Հետ եմ ընգել կյանքից, արա՛:
Էն բազմանալու հին ձևերը գոնե հլը ուժի մեջ ե՞ն:
Տարին մեկ եմ մետրո նստում...
DIXIcarpe noctem
Մետրոն քաղաքի զարգացման ամենակարևոր միջոցներից է: Այն բնապահպանական առումներով ավելի արդյունավետ է քան տաքսիները և մարշրուտկաները: Այն նաև թույլ է տալիս թեթևացնել գերբեռնված ճանապարհները: Երևանի մետրոն իմ կարծիքվ բավականին փոքր է, շատ կցանկանյին, որ այն ընդլայնեին և առավել արդյունավետ, հարմարավետ դարձնեին հասարակության համար:![]()
Ե՞րբ են Մասիվ էլ Մետրո քաշելու![]()
✿ Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ ✿✚Աստված պահպանի Մասիվցիքին✚❖ Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ ❖
Էն օրը մետրո մտա, տեսա էն անցնելու պահերը փոխել են ու բանկերում աշխատակիցների համար նախատեսված անվտանգության սարքերի նման սարքեր են դրել/ուղղակի կոպեկով/։ Քիչ էր մնում անցաթուղթս հանեի, որ ճտացնեի անցնեի![]()
Վերջին օրերին ինձ միշտ երկու վագոնանի գնացքներ են պատահում։ Չգիտեմ, իմ բախտը չի բերում, թե ֆինանսավորում ստացան, մի որոշ ժամանակով ցուցադրաբար 3 վագոն սարքեցին, հիմա կրքերը հանդարտվեցին, ու էլի անցան 2 վագոնի։ Ով ինչ կարող է ասել այս կապակցությամբ?
Երևի ավատարիցս հասկացել եք, թե ինչ կարգի մետրոյի գիժ եմ...
Մի հատ ստեղծագործանման բան ունեմ՝
Ախխխ Մետրո Մետրո... Արդեն կյանքս սերտորեն կապվել ա Մետրոյի հետ: Մի տեսակ կախվածություն եմ ստացել... Եթե մի քանի օր չեմ նստում » ոնց որ կարոտեմ... Չգիտեմ ինչիա տենց, բայց փաստն էն ա, որ տենց ա: Կարող ա նախորդ կյանքում մետրոյի վարորդ եմ եղել... Բայց չեեե ես նախորդ ու հաջորդ կյանքի չեմ հավատում... Բա հոտը... մանկուց մետրոյի հոտի համար գժվել եմ... երբ, գնածքը գալիս ա չե, մի տեսակ զգացողություն եմ ունենում, որ չես կարող բացատրել... հպարտություն... չե ինչ հպարտություն? Չեմ կարողանում նկարագրել...
Մետրո մտնելուց պարտադիր ականջակակներս հանում, դնում եմ, անպայման միացնում Master of Puppets Չգիտես ինչի ինձ մոտ էտ երգն ասոցացվում ա Մետրոյի հետ: 1 Առաջինը որ զգացի մուտքի դռների սաստիկ ցուրտն էր: Մտա, ժետոն առա, ու գնացի դեպի Այսպես ասած «Էսկալացիա»: Արդեն զգացվում ա Մետրոյի սառնաշունչ, բայց միևնույն ժամանակ գրավիչ հոտը... Աչքիս դիմացով ինչ որ սպիտակ լույսեր են անցնում: Արդեն գտնվում եմ միջանցքում, որը կարծես դրախտի ճանապարհը լինի... մենակ եմ, բացի ինձանից ուրիշ ոչ ոք չկա այդ կայարանում... ահա արդեն երևում է գնացքի ճանապարհը որտեղ ցեխաջուրն է «վխտում» ինչպես եմ սիրում այս ամենը... թունելի խորքից քամին է ուժգնանում, որն ազդարարում է գնացքի գալուստը... մի սարսուռ է անցնում մարմնովս, դա մի զգացողություն է, որը ես ի վիճակի չեմ բացատրել... ահա մոտենում է գնացքն իր ահարկու ձայնով որը միաժամանակ հիշեցնում է վիրավոր գազանի որը դեռ իր վրեժն ունի... բացվում են դռները, մտնում եմ ներս, ու ինչպես միշտ չեմ նստում » հենվում եմ այնտեղ, որտեղ գրված է Չ՛հենվել... շարունակելի...
Yellow Raven (04.10.2009)
շաաատ եմ սիրում մետրո, փորձում եմ ամեն հարմար առիթով երթևեկել, էսօր էլ մեծ սիրով կուզեի մետրոյով տուն գնալ, բայց չեմ կարող, հոգնած մեռնում եմ, սիրում եմ հոտը...![]()
հաաաաա, մետրո ե էլ եմ սիրում, համ ապահով, համ արագ։ ուղղակի գոնե նորից սարքեն 3 վագոն։ Իսկ հոտի համար գժվում եմ, մեկ էլ գնացքները փոխեն, մի քիչ ժամանակակից բաներ դնեն։
Մետրո ես էլ եմ շատ սիրում: Բայց գիտե՞ք որ էտ սիրելի հոտը խոնավության հոտնա ու առողջության տեսակետից այդքան էլ լավ չի![]()
Hard^Har8 նենց ռոմանտիկ ես գրելգրածիցդ ավելի սիրեցի
Ես էլ եմ սիրում մետրոյով երթևեկել, համ գժվում եմ էտ խոնավության հոտի համար, համ էլ արագ ես տեղ հասնում:
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Հարդ (06.10.2009)
Արդեն մեկ շաբաթ է ամեն 3 րոպեն մեկ դղրդում եմ մետրոյի ընթացքից![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ