Այսօր խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրն է։
Այս թեման բացվում է որպես կարևոր թեմա, որտեղ կարող եք տեղադրել ընտրությունների ընթացքը լուսաբանող նյութեր՝ ընտրախախտումների կամ ընտրությունների նորմալ ընթացքի մասին տեղեկություններ, հեռուստատեսությամբ կամ այլ ԶԼՄ–ներով հրապարակվող վիճակագրական տվյալներ, անձնական տպավորություններ, տարբեր վերլուծություններ և քննարկել դրանք։
Միաժամանակ հիշեցնեմ, որ այստեղ քննարկվում է ընտրությունների ընթացքը և ոչ թե որևէ կուսակցության կամ պատգամավորության թեկնածուի գործունեությունը կամ առանձին գործողությունները քվեարկության ժամերին։ Այնպես որ պետք է պահպանել այս կարգը և որևէ անուն չհրապարակել, նույնիսկ եթե հայտնի է կամ անձամբ ներկա եք եղել որևէ կուսակցության անդամի կողմից, ասենք, որևէ ընտրախախտման։ Կուսակցության անվանումը մի՛ գրեք։ Այն կհրապարակեք այսօր 20..00–ից հետո։
Հուսանք՝ այս էջում կլինեն լավ նորություններ և դրանք կլինեն ոչ թե աչքակապություն, այլ իրական փաստեր։ Սկսեցինք։