Չէ, այ պիոներ ու կոմերիտական դառնալ չեմ հասցրել։ Կարծում եմ՝ ակումբում քչերը կլինեն, որ հասցրել են արժանանալ այդ «պատվին»։![]()
Բայց, օրինակ, հոկտեմբերիկ եղել եմ։
Հիշում եմ՝ ի՜նչ տոն էր, ի՜նչ երջանկություն։
Երբ դեռ հոկտեմբերիկ չէինք դառել, ի՜նչ նախանձով էինք նայում հոկտեմբերիկի կրծքանշան կրող աշակերտներին։
Անհամբեր սպասում էինք, թե երբ է մեր հերթն էլ գալու, որ էդ Լենին պապիկով աստղիկից մենք էլ ունենանք։
Դե, էն ժամանակ մեզ ներշնչում էին, որ դա մեծագույն պատիվ ու երջանկություն է, մենք էլ միամտորեն հավատում էինք...
![]()
Իսկ հոկտեմբերիկ դառնալուց մի տարի հետո ամեն ինչ խառնվեց...
Այն ուսուցիչները, որոնք մի տարի առաջ հիացմունքով մեզ լեգենդներ էին պատմում Լենին պապիկի ու նրա հերոսական գործունեության մասին, հանկարծ սկսեցին խստորեն քննադատել այդ նույն պապիկին ու նրա արածները, այնպես որ որոշ ժամանակ մենք՝ աշակերտներս, մի տեսակ շփոթված ու տարակուսած վիճակում էինք՝ չհասկանալով, թե ինչ է նշանակում այդ տարօրինակ շրջադարձը...
Բոլորովին վերջերս Լենին պապիկը «վերջն» էր, մեկ էլ հանկարծ դարձավ դավաճան ու սրիկա...
Հոկտեմբերիկի նշաններին փոխարինելու եկան փողփողացող եռագույնը պատկերող կրծքանշանները, որոնք մենք սկսեցինք յրեկ գրեթե նույն արժանապատվությամբ, ինչ հոկտեմբերիկի նշանները... Դե, երեխա էինք, մեզ համար կարևորը գեղեցիկ նշան կրելն էր ու իմանալը, որ լավ բան ենք անում։
Մի խոսքով՝ դաժան էր...
Ավելացվել է 1 րոպե անց
Հա, բա ոնց, մեկ էլ էն գույնն էր բնական, որ քսվում էր լեզվիդ ու չէր անցնում։![]()
Էջանիշներ