Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Չէ, Ան, մենք էլ ենք ձութ ծամել Ծամում էինք ու ատամները լրիվ սևանում էին:

Հողի մեջ էն ապակու տակ տարբեր գույների կտորներով «սեկրետ»-ն էլ եմ սարքել, օլովո (հայաերեն ո՞նց ա) էլ ենք հալացրել
Հիշում եմ, որ գնում էինք մեր թաղամասում գտնվող զինվորական ուսումնարանը ու պուլյաներ գողանում Քանի որ չաղ երեխա էի ու չէի կարող բարձրանալ ցանկապատը՝ միշտ կանգնում էի դուրսը ու հենց կասկածելի մարդկանց էի տեսնում որոշակի ձայներ էի հանում ու զգուշացնում մերոնց:
Չէ, ես չեմ ծամել, չնայած քեզնից մեծ եմ։
Ժողովուրդ, բայց որ համեմատում ենք մեր մանկության ժամանակների կենցաղը հիմիկվա հետ, էնպիսի տպավորություն է, կարծես նախնադարյան հասարակարգում ապրած լինենք... Իզուր չի, էլի, որ դա ոչ միայն անցյալ դարաշրջան էր, այլև անցյալ հազարամյակ...

Լավ, դուք շարունակեք զվարճալի «սովետուկներ» հիշել ու գրել, մինչև ես էլ հետաքրքիր բաներ հիշեմ ու գրեմ։