Բուն ընտրությունների մասին չգիտեմ, թե ի՞նչ մասշտաբի են եղել ընտրախախտումները, բայց մի բան հաստատ է. սա մի քանի «վատ մարդկանց» արած չէր։ մի քանի չարագործներ չեն, որ խաբեցին ժողովրդին։ Ինքը՝ ժողովու՛րդը մասսայականորեն 5000 դրամով էլի իր ապագան ծախեց։ Իսկ նման իրավիճակում բուն ընտրախախտումներն երևի արդեն էական չեն։
Այսինքն՝ էլի գալիս ենք նույն մտքին. կեղծվող ընտրությունները ընդամենը հետևանքներ են ժողովրդական համընդհանուր ծախու, ստրկական ու նաև անկարգապահ հոգեբանության ու գիտակցական մակարդակի։ Ու այդ գիտակցական անկումը դրսևորվում է ամենուր։ Իսկ քաղաքական իրավիճակը դրա դրսևորումներից, հետևանքներից մեկն է միայն։ Ուրեմն, նախ ամեն մեկս պիտի փոխվենք որպես մարդ։ Ամեն մեկս յուրաքանչյուր իրավիճակում պիտի ազատվենք՝ «մեկա ես չանեմ ուրիշներն են անելու, ինձնով ոչինչ չի փոխվի, մեկա իրանք իրանց ուզածը կանեն» կարգի հոգեբանությունից։ Դրանից հետո նոր ինչ-որ բան կարող ենք փոխել մեր շրջապատում։
Հ. Գ.
Կներեք եթե գրածս մի քիչ քարոզի նման ստացվեց ու նյարդայնացրեց։![]()
Էջանիշներ