Ի՞նչ կարծիք ունեք Երկրագնդի ջերմաստիճանի բարձրացման մասին, քննարկե՞նք հետևանքները Օրինակ Սառուցյալ Օվկիանոսի արագ հալոցքը և այլ երևույթներ...
http://en.wikipedia.org/wiki/Global_warming
Ի՞նչ կարծիք ունեք Երկրագնդի ջերմաստիճանի բարձրացման մասին, քննարկե՞նք հետևանքները Օրինակ Սառուցյալ Օվկիանոսի արագ հալոցքը և այլ երևույթներ...
http://en.wikipedia.org/wiki/Global_warming
Վերջին խմբագրող՝ Artgeo: 13.05.2007, 13:23:
Գյումրեցիները կատակում են, եթե Երևանի տեղը ծով լիներ, Լեննագանն էլ պառտովի քաղաք կլիներ։ Այ եթե գլոբալ տաքացում լիներ, գյումրեցիների կատակը կդառնար իրականություն։
ամեն ինչ հարաբերական է...
Ռուֆուս (08.12.2009)
Կարծում եմ ցանկացած մարդ էլ զգացել է, որ գլոբալ տաքացումը իրականում չափազանցեցված է ու դրա բնույթը և դրանից բխող հետևանքները այնքան վտանգավոր չեն, ինչքան փորձում են մեզ ներկայացնել:
Վերջերս ռուսական առաջին ալիքը վավերագրական ֆիլմ է նկարել. "История одного обмана или Глобальное потепление": Ֆիլմին իհարկե չարժե վերաբերվել որպես ամենաճշմարիտ մի բանի, բայց այն թույլ է տալիս այս հարցերին մի քիչ այլ տեսանկյունից նայել:
Ես այդ ֆիլմը չեմ դիտել ու չգիտեմ հեղինակները ինչպես են համոզում կամ ապացուցում իրենց սփոփիչ տեսակտը, բայց որ երկրագնդի գլոբալ տաքացումը վտանգավոր հետևանքներ ունի և կունենա առաջիկայում, դա հաստատ անհերքելի է։ Եթե խոսքը առաջիկա մի քանի տարվա մասին է, պարզ է, որ այդքան մեծ փոփոխություններ չեն լինի, բայց կարծում եմ, որ բոլորս էլ մտահոգված պետք է լինենք 50-100 տարվա համար։
Այս վերջի շրջանում շատ են պտտվում լուրերը, որ եթե սկսվեն գլոբալ տաքացումներ, ապա այն իր հետ կբերի շատ ու շատ կոնֆլիկտների:Գլոբալ տաքացումների պատճառով ամենից թանկ ապրանքը կդառնա ջուրը՝կապված հսկայական փոփոխությունների հետ:Եվ բնական այդ ռեսուրսին տիրանալու համար մարդիկ կդիմեն միջոցների՝ այդ թվում նաև պատերազմների:Ու ինչպես նշում է ԿՀՎ-ի դիրեկտոր Դենիս Բլերը առաջին կոնֆլիկտները կսկսեն մոտակա քսան տարիներին, եթե գլոբալ տաքացման խնդրի լուծման շուրջ չհամախմբվեն գերտերությունները ու լուծումներ փնտրեն, որոնք իրենց թունավոր արտանետումներով նպաստում են ակդ գործընթացին:Նա անգամ նշել է թե որտեղ առաջինը կսկսվեն մասսայական ընդհարումները:Քանի որ հիմալայան սառույցները հալվում են,այդ պատճառով էլ ռիսկային գոտիները դա Չինաստանը, Հնդկաստանը,Բանգլադեշը ևՊակիստանն են:Այս երկրները կփորձեն կոնտրոլի տակ պահել ջրային ռեսուրսները:Իսկ Արկտիկայում սառույցների հալչման հետ զուգընթաց կսկսվեն ընդհարումներ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Կանադայի մրջև, որոնք կփորձեն պատերազմական գործողությունների միջոցով բաժանել տարածքը:
Վերջին 100 տարվա ընթացքում երկրագնդի ջերմաստիճանը տաքացել է 0,75 աստիճանով:Սա ամբողջ երկրագնդի համար միջին ջերմաստիճանն է:Իսկ Ռուսաստանում այն բարձրացել է 1,29 աստիճանով իսկ Սիբիրում և Բայկալում համապատասխանաբար 1,5 և 1,65 աստիճանով:Համաշխարհային սառցեհալման պատճառով կբարձրանա Համաշխարհային օվկիանոսի մակարդակը:Անցած դարաշրջանում այն բարձրացել է 17սմ.,իսկ այս դարաշրջանում այն ընթանում է 3,1մմ տարվա կտրվածքով:Կանխատեսումների համաձայն մինչև 2050ը ջրի տակ կարող են անցնել Սանկտ-Պետերբուրգ, Յամալի, Արխանգելսկի և Մուրմանսկի մարզերը:Ի դեպ այս դարաշրջանի ամենից տաք տարին դա 2008-ն է եղել:
Էսքանի մեջ մի բան ինձ որախացրեց, որ գոնե այս անգամ տարածքային առումով Հայաստանը այդ սև ցուցակում չկար:Էս էլ է հայի բախտ:
Կարող եք կարդալ ահա այս երկու հոդվածները․․․խոսքը գնում է վերջերս ինտեռնետում հայտնված հայտնի կլիմայագետների էլեկտրոնային նամակների պարունակությունները, որտեղից հետևում էր, որ գլոբալ տաքացում ամենևին էլ չի գրանցվել վերջին ժամանակներս, նույնիսկ ավելին, "սառեցման" տենդեց է եղել և որ մասնագետները ուղղակի կեղծում էին տվյալները՝ թաքցնելով իրականությունը։ Նրանցից երկուսին արդեն ազատել են աշխատանքից, իսկ երրորդից, որն ի դեպ Նոբելյան մրցանակակիր է, պահանջում են հետ տալ պարգևները․․․ Բացի այդ, նա հրաժարվել է ելույթ ունենալԿոպենհագենում տեղի ունենալիք հատուկ համաժողովի ընթացքում, համաժողով, որտեղ պետք է ստորագրվեր գլոբալ տաքացման հետ կապված համաձայնագիրը /ավելի կոնկրետ չգիտեմ, թե ինչ է այն իրենից ներկայացնում/։
Կարող է և կեղծիք եղել է, բայց մյուս կողմից նման համաժողովից առաջ այսպիսի սկանդալի ի հայտ գալը մի քիչ կասկածելի է։ Այժմ փաստաթղթի ստորագրման կամ էլ դրա հետաձգման համար բավական լավ նախադրյալներ են ստեղծվել, ինչը հաստատ շատ և շատ "մեծ" մարդկանց շահերից է բխում․․․
http://grani.ru/opinion/abarinov/m.162624.html
http://grani.ru/Society/Science/m.163126.html
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Իմ կարծիքով կան շատ մեծահարուստներ ովքեր զարգացող երկներում ունեն բազմաթիվ հնամաշ գործարաններ որոնք էլ վնասում են թե մարդկանց թե բնությանը , ու չնայած որ այդ տերերի կարողությունները հասնում է տասնյակ միլիարդ դոլարների միևնույն է նրանց ժլատությունը չի թույլ տալիս նորմալ պայմաններ ստեղծել թե աշխատողների համար չվնասելով նրան առողջություննը թե շրջակա միջավայրի համար , դրա համար անձամբ իմ համար զարմանլի չէ կլիմայի վրա մարդկության ունեցած ազդեցության հերքելու փորձը , այս հարցում օլիգարխների շահերի մասին է գնում:
Ամեն դեպքում, այս հարցի վրա աշխատել այնքան գիտնականներ ու լաբորատորիաններ ամբողջ աշխարհով, որ կարծում դժվար այլ գիտական խնդիրներ լինեն որ այդ մաշտաբի ուսումնասիրության են ենթարկվել, ընդ որում աշխատել են թե նրանք ում կարծիքով անտրոպոգեն կլիմայի գլոբալ փոփոխություն կա թե հակառակը կարծիքը ունեցողները, այդ խմբերի երկար տարիների ուսումնասիրությունները ավելի և ավելի են գնացել կլիմայի փոփոխման ուղղությամբ, հիմա մոտ 95% այդ գիտնականների արդեն ընդունում է, որ մարդու ազդեցության հետևանքով կիմայի փոփոխությունը գոյություն ունի: Ուսումանսիրելով ռուսական և այլ երկներով լեզուներով նյութերը հիմնականում կարելի է ասել, որ ռուսերեն նյութերը հիմնականում միակողմանի են և ուղղված են հերքելու, մինչդեռ նորմալ լրատվամիջոցներում այդ հարցը բարձրացվում է մաքսիմալ օբյեկտիվ և բազմակողմանի:
Կա մոտ 7 միլիարդ մարդիկ որոնցից մի մասը օրինակ ակտիվ մեքենա է օգտագործում կամ էլ.էնեգրիա որը ՋԷԿ երում են գեներավում, մոլորակը ընդամենը մի հատ է և մարդության նման ախորժակին պարտավոր չի դիմանա:
...
Հայաստանյան տաք ձմեռը` գլոբալ տաքացման հետևանք
«Հապետհիդրոմետ»-ի նախկին տնօրեն Գենադի Կոջոյանը իր երկարամյա գործունեության ընթացքում նման տաք ձմեռ շատ է տեսել և ամենևին էլ չի զարմանում, որ դեկտեմբերին Հայաստանում արևը շողում է, իսկ օդի ջերմաստիճանը բարձր է: Այժմ Կոջոյանը բնապահպանության նախարարության տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փորձագետ է ու Panorama.am-ին տված հարցազրույցում ասում է, որ այս տաք եղանակը ցույց է տալիս, որ գլոբալ տաքացման ընդհանուր պրոցեսներից Հայաստանն անմասն չէ:
Գլոբալ տաքացումն սպառնալիք է դարձել աշխարհի բոլոր երկրների, մասնավորապես կղզի երկրների համար: Երբ օդի ջերմաստիճանի բարձրացման հետևանքով օվկիանոսի մակարդակը բարձրանում է, այդ երկրների համար իսկական պատուհաս է դառնում: Կոջոյանն ասում է, որ վերջին տարիներին օվկիանոսի մակարդակը 17 սանտիմետրով բարձրացել է: Խոցելի են նաև, ըստ մասնագետի, ափամերձ երկրները և կան բավականին շատ տարածքներ, որոնք կես կամ մեկ մետրով ընկղմվել են ջրի տակ:
Գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար հայտնի է, որ դեկտեմբերի 7-ից 18-ը Կոպենհագենում տեղի ունեցավ Կլիմայի փոփոխության կոնվենցիայի և Կիոտոյի արձանագրության բարձրագույն մարմնի Կողմ երկրների համաժողովը, որին ներկա են եղել 119 երկրից 49 հազար մասնակիցներ: Հայաստանի պատվիրակությունը ևս մասնակցել է համաժողովի աշխատանքներին:
Կոնվենցիայի նպատակն է կրճատել ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումները այնքան, որպեսզի կանխվի համամոլորակային կլիմայի վտանգավոր փոփոխությունը: Իսկ Կիոտոյի արձանագրությամբ սահմանված են ջերմոցային գազերի կրճատման պարտավորությունները զարգացած 39 երկրների համար, որոնք 2008-ից մինչև 2012 թվականը պետք է կրճատեն իրենց համախառն արտանետումները 1990թ-ի արտանետումների նկատմամբ 5%-ով: Հայաստանը այդ երկրների ցանկի մեջ չի մտնում:
Աշխարհի ամենախոշոր բնապահպանական միջոցառման մասնակից ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի էներգետիկայի և բնապահպանության ծրագրերի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը պատմում է, որ հետաքրքրությունը այս համաժողովի նկատմամբ շատ մեծ է եղել:
«Կոնֆերանսի անցկացման վայր մտնելու համար ժամերով հերթ էր պետք կանգնել, մասնակիցները շատ-շատ էին», -պատմում է նա:
Մարտիրոսյանի ասելով, շատ էին մտահոգված հատկապես կղզի երկրների պատվիրակությունները, Տուվալի ներկայացուցիչը նույնիսկ լացել է: «Զարգացած երկրներին խնդրում էին քայլեր ձեռնարկել, կրճատել արտանետումների հոսքը, մի խոսքով նվազեցնել մարդածին գործոնները, որպեսզի կլիմայական փոփոխությունները նվազեն, գլոբալ տաքացում չլինի», -պատմում էր նա:
Կոջոյանը բացատրում է, որ կլիմայի փոփոխությունները պայմանավորված են բնական և մարդածին գործոններով` բնական պրոցեսները կարող են արագանալ մարդու ձեռքով: Այսինքն` արտադրությունը, վառելիքի օգտագործումը ու դրա արտանետումները, բնությանն հասցված վտանգը, անտառների կրճատումը կարող են արագացնել կլիմայական փոփոխությունները:
Հայաստանում ձմռան եղանակային նման դրսևորումները Կոջոյանը պայմանավորում է գլոբալ տաքացմամբ ու հորդորում է այդքան շատ չանհանգստանալ` Հայաստանին ծանր օրեր չեն սպասվում:
«Հայաստանն այդքան էլ խոցելի չէ այդ իմաստով, ուղղակի պետք է մի քիչ ուշադիր լինել», -նկատում է նա:
Պետք է, այնուամենայնիվ, քայլեր ձեռնարկել, նշում է Կոջոյանն ու թվարկում` հզորացնել մոնիտորինգի ու արագ արձագանքման համակարգը:
«Արդեն 1500 տարի է ընդհանուր տենդենցը գնում է դեպի ջերմաստիճանի բարձրացում, այլ ոչ թե նվազում: Հենց դրա համար է, որ բոլորն սկսել են այդ մասին խոսել: Բարձրանում է ջերմաստիճանը, փոխվում է բնությունը և շատանում է արտակարգ իրավիճակների քանակը», -ասում է Կոջոյանը:
Որպես տաք եղանակների հետևանք` երկրաշարժերի հնարավորությունը Հայաստանում մասնագետը բացառում է: «Դրանք իրար հետ բացարձակ կապ չունեն», -ասում է նա:
Նրա խոսքով, հիմա արտակարգ տաք չէ, բայց սովորականից շատ տաք է, ինչն էլ ազդում է հատկապես բույսերի վրա:
«Ծառերը կարող է ծաղկեն, բայց պետք է զգոն լինենք, որ դրա դեմ պայքարենք:Պետք է այնպես անել, որ ծառը չծաղկի: Բայց որ ասեմ շատ արտակարգ է, չէ, ուղղակի սովորականից տաք է», -հանգստացնում է մասնագետը:
Աղբյուր` Panorama.am
Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույնն է, թե որքան է նրա երկարությունը...
Ժողովուրդ գիտնականները մինչև հիմա չեն կարողանում կոնկրետ ասեն հիմա ինչ պրոցես է ընթանում Երկիր մոլորակի վրա`գլոբալ տաքացում,թե գլոբալ սառեցում...
որովհետև` տաքացման արդյունքում կհալչեն բևեռի սառույցների մի մասը, արդյունքում խաղաղ և ատլանտյան օվկիանոսով սառը օդային հոսանքները կհասնեն ցամաքներին` առաջացնելով ձյուն, բուք, սառնամանիք:
Հալչելու հետևանքով քանի որ կբարձրանա օվկիանոսի մակարդակը, կլինեն ջրհեղեղներ, իսկ եթե այդ ջրհեղեղներին զուգահեռ էլ սառը հոսանքները գան, ամբողջը կսառցակալվի` մի քանի ժամում, օրում:
Հիմա որոշ տեղերում ջերմաստիճանը նորմալից բարձր ա, որոշ տեղերում` ցածր: Խնդիրը էտ չի: Խնդիրը նրանում ա կայանում, որ բևեռներում ջերմաստիճանը բարձրանում ա ու ամենավատը էն ա, որ էտ մեզանից գաղտնի են պահում
Թեկուզ հենց BBC-ի վերջին նկարահանումները նայեք թե ինչ ա կատարվում հյուսիսային բևեռում, արջերը էտքան մեծ փորձ ունենալով մնում են այսբեռգների վրա օվկիանոսի մեջտեղը հայտնվում կործանվում: Ուղակի հնարավոր չի հերքել որ վերջին մի քանի տարում շատ արագ տեմպերով ա սառույցը հալում:
Որոշ մադկանց ավելի շատ իրանց բիզնեսն ա հետաքրքրում, քան աշխարհի ապագան: Ընենց որ կարող ա մինչև 2012-ը չձգենք, որ տեսնենք արդյոք մայաների օրացույցը ճիշտ ա
Որոշ մադիկ էլ սենց են մտածում "Մեկա 2012-ը աշխարհի վերջն ա, ընենց որ եկեք արխային ավիրենք այն"
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Նիկեա (14.08.2013)
Ըստ իս, մասնագիտական տեսանկյունից նայելով հանգում ենք այն եզրակացության, որ երևույթները ավելի ինտենսիվ են դարձել, տեղումները թափվում են ավելի ինտենսիվ, ջերմաստիճանային տատանումները մեծանում են…
Իսկ ընդհանուր առմամբ կլիման չի կարող տաքանալ, քանի որ կլիմայի բաղադրիչներից են նաև քամին, տեղումները և այլն:
Չնայած որ ամբողջ երկրագնդի միջին ջերմաստիճանը, ըստ վերլուծությունների, վերջին 50-60 տարիների ընթացքում աճել է, բայց տաքացում ասել մի փոքր հարաբերական է և գիտականորեն անհասկանալի ու չհիմնավորված
Վերջին խմբագրող՝ geograf: 27.05.2010, 11:11:
Իհարկե մենք չենք կարող աչք փակել այն բնապահպանական փոփոխությունների վրա, որոնք տեղի են ունենում մեր շուրջը, Բայց.....
Դրանք միշտ էլ տեղի են ունեցել ու ես ավելի շատ այն տեսակետին եմ համակարծիք, որ գլոբալ տաքացումը դա նոր չի , որ առաջացավ, պարզապես մարդիկ, նպաստեցին դրա արագացմանը..
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ