Շատ քիչ եմ օգտվում, բայց հենց հաջորդ օրը քարտ եմ գնել: Շատ հարմար է ու ցիվիլ: Ամեն անգամ հերթ կանգնելու կամ դրամապանակ ուռացնելն էլ էլ չեմ ասում: Չեմ կիսում քարտի գնի վերաբերյալ եղած կարծիքները, թե իբր թանկ է կամ ինչի է փողով: Ընդամենը ապահովագրական գումար է, որպեսզի նորմալ պահեն քարտ, ոչ թե հայավարի ուր ասես գցեն, մի հատ խազվելուց հետո էլ գցեն, գնան նորը վերցնեն: Շատ խելոք բան են մտածել, ավելորդ ծախսերից խուսափելու համար:
Երբ ինչ որ բանի համար վճարում ես, ավելի ուշադիր ես; Հասկանում ես արժեքը:
Մեզանում արդեն սովորական բան է դարձել ամեն բան քննադատելը. անգամ լավ երեվույթների դեպքում էլ ման ենք գալիս մի բան գտնենք որ անուն կպցնենք:
Մնում է կայարանները նորոգեն, գնացքները փոխեն ու կարելի կլինի ասե,լ որ լռիվ նոր որակի մետրո ունենք: Ինչեվէ կարեվորը նոր փուլը սկսված է:
հ.գ. Երեվի սկսեմ ավելի հաճախ օգտվել մետրոյից![]()
Ես շարունակում եմ օգտվել նախկին ժոետոնային համակարգիցՀամ էլ ինչ հերթ, ես դեռ հերթի չեմ հանդիպել: Գնում արագ առնում անցնում եմ
![]()
Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն:
Հրանտ Մաթևոսյան
Դեռ չեմ գնել քարտ, բայց հավանաբար կգնեմ։ Վստահ եմ, որ շատ հարմար բան է, քանի որ` արագանում է մուտքը, կարելի է ներմուծել ճկուն գնային համակարգ։
Ինչ վերաբերում է գնին...
Չեմ կարող ասել` 1000 դրամը թանկ է, թե էժան, բայց գրե թե համոզված եմ, որ այդ գինը ոչ մի բանով հիմնավորված չէ, ուղղակի որոշել են կլոր թիվ դնել, ու դրել են։
Ինչ լավ կլիներ Մասիվ էլ մետրո լիներ![]()
✿ Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ ✿✚Աստված պահպանի Մասիվցիքին✚❖ Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ ❖
Նախ Զեյթուն, հետո...
Իսկ եթե լուրջ, ապա իմ կարծիքով պիտի մետրոն ամբողջ քաղաքում էլ լիներ, բացի ամենածայրամասերից, բայց հիմա նույնիսկ կենտրոնին շատ մոտ մասերում չկա, օրինակ` Կոմիտասի պողոտա եւ այլն։
Բայց քանի որ շինարարությունը լավ փող լվանալու միջոց է, ու այն մեր երկրում մեծ թափ է առել, ապա կարող ենք հույս ունենալ, որ ծայրամասերում էլ մետրո կունենանք։![]()
Նյարդայնացնող հանգամանքներ Երևանյան մետրոյում (տեխնիկական խնդիրները մի կողմ թողած)
1) Դրամարկղի մոտ հերթ չեն կանգնում, այլ փորձում են ամեն կերպ խցկվել: Լավ է, դրանից պրծա, ամեն անգամ 1000 դրամի լիցքավորում եմ քարտս ու երկար ժամանակ էլ դրա մասին չեմ հիշում:
2) "Կանգնեք աջ կողմում" հրահանգի վրա մարդիկ թքած ունեն: Եթե շտապում ես, և պիկ ժամ է, պիտի անընդհատ խնդրես զույգերին ճանապարհ տալ:
3) Վագոն մտնողները դռները բացվելուն պես ներս են խցկվում: Մտքերով էլ չի անցնում սկզբում թույլ տան մարդկանց դուրս գալ: Թե ուր են շտապում, անհասկանալի է, միևնույնն է, մինչև բոլորը չմտնեն, գնացքը չի գնա:
Jarre (29.03.2009)
Տրամաբանությու՛ն. Փարիզի մետրոյում, օրինակ, էն հսկիչ դռները միշտ փակ են, և միայն ժետոն գցելիս / քարտը անցկացնելիս հանգիստ բացվում են, քեզ թողնում ներս ու նորից մեղմ փակվում: Իսկ մեր բրածո միզանտրոպական մետրոյում դռները միշտ հյուրընկալորեն ու գայթակղիչ բաց են, բայց հե՜նց փորձում ես առանց ժետոն գցելու անցնել, հիստերիկաբար չախում են՝ խեղճ տղեքին զրկելով հայրանալու գեղեցիկ հեռանկարից: Մենթալիտետի տարբերություն ա. էնտեղ եթե մի բանը չի կարելի, ուրեմն չես կարող անել, քեզ կանխում են, որ պատահմամբ չմեղանչես, իսկ էստեղ արգելված բանը քեզ սկզբում ոչ ոք չի արգելում անել, ոչ էլ նախազգուշացնում են, որ չի կարելի, բայց հետո թռնում են դեմքիդ:
DIXIcarpe noctem
Jarre (29.03.2009)
Մեր տարբերակում դռները ավելորդ աղմուկ չեն ստեղծում` ամեն անգամ բացվել-փակվելով: Էներգիայի օգտագործման առումով էլ երևի մեր համակարգն ավելի էֆֆեկտիվ է: Այնպես որ թերությունների կողքին առավելություններ էլ ունի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ