էլի վիդեո
http://tvali.ge/index.php?lang=arm&action=watch&v=3020
բայց կայֆն աԵրթուղային կամ տաքսային մետրո որ լիներ ավելի կայֆ կլիներ, ի դեպ աշխարհում համարյա տենց բաներ էլ կա, կգտնեմ կդնեմ։
էլի վիդեո
http://tvali.ge/index.php?lang=arm&action=watch&v=3020
բայց կայֆն աԵրթուղային կամ տաքսային մետրո որ լիներ ավելի կայֆ կլիներ, ի դեպ աշխարհում համարյա տենց բաներ էլ կա, կգտնեմ կդնեմ։
Էստեղ տեղադրեմ աշխարհի մետրոները՝ նրանց առավելությունները կամ էլ վտանգավորության աստիճանը, իսկ դուք համեմատեք ու պարզեք ինչքանով է մեր մետրոն այս երկրների մետրոներին մոտ կամ հեռու իր չափորոշիչներով:
Աֆրիկայում կա ընդամենը երկու մետրոպոլիտեն՝ Կահիրեում և Թունիսում: Ավստրալիայում նույնպես երկուսն են՝ Մելբուռնում և Սիդնեյում: Ամենաթանկ, ամենաերկար ու ամենահին մետրոն Լոնդոնինն է: Դեռևս ձիաքարշով առաջին գիծը գործ է դրվել 1863թ. -ին: Երկրորդ տեղում Փարիզի մետրոն է, որին սակայն մտադիր է տիրանալ Պեկինինը՝ 2020թ.-ին, որը այժմ ունի 4 ուղի՝ օրական սպասարկում է մեկուկես միլիոն ուղևորի: Ամենակարճը Եկատերինբուրգի մետրոն է՝ 9կմ. ստորգետնյա անցուղիներում գործում է 7 կայարան: Ամենավտանգավորը Մոսկվայինն է, որը հաստատվել է փորձագետների կողմից: Ամենահարմարը Տոկիոյում է, որտեղ տոմսերը վաճառում են ավտոմատները, իսկ էլեկտրոնայի ցուցատախտակի վրա երևում են հաջորդ գնացքի ժամանման ժամկետը և վերջնաժամկետը: Ամենաանսովորը Ստոկհոլմում է, որին երբեմն անվանում են աշխարհի ամենաերկար պատկերասրահ: Որոշ կայարաններ նման են ստորերկրյա թագավորների պալատների, մյուսներում կարելի է տեսնել հունական քանդակներ, ցայտաղբյուրներ: Այստեղ հաճախ կազմկերպվում են ցուցահանդեսներ:
One_Way_Ticket (16.02.2010), _Հրաչ_ (16.02.2010), Արշակ (16.02.2010)
Գտա, աշխարհի առաջին երթուղային մետրոԱրևմտյան Վիրջինիա, Մորգանթաուն
http://web.presby.edu/~jtbell/transit/Morgantown/
http://www.advancedtransit.net/atraw...Morgantown_PRT
Ի դեպ, Ռուֆուս ջան, Պիտերում էլ ես նման տեսարանների ականատես եղել եմ՝ պիկ ժամերին, երբ դռները չէին փակվում՝ ստիպված փակում էին դրսից, բայց պետք է նշեմ, որ ներսում՝ մենք շատ հանգիստ էինք կանգնում՝ այսինքն չկար են զգացողությունը, որ ինչ որ մեկին ես հենվել, ուղղակի անգամ շրջվելու տեղ չէր լինում ու էտ պահերին ես ինքս սկսում էի հաշվել րոպեները՝ շուտ դուրս թռչելու համար:
Երևանի մետրոյի «հարստությունը» 1999 թվականի դրությամբ
По официальным данным, в депо имеется 70 пассажирских вагонов. Из них на данный момент известны 65, в том числе 42 головных.
Тип 81-714. 15 вагонов. Выпyщены Мытищинским машиностроительным заводом в 1980-1986 годах.
9510, 9513-9315, 9517-9519, 9522-9523, 9528, 9923-9925, 9997, 9999.
Тип 81-714. 2 вагона. Выпyщены заводом имени Егоpова в 1987 году.
8027, 8032.
Тип 81-714.5. 6 вагонов. Выпyщены Мытищинским машиностроительным заводом (ОАО «Метровагонмаш») в 1993 году.
0910-0915.
Тип 81-717. 31 головной вагон. Выпyщены Мытищинским машиностроительным заводом в 1980-1987 годах.
9164-9166, 9168, 9170-9172, 9174-9179, 9181, 9183-9184, 0057-0062, 0101-0104, 0108-0112.
Тип 81-717. 5 головных вагонов. Выпyщены заводом имени Егоpова в 1987 году.
8783, 8785-8786, 8788-8789.
Тип 81-717.5. 6 головных вагонов. Выпyщены Мытищинским машиностроительным заводом (ОАО «Метровагонмаш») в 1993 году.
0339-0344.
http://vagon.metro.ru/index.html
ՄԵՏՐՈՆ ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ
Երեւանյան մետրոյի շինարարության աշխատանքը սկսվել է 1972 թվականին: 5 տարի անց պատրաստ էր ճանապարհի ընդամենը 3,9կմ հատվածը: Մոսկվա, Լենինգրադ, Մինսկ եւ ու Թբիլիսի քաղաքներից ժամանած մասնագետների աջակցությամբ շինարարությունը նոր թափ ստացավ, եւ 1981թ. մարտի 7-ին Երեւանում շահագործվեց 13,4կմ երկարությամբ մետրոպոլիտենի գիծը: Դեռեւս 1960-70-ական թվականներին նախատեսված էր մետրոյի գիծը հասցնել մինչեւ Աջափնյակ, «ԵրԱԶ» գործարան, Նոր Նորք, Էրեբունի եւ այլ թաղամասեր: Սակայն «Բարեկամություն»-«Մարշալ Բաղրամյան» -«Երիտասարդական»-«Հանրապետության հրապարակ»-«Զորավար Անդրանիկ»-«Սասունցի Դավիթ»-«Գործարանային»-«Շենգավիթ»-«Գարեգին Նժդեհի հրապարակ» ուղին ավարտվեց «Չարբախ» կայարանով, որը շահագործման հանձնվեց 1996-ին: Մետրոյի շինարարական աշխատանքների որակը բավական բարձր էր, ստորգետնյա կառույցը չտուժեց 1988-ի կործանարար երկրաշարժից: Սակայն մետրոպոլիտենի Աջափնյակ եւ Դավիթաշեն թաղամասերում մետրոյի կայարանների կառուցման աշխատանքները դադարեցվեցին, քանի որ հանրապետության ողջ ռեսուրսներն ուղղված էին ավերված շրջանների վերակառուցմանը: 1990-ականներին՝ Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանում, մետրոն հասարակական տրանսպորտի միակ տեսակն էր, որը չէր դադարեցրել իր աշխատանքը, բայց այդ տարիներին մետրոյի կայարաններում ջուր էր կուտակվում. պոմպերը չէին հասցնում դատարկել հավաքվող ջուրը: Այդ ժամանակ ՀՀ կառավարության որոշմամբ կառուցվեց ստորգետնյա թունել, որով մետրոյի ջրերը հեռացվեցին դեպի Հրազդան գետ:
Իրավիճակը կարգավորվեց, բայց ահա վերջին 2-3 տարում Երեւանի մետրոյի «Բարեկամություն» եւ «Անդրանիկ զորավար» կայարանների շրջակայքում իրականացվող գետնանցումների վերանորոգման աշխատանքների ժամանակ զգալիորեն վնասվեցին մետրոպոլիտենի ենթակառուցվածքները: Ականատեսի վկայությամբ, «շինարարները ճանապարհը քանդում էին՝ ձեռքի տակ չունենալով ենթակառուցվածքների քարտեզը: Արդյունքում Տիգրան Մեծ պողոտայի եւ Խանջյան փողոցի խաչմերուկում մի հսկայական ջրափոս էր գոյացել: Ես ինքս շինարար եմ եղել ու գիտեի, թե այդ կուտակված ջրերն ինչ մեծ վնաս էին հասցնելու մետրոյի «Անդրանիկ Զորավար» կայարանամերձ հատվածին: Մեծ դժվարությամբ շինարարներին հաջողվեց վերացնել ջրափոսը»:
Մետրոյի կառուցումից ի վեր մայրաքաղաքն ընդլայնվել է, համալրվել նոր թաղամասերով, սակայն մետրոյի կայարանները չեն ավելացել: Հատկապես ծայրամասային թաղամասերի բնակիչներին մետրոյով երթեւեկելը հարմար չէ: Առայժմ անհայտ են մետրոյի գծագրով նախատեսված մյուս կայարանների կառուցման ժամկետները, քանի որ լայնածավալ էլիտար շինարարության ստվերում այն դեռ երկար կմնա թղթի վրա: Մինչդեռ Երեւանի քաղաքապետարանից հավաստիացնում են, որ դրական փոփոխությունները հասարակական տրանսպորտի ոլորտում արդեն իսկ իրականացման փուլում են, որ հարցն ընդգրկվել է մինչեւ 2020 թվականը քաղաքի զարգացման ծրագրում: Կարեւոր փոփոխություններից են հասարակական տրանսպորտում երթուղային տաքսիների ծավալի նվազեցումը եւ մետրոյի, ավտոբուսների եւ տրոլեյբուսների ծավալի աճը: Երթուղային տաքսիները կկազմեն քաղաքի հասարակական տրանսպորտի ընդամենը 19 տոկոսը, մինչդեռ ավտոբուսները՝ 45, տրոլեյբուսները՝ 24,1, մետրոն՝ 11,9 տոկոսը: Քաղաքապետարանը միաժամանակ նշում է, որ այս ամենն իրողություն կդառնա շուրջ 15 տարի հետո:
Վերջին տարիներին կատարված բարեփոխումների՝ վճարման ավտոմատ համակարգի, գովազդային վահանակների առատության արդյունքում Երեւանի գրեթե 30-ամյա մետրոն բավական թարմացվել է: «Այսօր մետրոյով երթեւեկողների թիվն անհամեմատ աճել է, իսկ պետական հոգածության դեպքում կավելանա նաեւ գնացքների թիվը»,- համոզված են վագոնավարները:
Իսկ պետությունն, իրոք, մտահոգված է մետրոյի ճակատագրով: Կառավարությունը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսական աջակցությամբ սկսում է Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիրը, որի շրջանակում 15մլն եվրո վարկային գումարն ուղղվելու է Երեւանի մետրոյի համակարգի վերակառուցման նպատակով իրականացվող գերակա կապիտալ ներդրումների ֆինանսավորմանը: 15մլն եվրոյից 5-ը տրամադրել է ՎԶԵԲ-ը, 5մլն եվրոն՝ Եվրոպական ներդրումային բանկը, մնացած 5 միլիոնն էլ Եվրոպական միության հարեւանության ներդրումային ծրագրի դրամաշնորհն է: Վարկերը տրամադրվել են բավական արտոնյալ պայմաններով՝ 15 տարի ժամկետով, որից 3 տարին՝ առանց վճարումների, մեկ տոկոսից քիչ ավելի տոկոսադրույքով:
Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի խոսքով, ֆինանսական միջոցները կուղղվեն մետրոպոլիտենի ապահովության բարձրացմանը, որոնք թեեւ աչքի համար տեսանելի չեն լինի, սակայն չափազանց կարեւոր են ու անհրաժեշտ: Մասնավորապես փոխվելու է մետրոյի շարժակազմը, լուծվելու է ջրահեռացման հարցը, որով կկանխվի մետրոյի քայքայումը, իսկ հեռացված ջուրը կօգտագործվի մայրաքաղաքի կանաչ տարածքների ոռոգման համար: Գրեթե 50 տոկոսով կնվազեն մետրոպոլիտենի էլեկտրաէներգիայի ծախսերը, կփոխվեն ջրի պոմպերն ու էլեկտրական հաղորդիչները: Քաղաքապետի կարծիքով, այս ծրագրի իրականացմամբ առաջիկա 30 տարում մետրոյի աշխատանքի համար այլեւս անհանգստանալու հարկ չի լինի: Ինչ վերաբերում է մետրոյի նոր կայարանի կառուցմանը, ապա.
-Երեւանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի շինարարությունն ավարտելու եւ Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում դեպի «Երիտասարդական» կայարան նոր մուտքի կառուցման համար բանակցություններ են ընթանում Ասիական բանկի հետ: Նախնական պայմանավորվածություններ ենք ձեռք բերել 2011 թվականի համար,- ասաց Գագիկ Բեգլարյանը:
Մետրոպոլիտենում աշխատողները ոգեւորությամբ են ընդունել նախատեսվող աշխատանքների մասին լուրը. կբարձրանա ապահովության մակարդակը, կավելանա երթեւեկողների թիվը: Մնում է հուսալ, որ երթուղային գծերի տերերի կամայականությունը այս ծրագրերը չի դատապարտի այն իրականացնողների դարակներում փոշոտվելու ճակատագրին:
ԱՆՈՒՇ ՆԵՐՍԻՍՅԱՆ
http://eter.tv/
Վերջին խմբագրող՝ Artgeo: 28.03.2010, 03:20:
Katka (30.03.2010), One_Way_Ticket (28.03.2010)
Ձայնալար (28.03.2010)
Կաթողիկեն չեն քանդում, բայց հենց դրա մոտից ստորգետնյա մուտք ա լինելու, որ տանելու ա ուղիղ երիտասարդական![]()
Բա բանգլադեշում երբ կսարքեն կայարան?երևի երբեք
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ