ԻՆՉՈՒ ԵՆՔ ՕԳՈՍՏՈՍ 11-ԻՆ ՏՕՆՈՒՄ ՆԱՒԱԱՐԴ 1-Ը #2 ( ԱՄԱՆՈՐԸ )
Հովիկ Ներսիսեան, Պատմաբան
Պահպանւած օրանունների ցուցակը, ցոյց է տալիս որ, ամսւայ իւրաքանչիւր օրը նւիրւած էր այս կամ այն աստծոյ մէհեանի յիշատակին: Այս անունների մէջ կան այնպիսիները, որանք կապւում են Տրդատ Ա-ի նորամուծութեան և գործունէութեան հետ: Օրինակ, ամսի 17րդ օրը կոչւում է «Ասաակ» որը կապակցւում է Պարթևաց աշխարհի «Ասաակ) քաղաքի տաճարի հետ, որտեղ մթա. 247-ին առաջին Արշակունի Արշակ-Տրդատը թագադրւել է իբրև Պարթևական թագաւորութեան անդրանիկ արքայ, և սկսել է իր պայքարը Սելևկեանների դէմ: Տրդատ արքան հայաստանում Դւին-Ասաակի տաճարը՝ «Երազամոյն» անունով հիմնեց մայրաքաղաք Արտաշատի հիւսիս-արևելեան արւարձանում, որտեղ այնուհետև աճեց Դւին քաղաքը, և այդու ամսւայ 17րդ օրը անւանափոխեց այդ անւամբ. Այդպիսի մտայնութեամբ է որ նա ստեղծեց իր հօրեղբայր՝ թագաւոր Արտաւան Գ-ի յետմահու պաշտամունքի վայր «Արտաւանեան»ը, իր միւս եղբօր՝ Ատրպատականի թագաւոր, Բակուրի յիշատակին, յետ-մահու պաշտամունքի վայր՝ մեհեան իր հողամասով՜ «սրբազան տերիտորեաով» Բաքրանը, միւս եղբօր՝ արքայից արքայ Վաղարշի (51-75) յիշատակին, Ուրարտական յայտնի Անաշէ քաղաքը, վերանւանում է Վաղարշակերտ (Վալաշկերտ, այժմ՝ Ալաշկերտ): Այս Տրդատ թագաւորը երբ իր ընտանիքով և 3000 հայերից և պարթևներից բաղկացած շքախմբով, ինչպէս և հռոմէական յատուկ զօրամասով թագադրութեան համար Հռոմ գնալուց, գնում էին միայն ձիեր հեծած ցամաքային ճանապարհով, քանզի Տրդատը որպէս զրադաշտական և գլխաւոր քրմապետ չէր կարող «պղծել» ջուրը, և այդպիսով ճամբորդութիւնը տևում է ինն ամիս:
Այսպիսի կրօնասէր հաւատացեալ մի միապետ թագաւոր և զրադաշտական քրմապետ, երբ իր նւաճած երկրի հպատակ ժողովրդի տոմարը բարեփոխելով, և որոշ ամսանուններ իսկ անւանափոխելով, ինչպիսին են Ասաակ. Վանատ, (որը զրադաշտերի սուրբ գրքի՝ Աւեսթայի մէջ գործածւած Սրաօշաի մակդիրն է) Մազդեղ, , Ահրանք (պահլաւական ահրաքանա՝ Ադար ամսւայ Ադար տօնը) չէր կարող իր այլակրօն և ճնշած ժողովուրդի ծէսերը և սովորութիւնները հանդուրժել, ու հրաժարւել իր հարազատ կրօնական տոմարի տարեմուտից և տօներից, յատկապէս Համափասմաիդաեա, (պհլ. Համափաթմադամ) տօնից: Այն տօնւում էր տարւայ 361»րդ մինչև 365-րդ օրը, այսինքն աւելեացի առաջին օրւանից՝ Ահունաւաիթի-ից (պհլ. Ահնուդգահ) մինչև վերջին՝ Վահիշթոիշթի (պհլ. Վահիշթւաշթգահ) օրը: Այս տօնը համընկնում է զրադաշտականների տարէմուտին՝՝ նոր-տարուն և նախնիների սուրբ հոգիների երկնքից իջնելուն: Ըստ Աւեսթայի 13րդ եաշթի այն է «ֆրաւաշի եաշթի» (պհլ. ֆրաւահր. պրս. ֆարւարդին եաշթ) 13րդ քերդէհի (գլխում): Այս տօնին մաքրակրօնների և սրբակրօնների հոգիները, իրենց հանգստարաններից դուրս գալով իջնում, և որպէս հիւր 10 օր իրենց ընտանիքների ու հարազատների մօտ են մնում: Այս նախնիների հոգիների ցանկութիւնն ու երջանկութիւնն այն է որ, իրենց ժառանգներին և սերնդին, ուրախութեան, բարէկեցութեան, հանգստութեան և լիառատութեան մէջ տեսնեն. ուստի և ժառանգները, հոգիներին ուրախութիւն ու բերկրանք պատճառելու միտումով, հագուստ, ուտելիք և նւէրներ են բաժանում ժողովուրդին: Այդ առումով, Տրդատ Ա. Արշակունի թագաւոր քրմապետի տոմարի բարեփոխումների շարքին է պատկանում, ոչ միայն մի քանի օրանուների փոփոխումը, այլև մեր անշարժ տոմարի տարէգլուխ Նավասարդ 1-ի գարնանային օր-հաւասարից տեղափոխումը, զրադաշտական և Աւեսթայական շարժական տոմարի առաջին ամսւայ ֆրահւար 1-ին, որը համընկնում էր Համափադմադամ՝ նախնիների հոգու երկնքից իջնելուն: Այս փոփոխումը անշարժ տոմարից Աւեսթայական շարժականին, ըստ մեր յետադարձ հաշւարկումներին, տեղի է ունեցել մեր
թւարկութեան ôº-ական թւերին, երբ ֆրաւահր »ը (պրս. ֆարւարդին 1ը) համընկել է Յուլեան տոմարի Մայիս 20-ի հետ: Այդ է վկայում նոյնպէս այն պարագան որ, ֆարւարդին 1-ը 1075 թւին, Մալէքշահ Սալջուղու ժամանակ, երբ նա պարսկական տոմարը շարժականից տեղափոխեց անշարժի, համընկնում էր Փետրւար 26-ի հետ, իսկ հայկական տոմարի նոր-տարին՝ Նաւասարդ 1-ը, 1085 թւին տեղի ունեցաւ Փետրւար 28-ին, ներկայացնելով 4 օրւայ մի տարբերութիւն, որը վերյիշեալ Համափաթմադամ 5 օրեայ տօնի առաջին և վերջին օրերի հետ է կապակցւում:
Այսպիսով վերոնշեալ տւեալների հիման վրայ, հայերը անշարժ տոմարից մթ. 70-ական թւերին անցել են շարժական տոմարի:
Հ.Ս.Բադալեանը, իր «Հայոց տոմարի պատմութիւն» ուաումնասիրութեան մէջ, հայկական շարժական տոմարի սկիզբը կապում է Անդրէաս Իմաստասէր Բիւզանդացու տոմարական 200-ամեայ աղիւսակների հետ, որ կազմել էր զատիկի տօները որոշելու գարծածութեան համար, որը Հայաստանում և քրիստոնէութիւն ընդունած այլ երկրներում սկսել է գործածւել 352 թ.: Սոյն կռւանը փաստելու համար անշարժ տոմարից անցնելու շարժականին, մեր կարծիքով բաւականին թոյլ և անտրամաբանական է, քանզի անշարժ տոմարով աւելի ճշտգրտօրէն կարելի է որոշել տօնօրը:
Պրոֆ. Աբրահամեանը իր ուսումնասիրութեան մէջ, (Անդրէասի Տոմարագիտական Աշխատութիւները, «Բնագիտութիւն և Տեխնիկայի Պատմութիւնը Հայաստանում» 1967 էջ 58-82) թէ ով է Անդրէաս Իմաստասէրը , գրում է, որ նա հանդիսացել է Մագնոս եպիսկոպոսի եղբայրը, ուստիև ծագումով պարսիկ` Մագնոսի եղբայրը, որի ծննդավայրն է պարսկաստանի
Բետ Խարդաշիր (Արդաշիր) քաղաքը: (Մագ-նոսը 420 թւին Հազկերտ թագաւորի կողմից նշանակւել է Սելևկիայի կաթողիկոս և շատ չանցած կասկածւելով անբարեյուսութեան մէջ, արտաքսւել է Պարսկաստանից:
7րդ դարի երկրորդ կէսին հայոց տոմարը կարգաւորելու հարցով զբաղւել է հայոց Անաստաս կաթողիկոս Ակոռեցին (661-667): Նրա ցանկութիւնն է եղել, որ հայերը այլ ժողովուրդների նման, շարժականի փոխարէն ունենան անշարժ տոմար: Տոմարական հարցերըկարգաւորելու և անշարժ տոմար մշակելու խնդիրը, Անաստաս կաթողիկոսը յանձնարարում է Անանիա Շիրակացուն: Շիրակացին յանձն է առնում Անաստասի յանձնարարութիւնը, և զբաղւում տոմարի կարգաւորմամբ: Մեզ հասած տւեալները վկայում են որ Շիրակացուն յաջողւել է կազմել անշարժ տոմարին անցնելու նախագիծր, որը սակայն պաշտօնապէս ընդունելութիւն չի գտել, որովհետև չի դրւել եկեղեցական ժողովի հաստատմանը, Անաստաս կաթողի-կոսի մահւան պատճառով: Դժբախտաբար, հետագայում անփոյթ են գտնւել Շիրակացու այս աշխատութեան նկատմամբ և շարունակել են առաջնորդւել շարժական տոմարով:
ՑՈՒՑԱԿ
Հին պարսկական, Աւեսթայական, պահլաւական, հայկական ամսանունների զուգակցութիւնը ցոյց տւող,
Տրդատ Ա. Արաշակունու տոմարի բարեփոխումից յետայ:
Հին պարսկական Աւեսթայական պահլաւական հայկական
Սուրովահրա ֆրաւաշի ֆարւարթին Նաւասարդ
Սաթիգարշիշ Աշիւահիշթա Արթաւահիշթա Հոռի
Ադուգանսիշ Հաուրոթաթա Խուրդաթ Սահմի
Գարմափադա Թիշթարիեէհ Թիր Տրէ
________ Ա մէրէթաթա Ամուրթաթ Քաղոց
________ Խշասարւաիրիեէհ Շաթրիվար Արաց
Բագեադիշ Միսրա Միթրա Մեհեկան
________ Ափամ Ափան Արեգ
Ասրիեադաիեա Ասր Աթուր Ահեկան
Անամաք Դասու Դազու Մարերի
Վարաքազանա Վոհուման Վահուման Մարգաց
Վիեախնա Սեփանթարմաիթի Սփանդարմաթ Հրոտից
Այսպիսով խափանւում է Շիրակացու կատարած անշարժ տոմարին անցնելու բարեփոխումը: Այս անշարժ տոմարին անցնելու առաջին բարեփոխութեան մասին են վկայում մի քանի մատենագրեր:
Ստեփանոս Տարօնեցին (Ասողիկը) գրել է, (Ստեփան Տարօնեցւոյ Պատմութիւն Տիեզերական 1885 էջ 99)
«Իսկ Անաստաս խորհեալ հայաստանեաց կարգել անշարժ տոմար ըստ ազգաց՝ եւ հրամայէ Անանիայի Շիրակացւոյ կարգել զքրոնիկոնն հրաշազան, յորում զտոմարս մեր կարգեաց անշարժ: Եւ Անաստասայ խորհեալ՝ ժողովով եւ եպիսկոպոսօք հաստատել ցքրօնիկոնն եւ վախճանի, կացեալ յաթոռս ամս Զ :
Յովհաննէս Դրասխանակերտցին, (Պատմութիւն Հայոց, Տփղիս 1912 էջ 92) ասում է « Իսկ Անաստաս հայրապետին հոգացեալ վասն հայկականս տոմարի, զի թերեւս անշարժ զնա ըստ այլոց ազգաց մարթասցէ յորինել, զի միշտ անշարժք լինիցին տօնք տարեկանաց կամ յեղափոխ յեղականք ժամանակաց: Վասն որոյ եւ առ ինքն զԱնանիայ Անեցի կոչեալ՝ որ բանիբուն այնմ արւեստի էր հմուտ, հրամայէ նմա զստեղծագործել զխնդրելին իւր: Իսկ նորա ջան ի վերայ եղեալ եւ ըստ բոլոր ազգաց պայմանի՝ անշուշտ յօրինեալ զկարգ հայկականս տոմարի. զի բարեձեւագունից, ոմանց եւ զմերս կշռադատեալ՜ մի կարօտասցուք կալ ի զուգաւորութիւն հռովմայեցւոց: Եւ մինչդեռ խորհէր Մեծն Ան-աստաս ժողովօք եպիսկոպոսաց զեղեալսն հաստատել՜ վախճան կենաց նման ժամաներ, կացեալ յաթոռ հայրա-պետութեան ամս վեց»:
Սոյն հարցի մասին է խօսում նոյնպէս Կիրակոս Գանձակեցին, (Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց Երեւան 1961 էջ 62) « Եւ յետ Ներսիսի առ զկաթողիկոսութիւնն տէր Անաստաս ամս վեց: Սա կաչեաց առ ինքն զմեծ վարդապետն Անանիա-ի Շիրակ գաւառէ, այր բանիբուն եւ հանճարեղ, գիտող յոյժ ամենայն տոմարական արւեստից, զի կարգեսցեն անշարժ տոմար հայոց, որպէս այլոց ազգաց: որ արարեալ մեծաւ ջանիւ, եւ ...»
Վերոյիշեալ հաւաստի վկայութիւնները, հաստատում են այն, որ Շիրակացին կարգաւորել էր անշարժ տոմարին անցնելու. բայց Անաստասի մահի պատճառով մնում է ձայն բարբառոյ յանապատի.
Շիրակացին, բացի անշարժ տոմարին անցնելու մշակումից, զբաղւել է նաև հայոց շարժական տո-մարը հռոմէական անշար տոմարի, ինչպէս և այլ ազգերի տոմարների հետ ընդհանրապէս համապատաս-խանեցնելու հարցով: Այդ նպատակով կազմել է Էասեան 532-ամեայ (որը ներկայացւում է հայ-կական ՇԼԲ-ամեայ ձևով.) պարբերաշրջանի իւրաքանչիւր տարւայ համար առանձին՝ ըստ հռոմէական ամիսների և դրանց զուգահեռականը հայոց մեծ թւականի առաջին տարւանից՝ հայոց ամիսների զուգադրութեամբ, որտեղ բացի նշանաւոր տօներից, տրւած է գարնանամուտը, զատկական լիալուսնի ժամանակը, տարւայ վերադիրը, զատիկը և այլ խնդիրներ ու տօներ:
(Շարունակելի)
Էջանիշներ