կրում է Կարեն Դեմիրճյանի անունը:
Երևանի մետրոյի բոլոր կայարանների նկարները կարող եք տեսնել http://metroworld.ruz.net/yerevan/cruise.htm կայքում:
http://metroworld.ruz.net/yerevan.htm
Հ.Գ. Ցավալին այն է, որ Երևանի իշխանությունները ուշադրություն չեն դարձնում, Երևանին օդի պես անհրաժեշ տրանսպորտի այս տեսակին: Ի տարբերություն Թբիլիսիի քաղաքապետարանի, որը մետրոն գովազդվում է անընդհատ: http://www.metro.ge
Էջանիշներ