Մեջբերում dzainalar-ի խոսքերից Նայել գրառումը
Մթերային խանութները կոչվում էին գաստրոնոմ ու միշտ դատարկ էին լինում…
Ըհը, ու դրա համար էլ հենց մի կարգին բան էին ստանում, ամբողջ թաղամասը էդ խանութում հերթ էր կանգնում։ Հա, մեկ էլ «տակից» վաճառելն էր շատ մոդա Սովետի տարիներին։ Խանութներում հենց մի նորմալ, որակյալ բան էին ստանում, առավել ևս որ արտասահմանից բերած էր լինում, վաճառողները մեջ-մեջ էին անում ու մենակ իրենց ծանոթներին «տակից», այսինքն՝ թաքուն և ավել գնով, վաճառում, համ օգուտ էին անում, համ էլ լավություն էին անում իրենց ծանոթներին։