User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Շառլ Ազնավուր

  1. #1
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Շառլ Ազնավուր

    Այս թեման նվիրված է Շառլ Ազնավուր բանաստեղծին: Չեմ կարծում, թե շատերս ենք լսում նրա երգերը, սակայն շատ լավ կլիներ, եթե գոնե որոշ ստեղծագործություններ իմանայինք, քանի որ այդ Մարդը անչափ մեծ ներդրում ունի համաշխարհային արվեստում, Նա Հայաստանի Հանրապետության պատվավոր քաղաքացի է և այնքան տաղանդավոր բանստեղծ, որ պարզապես չի կարելի անտարբեր անցնել նրա գործերի կողքով…

    Ես փորձել եմ թարգմանել նրա գործերից մի քանիսը, որոնք էլ, կամաց-կամաց կներկայացնեմ ձեր դատին: Հուսով եմ՝ իմ թարգմանությունները կօգնեն այն մարդկանց, ովքեր չգիտեն ֆրանսերեն, կամ չեն կարդացել այլ թարգմանություններ, որոշակի պատկերացում կազմել Շառլ Ազնավուր բանաստեղծի մասին:


    Իմ հուզիչ սեր
    Դու ապրում ես հավերժական ու համր լռության մեջ,
    Ես կարդում եմ քո ժպիտը ու հայացքդ թարգմանում,
    Մեկնաբանում շարժումներդ, որ բալետ են սիրատենչ
    Քո լեզվով` ինձ անծանոթ, որ ձեռքերդ են պատմում:

    Ներկայացում մի հուզիչ. և ինձ համար են միայն
    Քո ժեստերը հիասքանչ, որոնք նույնը չեն երբեք.
    Երբ “Սիրում եմ” շշնջում են քո նուրբ մատները անձայն,
    Ինձ թվում է, թե լսում եմ քո ձայնը, ինչպես մի երգ:

    Քանզի ոչ մի ճար չունեմ քեզ այլ կերպ հասկանալու,
    Եվ ինձ օգնել չի կարող ոչ մի լեզվի բառարան,
    Ես փորձում եմ սովորել շարժումների քո լեզուն,
    Որ քո կողքին ինձ չզգամ անծանոթ օտարական:

    Իմ ջանքերը տեսնելով` դու ծիծաղում ես անձայն,
    Քանզի ձախողակ եմ ես, ու հաճախ եմ սխալվում,
    Մատներս անվարժ են դեռ, ուղղագրությունս` կաղ,
    Բայց ամեն գնով կասեմ, որ քեզ այնքա~ն եմ սիրում:

    Իմ սեր, իմ հուզիչ սեր,
    Հիասքանչ իմ սեր, սրտառուչ իմ սեր:


    Իզաբել
    Իմ սիրտը վաղուց ի վեր քնած էր խորը քնով,
    Ու չէր կարծում երբևէ, թե նորից է զարթնելու,
    Սակայն քո քնքուշ ձայնից գլուխս բարձրացնելով`
    Հասկացա, որ այդ պահին սերը ծնվեց իմ սրտում:

    Իզաբել, Իզաբել, Իզաբել,
    Իզաբել, Իզաբել, իմ սեր:

    Ինչպես կացինն է ճեղքում հաստ կեղևը թթենու,
    Սերը սահեց մաշկիս տակ, երբ նայեցինք մենք իրար,
    Այնպիսի ուժգնությամբ հուզեց թրթիռն իմ հոգու,
    Որ այդ օրվանից ի վեր չունեմ ոչ քուն, ոչ դադար:

    Իզաբել, Իզաբել, Իզաբել,
    Իզաբել, Իզաբել, իմ սեր:

    Երբ ինձ հետ ես, ժամերը վայրկյանի պես են թռչում,
    Մինչ օրերը առանց քեզ ասես տևեն տարիներ,
    Երբ որ քո կողքին չեմ ես, ողջ աշխարհն է խավարում,
    Քանզի քոնն են իմ մտքերը ու երազները, իմ սեր:

    Իզաբել, Իզաբել, Իզաբել,
    Իզաբել, Իզաբել, իմ սեր:

    Քո կյանքը լույս է պայծառ, իմը` մթին մի անկյուն,
    Ուր ես մեռնում եմ սիրուց, իսկ դու տենչում ես ապրել.
    Փայփայել քո ստվերը լոկ, ավելին չեմ երազում,
    Եթե միայն ուզեիր բախտդ իմ ձեռքը հանձնել:

    Իզաբել, Իզաբել, Իզաբել,
    Իզաբել, Իզաբել, իմ սեր:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (06.03.2012), einnA (13.02.2012), Yevuk (13.02.2012), Գանգրահեր (15.01.2011), ԿԳԴ (08.07.2009)

  3. #2
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Շառլ Ազնավուր

    Իսկական անունը՝ Վաղինակ Ազնավուրյան:
    Ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, հայ ընտանիքում, որը 1922 թվականին գաղթել էր Ֆրանսիա:
    Ազնավուրի մայրը` Քնարը, ծագումով հայ վաճառականի ընտանիքից էր, որոնք ապրում էին Արևմտյան Հայաստանում, հայրը ` Միշա (Միքայել) Ազնավուրյանը ծնվել է Ախալցխայում, Ջավախքում (ասում են, որ Ազնավուրի պապը եղել է Նիկոլայ II-ի խոհարարը):

    9 տարեկանից Ազնավուրը արդեն երգում էր և ելույթ ունենում բեմի վրա, 1936 թ.-ից դեբյուտ է ունենում կինոում, սակայն սովորելու է ընդունվում Էլեկտրոնիակյի կենտրոնական դպրոց: Բայց, արդեն 1940-ականների կեսերից Ազնավուրի կյանքի գլխավոր գործն է դառնում երգը: Սկզբնական ժամանակաշրջանում Ազնավուրը համագործակցում էր կոմպոզիտոր Պյեր Ռոշեի հետ: Նրանց երկուսին նկատում է Էդիտ Պիաֆը և 1946 թվականին Ազնավուրն ու Ռոշեն մասնակցում են նրա շրջագայությանը Ֆրանսիայով և ԱՄՆ-ով: Այդ պահից սկսվում է Ազնավուրի պրոֆեսիոնալ առաջընթացը որպես շանսոնյե:

    Էդիտ Պիաֆի հետ ծանոթությունը եղավ ամենագլխավոր ազդակը Ազնավուրի պրոֆեսիոնալ կյանքում: Նա սովորեց Պիաֆից ամեն ինչ, ինչ կարելի է իմանալ շանսոնյեի արվեստի մասին: Պիաֆի պնդմամբ Ազնավուրը լքում է Ռոշեին և սկսում է իր ցնծալի առաջընթացը որպես երգիչ-մենակատար:

    Ազնավուրը գրել է ավելի քան 1000 երգ, որոնք կատարել են ինքը, Րեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելլին և շատ ուրիշներ: Ազնավուրի երգերը հնչում էին զանազան կինոֆիլմերում, այն թվում նաև "Թեհրան-43" սովետական ֆիլմում:

    Հայկական թեման շոշափվում է նրա մի քանի երգերում՝ "Ջան", "Ինքնակենսագրություն", և "Քեզ համար, Հայաստան":

    Հրատարակել է իր բանաստեղծությունները և ինքնակենսագրությունը "Ազնավուրը Ազնավուրի մասին":

    Վաճառելով ավելի քան 100 մլն. ձայնասկավառակ, Ազնավուրը դառնում է թագավոր ֆրանսերեն սիրո մասին երգող երգիչների միջև, ինչպես Էլվիս Պրեսլին անգլերեն և Խուլիո Իգլեսիասը իսպաներեն երգողների մեջ:

    1956 թ.-ից Ազնավուրը նաև կանոնավոր նկարահանվում է կինոում. ավելի քան 50 ֆիլմերում, համագործակցելով այնպիսի ռեժիսորներ հետ ինչպիսիք են՝ Ռենե Կլերը, Կլոդ Շաբրոլը, Կլոդ Լելուշը: Ամենա հանրաճանաչ ֆիլմերից է Ժան Կոկտոի " Օրֆեի պատգամը" (1960), Ֆրանսուա Տրյուֆոի "Կրակեք դաշնակահարին" (1960), Ֆոլկեր Շլենդորֆի "Երկաթյան թմբուկը" (1979): Ազնավուրի ստեղծագործական կյանքում հատուկ տեղ է գրավում Ատոմ Էգոյանի "Արարատ" (2002) ֆիլմը , որը նվիրված է 1915 թվականի հայ ցեղասպանությանը:

    Ազնավուրի կապը հայրենիքի հետ շատ սերտ է, ամբող կյանքը ապրելով Ֆրանսիայում Ազնավուրը երբեք չի մոռանում, որ նա Հայ է: 1998 թվականին, Սպիտակի երկրաշարժից հետո նա հիմնադրում է "Ազնավուրը Հայաստանի համար" բարեգործական ընկերությունը և կազմակերպում է մի քանի միջոցառում տուժածների համար օգնություն հավաքելու նպատակով, մասնավորապես, շուրջ 90 ֆրանսիացի երգիչներ և դերասաններ մասնակցեցին "Քեզ համար, Հայաստան" տեսահոլովակի նկարահամնմանը, որը վաճառվեց ռեկորդային քանակությամբ՝ 2 մլն.:

    Հետագայում, իբրև շնորհակալական հայտ Հայաստանին օգնություն կայացնելու համար, նրան հանձննվել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր և նշանակեցին ՅՈՒՆԵՑԿՈ-ի մշտական դեսպան:

    Ազնավուրի անունով Երևանում կոչվել է հրապարակ , իսկ Գյումրիում դրվել է նրա արձանը:

    ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ

    Քո գարունները կբացվեն նորից,
    Քո լավ օրերը ետ կգան նորից,
    Ձմռանից հետո, դժոխքից հետո,
    Կվերընձյուղվի կենաց ծառը քո -
    Քեզ համար, Հայաստան:
    Գալիք օրերդ նորից կերգեն,
    Զավակներդ ամուր տուն կկառուցեն,
    Սարսապից հետո ու վախից հետո,
    Աստված կբուժի լլկված հողը քո -
    Քեզ համար, Հայաստան:
    Ամբողջ աշխարհը ոտքի է ելել,
    Ամբողջ աշխարհը քեզ հետ է հիմա,
    Եվ քեզ համար է, մոռացված իմ ազգ,
    Արար աշխարհը իր սիրտը բացել,
    Ու քեզ է մեկնել ձեռքերը ահա:
    Եթե քո բախտն ես անգամ անիծում,
    Քո աչքերի մեջ, Հայաստան երկիր,
    Հույսի մի շող եմ ես ուզում տեսնել,
    Ուզում եմ տեսնել, ցանկություն, ձգտում,
    Ճակատագիրդ ձեռքդ առնելու,
    Ճակատագիրդ ամուր պահելու:

    ՄԻ ԱՂՋՆԱԿ

    Մի աղջնակ,
    Դեռ տասնվեց տարեկան մի խենթ աղջնակ,
    Գարնանաբույր մի աղջնակ,
    Նա պառկած է ճամփին մենակ:
    Նա ապրում էր այն թաղերից մեկում,
    Ուր բոլոր մարդիկ ոսկի են դիզում,
    Բայց ծնողներին մի օր լքելով,
    Նա բոհեմ սիրող մի տղայի հետ էր իր բախտը կապել:
    Այդ տղան գիտեր "ես քեզ սիրում եմ" բառերն ասելով,
    Խելքահան անել, սրտեր նվաճել:
    Եվ հոգում արև՝ նրանք հեռացան,
    Թե ո՞ւր գնացին՝ Աստծուն էր հայտնի,
    Ու ջահելության թովչանքը միայն իրենց հետ տարան
    Եվ քաղցրությունը իրենց հանցանքի:
    Մի աղջնակ,
    Դեռ տասնվեց տարեկան մի խենթ աղջնակ,
    Գարնանաբույր մի աղջնակ,
    Նա պառկած է ճամփին մենակ:
    Աղջկա սիրտը ամառ թե ձմեռ միշտ նույնն էր եղել,
    Նա մի տենչ ուներ՝ ազատ թափառել:
    Նրանք երկուսով ապրում էին լոկ մեկ օրվա կյանքով,
    Տեղից տեղ թռչում թիթեռների նման,
    Տիեզերք էր պետք սրտերին նրանց,
    Որ սավառնեին իրար սիրելով:
    Աղջկա ներկան, նաև ապագան
    Այդ սերն եր միայն՝ չքնա՜ղ, աննմա՜ն,
    Որ օրհներգի պես ասում էր օրօր,
    Եվ քնեցնում էր հայացքը նրա երկնքում լազուր:
    Մի աղջնակ,
    Դեռ տասնվեց տարեկան մի խենթ աղջնակ,
    Գարնանաբույր մի աղջնակ,
    Նա պառկած է ճամփին մենակ:
    Բայց սերը նրա անշեջ էր, անմար,
    Չափազանց մեծ էր մի մանկահասակ աղջկա համար,
    Եվ ապրում էր նա իր սրտով միայն,
    Եվ նրա սիրտը աշխարհ էր դարձել
    Բայց չի հանդուրժում Աստված երբեք աշխարհները այն,
    Որոնց կերտողը ինքը չի եղել...
    Ա՜խ, սերը միակ խնջույքն էր նրանց...
    Մի որ էլ տղան, մի կտոր հացի որոնումներում, լքեց աղջկան,
    Կյանքի անիվը շուռ եկավ այնժամ,
    Աղջնակն զգաց քաղցի դառըն համ:
    Մի աղջնակ,
    Դեռ տասնվեց տարեկան մի խենթ աղջնակ,
    Գարնանաբույր մի աղջնակ,
    Նա պառկած է ճամփին մենակ:
    Մեռա՜ծ, մեռա՜ծ...

    ՄՆԱ

    Մնա՜,
    Էլի՜ մնա,
    Մնա ինձ հետ,
    Մարմնիս վրա,
    Ձեռքերիս մեջ,
    Թևատարա՜ծ,
    Բավարարվա՜ծ,
    Խենթ ու խելա՜ռ,
    Ու հևասպառ:
    Մնա սիրով
    Ու նվաղած,
    Եվ գիշերով
    Ցանկապատված,
    Սրտիս վրա,
    Առանց ամոթ,
    Մնա կրքոտ,
    Մե՜րկ համարյա:
    Այդպե՜ս մնա,
    Չհագեցած,
    Կյանքիս վրա,
    Ձեռքս սեղմած,
    Գիսախռիվ,
    Մարմնակործա՜ն,
    Հե՜զ, անխռո՜վ,
    Ու ինքնիշխան:
    Այսետղ մնա,
    Բառ մի ասա,
    Հրճվիր, ցնծա,
    Մաշկիս վրա,
    Հույսի գրկում
    Ու գիշերվա,
    Մինչև դրսում,
    Լույսը բացվեր,
    Իմ սե՜ր, իմ սե՜ր...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (06.03.2012), einnA (13.02.2012), Yevuk (13.02.2012), Աշխեն (10.07.2009), Գանգրահեր (15.01.2011), ԿԳԴ (06.12.2009), Նաիրուհի (07.03.2012)

  5. #3
    ... aniko-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2006
    Գրառումներ
    210
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շառլ Ազնավուր

    ինչ լավ բան եք արել, որ այս թեման բացել եք
    Շառլի երգերը շատ եմ սիրում, բայց բառերը չէի հասկանում, գիտեի որ լավ բաներ է երգում, բայց ֆրանսերեն դեռ չգիտեմ, պետք է սովորել
    հիմա միգուցե և կգտնեմ այստեղ շատ երգերի բառեր և խելացի մտքեր, նրա կողմից արտասանած
    իսկ կյանքը շարունակվում է...

  6. #4
    Մշտական անդամ electrical_storm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2007
    Գրառումներ
    402
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շառլ Ազնավուր

    Լավ կլիներ ֆրանսերեն վերնագրերն էլ գրեիր երգերի կողքերը, որ իմանայինք որ երգերն ես թարգմանել, դե մի քանիսը հասկանում եմ,որ երգերնա, մնացածը՝ չէ…

  7. #5
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շառլ Ազնավուր

    Մեջբերում electrical_storm-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ կլիներ ֆրանսերեն վերնագրերն էլ գրեիր երգերի կողքերը, որ իմանայինք որ երգերն ես թարգմանել, դե մի քանիսը հասկանում եմ,որ երգերնա, մնացածը՝ չէ…
    Ես թարգմանել եմ Իմ հուզիչ սեր և Իզաբել գործերը (Mon Emouvant Amour, Izabel), իսկ Ihusiky տեղադրել էր Քեզ համար Հայաստան, Մի աղջնակ և Մնա երգերը (Pour Toi Armenie, Une fille և Reste)

  8. #6
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Շառլ Ազնավուր

    Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան 87-րդ տարեդարձն է: Շնորհավորեք ամբողջ սրտով ու հոգով և հպարտ լինենք այսպիսի Հայերով
    joyeux anniversaire
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  9. #7
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շառլ Ազնավուր

    Ապրես, որ հիշեցրեցիր
    Իհարկե, ամբողջ սրտով շնորհավորում ենք Շառլին, մեր Շառլին

  10. #8
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շառլ Ազնավուր

    Իրոք արժե հպարտանալ նման հայրենակիցներով;Նա երևի մեր ամբողջ պատմության ընթացքում ապրած ամենահայ հայերից մեկն է;Շնորհավորում եմ նրան՝տարեդարձի առթիվ,և թող՝ աստված նրան երկար կյանք և ամուր առողջություն տա ,նախ և առաջ մեզ համար,մենք դեռ շատ բան ունենք նրանից սովորելու
    Վերջին խմբագրող՝ Array: 22.05.2007, 20:49: Պատճառ: Taurus-ը լավ ա արել :D
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    երեքնուկ (01.05.2009)

  12. #9
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շառլ Ազնավուր

    Շնորհավորում եմ անկրկնելի արտիստին ու կենդանի, խորապես կենդանի մարդուն...

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    երեքնուկ (01.05.2009)

  14. #10
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շառլ Ազնավուր

    Երեխեք, ներկայացնում եմ Et Moi Dans Mon Coin երգի իմ թարգմանած տարբերակը

    Ես` իմ անկյունում

    Նա զննում է քեզ
    Հոնքերի տակից,
    Իսկ դու լարվում ես,
    Շարժվում անհանգիստ:
    Նրա հայացքը
    Փաղաքշում է քեզ,
    Իսկ քո պահվածքը
    Ասում է` դեմ չես:

    Ես` մի կողմ քաշված,
    Չեմ ասում ոչինչ,
    Բայց նկատում եմ ամեն, ամեն ինչ:
    Ես` մի կողմ քաշված,
    Լուռ զսպում եմ ինձ,
    Ավարտը միշտ էլ տխուր է մի քիչ:

    Նա տնտղում է քեզ
    Կրքոտ, ուշադիր,
    Դու` խրախուսում,
    Ժպտում սիրալիր:
    Նա քեզ է նայում,
    Ժպտում աներես,
    Իսկ դու` ափսոսում,
    Որ կողքիդ եմ ես:

    Ես` մի կողմ քաշված,
    Չեմ ասում ոչրինչ,
    Բայց նկատում եմ ձեր հնարքները:
    Ես` մի կողմ քաշված,
    Թաքցնել եմ փորձում
    Հոգիս ծվատող մութ կասկածները:

    Նա դիտում է քեզ
    Գողունի, թաքուն,
    Դու զրուցում ես
    Ավելի հանդուգն:
    Հմտորեն այնպես
    Նա սեր է խաղում,
    Դու արբենում ես,
    Քահ-քահ ծիծաղում:

    Ես` մի կողմ քաշված,
    Չեմ ասում ոչինչ,
    Բայց սիրտս լուռ արտասվում է:
    Ես` մի կողմ քաշված,
    Խմում եմ մռայլ.
    Իմ սերը արդեն ուրիշ գրկում է:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (13.02.2012), Yevuk (13.02.2012), Գանգրահեր (15.01.2011), երեքնուկ (01.05.2009)

  16. #11
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շառլ Ազնավուր

    Charles Aznavour
    On m'a donné


    On m'a donné des yeux et l'on m'a dit regardes
    J'ai eu beau regarder je n'ai rien entrevu
    On m'a donné un coeur et l'on m'a dit prends garde
    J'ai eu beau prendre garde un jour je l'ai perdu

    On m'a donné l'amour hélas je le regrette
    Car il s'en est allé depuis je n'y crois plus
    On m'a donné un corps mais j'ai perdu la tête
    Et j'ai souillé mon corps dans des bras inconnus
    On m'a donné, on m'a donné

    On m'a donné des rêves mais quelle imposture
    Car ces rêves ne sont que de longs cauchemars
    On m'a donné des lèvres afin qu'elles murmurent
    Elles n'ont jamais dit que des mots sans espoir

    On m'a donné des larmes de joies de souffrances
    Je ne pleure jamais car mon coeur est de bois
    On m'a donné aussi en plus une conscience
    Mais au fond de moi-même elle n'a plus de voix
    On m'a donné, on m'a donné
    Pourquoi

    On m'a donné des livres afin que je lise
    Mais je les ai brûlé sans les avoir ouverts
    On m'a donné des mains pour les joindre à l'église
    Mais qui sait si j'irai au ciel ou en enfer

    On m'a donné une âme à garder pure et blanche
    Mais j'ai vendu mon âme au diable un beau matin
    On m'a donné la vie qui a pris sa revanche
    Mais j'ai gâcher la vie que j'avais dans mes mains
    Dieu m'est témoin on m'a donné
    On m'a donné, en vain



    Տերն ինձ տվեց աչքեր և ասաց՝ նայի՛ր,
    Ես շատ նայեցի, բայց ոչինչ չտեսա:
    Տվեց սիրտ և ասաց՝ եղի՛ր ուշադիր,
    Ուշադիր էի, բայց մի օր այն կորցրի, մոռացա:

    Տվեց ինձ սեր. ավա՜ղ, ափսոսում եմ այն,
    Հեռացավ-կորավ, և ինձ բնավ չի հուզում,
    Տվեց մարմին ինձ՝ գլուխս կորցրի սակայն
    Եվ տրվեցի մարմնով անծանոթների բազում:

    Գիշերվա համար տվեց երազներ անեղծ,
    Բայց մղձավանջներով են գիշերներս լի,
    Տվեց շուրթեր ինձ, որ շշնջամ անկեղծ՝
    Չասացի ոչինչ անհույս խոսքերից բացի:

    Տվեց արցունքներ, որ ծիծաղեմ ու լամ,
    Բայց չեմ լալիս երբեք, իմ սիրտն է քարից:
    Նա տվեց ինձ նաև խի՛ղճ մինչև անգամ,
    Բայց չի լսվում նրա ձայնն հոգուս խորքերից:

    Կարդալու համար տվեց գրքեր անհատնում,
    Ես այրեցի դրանք՝ առանց բացելու,
    Տվեց ձեռքեր, որ ես աղոթեմ խորանում,
    Բայց դրա՞խտն է, թե՞ դժոխքն ինձ ընդունելու:

    Տվեց ինձ հոգի՛ս, որ պահեմ անաղարտ,
    Բայց մի օր ես այն ծախեցի դևին:
    Իմ կյա՛նքը տվեց ինձ, որ ապրեմ զվարթ,
    Բայց կյանքս իմ ձեռքով դարձրի փուչ ու սին:



    Թարգմանել եմ դեռ ուսանող ժամանակ:
    DIXI
    carpe noctem

  17. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (06.03.2012), einnA (13.02.2012), Katka (19.06.2009), Yevuk (13.02.2012), երեքնուկ (01.05.2009), ԿԳԴ (06.12.2009)

  18. #12
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շառլ Ազնավուր

    Փորձեմ լրացնել այս գեղեցիկ շարքը

    Պարզ է, սիրում եմ քեզ
    Եթե սոսկում եմ ես, որ էլ քեզ չեմ տեսնի,
    Եթե անմիտ կյանքն է ուղեղիս մեջ զնգում,
    Եթե ամբողջ գրշեր խենթանում եմ անքուն,
    Եթե կասկածն է սև ճմլում սիրտս գաղտնի,
    Պարզ է, սիրում եմ քեզ,
    Պարզ է, սիրում եմ քեզ:

    Եթե քո մասին եմ ես մտածում հավետ,
    Եթե կուռքն ես օրվա երազներիս բոսոր,
    Եթե իմ մարմինն է վառվում մարմնիդ բոցով,
    Եթե տագնապում եմ, թե խաղում ես ինձ հետ,
    Պարզ է, սիրում եմ քեզ,
    Պարզ է, սիրում եմ քեզ:

    Եթե քեզ տեսնելիս զգում եմ դող ու ցուրտ,
    Կտրվում է շունչս, և արյունս սառում,
    եթե խորունկ վիշտն է նվազեցնում հեռուն
    Եվ այն ցավը, որ մերթ պատճառում ես անփույթ,
    Պարզ է, սիրում եմ քեզ,
    Պարզ է, սիրում եմ քեզ:

    Եթե վիճում են իմ սիրտն ու միտքը անվերջ,
    Կորած քսան տարիս քեզնով եմ ետ բերում,
    Եթե հերիք է ինձ մերթ նայվածքդ հեռու,
    Որ լավագույն օրվա հույսն է ծնում իմ մեջ,
    Պարզ է, սիրում եմ քեզ,
    Պարզ է, սիրում եմ քեզ:

    Եթե խորհում եմ, թե վերջը սկիզբ է գուցե,
    Եվ մորմոքում, որ դու անտարբեր ես այնքան,
    Եթե սիրո խոսքեր տառապում են անձայն,
    Քանզի արգելված է նրանց տալ ձայն ու ձև,
    Պարզ է, սիրում եմ քեզ,
    Պարզ է սե՛րս խորունկ:

    Ավելացվել է 17 րոպե անց
    Եթե ինձ տրվեր

    Եթե ինձ տրվեր,
    Եթե ինձ տրվեր
    Լոկ մի ժամվա կյանք
    Եվ երբե՛ք ավել,
    Կուզեի ապրել
    Անկողնուդ խորշում,
    Դու կվանեիր
    Թե՛ վախ, թե՛ սոսկում:
    Հակված քո կյանքի
    Զարկերի վրա՝
    Ես կպահեի,
    Ես կպահեի
    Իմ սրտի խորքում
    Եվ ցուրտ հողի տակ
    Մի քիչ բոց կրակ,
    Պոկված քո հոգուց:

    Եթե ինձ տրվեր,
    Եթե ինձ տրվեր
    Լոկ մի ժամվա կյանք
    Եվ եբե՛ք ավել,
    Կուզեի ապրել
    Սիրո անկողնում,
    Երբ օրն է բացվում,
    Որ ասեի լոկ
    Սիրո բառ ու խոհ,
    Եվ չունենայի
    Մտածում ու խոհ,
    Մտածում ու խոհ,
    Թե մեկը ինձնից
    Հետո կտեսնի
    Ժպիտդ ու քեզ
    Կգկի գաղտնի:

    Եվ մի համբույրում
    Եվ մի համբույրում
    Խաղաղված մարմնով
    Եվ բույր կասկածից
    Վերացած հոգով՝
    Իմ քունը վերջին
    Կբանար լույսի՛ն
    Տանող իմ ուղին:
    Վերջին խմբագրող՝ lili-4: 06.09.2008, 16:55: Պատճառ: Գրառման ավելացում
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  19. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (06.03.2012), einnA (13.02.2012), RADIOmanyachka (12.02.2012), Yevuk (13.02.2012), Գանգրահեր (15.01.2011), երեքնուկ (01.05.2009), ԿԳԴ (06.12.2009), Նաիրուհի (07.03.2012)

  20. #13
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    41
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Շառլ Ազնավուր

    Շատ լավ թեմա է Մեծ մարդու մասին,
    Լավ թարգմանեցիք երգերը բազում,
    Սիրտս հուզմունքից անձրև է ուզում,
    Թող որ այն տեղա և բարձրում մնա,
    Համբավն ու Սիրտը Հայ Մարդու Հսկա,
    Թող հավերժ հիշվի Անունը նրա,
    Նրա Գործը Մեծ հավերժ միշտ մնա,
    Օ, բառեր շատ քիչ զգացմունք բերող,
    Բայց Մեծ Սրտի ներսում բախումը գերող...
    Քիչ եք երգվելու, լացվելու համար...
    Նրա երգ ու գործ լսելով արդեն,
    -Սիրել ենք վաղուց, պարզ է ամեն բան...

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ԿԳԴ (06.12.2009)

  22. #14
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Շառլ Ազնավուր

    Պիտի կարենալ ժպտալ վերստին
    Երբ քեզ լքում է թանկագինը քո
    Ու մնուն է լոկ ունայնություն սին
    Այս կյանքում տխուր դաժանաբարո
    Պիտի կարենալ,ինչ գնով լինի
    Պատիվը պահել տղամարդ մնալ
    Եվ ինչքան ծանր ու դժվար լինի
    Առանց շրջվելու թողնել հեռանալ
    Բախտի դեմ,որ մեզ ուզում է սանձել
    Եվ երջանկության առաջ կորուսյալ
    Պիտի կարենալ արցունքը զսպել
    Սակայն ես իմ սիրտ լալիս եմ դարձյալ:
    Պիտի կարենալ սեղանը լքել,
    Երբ գիտես որ էլ սեր չեն մատուցի
    Ու խղճալի տեսք երբեք չընդունել
    Վեր կենալ գնալ առանց աղմուկի:
    Պիտի կարենալ կսկիծը դաժան
    Թաքցնել օրվա դիմակի ներքո
    Եվ սանձահարել ճիչերը ցասման
    Վերջին բառերը հեռացող սիրո:
    Սառնասիրտ լինել պիտի կարենալ
    Եվ խաղաղեցնել նվաղած սիրտը,
    Պիտի կարենալ անվրդով մնալ
    Բայց ես քեզ շատ եմ սիրում
    Բայց ես չեմ կարողանում
    Պիտի կարենալ,բայց ես
    ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈւՄ...

    Իմ ամենասիրելի բանաստեղծությունն է:
    Ազնավուրը արժանի է լավագույն խոսքերին, ինձ համար նա ամենատաղանդավոր, և ամենաբարի սիրտ ունեցող մեծ արվեստագետն է: Ամեն օր լսում եմ նրա երգերը, կարդում նրա բանաստեղծությունները, կարդացել եմ նրա գրած երկու գրքերը Ազնավուրը Ազնավուրի մասին և Ազնավուր անցած օրեր: Ցավոք,բայց հայերի մեծ մասը նրան ճանաչում է որպես բարերար կամ մեծ հայ, որովհոտև ծանոթ չեն նրա արվեստին, իսկ նա իմ կարցիքով առաջին հերթին մեծ արվեստագետ է` հետո նոր մեծ սիրտ ունեցող հայ:
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (06.03.2012), einnA (13.02.2012), Yevuk (13.02.2012), երեքնուկ (01.05.2009), Լեո (08.07.2009)

  24. #15
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Շառլ Ազնավուր

    ՄԻ ԱՆՀԱՅՏ ԷՋ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԿՅԱՆՔԻՑ
    1946 թ-ին նրանք ցանկանում էին ներգաղթել Հայաստան...
    Թվում էր` ամեն ինչ գիտենք աշխարհահռչակ երգչի կյանքի մասին: Մինչդեռ Հայաստանի ազգային արխիվում պահպանվող համապատասխան փաստաթղթերը նոր լույս են սփռում Ազնավուրների ընտանիքում 1946 թ. տեղի ունեցած մի կարեվոր իրադարձության վրա, որի վերաբերյալ ոչ մի ակնարկ անգամ չկա Շառլի կենսագիրների մոտ: Գուցե աշխարհահռչակ երգիչն ու նրա քույր Աիդան չեն ուզեցել բացել այդ «գաղտնիքը»` անհարկի շահարկումներից զերծ մնալու մտահոգությամբ: Ով գիտե: Այսուհանդերձ, շնորհիվ երիտասարդ արխիվագետ Արմեն Բադալյանի պրպտումների՝ «Ազգ»-ը վերջինիս տրամադրած փաստաթղթերի հիման վրա բացահայտում է այդ «գաղտնիքը», քանզի կարծում ենք, որ յուրաքանչյուր մեծ արվեստագետի կյանքի ու կենսագրության մանրամասները կարեվոր եվ արժանի են ուսումնասիրության: Մանավանդ այս պարագայում, երբ խոսքը վերաբերում է համաշխարհային տարողությամբ մի երգչի ու նրա ընտանիքի պատմությանը, դեպի մայր հայրենիք, դեպի Հայաստան նրա կողմնորոշմանը, որն արդյունք է ընտանեկան մթնոլորտի, որտեղ հասակ է առել մեծ արվեստագետը: Դրանով է պայմանավորված նաեվ, ինչպես փաստերն են ցույց տալիս, նրա խորազգաց հայրենասիրությունը, խորարմատ ազգասիրությունը, որի առավել ցայտուն դրսեվորումները երեվացին հատկապես աղետալի երկրաշարժից հետո եվ մինչեվ այսօր:
    Այո, 1946 թ-ին Շառլ Ազնավուրն ու իր ընտանիքը՝ հայրը, մայրը եվ քույրը, ցանկանում էին հայրենադարձվել Խորհրդային Հայաստան: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1945 թ. նոյեմբերի 21-ին, երբ ԽՍՀՄ ժողկոմխորհը որոշում ընդունեց «Արտասահմանյան հայերի Խորհրդային Հայաստան վերադառնալու կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին», աշխարհասփյուռ հայությունը, բացի ՀՅ Դաշնակցության արմատական անդամներից, ուզեց բռնել տունդարձի ճանապարհը, դրանց թվում՝ շատ-շատերը ֆրանսահայ համայնքից, որոնց թվում՝ Շառլի ընտանիքը: 1946 թ. մայիսի 30-ին նա եվ ընտանիքի մյուս անդամները դիմել են Փարիզում գտնվող Ներգաղթ կոմիտե եվ շուրջ մեկ շաբաթ հետո, հունիսի 5-ին, ինչպես երեվում է փաստաթղթերից, պաշտոնապես դիմում ներկայացրել՝ որպես «ԽՍՀՄ քաղաքացի» Խորհրդային Հայաստան մեկնելու թույլտվության համար:
    Թե ինչու չի իրականացել Ազնավուրյան ընտանիքի հայրենադարձությունը, առայժմ մենք որեվէ բացատրություն չունենք: Սակայն պետք չէ մոռանալ, որ հայրենադարձվել ցանկացողների եվ դիմորդների թիվը եղել է քառապատիկ ավելի, քան հայրենադարձվածներինը, որոնց թիվը շուրջ 90 հազար է: Գուցե Ազնավուրների ընտանիքին էլ, ինչպես տասնյակ հազարավորներին, հերթը չի հասել՝ 1948 թ-ին ներգաղթն ընդհատվեց անակնկալորեն, երբ շատերն էին արդեն տուն-տեղ վաճառել: Ստալինին այլեվս պետք չէին ներգաղթող հայեր...
    Համենայն դեպս, Շառլի պարագայում ազատ ենք ենթադրություններ անել՝ ներգաղթելու դեպքում նա կդառնա՞ր աշխարհահռչակ երգիչ: Հազիվ թե: Նրա տաղանդն անշուշտ ինչ-որ տեղ դրսեվորվելու ելք չէ՞ր գտնի: Հավանաբար: Բայց որտեղ՝ դժվար է ասել: Մեծ շանսոնիեն եվ նրա ընտանիքը չէի՞ն հայտնվի Ալթայի երկրամասում կամ Սիբիրի սառնաշունչ տափաստաններում, ինչպես հազարավոր ուրիշ հայրենադարձներ: Շատ հավանական է: Նրանք չէի՞ն համալրի խորհրդային երկրից, ազատությունների կորստից դժգոհների շարքերը: Անկասկած:
    Բոլոր դեպքերում փաստը մնում է՝ Ազնավուրները ցանկանում էին գալ Հայաստան, ծառայել հայոց թատրոնին, երգարվեստին: Եվ սա եվս ապացույց-վկայություն է այս ընտանիքի հայրենանվիրվածության մասին:

    Աղբյուրը՝ «Ազգ» օրաթերթի մշակութային հավելված
    Ես ոչինչ չեմ ուզում...

  25. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (13.02.2012), RADIOmanyachka (12.02.2012), Yevuk (13.02.2012), ԿԳԴ (06.12.2009), Նաիրուհի (07.03.2012), Ռուֆուս (26.03.2009)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սեդա Ազնավուր
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.10.2010, 12:01
  2. Շառլ Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպան
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 39
    Վերջինը: 02.03.2009, 01:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •