Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Գլոբալ տաքացում

  1. #16
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,691
    Ես իմ մի շարք աշխատանքներում, որոնք ՀՀ օրինակով են, եկել եմ այն եզրակացության, որ նույնիսկ մեր հանրապետությունում կլիմայի փոփոխության տարբեր սցենարների դեպքում (օրինակ, երբ ջերմաստիճանը բարձրանա 1 աստիճանով, իսկ տեղումները պակասեն 10 %-ով) տարբեր վայրերում դիտվում են իրարից շատ տարբեր երևույթներ: Այսինքն մեր փոքր հանրապետությունում նույնիսկ տաքացում հասկացությունը վառ չի արտահայտվում, դեռ ընդհակառակը, նույնիսկ հակառակ պրոցեսին էլ ենք հանգում: Այս բոլորը գիտական լուրջ հետազոտությունների արդյունքում, իսկ այս հարցի գլոբալ լուծումը իմ կարծիքով դարձել է բիզնես, ու քանի դեռ այդ կարգավիճակում է, ապա լուծում դեռևս չի ստանա:

  2. #17
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    որովհետև` տաքացման արդյունքում կհալչեն բևեռի սառույցների մի մասը, արդյունքում խաղաղ և ատլանտյան օվկիանոսով սառը օդային հոսանքները կհասնեն ցամաքներին` առաջացնելով ձյուն, բուք, սառնամանիք:
    Հալչելու հետևանքով քանի որ կբարձրանա օվկիանոսի մակարդակը, կլինեն ջրհեղեղներ, իսկ եթե այդ ջրհեղեղներին զուգահեռ էլ սառը հոսանքները գան, ամբողջը կսառցակալվի` մի քանի ժամում, օրում:
    Ավելացնեմ նաև,որ սառույցները հանդիսանւմ են խմելու ջրի պաշար,իսկ հալվելով թափվում են օվկիանոսները խառնվելով աղի ջրերին,իսկ նրանց մաքրումը ոչ շահավետ գործընթաց է... Եվս մեկ բացացական հետևանք գլոբալ տաքացման:
    ...Ով որ իմ սիրտը գողացել է,
    Արդեն հեռու է ինձանից...

  3. #18
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,691
    Նախ մի բան, որ գլոբալ հասկացություն է, ճշգրիտ ինֆորմացիա չի կարող պարունակել, որովհետև երկրագնդի տարբեր վայրերում այդ պրոցեսը տարբեր կերպ է արտահայտվում, որոշ տեղերում նույնիսկ սառեցում է գնում: Իսկ ընդհանրապես, ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության կողմից մշակված մոդելները ցույց են տալիս, որ նույնիսկ փոքրիկ Հայաստանի համար կոնկրետ բան չի արտահայտվում: Պարզից էլ պարզ է, որ վերջին տարիներին մի շարք վայրերում, որտեղ ձյան երես չէին էլ տեսնում, այժմ տեղացող առատ ձյան հետևանքով մի շարք պրոբլեմների առաջ են կանգնում, ամենավառ օրինակը Եվրոպան է: Սակայն չեմ ժխտում նաև այն, որ երկրագնդի միջին ջերմաստիճանը բարձրացել է տարբեր աղբյուրների համաձայն 1,5-2,0 աստիճան, և կանխատեսվում է մինչև 5 աստիճան, և նաև այն, որ ակնհայտ են Արկտիկայի սառույցների հալքը:
    Մինչև հիմա էլ կլիմայի գլոբալ փոփոխություններով զբաղվող տարբեր խոշոր կազմակերպություններ իրարամերժ կարծիքներ են արտահայտում, որոնց հիմքում առաջնային դրվում է մարդկային գործոնը ու այս ամենից կարելի է հետևություն անել, որ ինչ էլ լինի, սառեցում, թե՝ տաքացում, հավատանք, որ «մարդ» գերխելոք էակը դրա լուծումն էլ կգտնի…

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (06.04.2011), Նիկեա (14.08.2013)

  5. #19
    Remember the Monsters? Life-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Գրառումներ
    1,493
    Ժողովուրդ ջան շատ շտապ հարկավոր են գլոբալ տաքացման մասին նյութեր,հայերեն լեզվով:Ով կարա օգնի?

  6. #20
    Լիարժեք անդամ Brian_Boru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2011
    Տարիք
    27
    Գրառումներ
    84
    Բլոգի գրառումներ
    1
    Կլիմայաբանների 97 տոկոսը համաձայն է, որ գլոբալ ջերմացումը

    1. Գոյություն ունի
    2. Անթրոպոգենային է: Այսինքն՝ պայմանավորված ա մարդու գործունեությամբ

    http://www.guardian.co.uk/environmen...-humans-causes

    Of more than 4,000 academic papers published over 20 years, 97.1% agreed that climate change is anthropogenic
    Գոյություն ունեն մարդիկ, ուղղություններ և հսկա կազմակերպություններ, որոնք հերքում են ջերմացումը: Հատկապես շատ են դրանք ամենակապիտալիստական, ամենաքրիստոնեական և ամենահավատացյալ Ամերիկայում: Դա հերթական ժխտողականության (denialism) դրսևորում է: Ցանկացած այլ հակագիտական ժխտողականության նման (կրեացիոնիզմի, հակապատվաստման ուղղության ևն) ՝ սա նույնպես պայմանավորված է որոշ քաղաքական կամ կրոնական գաղափարախոսությամբ: Դա սովորաբար Ամերկայում:

    1. Քրիստոնեական պահպանողականներն են:
    Սրանք կարծում են, որ գլոբալ ջերմացման վտանգի մասին խոսողները ուղղակի «աղմուկ» են բարձրացնում: Եվ հավատում են, որ կարելի է տքել ու ք**ել երկրի վրա ինչքան ուզես՝ միևնույն է, բան չի լինի: Աստված տվել է Երկիրը մարդուն անվերջ ու անսահման օգտագործման համար:

    2. Լիբերտարիականները:
    Քանզի ջերմացումը իրոք վտանգ է իրենից ներկայացնում և՛ Երկրի, և՛ բոլոր տեսակների, և՛ մարդու համար, տարբեր երկրներ միջազգային պայմանագիրներ են կնքում՝ ուղղված ածխաթթու գազի և այն առաջացնող ծանր արդյունաբերական ձեռնարկությունների սահմանափակմանը: Իսկ երբ լիբերտարիականները լսում են, որ պետությունը պիտի տնտեսության որոշ ճյուղեր սահմանափակի՝ նրանց մոտ շատ ուժեղ տուտուզացավ է սկսվում: Այդ պատճառով սրանք էլ նույնպես զբաղված են փսևդոգիտության քարոզով:

    Բայց այս ամենի հետ մեկտեղ, այո, գոյություն ունեն կազմակերպություններ, որոնք որպես նպատակ են դնում բնապահպանությունը, սակայն զբաղված են լրիվ այլ, բնապահպանությունից դուրս գործունեությամբ: Օրինակ՝ շատ փիս Գրինփիսը: Որն այսօր ուղղակի քաղաքական կազմակերպություն է դառել, կորցրել գիտության (և ընդհանրապես՝ իրականության) հետ կապը և վերածվել էկոտեռորիստական կազմակերպության: Որը, ցավոք, նույնպես զբաղված է ապագիտական քարոզով, ԳՄՕ-ի նկատմամբ իռացիոնալ վախի և հիստերիայի ուժեղացմամբ:
    Non-militant atheist.

    "Хотите, я разбужу для вас кота?" И. Бродский

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գալաթեա (14.08.2013), Նիկեա (14.08.2013)

  8. #21
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    3,383
    Մեջբերում Brian_Boru-ի խոսքերից Նայել գրառումը

    Սովորաբար միշտ էլ այդպես է՝ գտնում ես այն, ինչ փնտրում ես: Կամ, կարելի է ասել այսպես. գտածիդ որակը կախված է նրանից, թե որտեղ ես փնտրել:
    Ամենակապիտալիստական, ամենաքրիստոնեական և ամենահավատացյալ Ամերիկայում գոյություն ունի նաև հետևյալ տեսակետը.

    Երկրագունդը գտնվում է իր էվոլյուցիոն պրոցեսի անցումնային պրոցեսի մեջ, այսինքն, տեղափոխվում է հաջորդ, ավելի կատարյալ փուլը: Ասելով կատարյալ, պետք է հասկացվի, որ ավելի պետք է բարելավվեն կյանքի պայմանները մոլորակի վրա ապրող կենդանի արարածների համար: Ընդ որում, բոլորի, այլ ոչ միայն մարդու: Եվ իհարկե, առաջնային է այստեղ կլիման: Այսինքն, Երկրագնդի վրա ամեն տեղ միատեսակ կլիմայական պայմաններ են սպասվում, կյանքի համար ավելի բարենպաստ: Որովհետև պատկերացրեք, ասենք, Անտարկտիդայում, -60 C-ում իրենց ամբողջ կյանքն ապրող պինգվիններին, որոնք ամբողջ կյանքն իրար գրկած, մի շրջանի մեջ են ապրում, հակառակ դեպքում ցրտին անկարող են դիմանալ: Եվ մի՞թե կյանք է դա, և ինչ խոսք, որ Երկրագնդի համայն բարեշրջման պրոցեսում նրանց կյանքի պայմաններն էլ պետք է բարելավվեն: Եվ ոչ միայն նրանցը:
    Սա նշանակում է, որ սառույցները պետք է հալվեն և ինչ խոսք, որ դա մեր կլիմայական պայմաններին էլ կստիպի փոփոխվել: Ասում են, որ ամբողջ Երկրագնդի վրա միատեսակ ջերմաստիճան է լինելու, մոտ +30 C:

    Իհարկե, շատ կարևոր է մարդու վերաբերմունքն այս ամենին: Ինչ խոսք, որ մենք մեծ ավերածություններ ենք կատարել Երկրագնդի վրա և բարեշրջման այս պրոցեսում մոլորակը կարիք ունի ապաքինման: Եվ նա արդեն սկսել է իր ապաքինման պրոցեսը: Նա ունի ինքնաապաքինման մեծ հնարավորություններ և այդ հարցը կարող է լուծել առանց մարդու միջամտության էլ: Բայց որքան ավելի շատ մարդկությունն օգնի Երկրագնդին այս հարցում, այնքան հենց ինքն ավելի քիչ կտուժի բարեշրջման այս պրոցեսի մեջ:

    Հ.Գ. Իսկ ի՞նչ կարծիք ունի այս ամենի մասին /թե իմ, և թե քո գրառումների/ ամենահակակապիտալիստական, ամենահակաքրիստոնեական և ամենաանհավատացյալ Հայաստանը…

  9. #22
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,248
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը

    Հ.Գ. Իսկ ի՞նչ կարծիք ունի այս ամենի մասին /թե իմ, և թե քո գրառումների/ ամենահակակապիտալիստական, ամենահակաքրիստոնեական և ամենաանհավատացյալ Հայաստանը…
    Ասում ա՝ ու՞ր են փաստերը, գիտնականների (ոչ բրիտանացի) հաշվարկները, կարծիքները:

  10. #23
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    3,383
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասում ա՝ ու՞ր են փաստերը, գիտնականների (ոչ բրիտանացի) հաշվարկները, կարծիքները:
    Վիստ ջան, փաստեր ու հաշվարկներ… կամ կան, կամ չկան, - կոնկրետ ինձ համար դա առանձնապես էական չի այս պահին: Քեզ համար, սիրելիս, ազնվորեն կորոնեյի, ցավոք, ժամանակ չկա… Բայց դե, ցանկացողը կգտնի այն, ինչ ցանկանում է գտնել:

    Իսկ ինչ վերաբերվում է կարծիքներին… Ըստ իս, կարծիքները ծնունդ են առնում հավատից: Ամեն մարդ հավատում է նրան, ինչին հավատում է, և ըստ այնմ էլ կարծիք է կազմում իրեն շրջապատող աշխարհի՝ այդ թվում նաև ինֆորմատիվ աշխարհի, - մասին: Եվ ինչքան էլ ես քեզ փաստեր ու հաշվարկներ բերեմ, եթե դա չի տեղավորվում քո հավատամքների մեջ, դու կհերքես դա: Կհերքես այնքան ժամանակ, քանի չես որոշել չհերքել: Դու դրա օրինակն ունես արդեն ու սովոր ես հենց այդպես էլ վարվել, չնայած հիմնականում այդ կամ չգիտես, կամ գիտես, բայց չես ընդունում: Քո ուսուցիչն է գիտությունը, որը հենց այդպես էլ վարվում է իր ստեղծված օրից. հերքում է մի բան այնքան, քանի դեռ չի հնարել հենց նույն բանն ընդունելու ապացույցներ ու փաստեր:

    Բայց միևնույն բանը ձեզ երկուսիդ՝ քեզ և գիտությանը, - լրիվ հակառակ կողմեր է տանում. դրանով գիտությունն իր զարգացումը, իր առաջընթացն է ապրում, իսկ դու… դու մոռանում ես, թե ով ես դու իրականում…

    Հ.Գ. Վիստ ջան, հուսով եմ հասկանում ես, որ այդ "դու"-ն կոնկրետ դու չես, այլ մենք բոլորս:

  11. #24
    Լիարժեք անդամ Brian_Boru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2011
    Տարիք
    27
    Գրառումներ
    84
    Բլոգի գրառումներ
    1
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը

    Հ.Գ. Իսկ ի՞նչ կարծիք ունի այս ամենի մասին /թե իմ, և թե քո գրառումների/ ամենահակակապիտալիստական, ամենահակաքրիստոնեական և ամենաանհավատացյալ Հայաստանը…
    Ջերմացման մասի՞ն: Դե, հաշվի առնելով, որ Հայաստանն էլ ա ընդունել Կիոտոյի համաձայնագիրը, կարծում եմ, էդ հարցը մեզ մոտ էլ ա բարձրացրած:
    Non-militant atheist.

    "Хотите, я разбужу для вас кота?" И. Бродский

  12. #25
    Մշտական անդամ Զաքար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    473
    Ես այդպես էլ չհասկացա վերջը մոլորակը սառչում է?թե տաքանում...
    Մի խումբ գիտնականեր ասում են տաքանում է,մի մեծ խումբ էլ ասում է սառչում է,արդյոք այս տեսակետների մեջ չկա,որևէ շահադիտական նպատակ?մի թե այս այն դեպքն է,որտեղ մեծամասնությունն որակ է ապահովում.դա էլ չհասկացա,երբեմն գիտնականները մի բան առաջ քաշելով իրականում մեկ այլ հարց են լուծում,գուցե այս հարցում էլ ընկած է զուտ բնահպահպանության հարցը:

  13. #26
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    11,263
    Մեջբերում Զաքար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես այդպես էլ չհասկացա վերջը մոլորակը սառչում է?թե տաքանում...
    Մի խումբ գիտնականեր ասում են տաքանում է,մի մեծ խումբ էլ ասում է սառչում է,արդյոք այս տեսակետների մեջ չկա,որևէ շահադիտական նպատակ?մի թե այս այն դեպքն է,որտեղ մեծամասնությունն որակ է ապահովում.դա էլ չհասկացա,երբեմն գիտնականները մի բան առաջ քաշելով իրականում մեկ այլ հարց են լուծում,գուցե այս հարցում էլ ընկած է զուտ բնահպահպանության հարցը:
    Կլիման փոխվում է, որը մոլորակի տարբեր մասերում տարբեր ազդեցություն է թողնում, որոշ տեղերում սառչում է, մնացած տեղերում տաքանում ու ավելի հաճախակի են դառնում բնական աղետները:
    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Զաքար (06.06.2014)

  15. #27
    Մշտական անդամ Զաքար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    473
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Կլիման փոխվում է, որը մոլորակի տարբեր մասերում տարբեր ազդեցություն է թողնում, որոշ տեղերում սառչում է, մնացած տեղերում տաքանում ու ավելի հաճախակի են դառնում բնական աղետները:
    Ես լրիվ համամիտ եմ ձեզ հետ,իմ դիրքորոշունել է այդպես,թե չէ վախացնում են ասելով թե տաքանում է ամբողջ մոլորակը կամ սառչում,

  16. #28
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    30
    Գրառումներ
    20,428
    Բլոգի գրառումներ
    17
    Մեջբերում Զաքար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես լրիվ համամիտ եմ ձեզ հետ,իմ դիրքորոշունել է այդպես,թե չէ վախացնում են ասելով թե տաքանում է ամբողջ մոլորակը կամ սառչում,
    Նենց չի, որ վախենալու չի:

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Զաքար (06.06.2014), մարդագայլուկ (06.06.2014), Ռուֆուս (06.06.2014), Վոլտերա (06.06.2014)

  18. #29
    Մշտական անդամ Զաքար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    473
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Նենց չի, որ վախենալու չի:
    Իսկ ինչ կասեք եթե վախենալու փոխարեն կենտրոնանանք նրա վրա,որ կարելի է մինչ կործանվելներս գտնենք հարմար մոլորակ տեղափոխվենք այնտեղ ու նոր պայմաներում մուտացիա կրելով դառնանք չգիտեմ ինչ

  19. #30
    Բարև Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    11,742
    Բլոգի գրառումներ
    2
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Նենց չի, որ վախենալու չի:
    Ավելի վախենալու ա .. եթե կոնկրետ իմանանք որ տաքանում, կսկենք թեթև շորեր առնել, իմանանք կոնկրետ սառում, պալտո, սապոգ, ձեռնոց կառնենք ... կարճ ասած կնախապատրաստվենք մի ձև: Իսկ հիմա ասում են, խառն ա, փոփոխվում ա: Մարդ չի իմանում ինչ անի:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Զաքար (07.06.2014), Ռուֆուս (06.06.2014), Վոլտերա (06.06.2014)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •