User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Արմենտելը վաճառվում է...

  1. #1
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արմենտելը վաճառվում է...

    Մի զարմանալի նորություն այսօր լսեցի.
    Հունական ՕՏԵ ընկերությունը վաճառում է Արմենտել-ը, այդ մասին հայտարարվել է երեկ երեկոյան: Ամենայն հավանականությամբ, Արմենտելի նոր սեփականատերը կլինի ռուսական Մեգաֆոն ընկերությունը:

    Սա լա՞վ է թե վատ: Կարծես, լավ է... Մեգաֆոնը շատ հայտնի ֆիրմա է Ռուսաստանում եւ հայտնի է իր բարձր որակով:

    Ի՞նչ կասեք այս մասին

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արմենտելը վաճառվում է...

    Ճիշտ է, ամեն ինչ թող ռուսներին լինի: Հայաստանն էլ վաճառենք ռուսներին, պրծնենք:

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արմենտելը վաճառվում է...

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ճիշտ է, ամեն ինչ թող ռուսներին լինի: Հայաստանն էլ վաճառենք ռուսներին, պրծնենք:
    Միևնույնն ա, ArmenTelը վաղուց արդեն հայաստանինը չի և արդեն կապ չունի ումը կլնի (թշնամիներից բացի), իսկ տվյալ դեպքում որոշակի չափով տեղյակ լինելով ներքին անց ու դարձին կարող եմ ասել, որ ավելի լավ ա ռուսներինը լինի քան ներկայիս հույներինը...

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արմենտելը վաճառվում է...

    Հըմ, ռուսներն էդպես բարեկա՞մ են մեզ:

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արմենտելը վաճառվում է...

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Հըմ, ռուսներն էդպես բարեկա՞մ են մեզ:
    Չկան մշտական ընկերներ և բարեկամներ, կան մշտական ՇԱՀԵՐ:
    "Շուն են, թե գել են", նորից եմ կրկնվում, հենց այս պահի դրությամբ ավելի շահեկան է մեզ քան հույները

  6. #6
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Արմենտելը վաճառվում է...

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Հըմ, ռուսներն էդպես բարեկա՞մ են մեզ:
    nothing personal, only business

  7. #7
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արմենտելը վաճառվում է...

    Մեջբերում Network.am-ի խոսքերից
    Չկան մշտական ընկերներ և բարեկամներ, կան մշտական ՇԱՀԵՐ:
    "Շուն են, թե գել են", նորից եմ կրկնվում, հենց այս պահի դրությամբ ավելի շահեկան է մեզ քան հույները
    Համաձայն եմ: Այս հույները մեզ լավ «քամեցին» ու առանձնապես որակ չապահովեցին (հատկապես բջջային ոլորտում): Հուսանք ռուսները մի բան կանեն:

    Ասեմ, որ այս լուրը հաստատել են Արմենտել-ում, բայց կառավարությունից երեկ «Ազգ» թերթին ասել էին, որ իրենք դեռ նամակ չեն ստացել...

  8. #8
    Պատվավոր անդամ HardRock-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան, Բանգլադեշ
    Գրառումներ
    667
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արմենտելը վաճառվում է...

    Ժող երեկ լսեցիք, արմենթելը վաճառվելա: Գնորդը մի արաբական ընկերությունա, Շանթով ասեցին:
    Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:

  9. #9
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Արմենտելը վաճառվում է...

    Մեջբերում HardRock-ի խոսքերից
    Ժող երեկ լսեցիք, արմենթելը վաճառվելա: Գնորդը մի արաբական ընկերությունա, Շանթով ասեցին:
    Այո, չճշտված տեղեկություններով Արմենտելի բաժնետոմսերի 90% -ը գնել է Emirates Telecommunications Corporation (ETISALAT)/Istithmar PJSC/Emergent Telecom Ventures (ETV) արաբական կոնսորցիումը:

  10. #10
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արմենտելը վաճառվում է...

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Այո, չճշտված տեղեկություններով Արմենտելի բաժնետոմսերի 90% -ը գնել է Emirates Telecommunications Corporation (ETISALAT)/Istithmar PJSC/Emergent Telecom Ventures (ETV) արաբական կոնսորցիումը:
    Է հետո ի՞նչ: Ոչինչ չի փոխվի մինչը Արմենտելի մենաշնորհը չվերանա: Ինչքան «հույները» հարստացան, նույնքան էլ «արաբները» կփորձեն: Ինձ չի թվում, որ կկարողանան կապի ցանցը ավելի լավացնեն: Դրա համա պետք է «հրեշտակ» լինել, որ ուրիշին՝ հայերին, լավություն անեն և իրենց դրանից օգուտ չլինի: Տնտեսապես աբսուրդ բան է: Ավելի լավ է պետությունը մենաշնորհը վերացնի (որին ժողովուրդը սպասել է և դեռ երկար կսպասի):

  11. #11
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    43
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արմենտելը վաճառվում է...

    Այսօր Ազգում կարդացի, շատ ուրախացա՝ հատկապես ինտերնետի մենաշնորհից ազատվելու պահից։

    «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՎԱՃԱՌՔԸ ԿԱՅԱՑԵԼ Է, ԻՆՏԵՐՆԵՏՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՆՐԱ ՄԵՆԱՇՆՈՐՀԻՑ

    Նոր սեփականատերը ETISALAT ընկերությունն է։

    Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի մենաշնորհատեր «Արմենտելի» վաճառքի վերաբերյալ նախօրեին տեղեկություններ էին տարածվել, որ ընկերությունը 600 մլն դոլարով ձեռք է բերել արաբական Emirates Telecommunications Corporation (ETISALAT) Emergent Telekom Ventures (ETV) կոնսորցիումը: Մյուս կողմից, «Արմենտելի» ձեռքբերմանը հավակնող մեկ այլ ընկերության՝ ռուսական MTC-ի պաշտոնական ներկայացուցիչները ասեկոսեներ էին համարել այդ լուրերը, վստահություն հայտնելով, որ իրենք են «Արմենտելի» վաճառքի համար հայտարարված միջազգային մրցույթի հավանական հաղթողը:

    Այս լուրերի առնչությամբ վստահելի աղբյուրներից տեղեկացանք, որ «Արմենտելի» վաճառքն արդեն կայացած փաստ է, եւ այն ձեռք է բերել արաբական ընկերությունը: Սակայն առավել ուրախալի փաստն այստեղ այն է, որ գնորդը կամավոր հրաժարվել է ինտերնետի մենաշնորհից: Նույն աղբյուրի հաղորդմամբ, վերջերս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ հանդիպման եւ մրցանակների հանձնման արարողության ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հավաստիացրել էր, որ «Արմենտելի» վաճառքից հետո ինտերնետի մատակարարման ոլորտն ազատվելու է մենաշնորհից, եւ այդ կապակցությամբ կլինի հատուկ հայտարարություն: Սրանով, փաստորեն, լայն հնարավորություններ են ստեղծվում մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման համար, որի հիմնական խոչընդոտը այս ոլորտում «Արմենտելի» ունեցած մենաշնորհն էր:

    Ա. Մ.

    Հ.Գ. Հուսանք Ազգի «հավաստի աղբյուրները» ճիշտ դուրս կգան։
    Վերջին խմբագրող՝ Վազգեն: 11.10.2006, 08:23:

  12. #12
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Արմենտելը վաճառվում է...

    Ըստ Արմինֆո գործակալության հունական ՕՏԵ ընկերությունը հերքել է «ԱրմենՏել» ՓԲԸ 90 տոկոս բաժնետոմսերի վաճառքի մասին տեղեկատվությունը:

  13. #13
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արմենտելը վաճառվում է...

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Այո, չճշտված տեղեկություններով Արմենտելի բաժնետոմսերի 90% -ը գնել է Emirates Telecommunications Corporation (ETISALAT)/Istithmar PJSC/Emergent Telecom Ventures (ETV) արաբական կոնսորցիումը:
    Ի դեպ, էլի ըստ չճշտված տեղեկությունների վերոհիշյալ կոնսորցիումի հետևում էլ ռուսներն են կանգնած:

  14. #14
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արմենտելը վաճառվում է...

    Երեկ "ԱՐ" Հեռուստաընկերության "ԱԶԴԱՐԱՐ" ծրագրով Անդրանիկ Մանուկյանը պաշտոնապես հաղորդեց, որ արաբական ընկերությունը դուրս է մնացել մրցույթից՝ ժամանակին գումարային հայտ չներկայացնելու պատճառով։ Այսպիսով մրցույթին մնացել են մասնակից երկու ռուսական ընկերությունները։
    "ԱԶԴԱՐԱՐ" 13.10,2006

  15. #15
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արմենտելը վաճառվում է...

    Տխուր է… ցավում եմ:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վաճառվում է
    Հեղինակ՝ Lernakan, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 2
    Վերջինը: 03.02.2011, 00:58
  2. Վաճառք. Վաճառվում է վիդեոքարտ
    Հեղինակ՝ masivec, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 2
    Վերջինը: 26.02.2009, 23:54
  3. Վաճառվում է սինթեզատոր
    Հեղինակ՝ Կտրուկ, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 04.02.2009, 13:27
  4. Վաճառվում է Notebook
    Հեղինակ՝ Արսեն, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 8
    Վերջինը: 07.12.2008, 10:41
  5. վաճառվում է...
    Հեղինակ՝ Fobus, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.02.2007, 23:20

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •