Ես իմ մի շարք աշխատանքներում, որոնք ՀՀ օրինակով են, եկել եմ այն եզրակացության, որ նույնիսկ մեր հանրապետությունում կլիմայի փոփոխության տարբեր սցենարների դեպքում (օրինակ, երբ ջերմաստիճանը բարձրանա 1 աստիճանով, իսկ տեղումները պակասեն 10 %-ով) տարբեր վայրերում դիտվում են իրարից շատ տարբեր երևույթներ: Այսինքն մեր փոքր հանրապետությունում նույնիսկ տաքացում հասկացությունը վառ չի արտահայտվում, դեռ ընդհակառակը, նույնիսկ հակառակ պրոցեսին էլ ենք հանգում: Այս բոլորը գիտական լուրջ հետազոտությունների արդյունքում, իսկ այս հարցի գլոբալ լուծումը իմ կարծիքով դարձել է բիզնես, ու քանի դեռ այդ կարգավիճակում է, ապա լուծում դեռևս չի ստանա: