User Tag List

Էջ 2 12-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 175 հատից

Թեմա: Երևանյան մետրո

  1. #16
    մարդ-պինգվին malaletka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Հասցե
    Երևանի գիշերային փողոցներ...
    Տարիք
    34
    Գրառումներ
    190
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանյան մետրո

    նոր նկարներն էի նայում...սիրուն են...
    աշխատում եմ հնարավորությանս դեպքում մետրոյով երթևեկել...
    ինձ շատ են ձգում մետրոի գրեթե ամայի կայարաններ...նախ յուրահատուկ հանգստություն կա մետրոյի մեջ , որը հաստա չես կարող գտնել գորշ երթուղայիններ մեջ...
    չնայած նորահայտ հեռուստացույցները համը հանում են...
    ամառը մետրո մտնելուց ավելի հաճելի բան չկա՜՜՜ մտնում ես ու էտ սառը օդը, որ փչում է՜՜՜ դա վերջն ա

    Հանրապետության Հրապարակի կայարաննա շաաատ հարազատ...շաբաթը 2-3 անգամ լինում եմ...ու հաճախ առավոտյան... մետրոին սպասելուց հայլիներ առաջ հիանում եմ ինձանով ...

    Հ.Գ. նկարները նայելուց կրկին նկատեցի թե ինչքան ա տգեղացել Բարեկամությունը այդ նորակառույց կամուրջի պատճառով
    Life isn't about finding yourself...Life is about creating YOURSELF!

  2. #17
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանյան մետրո

    Հիշում եմ, երբ նոր էի տեղափոխվել Երևան, ահավոր մենակ էի ու ամեն երեկո նստում էի մետրո, հասնում էի երրորդ մաս ու հետ էի գալիս Բաղրամյան.... Հարազատ վայր էր արդեն դարձել.....

    Սիրում եմ մետրոն, հիմա էլ ամեն առավոտ մետրոյով եմ գնում գործի, ստիպված եմ մի քիչ շատ քայլել, բայց փոխարենը ոչ խցանման մեջ եմ հայտնվում, ոչ էլ երթուղայինում տասը տակ եմ ծալվում....
    I may be paranoid but no android!

  3. #18
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանյան մետրո

    Հիշում եմ, երբ նոր էի տեղափոխվել Երևան, ահավոր մենակ էի ու ամեն երեկո նստում էի մետրո, հասնում էի երրորդ մաս ու հետ էի գալիս Բաղրամյան.... Հարազատ վայր էր արդեն դարձել.....
    Էս տողերը կարդալուց ընենց տխրեցի մի տեսակ

    Մի բան պատմեմ...

    Մի անգամ 8 ժամ դասից հետո անջատված երիտասարդականից նստեցի մետրո
    Գնացի հասահ Հրապարակ /Պետքա Զորավար իջնեի/ Ինձ թվաց հասել եմ իջա ..

    Բայց Զգացի որ մի բան էն չի/ Առավոտն էլ էի մետրոյով եկել / .. բայց հետո ես ինձ մտածեցի "լավ երևի վերանորոգել են" ... հետո կանգնեցի Էկսկալատրի վրա...
    Նայեցի Լույսերի ձևերը ինչոր ուրիշ էին ... հետո ես ինջ մտածեցի "հա լավ էս էլ երևի փոխել են" ... տենց հելա հասա վերև նոր հասկացա որ մի կանգառ շուտ եմ իջել

    Անջատված եկա տուն մի կերպ

  4. #19
    Մշտական անդամ Economist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Գրառումներ
    250
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանյան մետրո

    ԵՍ շատ ուրախ եմ, որ մեր տունը մոտ է մետրոյին… Դա ալտերնատիվ տրանսպորտ է, եթե ուշանում ես դասից ու երթուղայինները լցված են, եթե շոգ ամառա ու չես ուզում խեղդվել երթուղայինի մեջ, եթե քաղաքում խցանումներ են ու դու չես ուզում սրտամկանի ինֆակտ ստանալ և այլն…

  5. #20
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Երևանյան մետրո

    «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ» ԿԱՅԱՐԱՆԸ ՎԵՐԱՆՈՐԳՎԱԾ Է

    Վերջին շրջանում մայրաքաղաքում մեծ չափերի հասնող ճանապարհային շինարարության, օրեցօր ավելացող արտասահմանյան մեքենաների պատճառով առաջացող խցանումները ստիպում են, որ մարդիկ ավելի ու ավելի հաճախ օգտվեն մետրոյից: Կարեւորելով ստոգետնյա փոխադրամիջոցի դերը Երեւանում՝ երթեւեկության համար ՀՀ կառավարությունն այս տարի լուրջ քայլեր ձեռնարկեց մետրոն ժամանակակից տեսքի բերելու ուղղությամբ: Մեզ հետ զրույցի ժամանակ Երեւանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանն ուրախությամբ փաստեց, որ մինչեւ 2012 թվականը մետրոպոլիտենը հիմնովին վերանորոգելու նպատակով ՀՀ բյուջեից հատկացվելու է մոտ 4,5 միլիարդ դրամ: Այս տարի 1,7մլրդ դրամով նախատեսվում է վերանորոգել շարժակազմերը, «Երիտասարդական» կայարանը, նաեւ բարձրացնել աշխատավարձը։ Հայտնի է, որ խորհրդային իշխանության տարիներին մետրոպոլիտեն կառուցում էին միայն այն քաղաքներում, որոնց ազգաբնակչության թիվն անցնում էր մեկ միլիոնից։ 1970-ականներին Երեւանի բնակչության թիվը չէր հասնում մեկ միլիոնի, սակայն ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի գործադրած ջանքերի եւ հետեւողականության արդյունքում 1981 թվականի մարտի 7-ին բացվեց Երեւանի մետրոպոլիտենը (1999-ի դեկտեմբերի 28-ից Երեւանի մետրոպոլիտենը կոչվում է Կարեն Դեմիրճյանի անունով): Այն տարիներին մետրոպոլիտենից օգտվում էին շատերը։ Անկախության առաջին տարիներին ծագած դժվարությունների շրջանում էլ մետրոպոլիտենը փրկություն էր երեւանցիների համար, սակայն հետագայում երթուղայինների ի հայտ գալով, նաեւ երթուղու կարճության պատճառով (10 կայարան, շուրջ 12կմ երկարություն) մետրոպոլիտենի դերը փոքր-ինչ նվազեց։ Այժմ ուղեւորահոսքի կտրուկ աճի հետեւանքով (20-%՝ 2007թ. եւ 40%՝ 2006-ի համեմատությամբ) եւ հնարավոր անհարմարություններից խուսափելու նպատակով մետրոպոլիտենի տնօրինությունը որոշակի փոփոխություններ է կատարել՝ կապված վագոնների քանակի եւ գնացքների երթեւեկության հաճախականության հետ:

    -Սեպտեմբերից մեր շարժակազմերն աշխատում են երեք վագոնով՝ նախկին երկուսի փոխարեն, այժմ քննարկվում է շարժակազմերի միջեւ եղած 5 րոպե 30 վայրկյան ժամանակահատվածի կրճատման հարցը,- ասաց Փ.Յայլոյանը եւ ավելացրեց, որ այս բարեփոխումներից հետո ուղեվարձի բարձրացում չի նախատեսվում:

    Եթե վագոնների ներքին հարդարման եւ արդիականացման աշխատանքներն արդեն ավարտված են, ապա կայարանների վերանորոգման աշխատանքները նոր են սկսվում։ Առայժմ վերանորոգվել է միայն «Երիտասարդական» կայարանը։ Մետրոպոլիտենի տնօրենը նշեց, որ ամեն տարի կվերանորոգվի մի քանի կայարան, եւ ընդհանուր աշխատանքները կավարտվեն մինչեւ 2012 թվականը: Ըստ Փայլակ Յայլոյանի՝ կկառուցվեն նաեւ նոր կայարաններ:

    -Այժմ քննարկման փուլում է Աբովյան- Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում «Երիտասարդական» կայարանի երկրորդ մուտքը կառուցելու հարցը: Դրա շնորհիվ ուղեւորները մեծ ու երկար միջանցքով անցնելու փոխարեն ավելի շուտ կհասնեն կառամատույցին,- ասաց նա:

    Փայլակ Յայլոյանի հետ զրույցից հետո մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում փոքրիկ հարցում անցկացրինք մետրոյից օգտվող մեր համաքաղաքացիների շրջանում՝ նպատակ ունենալով պարզել այս փոխադրամիջոցից օգտվելու պատճառը: Գերակշռում էին «Հարմար է», «Հանգիստ է», «Էժան է», «Արագ է», «Ապահով է», «Զով է» պատասխանները: Հարցվածներից մեկն էլ նշեց, որ մետրոյում ստիպված չես լինում շփվել վարորդի հետ:

    ԱՐՄԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

    http://eter.tv/arm/rubrics/hajacq.shtml

  6. #21
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանյան մետրո

    պատուհաններից էլ ակվալանգով սուզորդներ են նայում
    Կցված նկարներ Կցված նկարներ

  7. #22
    մերթ ընդ մերթ Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանյան մետրո

    Երեւանյան մետրոյից օգտվելը վտանգավոր է …

    Գնացքավարներն ահազանգում են, որ մետրոն կարող է հազարավոր մարդկանց կյանք խլել, քանի որ գնացքներն անսարք են, ռելսերը՝ մաշված:
    «Այսօր Երեւանում մետրոյով երթեւեկելը խիստ վտանգավոր է: Ամեն պահի սպասվող անկանխատեսելի վթարը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ կարող է դառնալ»,- «Առավոտին» այսպես ներկայացրին առաջին հայացքից անվտանգ թվացող Երեւանի մետրոպոլիտենի վիճակը մետրոյի 59 մեքենավարները: Պարզվում է, մետրոյով երթեւեկելն այնքան վտանգավոր է, որ աշխատակիցները խոստովանում են. «Մենք մեր հարազատներին արգելել ենք մետրոյից օգտվել, հո մենք մեր թշնամին չե՞նք: Ամեն հերթափոխից առաջ խաչակնքվում ենք, որ այդ օրն էլ ողջ-առողջ մեր ծառայությունն ավարտեցինք»: Մեքենավարների ներկայացմամբ, գնացքներն ու ռելսերն այնքան վաղուց չեն վերանորոգվել, որ դրանց շահագործումն արդեն անհնար է դարձել: Աշխատակիցները հավաստում են, որ այս պահին մետրոպոլիտենում աշխատող բոլոր 10 գնացքներն էլ վերանորոգման խիստ կարիք ունեն. «Տասնյակ դեպքեր են եղել, երբ ընթացքի ժամանակ գնացքի շատ կարեւոր դետալ է կոտրվել ու վթարից մի կերպ փրկվել ենք: Բայց մի օր արդեն անհնար կլինի շարքից դուրս եկած գնացքները ղեկավարելը»:

    Մասնագետների հավաստմամբ, մեր մետրոպոլիտենի գնացքները նախատեսված են առավելագույնը 230 հազար կմ վազքի համար, որից հետո դրանք պետք է հիմնովին վերանորոգվեն: Սակայն, ինչպես մեքենավարներն են փաստում, մետրոյի գնացքներն առանց լուրջ տեխզննման՝ 300 հազար կիլոմետրից էլ ավելի են շահագործվել: Նրանք պնդում են, որ ամեն օր իրենց եւ հազարավոր ուղեւորների կյանքը վտանգի տակ է. «Գնացքներից շատ ավելի վտանգավոր ու վթարային վիճակում են ռելսերը, քանի որ դրանց մաշվածությունն արդեն վաղուց անցնում է շահագործման համար թույլատրելի սահմանը, հատկապես ամռանը վթարների հավանականությունը մեծանում է. ջերմությունից ռելսերը լայնանում են: Բացի այդ, թունելների խոնավությունից գնացքի գծերն այնքան են փտել ու ժանգոտել, որ անգամ վերանորոգման համար պիտանի չեն»: Մեքենավարներից մեկի խոսքերով, նախորդ տարի, մաշված ռելսերի պատճառով, ընթացքի ժամանակ գնացքը դուրս է եկել գծերից եւ միայն 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող վարորդի հմտության շնորհիվ են հարյուրավոր մարդիկ փրկվել: Չնայած մետրոպոլիտենի մեքենավարներն այս բոլոր խնդիրներին քաջատեղյակ են, այդուհանդերձ, ստիպված են լինում հերթափոխից առաջ ստորագրել փաստաթղթի տակ, որ գնացքը տեխնիկապես անթերի վիճակում է, այսինքն՝ մի բան պատահելու դեպքում պատասխանատու են վարողները. «Բավական չէ՝ մեր գործը խիստ ծանր է ու վարորդների 70%-ի առողջական վիճակն այս պայմաններում աշխատելու հետեւանքով կտրուկ վատացել է, դեռ մի բան էլ պատասխանատվություն ենք կրում ուղեւորների անվտանգության համար: Բացի աշխատավարձից, մեզ վարձատրում են նաեւ վտանգավոր պայմաններում աշխատելու համար, բայց հո ամեն ինչ գումարո՞վ չի որոշվում»: Նշենք, որ մի քանի տարի առաջ մեքենավարների աշխատավարձը բարձրացվեց՝ նրանց կազմակերպած գործադուլներից հետո միայն: Ու թեւ վերջիններիս զգուշացրել են, որ որպես կարեւոր ռազմավարական օբյեկտի աշխատակիցներ՝ նրանք գործադուլ անելու իրավունք չունեն, սակայն, ըստ մեքենավարների՝ «Այդ զգուշացումները մեզ չեն հետաքրքրում, մեր փորձից գիտենք, մինչեւ ղալմաղալ չենք անում՝ բանի տեղ չեն դնում»:

    Մետրոպոլիտենի 59 մեքենավարներն իրենց եւ ուղեւորների անվտանգությունն ապահովելու պահանջով դեռ նախորդ տարի են դիմել ՀՀ կառավարություն, որտեղից էլ նամակն ուղարկվել է քաղաքապետարան: Այստեղ էլ որոշել են, որ դա մետրոպոլիտենի գլխավոր վարչության խնդիրն է, ու նամակը 3 ամիս անց նորից հայտնվել է մետրոպոլիտենում: Մեքենավարները նույնաբովանդակ նամակով պատրաստվում են դիմել նոր կառավարությանը՝ վստահեցնելով. «Եթե դարձյալ ձգձգեն կամ անհեթեթ պատասխան տան, նորից գործադուլ կանենք»:

    Իսկ թե ինչ կիսախարխուլ վիճակում է Չարբախում գտնվող գնացքների հավաքակայանը, որտեղ նաեւ գիշերային հերթափոխի հանգստյան սենյակն է, մեքենավարները սարսափով են պատմում. «Գնացքները կանգնեցնում ենք առանց ծածկի հավաքակայանում՝ անձրեւի ու ձյան տակ, խոնավությունից փտում են: Իսկ հանգստի սենյակներում անտանելի պայմաններ են: Ամեն օր քնելուց առաջ ստուգում ենք, որ անկողնում կարիճներ ու սարդեր չլինեն, իսկ եթե գիշերն անձրեւ է գալիս, ստիպված չենք քնում՝ կաթող առաստաղի տակ ինչպե՞ս քնես: Արդեն կարելի է պատկերացնել, թե անքուն մեքենավարն ինչպես կարող է առավոտյան ժամը 6-ին նորից գնացքի ղեկին նստել ու անսարք վագոնների ու մաշված ռելսերի պարագայում անվտանգ աշխատել»:

    Այս առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք Երեւանի մետրոպոլիտենի մամուլի պատասխանատու Արուսյակ Գեւորգյանին, սակայն նա խոչընդոտեց մետրոպոլիտենի տնօրենից պարզաբանումներ ստանալուն եւ առաջարկեց հարցերը գրավոր ուղարկել, ինչը եւ անում ենք՝ տպագրելով վերոհիշյալ հոդվածը:
    Վերջին խմբագրող՝ NetX: 29.10.2008, 02:26:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Morg (01.12.2010)

  9. #23
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երևանյան մետրո

    Շնորհակալությո՛ւն թեմայի համար..
    Նկարները նայելիս հազարավոր հաճելի ու հիշարժան հիշողություններ արթնացան մոտս՝ կապված յուրաքանչյուր կայարանի հետ (բացի, թերևս, Չարբախից, ուր, ընդամենը, մի երկու-երեք անգամ եմ եղել..)..
    ես էլ, թեմայի հեղինակի պես, շատ վաղ տարիքից սիրել եմ մետրոն ու ամեն օր օգտվել նրանից՝ տնից դպրոց ու հետդարձի ճանապարհին..


    խմում եմ Երևանյան մետրոյի կենացը

    հ.գ. ի միջի այլոց՝ բոլոր Եվրոպական երկրներում, ուր եղել եմ, չկա մետրո հիշեցնող և ոչ մի մետրո.. այսինքն՝ մետրոն կա.. բայց մեր իմացածը չէ.. այն ավելի նման է տրամվայների, կամ, ավելի շուտ, էլեկտրոքարշների.. որոնք երբեմն օգտվում են գնացնքերի կայարաններից, երբեմն հատուկ կամուրջներից, երբեմն էլ՝ հայտնի չէ թե ինչ կարգավիճակ ունեցող «կայարաններից» և ահավոր հազվադեպ՝ ստորգետնյա ուղիներից, որոնց համար և նրանք, ի սկզբանե, նախատեսված են եղել.. «անդրգրաունդ»-ը կորցրել է իր իմաստն ու նշանակությունը..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  10. #24
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանյան մետրո

    Գնել եմ նոր մուտք գործած մագնիսական քարտերից, հիմա ամեն անգամ ժետոն չեմ առնում, շուտ էր պետք մտածել:

  11. #25
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանյան մետրո

    Մեջբերում E*D*U*L?-ի խոսքերից Նայել գրառումը
    Գնել եմ նոր մուտք գործած մագնիսական քարտերից, հիմա ամեն անգամ ժետոն չեմ առնում, շուտ էր պետք մտածել:
    Սենց բան կա՞ արդեն:Դե լավա,լսել էի,բայց չգիտեի որ արդեն հանել են:Ասա մետրո ես նստեում որ իմանաս

  12. #26
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանյան մետրո

    Սա էլ իմ նյութն ա հղումը այստեղ


    1000 դրամով մետրո չես նստի
    « Վատ ա, թանկ արժի քարտը։ Ուղղակի ժամանակ խնայելու առումով է հարմար» ,- ասում է Սուրենը, ով գրեթե ամեն օր օգտվում է մետրոյից։ Արդեն մի քանի օր է Երեւանի մետրոպոլիտենում նորացվել են անցակետերը, հին ժետոնները փոխարինվել են նորերով, սկսել է կիրառվել նաեւ քարտային համակարգ։
    Նոր ժետոնների միայն գույնն է փոխվել, գինը նույնն է: Ինչպես տեղեկացնում է « Երիտասարդական» կայարանի պետ Անահիտ Մելիքսեթյանը հին անցակետերը գործելու են մինչեւ փետրվարի 28-ը. «Դեռ մարդիկ կան, ովքեր ունեն հին ժետոններ, մինչեւ ամսվա վերջ կսպառեն դրանք: Մենք հիմա միայն նոր նարնջագույն ժետոններ ենք վաճառում» :
    Իսկ քարտային համակարգից օգտվելու համար, պետք է նախ՝ 1000 դրամով քարտ գնել, ապա այն լիցքավորել. « Հենց լսում են, որ դատարկ քարտն է 1000 դրամ, էլ չեն առնում: Կոկորդներս արդեն չորացել ա՝ էնքան ենք նույն բանը կրկնում: Եթե չեն հավանում, մենք քարտը հետ ենք վերցնում ու վերադարձնում ենք նախօրոք քարտի համար վճարված 1000 դրամը» :
    Քարտի գինը որոշել է Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը՝ հաշվի առնելով արտադրման ծախսը. « Սա էլեկտրոնային քարտ է, մագնիսային չէ, մեջը չիպ է տեղադրված: Հետագայում սա կարող է դառնալ էլեկտրոնային դրամապանակ: 1000 դրամը սիմվոլիկ է, որ մարդիկ, օգտագործելուց հետո, դեն չնետեն այն» :
    Տնօրենի տեղեկացմամբ՝ աշխարհի տարբեր երկրների փորձից Հայաստանը վերցրել է ԱՊՀ երկրներինը, մասնավորապես՝ Ադրբեջանինը. « Բաքվում արդեն 10 տարի է ժետոն չեն օգտագործում, միայն քարտ է՝ ինքնարժեքով: Օգտագործում են, վերջում՝ էլի հետ հանձնում» :
    « Հիմա հո չենք պարտադրում, քաղաքակիրթ ձեւով առաջարկում ենք. ով չի ուզում՝ թող չառնի: Կոնկրետ ես նախընտրում եմ գնել քարտ, քան թե գրպանս ուռցնել ժետոններով» ,- ասում է ոլորտի մեկ այլ պատասխանատու՝ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ու ավելացնում.» Դա ցիվիլ եղանակ է, մարդու հետ շփման գործոնը նվազում է, հերթ չեն կանգնում, ժամանակ են խնայում: Արտասահմանում էլ է ընդունված:»
    Արտասահմանում ընդունված մյուս տարբերակները, Մետրոպոլիտենին տնօրենի կարծիքով, հարմար չեն մեզ. « Հունաստանի մետրոյում անգամ անցակետեր չկան. կարդոնե կոշտ թուղթ են առնում, օրինակ՝ երկուսուկես ժամանոց ու մտնում են մետրո: Որքան ասես կարող են պտտվել այդ երկուսուկես ժամում, բայց հենց ժամանակը լրացավ, արդեն բռնում են: Էնտեղ շատ խիստ են, իսկ մեր ժողովուրդը էդպիսի բաներին չի սովորի. մենտալիտետի հարց է: Մենք չենք կարող քարտն այնպիսին դարձնել, որ օգտագործելուց հետո թափեն, դա ճոխություն է մեզ համար» :
    Ստացվում է, որ ստվարաթղթից քարտերը մեզ համար ճոխություն են, իսկ 1000 դրամանոց էլեկրամագնիսականը՝ ոչ, քանի որ ուղեւորն է դրա համար վճարում: Նման ճոխությունն իրենց հիմնականում ուսանողներն են թույլ տալիս: « Ամենաշատը ուսանողներն են օգտագործում: Միայն այսօր 35 եւ ավելի քարտ գնող է եղել» ,- ասում է « Երիտասարդականի» կայարանապետ Անահիտ Մելիքսեթյանը:
    Քարտային համակարգի ներդրման առաջին 4 օրերի ընթացքում Երեւանում ընդհանուր թվով 647 քարտ է վաճառվել:
    « Իմ կարծիքով պետությունն ավելորդ ծախս ա արել:» ,- ասում է Գայանեն: « Ես այդքան էլ ծանոթ չեմ նոր սիստեմին, ու անկեղծ ասած՝ անիմաստ եմ համարում, տարբերություն չեմ տեսնում» , - ասում է մետրոյից պարբերաբար օգտվող Արեգը:
    Կայարանների եւ վագոնների պատերին փակցված է քարտային համակարգից օգտվելու կանոնակարգը: Քարտը գնելուց հետո անհրաժեշտ է այն դրամարկղում լիցքավորել: Դրամարկղի պատին տեղադրված է հատուկ սարք, որով կարելի է ստուգել քարտի պարունակությունը կամ մնացորդը:
    Արմենը երկու օր է, ինչ օգտվում է քարտից եւ արդեն 2 անգամ տեխնիկական խնդիրներ է ունեցել. « Լիցքավորեցին, բայց դատարկ է ցույց տալիս: Հիմա նորից են լիցքավորում դրամարկղում» :
    Անահիտ Մելիքսեթյանը նշում է, որ աշխատողների համար էլ այս սարքերը նորություն են, դեռ շատ բան իրենք էլ չգիտեն. « Մեկ-մեկ սխալ է լիցքավորվում, նորից ենք փորձում: Տեխնիկային նոր ենք սովորում» :
    Հերիքնազն ուսանողուհի է, ամեն օր դասի է գնում մետրոյով. « ԻՆձ ձեռնտու է քարտը, ժամանակ եմ խնայում ու չեմ ուշանում դասից: 2 օր է՝ օգտագործում եմ: 1000 դրամի եմ լիցքավորել, այսինքն՝ 20 անգամ կարող եմ օգտվել» :
    Առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում Մետրոպոլիտենի տնօրինությունը դիմելու է քաղաքապետարան՝ քարտից օգտվող ուղեւորների համար զեղչեր կիրառելու առաջարկությամբ: 1500 դրամի լիցքավորելու դեպքում նախատեսվում է 3 տոկոս զեղչ, 2500 դրամի դեպքում՝ 5 տոկոս, իսկ 5000 դրամի դեպքում՝ 10 տոկոս զեղչ: Երբ նոր համակարգը ամբողջությամբ սկսի գործել, Փայլակ Յայլոյանը խոստանում է, որ բարեգործական ակցիաներ էլ կլինեն. « Ես բիզնես պլան եմ կազմել. խոշոր կազմակերպությունները քարտերը մեզնից կգնեն ինքնարժեքով, իսկ մենք իրենց գովազդը կտեղադրենք քարտի վրա: Իրենք էլ ակցիա կանցկացնեն եւ կայարաններում անվճար կբաժանեն քարտերը ժողովրդին» :
    Առայժմ մետրոյի քարտերի վրա միայն մեկ պատկեր կա՝ Սասունցի Դավթի արձանը: « Սա ոչ թե համանուն կայարան ունեցող Մետրոպոլիտենի խորհրդանիշ-գովանզդն է, այլ համազգային էպոսի» .պարզաբանում է իր մշակած բիզնես պլանի առանձնահատկությունները Փայլակ Յայլոյանը։

    Լուսինե Պառավյան
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (20.02.2009), Rammstein (25.02.2009), Yellow Raven (21.02.2009), Լուսաբեր (20.02.2009), Սամվել (22.02.2009)

  14. #27
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Երևանյան մետրո

    Moon ջան, պետական կառույցներին հանդիպելուց առաջ մեզ խաբար արա, բալքի փոխանցելու բան ունենանք:
    Մասնավորապես մետրոյի բոլոր վագոններում հայտարարություններ է փակցված, որում գրված է

    "Ս. թ. փետրվարի 14-ից, Երևանի մետրոպոլիտենում գործելու է նաև ուղևարձի գանձման ..."
    Կարելի էր խորհուրդ տալ, եթե չեն ուզում նորից փող ծախսեն ուղղելու վրա, գոնե հանեն:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Morg (01.12.2010)

  16. #28
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանյան մետրո

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Moon ջան, պետական կառույցներին հանդիպելուց առաջ մեզ խաբար արա, բալքի փոխանցելու բան ունենանք:
    Մասնավորապես մետրոյի բոլոր վագոններում հայտարարություններ է փակցված, որում գրված է

    "Ս. թ. փետրվարի 14-ից, Երևանի մետրոպոլիտենում գործելու է նաև ուղևարձի գանձման ..."
    Կարելի էր խորհուրդ տալ, եթե չեն ուզում նորից փող ծախսեն ուղղելու վրա, գոնե հանեն:
    Ես մետրոյից քիչ եմ օգտվում, բայց մի քանի օր առաջ իմացել եմ, որ գրված է եղել ուղևարձ, որքանով տեղյակ եմ, արդեն նոր պոստերներ են կպցրել, ճիշտ ուղեվարձ գրածով։ Բայց դե հները դժվար հանած լինեն։
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  17. #29
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանյան մետրո

    Իրականում թանկ չի, արված ամետրոից շատ օգտվողների համար:
    էտ քարտը կարաս ցանկացած պահին ետ տաս ու 1000 դրամը վերցնես

  18. #30
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանյան մետրո

    Իմիջայլոց Թիֆլիսի մետրոն հեչ չեմ հավանել, ահավոր տոթ ա էնտեղ, խոնավության ու քրտնքի հոտ է գալիս, 2 անգամ "բախտ" է վիճակվել օգտվել։ Մեր մետրոն հավեսա, մտնում ես զովանում ես
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

Էջ 2 12-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երևանյան թատրոններ
    Հեղինակ՝ Undina, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 37
    Վերջինը: 19.03.2012, 21:15
  2. Երևանյան փողոցներ
    Հեղինակ՝ Angelina, բաժին` Երևան
    Գրառումներ: 43
    Վերջինը: 02.04.2011, 15:49
  3. Երևանյան մայրամուտ
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 05.07.2010, 18:52
  4. Արձակ. Մետրո
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 04.10.2009, 17:56

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •