User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: նրանք

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    նրանք

    ---
    ԵՍ
    ---

    Ես հասարակ մի տղա եմ: Ծնվել եմ Փարիզում: Մինչև 7 տարեկան ապրել եմ այնտեղ: Ա~խ չեք էլ հավատա, թե որքա~ն գեղեցիկ քաղաք էր, եթե չեք տեսել ձեր աչքերով: Ամեն օր հայրիկիս հետ դուրս էի գալիս զբոսնելով հասնում էի Օպերային, մի քիչ նստում մոտակայքում և վերադառնում տուն:
    Հիշում եմ` մի անգամ տանից փախել էի... Որոշել էի միայնակ բարձրանալ Էյֆելյան աշտարակն ու այնտեղից նկարել քաղաքը: Երբ հասա այնտեղ, պարզվեց որ երրորդ հարկ բարձրանալ չի կարելի... վերանորոգում էին: Ստիպված եղա բավարարվել քչով: Այդպես կիսահուսահատված վերադարձա տուն: Հայրս ինձ ասաց, որ պետք է մեկնենք... Հայաստան ( ճիշտն ասած ինքս չէի էլ պատկերացնում, թե ինչպիսի երկիր է, բայց հայրս այնտեղ էր ծնվել... ես էլ չէ որ կիսով չափ հայ եմ, հետաքրքիր էր ): Մտա սենյակ, մայրս հավաքում էր ճամպրուկները... նա հավաքում էր ամեն ինչ:
    -Մայրիկ մենք Փարիզ չե՞նք վերադառնալու:
    ...

    ---
    ՆԱ
    ---

    Մայրս ու հայրս երկար ժամանակ մտածում էին, թե որտեղ պետք է ես սովորեմ: Չէ, ես լեզվի հետ կապված խնդիր չունեի, ուղղակի սովոր չէի այստեղ ապրել:
    Մի քանի ամսվա մեջ ես դառա միանգամայն ուրիշ մարդ` ուրիշ շրջապատ, ուրիշ մթնոլորտ...ամենինչ ուրիշ էր, միայն օդն ու երկինքն էին նույնը, այն էլ Փարիզում այդ առումով նույնպես ավելի լավ էր... չէ որ անձրև շատ եմ սիրում: Փարիզում ես երջանիկ էի... Ինչու՞ ինձ բերեցին այստեղ: Հայրս էր էլի... Հայաստան... Հայրենիք: Նա էլ իմ Հայրենիքն է:
    Այստեղի մարդիկ այնքան ընկերասեր էին: Ես շատ շուտ ընկերացա: Ճիշտ է որոշ ժամանակ անց ստիպված եղա վերանայել իմ սկզբնական կարծիքը, մարդիկ ամեն տեղ էլ նույնն են` թե Փարիզում, թե Ամերիկայում, թե Հայաստանում և թե ասենք... Աֆրիկայում... Ինձ այստեղ չգիտես թե ինչու պարսկահայ են ասում: Բայց իմ մեջ պարսիկի արյուն չկա...
    ---
    ՄԱՅՐՍ
    ---

    Յոթերորդ դասարանում եմ... Հայերենի ուսուցիչը հանձնարարել է սովորել անգիր Ավետիք Իսահակյանի բանաստեղծություններից մեկը...
    Բոլորն ասացին իրենց բանաստեղծությունները... մնացի ես:
    -Բաբկեն.
    -Այո.
    -Սովորե՞լ ես բանաստեղծությունդ
    -Այո, Տիկին Օհանյան.
    -Դե լսում եմ տղա ջան.
    - Հայրենիքես հեռացել եմ,
    Խեղճ պանդուխտ եմ տուն չունեմ,
    Ազիզ մորես բաժանվել եմ
    Տխուր տրտում քուն չունեմ...
    .....
    -Բաբկեն մայրիկդ Հայաստանու՞մ չէ
    -Ոչ...

    Մայրս 2 տարի առաջ մեկնել էր քրոջ ու մոր մոտ, որոնց վերջին անգամ տեսել էր պապիկիս թաղման որը` 15 տարի առաջ: Ազիզ մորես բաժանվել եմ...Բաժանվել եմ բայց... բաժանումը ինչ-որ երկար տևեց: Երեկ մորաքույրս զանգեց... մորս սպանել էին:
    Կամա ակամա մտածում էի, ինչ ասեմ ուսուցչին: Նա Հայաստանում չէ, բայց մենք բաժանվել ենք: Ու բաժանման պատճառը հայտնի չէ, քանի դեռ հայտնի չէ սպանության պատճառը:

    Դասարանում, այդ պահին, ուզում էի պայթել ու ասել, թե ոնց եմ հոգնել դաժանությունից, սպանություններից, անմեղ զոհերից, պատմերազմից... անգամ փոքրիկ վեճերից: Բայց հետո հիշեցի որ յոթերորդ դասարան եմ և իմ կողքին նստած են յոթերորդ դասարանցիներ...
    Ես հասարակ մի տղա եմ: Ծնվել եմ Փարիզում:
    Վերջին խմբագրող՝ otar: 11.05.2007, 21:38:
    qui sine peccato est?

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոդված. Նրանք խաբել են Մահին - Պուն Լիմ
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Հոդվածներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 19.09.2011, 18:38
  2. Նրանք խաբել են Մահին
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 25
    Վերջինը: 12.03.2011, 23:26
  3. Արձակ. Նրանք
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 29.03.2010, 14:15
  4. Թող ծափ տան Նրանք, ովքեր...
    Հեղինակ՝ Հարդ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 6
    Վերջինը: 03.11.2009, 03:26
  5. Նրանք այնքան փոքր են
    Հեղինակ՝ KT', բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.09.2008, 14:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •