Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
բա "ռեզինը"
էն որ երկու հոգի ոտերով պահում էին էտ ռեզին կոչվածը, մեջտեղն էլ մեկը մի տաս անգամ պտի թռվռար ու էտ ռեզինին չկպներ
հետո կամաց կամաց էտ ռեզինը բարձրանում էր
անունը հիշեցի, բացեց

ինչ լավ օրեր էին
Հա՜, ես էլ եմ մի խաղացել քույրերիս հետ։
Ու ինչ–որ տարբեր ձևեր կային էդ ռեզինի վրայով թռնելու։
Օրինակ՝ թռնում ես ռեզինինի վրա, մի ոտդ վրան ես դնում, մյուսը՝ տակը, ու էդ դիրքից պիտի թռնես մյուս ռեզինի վրա էլի նույն ձևով։ Հետո էլի նույն ձևով թռնելով շրջվում ես ու հետ ես դառնում։
Ահագին բարդ մարմնամարզություն էր։

Ի դեպ, նկատե՞լ եք, որ մեր ու մեզնից առաջվա սերնդի խաղերը շարժական էին, իսկ հիմիկվա էրեխեքը շատ հազվադեպ են նման խաղեր խաղում։ Հիմնականում ֆիզիկապես պասիվ են։

Վերջերս հեռուստատեսությամբ մի մարդ էր խոսում, որը ուսումնասիրում էր հայկական մանկական խաղերը ու գտնում էր որ այդ խաղերը շատ կարևոր նշանակություն ունեին երեխաների ֆիզիկական ու հատկապես բարոյա–հոգեբանական դաստիարակության հարցում։
Շատ հետաքրքիր դիտարկումներ էր անում։ Ափսոս էդ մարդու անունը չեմ հիշում։ Կուզեի ավելի մանրամասն ծանոթանալ նրա ուսումնասիրություններին։