Ես էդ ֆիլմը տեսել եմ…լավ եք անում, որ տեղադրում եք, թո՛ղ բոլորը տեսնեն…
իհարկե սա կիսատ ա…
Ես ամբողջովին չունեմ սրա շարունակությունը,եթե ունեք ուղարկեք ու կդնեմ:
Ամբողջովինը այստեղ:
Գիտեք արդյոք թե ով՞ է ֆիմի ռեժիսորը
Ֆիլմի հեղինակ և ռեժիսյոր Լևոն Մկրտչյան: Ճիշտն ասած չեմ լսել իր մասին, եթե որևէ մեկը լսել է, թող կիսի իր ինֆորնացիան մեզ հետ:
Այդ ֆիլմը ամբողջական ձևով շրջանառության մեջ կա: Կարծում եմ կարող եք գտնել CD ով, ավելի բարձր որակով: Իսկ ով ունի շատ արագ ինտերնեթ, կարող ե նայել այստեղ
http://video.google.com/videoplay?do...07171967580050
Ինչ վերաբերում է ֆիլմին, որի անունն է "Մատյան Անկախության", ամեն ինչ շատ լավ պատմում է, ու ցույց տալիս, թե ոմանք ինչ էին ու թյուրիմացաբար ինչ դարձան: Այնտեղ կան նաև կադրեր, որտեղ կա նաև ՍՍ-ն բայց միայն ֆոնում:
Հուսով եմ այլևս երբեք Հայաստանը չի "ղեկավարվի" ալբանացիներ կողմից:
Ես Ռոբերտին չեմ պաշտպանում, բայց այդ Ալբանացին ընդամենը կատակ էր: ի՞նչ եք խոսքերից կախվում
Loading your personal settings....
Հա էլի համել ալբանիցիները ի՞նչ վատ մարդիկ են
Բայց դե մեկա կարծում եմ, որ այդ դրվագը իսկապես ոչինչ չի ասում: Հիմա իմ ընկերներն էլ կադրեր ունեն, ասենք, որտեղ ես դիլիջանում խմած վիճակում մտել եմ պահարանի մեջ ու փորձում եմ քնել խնջույքի ամենաթեժ պահին: Կամ էլ, թե ոնց եմ ծաղկաձորում ստրիպտիզ պարում մեր ամբողջ կոլեկտիվի համար (մարդու չասեք) : Հիմա պատկերացրեք, աստված չանի, այդ տղաներից կամ աղջիկներից մեկի հետ դառնամ քաղաքական հակառակորդ ու հանեն ամբողջ երկրին ցույց տան, որ ես հարբեցող եմ եղել, կամել պարող
Ես էլ. ո՛չ Քոչարյանին եմ կողմ, ո՛չ էլ Լևոնին, բայց այդ դրվագը ներկայացնելը որպես Քոչարյանի խոստովանություն՝ իր ալբանացի լինելու մասին, կարծում եմ, առնվազն ծիծաղելի է։ Պարզից էլ պարզ էր, որ դա ընդամենը կատակ էր, ու այդ մասը մի քանի անգամ իրար հետևից դնելու ու շեշտելու մեջ ոչ մի իմաստ չեմ տեսնում...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հիմա մի բան չեմ հասկանում, թեմայում քննարկվում է Քոչարյանի ալբանացի լինելու խոստովանության համապատասխանությու՞նը իրականությանը թե՞ …
Եթե առաջինը, ապա ասեմ, որ Քոչարյանը հաստատ ալբանացի չէ:
Եթե այն, որ նա "Հայր Մերը" չգիտի՝ խիստ կզարմանայի եթե իմանար:
Ժողովուրդ, մի կառչեք նրա այսպես կոչված խոստովանությունից այլ մի պահ վերացեք դրանից ու նայեք, թե ով է մեր գլխին նախագահում
Նայելիս ախորժակս փակվում է…
ամոթա երկրի նախագահը Հայր մերը չգիտի
ալբանացիին ավելի շատ եք ուշադրություն դարձնում
Վերջին խմբագրող՝ REAL_ist: 21.11.2007, 17:39:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Չգիտեմ, էդ ֆիլմը մինչև վերջ նայել եք, թե չէ...
Կատակը մի կողմ, դուք էլ կադրից եք կախվել...
Ուղղակի անցումն ա հետաքրքիր. խեղճ ու կրակ, պատի տակ կուչ եկած, ես արդեն համոզված եմ մեր հավատքը հեգնող «մարդը» դառնում ա երկրի նախագահ։
Ես ուշադիր չեմ եղել, բայց ասում են՝ չի խաչակնքվում
Ավելի ուշ մի կադր էլ կա..
Երբ Վազգեն Սարգսյանի աճյունի վրա մարդիկ կռանում են հող լցնելու, Քոչարյանը ձեռքով խաղում ա հողով, բարձրանում ու թափ ա տալիս ձեռքերը...
Ինձ միշտ թվացել ա, որ ինքն աթեիստ ա, իսկ ընդհանրապես,մի դրական բան կա էս ամենի մեջ...
«մարդը» երևի գիտակցում ա, որ իր շուրթերից Հայր մերը պետք չի, որ հնչի...
Չնայած նրան, որ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ