Դիվի նայեցի ֆիլմը, և ինչպես դու էլ ես նկատել, բավականին մակերեսային ու պայծառ ներկայացում է, ինձ մի պահ նույնիսկ հիշեցրեց Եհովայի վկաների ամերիկյան շոուները։ Հենց սկզբից հիասթափեցնում է, որ մարդիկ հիմնվելով էլեկտրոնի ալեմասնիկային երկակիության ու նաև միաժամանակ մի քանի տեղ գնտվելու հավանականությունների տեսության վրա, դրանից դուրս են բերում թե այդ մի քանի տեղ գտնվելը մի քանի տիեզերք է ավտոմատ առաջացնում, ու գնա՜ց հեքաիաթներ, թե զուգահեռ տիեզերքներից մեկում Նապոլեոնը հաղթում է պատերազմում, Էլվիս Փրեսլին ողջ է, բլա բլա բլա… Ախր կփորձեի հասկանալ, եթե այս ողջը բաղկացած լիներ ազատ էլեկտրոններից, բայց իրականում էլեկտրոնները բնության մեջ հիմնականում կարծես թե ատոմների մեջ են՝ այն էլ կապված, իսկ ատոմները չեն «տառապում» երկակիության բարդույթով, հետևաբար անկախ էլեկտրոնների երկակի ու տարօրինակ դրսևորումից, ատոմները և նրանցից կամզված մոլեկուլներն ու մարմինները չեն կարող միաժամանակ լինել տարբեր տիեզերքներում։ Գրավիտացիայի մասին դատողությունները առնվազն մանկական ու ծիծաղելի էին, «գրավիտացիան շատ ավելի թույլ է, քան ուրիշ ուժերը» ու չեն ասում թե կոնկրետ որ ուժերը, մարդը ցույց է տալիս որ մագնիսով հնարավոր է երկրի վրայից բուլավկա պոկել ու դրանով «ապացուցում» է, թե երկրի գրավիտացիոն դաշտը ավելի թույլ է մագնիսի մագնիսական դաշտից, թվում է թե մագնիսական հոսքի խտության մասին այս մարդիկ դեռ չգիտեն։ Այս 10 կամ 11 չափողականության մեջ խոսք չի գնում թե ինչպես են ստանում 10 կամ 11 թվերը, սակայն ասում են այդ չափողականության մեջ մաքսիմալ չափերը՝ միկրոմետրերի միլարդերորդականներ…
Իսկ այդ զուգահեռ տիեզերքների բախումից մեծ պայթյունի վարկածը բավականին գեղեցիկ ու ռոմանտիկ հեքիաթ թվաց, ավելի ռոմանտիկ, քան իմ նախորդ գրառումն էր, այդ ամենը պետք է հիմնավորել բանաձևերով, քանի որ տեսությունը առանց բանաձևերի նույն բարի Աստված պապիկի մասին հեքիաթն է, ոչ ավելին։ Այստեղ բանաձևերի մասին խոսք չի գնում։ Էյնշտեյնը, կամ ավելի ճիշտ Այնշտայնը եթե ողջ լիներ, բավականին կզվարճանար այս շոուն դիտելով։ ԲիԲիՍի–ի ֆիլմերը այդքան լուրջ մի ընդունիր Դիվի, նրանք կարողանում են գեղեցիկ հեքիաթները մատուցել ֆիզիկոսների ու այլ գիտնականների դեմքերի լրջությամբ ու մարդկանց մոտ գրգռել անզուսպ հետաքրքրություն ու ինֆորմացիայի ծարավ, սակայն մեջտեղը փող սարքելուց ավելի լայն նպատակներ գրեթե չկան, ցավոք սրտի…
Էջանիշներ