User Tag List

Էջ 8 12-ից ԱռաջինԱռաջին ... 456789101112 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 175 հատից

Թեմա: Երևանյան մետրո

  1. #106
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Երևանյան մետրո

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Կաթողիկեն չեն քանդում, բայց հենց դրա մոտից ստորգետնյա մուտք ա լինելու, որ տանելու ա ուղիղ երիտասարդական
    Հետաքրքիր ա, թե դրա իմաստը ո՞րն ա: Վերգետնյա ուղին ծանրաբեռնվա՞ծ ա

  2. #107
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Երևանյան մետրո

    Որ կայարանի տեղը մտովի պատկերացնես, կտեսնես որ կայարանը ընկնում ա Սայաթ-Նովա ու Մոսկովյանի արանքում, պարզա ա որ սենց ավելի կարճ կլինի, հարուր կռուգ չես ֆռում ու երևի էսկալատոր էլ կլինի, հաստատ վերգետնյայից արագ ու հարմար կհասնես կայարան:

    Բայց դե մեկա անկապ ա, երբ մետրոն տաս կայարան ունի

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (29.03.2010), Rammstein (29.03.2010)

  4. #108
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Re. Երևանյան մետրո

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ կայարանի տեղը մտովի պատկերացնես, կտեսնես որ կայարանը ընկնում ա Սայաթ-Նովա ու Մոսկովյանի արանքում, պարզա ա որ սենց ավելի կարճ կլինի, հարուր կռուգ չես ֆռում ու երևի էսկալատոր էլ կլինի, հաստատ վերգետնյայից արագ ու հարմար կհասնես կայարան:

    Բայց դե մեկա անկապ ա, երբ մետրոն տաս կայարան ունի
    Ներս, Հանրապետության Հրապարակ մետրոն Սայաթ-Նովայի համարյա կողքն ա... Կենտրոնում «մի հատ էլ կայարանի» վրա փող ծախսելը կոպիտ ու տեղին ասված՝ ախմախություն ա կամ մեկ այլ, օրինակ փող լվանալու ձև։ Բանգլադեշում և Մասիվում մետրո բացելն ա առաջնային ու կարևոր։ Ցանկացած այլ ուղղությամբ աշխատանքները անիմաստ բուտաֆորիա են։

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (29.03.2010), Տրիբուն (30.03.2010)

  6. #109
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Երևանյան մետրո

    Արտ Սայաթ-Նովան ուր Հրապարակն ուր, մի հատ քարտեզ նայի:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (30.03.2010), tikopx (30.03.2010)

  8. #110
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Re. Երևանյան մետրո

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ Սայաթ-Նովան ուր Հրապարակն ուր, մի հատ քարտեզ նայի:
    Չգիտեմ, ուր ու ուր, բայց ես ինչքան Սայաթ Նովա եմ եղել ու Բարեկամություն գնալու նպատակ եմ ունեցել, նախընտրել եմ գնալ Հրապարակ, քանի որ Երիտասարդականը շատ խուճուճ ա։

  9. #111
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Երևանյան մետրո

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, ուր ու ուր, բայց ես ինչքան Սայաթ Նովա եմ եղել ու Բարեկամություն գնալու նպատակ եմ ունեցել, նախընտրել եմ գնալ Հրապարակ, քանի որ Երիտասարդականը շատ խուճուճ ա։
    Մի հատ հաշվի, թե քանի հատ փողոցի պիտի անցնել, հրապարակի մետրո հասնելու համար։
    Փող լվանալը մի կողմ թողնենք, հիմա փողոց ասֆալտելն էլ ա փող լվանալու ձեւ, ինչ ա, պիտի չասֆալտվի՞։

    Ի՞նչ վատ կլինի, եթե մոտ 1.5 անգամ մետրոն մոտենա Օպերային։
    Բանգլադեշի ու Մասիվի մասին դեռ շատ շուտ ա մտածելը, որտեւ դեռ նույնիսկ Աջափնյակի (Չերեմուշկայի) բավական շատ կառուցված մետրոն չեն կարում ավարտեն։

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (30.03.2010), tikopx (30.03.2010)

  11. #112
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Re. Երևանյան մետրո

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ հաշվի, թե քանի հատ փողոցի պիտի անցնել, հրապարակի մետրո հասնելու համար։
    Փող լվանալը մի կողմ թողնենք, հիմա փողոց ասֆալտելն էլ ա փող լվանալու ձեւ, ինչ ա, պիտի չասֆալտվի՞։

    Ի՞նչ վատ կլինի, եթե մոտ 1.5 անգամ մետրոն մոտենա Օպերային։
    Բանգլադեշի ու Մասիվի մասին դեռ շատ շուտ ա մտածելը, որտեւ դեռ նույնիսկ Աջափնյակի (Չերեմուշկայի) բավական շատ կառուցված մետրոն չեն կարում ավարտեն։
    Բա իմ ասածն ի՞նչ ա։

    Նայի, եթե ես ապրում եմ երրորդ մասում ու գտնվում եմ Սայաթ-Նովա փողոցի վրա, ես կգնամ կամ Հրապարակ կամ Երիտասարդական կնստեմ մետրո, կգնամ տուն։ Մի քանի մետր էս կողմ կամ էն կողմ էական չի։

    Կան անհրաժեշտ, շտապ կառուցումներ ու կան ոչ կարևորներ ու ոչ շտապ կառուցումներ։ Հաշվի առնելով, որ Հյուսիսային պողոտա են կառուցում, Երիտասարդականի երկրորդ մուտք են կառուցում, Կինո Մոսկվայի ամառային դահլիճ են քանդում, իշխանությունները որոշել են ոչ շատ կարևորներից սկսել։ Իսկ Երևանը խեղդվում ա վերգետնյա տրանսպորտից…

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    tikopx (30.03.2010), Ձայնալար (30.03.2010), Տրիբուն (30.03.2010)

  13. #113
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Երևանյան մետրո

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ կայարանի տեղը մտովի պատկերացնես, կտեսնես որ կայարանը ընկնում ա Սայաթ-Նովա ու Մոսկովյանի արանքում, պարզա ա որ սենց ավելի կարճ կլինի, հարուր կռուգ չես ֆռում ու երևի էսկալատոր էլ կլինի, հաստատ վերգետնյայից արագ ու հարմար կհասնես կայարան:

    Բայց դե մեկա անկապ ա, երբ մետրոն տաս կայարան ունի
    Նույն հաջողությամբ կարելի ա մի հատ էլ ստորգետնյա անցում կառուցել Շիրվանից մինչև Բարեկամություն կայարան ու հաշվել որ մետրոն մոտեցավ Կամիտաս պողոտայի կենտրոնական հատվածին: Տենց գիգանտ նախագծեր անելուց առաջ մեր քաղաքապետարանը նախ պիտի տրամվայը չհաներ քաղաքից, այլ զարգացներ ու նորացներ: Էլ չասեմ որ եթե թունել փորելու փող կա, թող մետրոյի կայարաններն ավելացնեն: Իմ համար էտ տորգետնյա անցումը նույնքան ամիստ զբաղմունք ա, որքան Ազատության հրապարակի ստորգնետյա ավտոկանգառի կառուցումը:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Artgeo (30.03.2010)

  15. #114
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Երևանյան մետրո

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա իմ ասածն ի՞նչ ա։

    Նայի, եթե ես ապրում եմ երրորդ մասում ու գտնվում եմ Սայաթ-Նովա փողոցի վրա, ես կգնամ կամ Հրապարակ կամ Երիտասարդական կնստեմ մետրո, կգնամ տուն։ Մի քանի մետր էս կողմ կամ էն կողմ էական չի։

    Կան անհրաժեշտ, շտապ կառուցումներ ու կան ոչ կարևորներ ու ոչ շտապ կառուցումներ։ Հաշվի առնելով, որ Հյուսիսային պողոտա են կառուցում, Երիտասարդականի երկրորդ մուտք են կառուցում, Կինո Մոսկվայի ամառային դահլիճ են քանդում, իշխանությունները որոշել են ոչ շատ կարևորներից սկսել։ Իսկ Երևանը խեղդվում ա վերգետնյա տրանսպորտից…
    Չգիտեմ, ես չեմ համարում, որ սա էդքան կարեւոր չի։ Ճիշտ ա, միշտ էլ կգտնվի մի բան, որ ավելի կարեւոր ա, բայց…
    Առավել եւս, որ մի եսիմինչ բան չի արվելու, ընդամենը բացվելու ա նույն Երիտասարդական կայարանի երկրորդ մուտք։ Ոնց որ մարդ ունենա մենատուն` հետեւը այգիով, բանով, բայց դուռ միայն դիմացից ունենա, ու ալարի մի հատ էլ հետեւից դուռ սարքի, որ հեշտ այգի դուրս գա։ Նույնն էլ էս երկրորդ մուտքն ա, ուղղակի ծախսը մի քիչ ավել ա դռան համեմատ ։ Թող ոչ մեկին չթվա, թե եսիմինչքան թունել ա փորվելու, մարդիկ 5 կմ քայլելու են… չէ, էդ կայարանը ահագին մոտիկ ա Կաթողիկեին, ու վստահ չեմ, բայց շատ հնարավոր ա, եթե էդ մուտքը սարքեն, ավելի արագ լինի հասնելը մինչեւ սպասելու սրահ, քան հիմա ա Երիտասարդականի ստորգետյա աղիքի մեջով քայլելիս։

    Հավելում. համ էլ վերգետնյա տրանսպորտի հոսքը, թեկուզ չնչին, բայց կպակասի, որովհետեւ դեպի Սայաթ-Նովա մարդկանցից շատերը արդեն մետրոյով կգան, ոչ թե երթուղայինով, ավտոբուսով։
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 30.03.2010, 11:33:

  16. #115
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Re. Երևանյան մետրո

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Հավելում. համ էլ վերգետնյա տրանսպորտի հոսքը, թեկուզ չնչին, բայց կպակասի, որովհետեւ դեպի Սայաթ-Նովա մարդկանցից շատերը արդեն մետրոյով կգան, ոչ թե երթուղայինով, ավտոբուսով։
    Որտեղի՞ց։ Հրապարակի՞, թե՞ Բաղրամյանից։ Ասածս էլ հենց էդ ա։ 100-200 մետր տարբերությամբ կայարան սարքելու տեղը, կարելի ա մի քանի կմ տարբերությամբ սարքել։ Էդ դեպքում կավելանա մարդկանց հոսքը դեպի մետրո, նոր հետո մտածել խտացման մասին։ Դա էլ հո մարշրուտկա չի, որ ամեն կես կմ-ն կանգառ ունենա…

  17. #116
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Երևանյան մետրո

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Որտեղի՞ց։ Հրապարակի՞, թե՞ Բաղրամյանից։ Ասածս էլ հենց էդ ա։ 100-200 մետր տարբերությամբ կայարան սարքելու տեղը, կարելի ա մի քանի կմ տարբերությամբ սարքել։ Էդ դեպքում կավելանա մարդկանց հոսքը դեպի մետրո, նոր հետո մտածել խտացման մասին։ Դա էլ հո մարշրուտկա չի, որ ամեն կես կմ-ն կանգառ ունենա…
    Արթ ջան, աչքիս դու էնքան էլ ճիշտ չես պատկերացնում էն ինչ որ նախատեսում են անել։ Մանրամասնեմ.

    Նոր կայարան չեն սարքելու, ու գնացքը ուրիշ` նոր կանգնելու տեղ չի ունենալու։ Պարզապես նոր մուտք են սարքելու դեպի նույն Երիտասարդական կայարան։

    Էս նկարում մոտավոր փորձեցի ցույց տալ, ոնց կարա լինի։ Իհարկե չափերն ու տեղերը մի քիչ խառնած կլինեմ, որովհետեւ չգիտեմ, թե կոնկրետ որ մասում ա կայարանն ընկնում։

    Դեղինով ցույց եմ տվել հիմիկվա Երիտասարդական կայարանի շարժասանդուղքներն ու ոտքի ճանապարհը։ Կարմիրով ցույց եմ տվել սպասասրահը (չգիտեմ դրան ոնց են ասում), իսկ կանաչով ցույց եմ տվել, թե մոտավորապես ինչ պիտի լինի։

    http://i62.servimg.com/u/f62/13/42/70/18/yerita11.jpg


    Հ.Գ. Էս servimg.com գցածս որոշ նկարներ Հայ-Լայնով ինչ-որ հազիվ կամ կիսատ ա բացվում, եթե տենց պրոբլեմ լինի` http://freeproxyserver.net -ով փորձեք։
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 30.03.2010, 16:38:

  18. #117
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Re. Երևանյան մետրո

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Արթ ջան, աչքիս դու էնքան էլ ճիշտ չես պատկերացնում էն ինչ որ նախատեսում են անել։ Մանրամասնեմ.
    Հստակ հասկանում եմ ինչ են ուզում անել ու հենց էդ պատճառով իմաստը չեմ հասկանում։
    Հանրապետության Հրապարակ և Երիտասարդական մետրոները հեռավորությամբ (գծի չէ, զուտ կայարանների) ամենամոտերից մեկն են։ Սայաթ-Նովա - Աբովյան խաչմերուկից երկու րոպե է պետք թե մի կողմ, թե՛ մյուս։ Հիմա էդ երկու րոպեյի համար միլիոններով դոլլար են ուզում ծախսել։



    Նույն հաջողությամբ կարող են դեպի Կասկադ բացեն կամ ասենք Զորվար Անդրանիկից Փեթակ, Երրորդ մասից Կինո Հայրենիք, Հանրապետության Հրապարակից Կինո Երևան։ Բայց իմաստ կա՞։
    ՉԿԱ։ Մարդ որը ապրում ա Սայաթ-Նովա - Աբովյան խաչմերուկում Հրապարակ գնալու համար մետրո չի նստի, երկու քայլ ա, իսկ Գարեգին Նժդեհ գնալու համար սենց թե նենց կնստի։

    Մասիվցիք ու Բանգլադեշցիք մեկա մետրո չեն նստի, չունեն։

    ԻՄԱՍՏԸ չեմ հասկանում էդ փող անիմաստ ծախսելու։ Մի հատիկ հիմնավորում ու իմաստ ասեք։

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (30.03.2010), Ռուֆուս (30.03.2010), Տրիբուն (31.03.2010)

  20. #118
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Երևանյան մետրո

    Արթ, դեպի կասկադ չեն կարա բացեն, էդ անտեր Երիտասարդականի էն մյուս ծերը ընկնում ա հենց Կաթողիկեի մոտակայքում։
    Ու էդ քո դրած նկարում որ կարմիրով էդ գիծը նշած ա, դրան չարժի տենց շատ հավատալ, որովհետեւ մետրոյի կառուցվածքը, հատակագիծը եւ այլնը գաղտնիք են, էդ գծածը մոտավոր ինչ-որ գրաֆիկական կողմնորոշիչ հատակագիծ ա։

    Ինչ վերաբերում ա իմաստին, չեմ խորանա, մենակ ասեմ, որ էդ երկրորդ մուտքը դեռ ամենասկզբից էլ նախատեսված ա եղել, ուղղակի Լեզվի ինստիտուտը խանգարում էր, դրա համար չեն սարքել։ Հիմա լեզվի ինստիտուտ չկա… առիթը ամեն անգամ չի լինում։ Հիմա դա չսարքեն, տեղը մի հերթական այլանդակություն ա բարձրանալու, կամ էլ կաթողիկոսը կգա, էն անճոռնի եկեղեցին կսարքի, հետո էդ տարածքն էլ կգրավի, մի հատ նաչնոյ կլուբ կսարքի…

  21. #119
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Երևանյան մետրո

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը

    Ինչ վերաբերում ա իմաստին, չեմ խորանա, մենակ ասեմ, որ էդ երկրորդ մուտքը դեռ ամենասկզբից էլ նախատեսված ա եղել, ուղղակի Լեզվի ինստիտուտը խանգարում էր, դրա համար չեն սարքել։ Հիմա լեզվի ինստիտուտ չկա… առիթը ամեն անգամ չի լինում։ Հիմա դա չսարքեն, տեղը մի հերթական այլանդակություն ա բարձրանալու, կամ էլ կաթողիկոսը կգա, էն անճոռնի եկեղեցին կսարքի, հետո էդ տարածքն էլ կգրավի, մի հատ նաչնոյ կլուբ կսարքի…
    Թեմայից մի քիչ դուրս - կկառուցեն թե չեն կառուցի դեպի մետրո մուտքը Կաթողիկեի մոտից, հերթական շինությունը լեզվի ինստիտուտի տեղում հաստատ կառուցելու են: Կաթողիկեին կցված ինչ-որ եկեղեցի ա լինելու ու Կաթողիկոսի Երևանյան նստավայրն ա լինելու: Նախագծերն արդեն հաստատված են, փողն էլ կաթողիկոսն ունի: Նենց որ մետրոյի մուտքի կառուցումը ոչ մի կերպ չի խանգարելու Կաթողիկեի կողքերը քո ասած անճոռնի շինություններ կանգնեցնելուն:

  22. #120
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Երևանյան մետրո

    Ու ընդհանրապես, սենց հարցերը իրոք պետք ա մի քիչ ավելի գլոբալ տեսանկյունից դիտարկել, քան ուղղակի մեկ կամ երկու ավել մետրոյի մուտքի կառուցումն ա: Բոլորս էլ գիտենք որ Երևանը լուրջ տրանսպորտային խնդիրներ ունի, ճանապարհները նորմալ չեն, կենտրոնը լցրել են ու շարունակում են լցնել ինչ-որ անհասկանալի մավզալեյներով: Մի բան սարքելուց առաջ պետք ա խնդիրը դիտարկել քաղաքաշինության ընդհանուր առաջնայնությունների տեսանկյունից: Մարդիկ ուղղակի լավ փող լվանալու ձև են գտել - երթևկությունն կարգավորելու, խելքը գլխին տրանսպորտային միջոցներ բերելու, լուսաֆորները կարգավորելու, ճանապարհները նորմալ գծանշելու ու վերանորոգելու փոխարեն ինչ-որ էստակադաներ ու ստոր-վերգետնյա անցումներ են սարքում, տելեվիզորով ցույց են տալիս ու հետո ոչ մեկը դրանից չի օգտվում:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Artgeo (31.03.2010)

Էջ 8 12-ից ԱռաջինԱռաջին ... 456789101112 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երևանյան թատրոններ
    Հեղինակ՝ Undina, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 37
    Վերջինը: 19.03.2012, 21:15
  2. Երևանյան փողոցներ
    Հեղինակ՝ Angelina, բաժին` Երևան
    Գրառումներ: 43
    Վերջինը: 02.04.2011, 15:49
  3. Երևանյան մայրամուտ
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 05.07.2010, 18:52
  4. Արձակ. Մետրո
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 04.10.2009, 17:56

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •