User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կա՞ արդյոք Հայաստանում ընտրության հասարակական պահանջարկ

Քվեարկողներ
12. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    3 25.00%
  • Ոչ

    9 75.00%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Կա՞ արդյոք Հայաստանում ընտրության հասարակական պահանջարկ

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Կա՞ արդյոք Հայաստանում ընտրության հասարակական պահանջարկ

    Կա՞ արդյոք Հայաստանում Ընտրության հասարակական պահանջարկ:

    Դիտարկելով ու մասնակցելով 1995-ից մինչ էսօր տեղի ունեցող "ընտրություն" կոչվող համապետական ներկայացմանը, գալիս եմ էն եզրակացության, որ ժողովրդի բացարձակ մեծամասնության մոտ չկա "Ընտրության" պահանջարկ, և սա է ռեալությունը:Սկզբից աջից - ձախից փորձում էինք ատամներով կծել, հասկանալ թէ ինչ է դա: Սակայն մի երկու հոգի ատամը ջարդելուց հետո լրիվ հետաքրքրությունը կորավ, ավելիին, դրվեց "սեռվանտի" հեռավոր մի անկյունում, որպես վտանգավոր իր, որը պետք է "երեխեքից հեռու պահել":

    Ժողովուրդի մեծ մասը ունի իր ֆեոդալը, իսկ մնացածը "տափակ-մափակ բաները" իրեն բացարձակ չի վերաբերվում: Ռուսի ասած - "մենյա նե կասայետսյա":

    Իսկ Ընտրությունը կոչվող կոկոսը բացարձակ անհասկանալի, "զամորսկի մոդնի պրոդուկտ" է և ըստ արժանվույն օգտագործվում է հարսանիքի սեղանների զարդարման համար... սակայն հստակ գիտակցելով, որ հյուրերը խժռելու են միայն չալաղաջն ու քյուֆթան, իսկ կոկոսին ձեռք տվող չի էլ լինելու... ու "ժաժքից" հետո, հլա մի բան էլ կարելի է զամորսկի "կոկոսը" շահավետ վաճառել կողքի բուդկչիների /ԱՊՀ դիտորդների/ բուդկեքում...

    Մեր "խեղճ ու կրակ" իշխանություններն էլ, եվրոպաների ճնշման տակ, մնում է ստիպված բեմադրել է "Ընտրություն" կոչվող 3 գործողությամբ տրագիկոմեդիան , որի սցենարը տարուց տարի ավելի ու ավելի են կատարելագործում, իսկ դերասանները ավելի ու ավելի եվ հղկում դերը ու վարպետությունը... Ու մի օր կգա , "հայկական ընտրաբեմը" կունենա իր "Փառահեղ" պատմագիրը ... որը ըստ արժանավույն կգնահատի մեր ընտրաբեմի մեծ, և ինչու չէ, նաև համաշխարհային մեծության աստղերին...

    Եվ այսպես: Ձեր կարծիքը - պարոնայք ակումբակիցներ :
    - Կա՞ արդյոք հայաստանցիներիս մոտ "Ընտրության հասարակական պահանջարկ":
    Վերջին խմբագրող՝ dvgray: 12.05.2007, 01:23:

  2. #2
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կա՞ արդյոք Հայաստանում ընտրության հասարակական պահանջարկ

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Կա՞ արդյոք Հայաստանում Ընտրության հասարակական պահանջարկ:

    Դիտարկելով ու մասնակցելով 1995-ից մինչ էսօր տեղի ունեցող "ընտրություն" կոչվող համապետական ներկայացմանը, գալիս եմ էն եզրակացության, որ ժողովրդի բացարձակ մեծամասնության մոտ չկա "Ընտրության" պահանջարկ, և սա է ռեալությունը:Սկզբից աջից - ձախից փորձում էինք ատամներով կծել, հասկանալ թէ ինչ է դա: Սակայն մի երկու հոգի ատամը ջարդելուց հետո լրիվ հետաքրքրությունը կորավ, ավելիին, դրվեց "սեռվանտի" հեռավոր մի անկյունում, որպես վտանգավոր իր, որը պետք է "երեխեքից հեռու պահել":

    Ժողովուրդի մեծ մասը ունի իր ֆեոդալը, իսկ մնացածը "տափակ-մափակ բաները" իրեն բացարձակ չի վերաբերվում: Ռուսի ասած - "մենյա նե կասայետսյա":

    Իսկ Ընտրությունը կոչվող կոկոսը բացարձակ անհասկանալի, "զամորսկի մոդնի պրոդուկտ" է և ըստ արժանվույն օգտագործվում է հարսանիքի սեղանների զարդարման համար... սակայն հստակ գիտակցելով, որ հյուրերը խժռելու են միայն չալաղաջն ու քյուֆթան, իսկ կոկոսին ձեռք տվող չի էլ լինելու... ու "ժաժքից" հետո, հլա մի բան էլ կարելի է զամորսկի "կոկոսը" շահավետ վաճառել կողքի բուդկչիների /ԱՊՀ դիտորդների/ բուդկեքում...

    Մեր "խեղճ ու կրակ" իշխանություններն էլ, եվրոպաների ճնշման տակ, մնում է ստիպված բեմադրել է "Ընտրություն" կոչվող 3 գործողությամբ տրագիկոմեդիան , որի սցենարը տարուց տարի ավելի ու ավելի են կատարելագործում, իսկ դերասանները ավելի ու ավելի եվ հղկում դերը ու վարպետությունը... Ու մի օր կգա , "հայկական ընտրաբեմը" կունենա իր "Փառահեղ" պատմագիրը ... որը ըստ արժանավույն կգնահատի մեր ընտրաբեմի մեծ, և ինչու չէ, նաև համաշխարհային մեծության աստղերին...

    Եվ այսպես: Ձեր կարծիքը - պարոնայք ակումբակիցներ :
    - Կա՞ արդյոք հայաստանցիներիս մոտ "Ընտրության հասարակական պահանջարկ":
    Խիստ կարևոր թեմա է ու շեշտադրումներդ էլ լավ են արված։ Իսկապես, ընտրությունները՝ որպես որևէ տեսակի, որևէ մակարդակի իշխանության ձևավորման մեխանիզմ, հայկական հասարակական գիտակցության մեջ երբեք չեն եղել։ Հայերը երբեք ոչ համայնքի, ոչ էլ առավել մեծ մաշտաբի միավորի, եթե այդպիսին եղել է, ղեկավարությանը չեն ընտրել կամ ընտանիքում կարևոր հարցերը չեն լուծել քվեարկությամբ։ Նախնադարյան կամ միջնադարյան գիտակցության համար սա միանգամայն նորմալ է, քանի որ համայնքում գործում էին ներքին բարոյա–իրավական նորմերը, որոնք ապահովում էին արդարության կամ գոնե դրա ավանդական ընկալման գոնե մինիմիալ առկայությունը այն հարցերում, որոնք այսօր լուծվում են քվեարկությամբ։ Սակայն խնդիրն ավելի բարդանում է, երբ խոսում ենք ժամանակակից հասարակության մասին։ Ժամանակակից հասարակությունում, որը փորձում է ինքնակառավարվել ու ստեղծել հավասարության ու արդարության մինիմալ սկզբունքներ ու ցանկանում է պահպանել դրանք, արդեն չեն գործում, պայմանականորեն ասված, "համայնական արդարության սկզբունքները"։ Այսօր արդեն որևէ համայնք իր ղեկավար չի ընտրի, ասենք, համայնքի իմաստուն ծերերից մեկին, դա արդեն անցած փուլ է։ Փոխարենը կընտրի այն հարուստ զոռբային, որը նրան վերածել է իր ճորտի և շահագործում է նրան մինչև վերջ, այդ թվում և՝ իրեն որևէ ղեկավար դիրք տալու գործում։ Ահա այստեղ է, որ առաջանում է այնպիսի ընտրական համակարգի անհրաժեշտությունը, որը կարող է բացառել ակնհայտ անարդարությունները և մարդկանց հնարավորություն տալ ընտրել իրենց շահերը առավել լավ սպասարկող մարդկանց։ Այս համակարգը, սակայն, ունի մի լուրջ թերություն, որը հենց այս թեմայի հարցի հիմքում է դրված. քվեարկության միջոցով մենք կարող ենք պարզել, թե ում է ցանկանում այդ հասարակությունը ընտրել, սակայն քվեարկությունը հասարակությանը չի տալիս հնարավորություն ու իրավունք՝ իմանալու, թե իրականում ում է պետք ընտրել։ Նա ասում է. ես քեզ հնարավորություն տալիս եմ, գնա ընտրի. իսկ եթե մարդը ստրու՞կ է, եթե նրա արյան մեջ է ուժին ու զորությանը ենթարկվե՞լը, եթե նա չի կարողանում ինքնուրույն որոշում կայացնե՞լ, քանի որ նրա պապերն էլ են անկարող եղել այդ հարցում, եթե... Ահա այստեղ է գալիս ժողովրդավարության անուժությունը՝ հասարակության ձևավորման գործում։ Որևէ մեկին որևէ գործիք տալուց առաջ պետք է բացատրել նախ՝ որ այդ գործիքը իրեն պետք է և ապա՝ սովորեցնել օգտվել այդ գործիքից։ Հայ հասարակությունը ո՛չ գիտակցում է, որ այդ գործիքն իրեն պետք է, ո՛չ էլ առավել ևս՝ գիտի այն օգտագործել։
    Հայ հասարակությունը վայելում է հերթական զվարճանքը, որը եթե հացի հետ է զուգակցվում, ուրեմն վերջ՝ կենդանական երջանկությունն ապահովված է։
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 14.05.2007, 14:36:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ընտրության իրավունք
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 29.10.2012, 22:19
  2. Օգնեք նոթբուկի ընտրության հարցում
    Հեղինակ՝ Arm91, բաժին` Համակարգչային սարքեր, աքսեսուարներ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 06.11.2010, 17:15
  3. Հնարավո՞ր է արդյոք Freelance Հայաստանում։
    Հեղինակ՝ BusinessMen, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 30.01.2010, 23:36
  4. Կա՞ արդյոք Հայաստանում իրական ընդդիմություն
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 49
    Վերջինը: 18.01.2009, 04:19
  5. Իմաստ ունի՞ ընտրության գնալը
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 66
    Վերջինը: 11.12.2007, 12:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •