Ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանական ընտրությունների ընթացքը, արդյոք տեղի ունեցան ժողովրդավարական ընտրություննե՞ր, թե՞ ամեն ինչ կրկնվեց ու մենք ունեցանք հերթական կեղծված ընտրությունները։
Ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանական ընտրությունների ընթացքը, արդյոք տեղի ունեցան ժողովրդավարական ընտրություննե՞ր, թե՞ ամեն ինչ կրկնվեց ու մենք ունեցանք հերթական կեղծված ընտրությունները։
Մենք ունեցանք հերթական կեղծված ընտրությունները…![]()
![]()
իհարկե արդար եին
Բուն ընտրությունների մասին չգիտեմ, թե ի՞նչ մասշտաբի են եղել ընտրախախտումները, բայց մի բան հաստատ է. սա մի քանի «վատ մարդկանց» արած չէր։ մի քանի չարագործներ չեն, որ խաբեցին ժողովրդին։ Ինքը՝ ժողովու՛րդը մասսայականորեն 5000 դրամով էլի իր ապագան ծախեց։ Իսկ նման իրավիճակում բուն ընտրախախտումներն երևի արդեն էական չեն։
Այսինքն՝ էլի գալիս ենք նույն մտքին. կեղծվող ընտրությունները ընդամենը հետևանքներ են ժողովրդական համընդհանուր ծախու, ստրկական ու նաև անկարգապահ հոգեբանության ու գիտակցական մակարդակի։ Ու այդ գիտակցական անկումը դրսևորվում է ամենուր։ Իսկ քաղաքական իրավիճակը դրա դրսևորումներից, հետևանքներից մեկն է միայն։ Ուրեմն, նախ ամեն մեկս պիտի փոխվենք որպես մարդ։ Ամեն մեկս յուրաքանչյուր իրավիճակում պիտի ազատվենք՝ «մեկա ես չանեմ ուրիշներն են անելու, ինձնով ոչինչ չի փոխվի, մեկա իրանք իրանց ուզածը կանեն» կարգի հոգեբանությունից։ Դրանից հետո նոր ինչ-որ բան կարող ենք փոխել մեր շրջապատում։
Հ. Գ.
Կներեք եթե գրածս մի քիչ քարոզի նման ստացվեց ու նյարդայնացրեց։![]()
Վերջին խմբագրող՝ Արշակ: 13.05.2007, 13:02:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ինչ ես հիմար բաներ խոսում՞ եդ ցախվաց դայները եական դեր չեն խախում. շատերն ել կան, որ պոխը վերցրել են, ուրիշ կվեարկել. ինչ ե նշանակում 57% մասնակցուտյուն, երբ բոլորս ել մեր աչկով տեսել ենկ, տե ինչ ակտիվ եր ջոխովուրդը, բոլորը գնացել եին իրենց իրավունկները պաշտպանելու. բայց ես սրիկաները միշտ դև գտնում են խապելու. ետե իրական պատկերը լիներ, գուցե եդ իշխանամետ կուսակցուտյուններ մտնեին խորհրդարան, բայց հազիվ 5% հախտահարելով, ոչ տե սենց մեց տվերով. հազիվ 5% պիտի լիներ հենց եդ ցախվաց դայների ու հարիֆ մարդկանց հաշվին.
Մոդերատորական։ Katyusha. Կարդա ակումբի կանոնադրությունը և խուսափիր կոպիտ, վիրավորական գրառումներից։ Նաև՝ կենտրոնացիր ստեղնաշարիդ վրա ու այնպիսի գրառումներ արա, որոնք գոնե միտք են արտահայտում, դու միմյանց հակասող բաներ ես ասում և պարզ չէ, թե ինչն է քո ասելիքը։ Իսկ թե քանի տոկոս է մասնակցել ընտրություններին, քանի մարդ է վաճառել իր ձայնը և այլն, այս հարցերի վերաբերյալ այստեղ քննարկումներ դեռ կլինեն, այսինքն՝ կարդալու բան դեռ կլինի։ Այնպես որ՝ սկսիր կարդալուց։
Վերջին խմբագրող՝ Philosopher: 13.05.2007, 13:16:
կասկածելի է առավելապես դաշնակների էտքան շատ ձայները: Նրանք փաստացի չուների էտ քանակի ընտրազանգված: Հավանական եմ դիտարկում են տարբերակը, որ դաշնակները բավականին ձայներ են գողացել ՀՀԿ-ից ու ավելի մեծ քանակի ԲՀԿ-ից:
"Դաշինքն" էլ հավանաբար բավականին գողացել է ՝ ՀՀԿ-ից ու ՕԵԿ-ից:
Ըստ իս, ամենաշատ ձայներ վերջին հաշվով գողացել են ՀՀԿ-ից:![]()
Մնացածի ստացած ձայները բավական մոտ են ռեալ պատկերին:
Ըստ իս, ՕԵԿ-ը պետք է հավաքեր /հավաքի/ 12- 15 %:
Ավելացվել է 13 րոպե անց
Հարգելիս,
Ով որ ուզում էր փոխվել , վաղուց արդեն փոխվել է![]()
Իսկ դու համարում ես, որ ճորտն ինքը փոխվելու կարիք է զգում![]()
Իհարկե, շատ դժվար է համակերպվել են փաստի հետ, որ մարդկանց մի խոշոր զանգված կամովին չի համաձայնվում լսել Վագներ ու Մոցարտ, եվ նախընտրում է Թաթա ու Արմենչիկ... Իսկ ընտրելու հնարավորություն ունենալու անպատճառ ընտրում է Թաթա ու Արմենչիկ...
Բայց 21 դար է: Մեձանից առաջ նարոդնիկությունը իր բացասական փորձով բազմիցս ապացուցուլ է իր սնանկ ու ոչ պիտանի լինելը: Մենք պարտավոր ենք հասկանալ ու հաշվի առնել ռեալությունները, օգտվելով համաշխարհային հասարակագիտական փորձի գանձարանից:
![]()
Վերջին խմբագրող՝ dvgray: 13.05.2007, 13:51: Պատճառ: Գրառման ավելացում
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ