Մեջբերում ivy-ի խոսքերից
Միակ տրամաբանությունը, որ կարող եմ գտնել, այն է, որ կանայք, իրենց ժամանակի մեծ մասը խոհանոցում անցկացնելով, այնքան էլ չեն ձգտում դա մի հատ էլ մասնագիտություն դարձնել։ Իսկ ո՞ր տղամարդիկ են զբաղվում խոհարարությամբ։ Հավանաբար նրանք, ովքեր իսկապես տարվում են դրանով՝ դարձնելով հետաքրքիր հոբբի, հետո էլ՝ մասնագիտություն։ Տղամարդու համար խոհարարությունը ավելի շատ արվեստ է, կնոջ համար՝ պարտականություն, գուցե հաճելի, բայց միևնույն է, պարտականություն։ Դրա համար կանայք չեն ձգտում շեֆ–խոհարարի կարիերայի, իսկ տղամարդիկ, ովքեր տարված են խոհարարությամբ, զարգացնում են իրենց «արվեստը»՝ հասնելով բարձունքների։ Այդ պատճառով աշխարհի գրեթե բոլոր, եթե ոչ բոլոր հանրաճանաչ խոհարարները տղամարդիկ են։
Լավ, համոզեցիր։
Մեջբերում Gayane*-ի խոսքերից Նայել գրառումը
։
Մեջբերում ivy-ի խոսքերից
Բայց ես ինքս, մի քիչ վախենում եմ տղամարդ-գինեկոլոգներից. ուղեղումս չի տեղավորվում՝ ինչը կարող է տղամարդուն ստիպել դառանլ գինեկոլոգ, ինձ հա թվում է նրանց հոգեկանում մի բան էնպես չի... Երևի ես եմ խելառ։
Հետաքրքրությունը, մեկ էլ որտեղ նստեն ասեն- քաղաքի կանանց 80%-ն անցել է իմ «ձեռքի տակով»
Ինձ թվում է՝ մենակ Հայաստանի նման երկրներում կարող է նման բան լինել, թեև ինքս չեմ լսել։
Տղամարդ գինեկոլոգների հանդեպ վախը, ամաչկոտությունը և ընդհանրապես տարօրինակ զգացողությունը, կարծում եմ, բնական են, բայց, հավատացեք, երբ առողջական խնդիր ես ունենում և ուշք ու միտքդ դրանից հնարավորինս շուտ ազատվելն է լինում, արդեն քեզ համար բացարձակապես միևնույն է լինում՝ քեզ զննող գինեկոլոգը տղամարդ է, կին թե ընդհանրապես չեզոք սեռի ներկայացուցիչ։

Կարծում եմ՝ տղամարդու՝ գինեկոլոգ դառնալը խոհարար դառնալուց ավելի տարօրինակ չի։ Ու երևի այդ երկուսի բացատրություններն ընդհանուր հիմք ունեն։