Էս հարցազրույցը երեկ կարդալուց հետո երկակի վիճակում էի: Չգիտեի, ծիծաղե՞լ էն անհեթեթ իրավիճակի վրա, որի մեջ ընկել է մեր խեղճ ծերունի հերոսը... թե լաց լինել մեր բոլորիս վրա, հաշվի առնելով որ "կթվորուհիների" ու "հովիվների" իշխանությունը վերջնականապես վերադարձել է: Մեր իշխանության վերնախավում գտնվողները շուտով երևի "Ազգային" ժողովում մնայուն տեղեր հատկացնեն հարցազրույցի ծերունու պես մարդկանց՝ համեմատական դաշտում ավելի գիտակ ու գրագետ երևալու համար: Էս հնարքը սովետ կոչված թյուրիմացությունը լավ էլ կիրառում էր: Սրանք էլ լինելով սովետի կրողներ, ու սովետից բացի ուրիշ արժեքային համակարգ չունենալով, շահագրգիռ են Հայաստանում սովետը վերականգնելու, որ իրենք էլ դառնան էտ սովետի "բրեժնեվները":
Էջանիշներ