User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Շառլ Ազնավուր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Շառլ Ազնավուր

    Այս թեման նվիրված է Շառլ Ազնավուր բանաստեղծին: Չեմ կարծում, թե շատերս ենք լսում նրա երգերը, սակայն շատ լավ կլիներ, եթե գոնե որոշ ստեղծագործություններ իմանայինք, քանի որ այդ Մարդը անչափ մեծ ներդրում ունի համաշխարհային արվեստում, Նա Հայաստանի Հանրապետության պատվավոր քաղաքացի է և այնքան տաղանդավոր բանստեղծ, որ պարզապես չի կարելի անտարբեր անցնել նրա գործերի կողքով…

    Ես փորձել եմ թարգմանել նրա գործերից մի քանիսը, որոնք էլ, կամաց-կամաց կներկայացնեմ ձեր դատին: Հուսով եմ՝ իմ թարգմանությունները կօգնեն այն մարդկանց, ովքեր չգիտեն ֆրանսերեն, կամ չեն կարդացել այլ թարգմանություններ, որոշակի պատկերացում կազմել Շառլ Ազնավուր բանաստեղծի մասին:


    Իմ հուզիչ սեր
    Դու ապրում ես հավերժական ու համր լռության մեջ,
    Ես կարդում եմ քո ժպիտը ու հայացքդ թարգմանում,
    Մեկնաբանում շարժումներդ, որ բալետ են սիրատենչ
    Քո լեզվով` ինձ անծանոթ, որ ձեռքերդ են պատմում:

    Ներկայացում մի հուզիչ. և ինձ համար են միայն
    Քո ժեստերը հիասքանչ, որոնք նույնը չեն երբեք.
    Երբ “Սիրում եմ” շշնջում են քո նուրբ մատները անձայն,
    Ինձ թվում է, թե լսում եմ քո ձայնը, ինչպես մի երգ:

    Քանզի ոչ մի ճար չունեմ քեզ այլ կերպ հասկանալու,
    Եվ ինձ օգնել չի կարող ոչ մի լեզվի բառարան,
    Ես փորձում եմ սովորել շարժումների քո լեզուն,
    Որ քո կողքին ինձ չզգամ անծանոթ օտարական:

    Իմ ջանքերը տեսնելով` դու ծիծաղում ես անձայն,
    Քանզի ձախողակ եմ ես, ու հաճախ եմ սխալվում,
    Մատներս անվարժ են դեռ, ուղղագրությունս` կաղ,
    Բայց ամեն գնով կասեմ, որ քեզ այնքա~ն եմ սիրում:

    Իմ սեր, իմ հուզիչ սեր,
    Հիասքանչ իմ սեր, սրտառուչ իմ սեր:


    Իզաբել
    Իմ սիրտը վաղուց ի վեր քնած էր խորը քնով,
    Ու չէր կարծում երբևէ, թե նորից է զարթնելու,
    Սակայն քո քնքուշ ձայնից գլուխս բարձրացնելով`
    Հասկացա, որ այդ պահին սերը ծնվեց իմ սրտում:

    Իզաբել, Իզաբել, Իզաբել,
    Իզաբել, Իզաբել, իմ սեր:

    Ինչպես կացինն է ճեղքում հաստ կեղևը թթենու,
    Սերը սահեց մաշկիս տակ, երբ նայեցինք մենք իրար,
    Այնպիսի ուժգնությամբ հուզեց թրթիռն իմ հոգու,
    Որ այդ օրվանից ի վեր չունեմ ոչ քուն, ոչ դադար:

    Իզաբել, Իզաբել, Իզաբել,
    Իզաբել, Իզաբել, իմ սեր:

    Երբ ինձ հետ ես, ժամերը վայրկյանի պես են թռչում,
    Մինչ օրերը առանց քեզ ասես տևեն տարիներ,
    Երբ որ քո կողքին չեմ ես, ողջ աշխարհն է խավարում,
    Քանզի քոնն են իմ մտքերը ու երազները, իմ սեր:

    Իզաբել, Իզաբել, Իզաբել,
    Իզաբել, Իզաբել, իմ սեր:

    Քո կյանքը լույս է պայծառ, իմը` մթին մի անկյուն,
    Ուր ես մեռնում եմ սիրուց, իսկ դու տենչում ես ապրել.
    Փայփայել քո ստվերը լոկ, ավելին չեմ երազում,
    Եթե միայն ուզեիր բախտդ իմ ձեռքը հանձնել:

    Իզաբել, Իզաբել, Իզաբել,
    Իզաբել, Իզաբել, իմ սեր:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (06.03.2012), einnA (13.02.2012), Yevuk (13.02.2012), Գանգրահեր (15.01.2011), ԿԳԴ (08.07.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սեդա Ազնավուր
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.10.2010, 12:01
  2. Շառլ Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպան
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 39
    Վերջինը: 02.03.2009, 01:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •