ԴԻՄՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԱՀԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
ՀՀ. ՍԱՀՄԱՆԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ պր. Գ. Հարությունյանին
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ պր.Ա. Հարությունյանին
ՀՀ. ԲՈԼՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒ ԿԱԶՄԱՆԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Մեծարգո նախագահներ, Հայաստանի Հանրապետության առաջին այրեր, քաղաքական գործիչներ
Մենք` Գերմանաբնակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, դիմում ենք Ձեզ վերականգնելու մեր քաղաքացիական արդար իրավունքը՝ մասնակցելու ՀՀ.ԱԺ-ի պատգամավորական ընտրություններին օրենքով սահմանված ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքով , որը հաստատված ու ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ` անկախ նրա բնակության վայրից:
Ըստ ՀՀ Սահմանադրության, Հայաստանի ամեն մի քաղաքացի ազատ տեղաշարժվելու, ցանկացած վայրում ու երկրում ապրելու, հանգրվանելու իրավունք ունի: Մենք գտնում ենք, մեզ ընտրելու իրավունքից զրկելը սահմանադրական կարգի եւ մարդու իրավունքների կոպիտ խախտում է, որը անըմբռնելի է աշխարհի բոլոր զարգացած եւ դեմոկրատական երկրների կողմից: Վստահորեն հայտնում ենք, որ մեր այս օրինական պահանջին կարձագանքեն բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ , որոնք ստիպված, Ձեզ հայտնի պատճառներով ապրելով հայրենիքից դուրս, իրենց քաղաքացիական իրավունքների այսպիսի կոպիտ ոտնահարումից վիրավորված , կմիանան մեզ` արտերկրում ապրող ՀՀ քաղաքացու իրավունքը վերականգնելու արդարացի պահանջով:
Մենք հուսով ենք, որ Հայաստանի Հանրապետության մեծարգո այրերը կընդառաջեն , եւ հնարավորություն կտան մեզ քաղաքացիական պարտքը կատարելու պետության, հայրենիքի առջև: Այլապես մենք կդիմենք Եվրոխորհրդին եւ Եվրոդատարան վերականգնելու մեր` Հ.Հ քաղաքացիների կոպտորեն արգելված իրավունքները:
Հարգանքներով` մի խումբ Գերմանիայում ապրող ՀՀ քաղաքացիներ
11.05.2007 Գերմանիա
Էջանիշներ