Ես կողմ եմ թանկացմանը, եթե կլինեն "շոշափելի" փոփոխություններ: Օրինակ, եթե մետրոն հասնի մինչև Երազ գործարան /գոնե/
Ես կողմ եմ թանկացմանը, եթե կլինեն "շոշափելի" փոփոխություններ: Օրինակ, եթե մետրոն հասնի մինչև Երազ գործարան /գոնե/
Այ մարդ հիմա ուզում ես մեզնից մի մետրո նստելու համար 30.000 դրամ վերցնենՆոր գծերի կառուցումը և նույնիսկ արդեն կսաֆաբրիկատ գծերը օգտագործելը կապված են ահռելի ծախսերի հետ… Ես օրինակ ավելորդ վարկ չեմ ցանկանում որ վերցնի կառավարությունը, որ հետո դրա փողը ես տամ… Իսկ ընդհանուր գաղափարիդ հետ համաձայն եմ, միայն լավ զարգացած ցանցի դեպքում կարելի է խոսել թանկացումների մասին…
Ընդհանրապես, ասեմ էլի, նորմալ երկրներում լրիվ հակառակն են անում: Դեռ բարեփոխումներն են անում կամ գոնե նախնական, առաջին էտապը վերջացնում են ու նոր են գինը փոխում:
Հա դա էն պարագայում, երբ Մոսկվայի մետրոն արդեն ունի բավականին խիտ ցանց… Սենցա մեր մոտ թանկացնում են մի երկու ոտք գծի համար, իսկ մոսկվայում այդ գինը համարժեք է այնտեղի ցանցի զարգացվածությանը… Այ որ մեր մոտ էլ տենց ցանց լինի,մեր մասշտաբներին համապատասխան, խնդրեմ գինը դրեք ոչ թե 100, այլ ասենք 180 դրամ…
boooooooom (21.06.2011), Jarre (22.06.2011), Skeptic (21.06.2011), ՆանՍ (22.06.2011)
Մետրոն պետք է ընդլայնվի. Երևանին այսօր դա օդի, ջրի պես հարկավոր է: Երթևեկությունը անտանելի է դարձել: Եթե մի 2 կայարան ավելացնեն, ահագին լավ կլինի![]()
Էդ 50-50 դրամները նոր կանգառ չեն դառնալու, էդ կարելի ա վստահորեն մոռանալ: Կասկածում եմ, որ դա նույնիսկ չի հերիքի մետրոպոլիտենի բյուջեի էսօրվա պակասորդը փակելու համար:
DIXIcarpe noctem
Ապե Ջան (22.06.2011)
Մոսկվայի մետրոն 250 դրամ չի գալիս, ավելի թանկ է (29 ռուբլի)։ ԵՄ շատ երկրներում էլ ավելի թանկ է՝ 2 եվրոյի կարգի։ Իսկ Ադրիանոյի ասածը՝ որ պիտի տրանսպորտ փոխի, այնտեղ նորմալ երևույթ է։ Այն, որ A կետից B կետը գնալու համար գրեթե միշտ կա տրանսպորտային ուղիղ գիծ, այն էլ մի քանի հատ, զարգացած երկրներին բնորոշ չէ։ Ոչ մի դժվարություն պիտի չներկայացնի ավտոբուսից իջնել, մետրո նստելը։ Ընդ որում, դա պիտի համարվի մեկ ուղևորություն, և դրա համար պիտի պահանջվի մեկ տոմս, այլ ոչ թե մի քանի։ Պետք է լինեն տարատեսակ "проездной"-ներ։ Ցավոք սրտի, այս ամենին հասնելու համար դեռ մեզնից շատ ժամանակ կպահանջվի։
Ինչ վերաբերվում է բուն երևանյան մետրոյին, ապա այն գտնվում է ողբալի վիճակում։ ԱՊՀ երկրներից շատերում` ՌԴ քաղաքներում, Մինսկում, Տաշկենտում (հայերին թողնես, իրենց ուզբեկներից մի երկու գլուխ բարձր են համարում) երթևեկում են նոր, ռուսական գնացքներ։ Թբիլիսիի մետրոյում կարծես թե նույնպես նոր գնացքներ կան։ Մեր մետրոն է, որ բաղկացած է բացառապես հին, սովետական գնացքներից։
boooooooom (22.06.2011), davidus (21.06.2011), Valentina (21.06.2011)
Վիստ, ինչի լիցքավորումը երթևեկությունների քանակով ա՞: Այսինքն` եթե դու հիմա 100 դրամի լցնես, դու կկարողանաս երթևեկել երկու անգամ: Ու կապ չունի՞, թե հետո ինչ կարժենա մեկ երթևեկությունը: Թե՞ կատակ էիր անում
:
Բայց մեզ մի քանի ամիս առաջ արդեն նկարահանում էին:
Ժող, իսկ կարող ա՞ ժետոնները փոխեն: Համ էլ սրանք արդեն մաշվել են:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Valentina (22.06.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ