Ի՞նչ էիք սպասում Եվրոպայից, կամ նրա դիտորդներից:
Այս ընտրություններին փողն էր գլխավոր ընտրողը...
Միայն Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում 18մլն դրամ է բաժանվել գյուղացիներին` հանրապետականին "ձայն" տալու համար: Մինչ ընդիմադիր թեկնածուի վստահված անձը "Ազատություն" ռադիոկայանի թղթակցուհուն մատնացույց էր անում փող բաժանողին /գյուղապետին/ և ի լուր ամենքի հայտարարում, որ "ընտրություն" ասածը ընդհանում է բացահայտ խախտումներով` այդ ընթացքում գյուղապետը հրավիրում է ոստիկանների, որոնք բերման են ենթարկում ընդիմադիր "խանգարողին", իսկ թղթակցուհուն սպառնում ու դուրս հրավիրում ընտրատեղամասից... ինչպես տեսնում եք փողն էլ, իրավապահներն էլ գյուղապոտն ու հանձնաժողովներն էլ իրենցն են, ինչ ուզում անում են:
Ի՞նչ եք կարծում մեկ գյուղի ընտրողների վրա 18 մլն ծախսողները չէի՞ն կարող եվրոպացի դիտորդներին էլ փողով առնել: Իհարկե կարող էին և ես դրանում չեմ կասկածում, որ հենց այդպես էլ եղել է:
Ուղղակի հիանալ կարելի հանրապետականի պրպտուն "մտքով" և տարեց տարի ընտրակեղծիքների կատարելագործվող գործընթացով: Առաջ ես նրան ՀԿԿ-ի փոխարեն անվանում էի ԿՀՀ` կեղծիքների համահայկական հանրագիտարան,, հիմա վստահաբար կարելի է նրան կոչել դարձյալ ԿՀՀ ,այսինքն` կեղծիքների համաշխարհային հանրագիտարան:
Էջանիշներ