Վայ, ես էդ կայքում դրված իրերից ունեի ու շատ բան մինչև հիմա պահպանել եմ, չնայած մերոնք ինձ դրա համար «Դարիկո» են ասում, ասում են. «աղջիկ ջան, դու ե՞րբ ես մեծանալու, էդ բաներն ինչի՞դ են պետք» , դե բայց մեկ ա ոչ խանգարում են, ոչ էլ, հաճելի հիշողություններ են, թող մնան էլի
:
Ձութ նույնիսկ ես եմ ծամել, բայց էդ գյուղում էր մենակ լինում, ի դեպ՝ շատ համով էր:
Վաաայ, դու է՞լ էիր անում: Ինձ թվում էր, թե դա մենակ Ռուսաստան են անում, որտև երբ եկա Հայաստան ու սկսեցի անել՝ բակի երեխաները զարմացած էինՀողի մեջ էն ապակու տակ տարբեր գույների կտորներով «սեկրետ»-ն էլ եմ սարքել:
Բա հիշու՞մ եք էն ժամանակվա հերթերը տալոններով: Որ գնում էին ժամերով հերթ կանգնում մի կտոր հաց առնելու համար…
Բա էն որ ֆորմա-ֆարտուկ էին հագնում աշակերտները, որ պիոներներ էին լինում կարմիր повязка-ներով:
Վայ, բա որ հեռուստացույցով ոչ մի ինտիմ բան ցույց չէին տալիս: Հիշում եմ, որ շատ բաներ արգելված էր, չէր կարելի որոշ բաների մասին բացեիբաց խոսալ հեռուստացույցով
:
Ճիշտ ա՝ շատ փոքր էի էն ժամանակ, դե բայց շա՜տ բաներ եմ հիշում, որքան էլ զարմանալի դա ձեզ թվա:
Էլի հիշեմ՝ կգրեմ:
Էջանիշներ