User Tag List

Նայել հարցման արդյունքները: Արժե՞ հանուն սիրո մեռնել:

Քվեարկողներ
42. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո ... ես չեմ կարող ապրել առանց նրա

    6 14.29%
  • Ոչ ... կապրեմ ...

    36 85.71%
Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 59 համարի արդյունքները՝ ընդհանուր 59 հատից

Թեմա: Արժե՞ հանուն սիրո մեռնել

  1. #46
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ հանուն սիրո մեռնել

    Մեջբերում Mogakan`Lapterik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու իհարկե էստեղ հասկացվում ա մեռնել հանուն հակառակ սեռի նկատմամբ ունեցած սիրո համար չէ՞: Իսկ հետաքրքիր ա դրանից էնկողմ սեր չկա՞: Շատ մարդիկ եղել են, որ մեռել են հանուն սիրո, հանուն հայրենիքի հանդեպ ունեցած սիրո:
    Համաձայն չեմ Հայրենիքը չի կարելի սիրել ... կամ համենայն դեպս "սիրել" բառից բուն իմաստով , էստեղ հարցը "Հայրենիք" պատկերացման մեջ է , ինչպես ենք մենք դա և դրա "բաղդրամասերը" ընկալում ... իսկ ՍԻՐԵԼ կարելի է միայն մարդուն ` քանի որ միայն մարդն է միացում աշխարհում հոգին, մարմինը, էությունը, գիտակցությունը, աշխարհայացքը ...
    Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 11.06.2007, 13:01:

  2. #47
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ հանուն սիրո մեռնել

    Մի քիչ արդեն շեղվեցինք թեմաից: Mogakan`Lapterik, Root-ը ասելով՝ մահանալ հանուն սիրո, ինկատի չուներ այն, որ մահանաս հանուն նրա, որ քո սիրած էակին լավ լինի դրանից: Եթե տենց լիներ ես անկասկած կպատասխանեի՝ հա, և այդ դեպքում կդիտարկեինք նաև հայրենիքի հանդեպ սերը:
    Առաջին գրառման մեջ գրված է, որ եթե չես կարողանում անել այնպես, որ այն, ում դու սիրում ես, սիրի նաև քեզ և դուք լինեք միասին, այդ դեպքուկ կարելի՞ ա մեռնել, թե՞ չե: Իսկ հայրենիքը միշտ քո հետ է… չնայած խորացանք կամաց-կամաց ապրում ես հեռու հայրենիքից և չես կարողանում վերադարնալ… տարբերակ ա: Իմ կարխիքով այդ դեպքում անհեթեթ ա ինքնասպան լինելը:

  3. #48
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ հանուն սիրո մեռնել

    Փաստորեն խոսքը գնում ա զուտ սիրած կներեք արտահայտությանս օբյեկտի մասին, ապա հանուն նրա, ով ուզում ա լինի չարժի մեռնել, նախ ես սիրում եմ ինձ, հետո նոր ուրիշին: Համ էլ որ մեռնեմ, էլ ով սիրի՞ , ուրիշը՞, էլ ինչի եմ մեռնում՞:լոոլ
    http://www.conversebank.am/am/IntBank

  4. #49
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ հանուն սիրո մեռնել

    Մեջբերում Mogakan`Lapterik-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն խոսքը գնում ա զուտ սիրած կներեք արտահայտությանս օբյեկտի մասին...
    (Օբյեկտ չէ ... ՕբԷկտ ~ ) .. եթե սերը օբյեկտի հետ կապ ունենար մեզանից շատեր ասենք Lamborgini Diablo-ի համար իրենց մՈստից գցել էին կամ էլ ասենք Մոնա-Լիզայի նկարի մոտ վեՆՆեքը փրթել

  5. #50
    A big-big heart Malu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    357
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ հանուն սիրո մեռնել

    Սիրել եմ, և ոչ մեկ անգամ: Բայց փառք Աստծո երբեք նման ընտրության առջև չեմ կանգնել, որ ստիպված լինեի կյանքս տալ սիրածս մարդու համար: Որքան հասկանում եմ խոսքը նրա կյանքը փրկելու մասի՞ն է:
    Ճիշտն ասած կարծում եմ պետք չէ երբեք քեզ զրկել ապրելու հաճույքից, քանի որ կյանքը միշտ էլ վերուվարումներով է, և եթե այսօր քեզ դժբախտ ես զգում այն աստիճան, որ պատրաստ ես կյանքիդ վրա խաչ քաշել, ապա հաստատ շուտով մեկ այլ լույսի պատուհան է բացվելու: Ճիշտ է լինում են այնպիսի պահեր, որ թվում է այևլս ապրելու իմաստ չկա, բայց ամեն ինչ այս կյանքում ժամանակավոր է, ուղղակի պետք է լինել ուժեղ և հաղթահարել:
    Իսկ եթե իմանայի, որ ասենք իմ կյանքից է կախված նրա կյանքը… չգիտեմ ինչ կանեի: Դժվար հարց է, քանի որ որքան նա է հարազատ և թանկ ինձ համար, այնքան էլ իմ կյանքը: Քանի որ ես ոչ միայն նրա համար եմ ապրում, այլև շատ ուրիշ մարդկանց: Սակայն մինչև ինքս չհայտնվեմ այդ վիճակում, չեմ կարող ասել, ինչ քայլի կդիմեմ:
    Թու՛-թու՛-թու՛, Աստված չանի նման ընտրության առջև կանգնեմ:

  6. #51
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ հանուն սիրո մեռնել

    մեռած սիրահարը ում է պետք
    ես կարծում եմ որ արժի հանուն սիրո ապրել
    երբ ընկնում ես հուսահատության գիրկը եւ ուզում ես մեռնել սիրահարվելուց հետո կորչում է այդ ցանկությունը դու ուզում ես ապրել որովհետեւ պետք ես նրան իսկ այ նրան փրկելու համար պատրաստ եմ զոհվել

  7. #52
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ հանուն սիրո մեռնել

    Մեջբերում Guest-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես… ես սիրում եմ: Ես սիրում եմ մենակ նրան և կսիրեմ մենակ նրան մինչև կյանքիս վերջ: բոլոր նրանք, ովքեր անում են այն արտահայտությունը, թե հա էլի, սա չլինի ուրիշը կլինի առաջացնում են իմ մեջ մեծ ցանկություն մի հատ լավ նրա դեմքին հարվածելու: Չե՛, նա է իմ ընտրալը և եթե ես չհասնեմ իմ նպատակին իմ կյանքը կդարնա անիմաստ: Այդ իսկ պատճառով…
    Գիտես, Հայկ ջան, ես միայն շատ մեծ հարգանք եմ տածում քո ունեցած մեծ զգացմունքի նկատմամբ, երևի թե դու ներկայիս երիտասարդների այն քիչ մասին ես պատկանում, որ այդչափ նվիրված կարողանում են սիրել, կամ, ինչպես ինքդ ես գրել, ունենում են իրական սեր
    Ինքս էլ չեմ հարգում այն մարդկանց, որ մտածում են, թե այս մեկը չլինի, մյուսը կլինի և այսպես շարունակ, բայց նրանց համար այդ աղջիկները ոչ թե սիրված աղջիկ են որպես հանդես գալիս, այլ կին, այսինքն նրանք այս հարցին վերաբերում են, ինչպես ասենք, ապրանք ընտրելիս
    Բայց ախր պետք չէ մտածել, որ եթե դու չհասնես քո ընտրյալին, ապա կյանքը կկորցնի իմաստն, ու էլ չարժե ապրել: Մի պահ պատկերացրեք, որ հասել եք ձեր սիրած աղջկան, այսինքն կարողացել եք գրավել նրա ուշադրությունը, կարողացել եք նվաճել, ինչու ոչ, նաև նրա ձեռքը, օգտվելով շատ ու շատ մեծ հնարավորություններից, որոնք այսօր շատ աղջիկներ են ընձեռում տղաներին, բայց գալիս է մի օր, որ թվում է, թե ձեզ երջանիկ լինելու համար այլևս ոչինչ չի խանգարում, բայց արի ու տես, որ մի բան այն չէ, զգում եք փոխադարձ սիրո պակաս, այն սիրո, որ դուք եք տածում նրա հանդեպ...Իսկ եթե, այնուամենայնիվ, չկարողացաք նվաճել նրա սիրտն ու նա ձեր կողքին չէ, ապա հրաժարվել կյանքից նշանակում է՝ կյանքը զոհել հանուն անպատասխան սիրո
    Եթե կողմ չես հանուն սիրո մեռնելուն, ապա դա դեռ չի նշանակում, որ չես սիրել իրական սիրով, չես զգացել այն բոլոր հրաշալի զգացողությունները, երբ, թեկուզ հեռվից տեսնում ես նրան, լսում ձայնը, երբ կարող ես ժամերով երազանքների գիրկն ընկնել, այնտեղ կերտել ապագա երկուսիդ համար…բայց…
    Բայց դու գիտես, որ դու զգացել ես այդ հրաշքը, կյանքի այն սակավ հրաշքներից մեկը, ապա ինչու հրաժարվել կյանքից, դեռ կան հրաշքներ, որ պիտի տեսնես, ապրես, զգաս…
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  8. #53
    Մշտական անդամ Dr. M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2007
    Հասցե
    France
    Տարիք
    42
    Գրառումներ
    382
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ հանուն սիրո մեռնել

    Հարկավոր է ԱՊՐԵԼ, որպեսզի ՍԻՐԵԼ, ԻՍԿ ՀԱՆՈՒՆ ՍԻՐՈ ԱՐԺԵ ԱՊՐԵԼ

  9. #54
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ հանուն սիրո մեռնել

    Ճիշտ ասած այնքան էլ լավ չեմ ըմբռնում թեմայի իմաստը… մեռնել հանուն սիրո՞… այսինքն ո՞նց… մեռնել, որ հաղթի սերը՞… թե՞ մեռնել, որովհետև սերը չի կարող հաղթել… չեմ հասկանում… ամեն դեպքում հասկացածիս չափով արտահայտեմ կարծիքս՝
    Ես՝ շարքային մի պատանի, ով վաղը առավոտյան ժամը 8.30-ին գրականության քննության է, բայց էս ուշ ժամին ԱԿումբ է մտել, գտնում եմ, որ պետք չէ մեռնել հանուն ՀԱՄԱՐՅԱ ոչ մի բանի… իսկ սերը… հանուն սիրո մեռնե՞լ… սերը, դա այն զգացմունքն է, որը ոչ բոլորին է հասու, իսկ ով որ հասկանում ու գնահատում է այդ զգացմունքն իր ամեն ինչով հանդերձ՝ նա երջանիկ է… միայն թե խնդրում եմ չկառչել բառերիցս՝ ես պարզապես արտահայտում եմ կարծիքս…

    Ես երջանիկ եմ, որովհետև սիրում եմ ու սիրված եմ շատերի կողմից… իհարկե դեռ չկա այն միակ, ում կսիրեմ ավելի շատ, քան մյուս բոլորին միասին վերցված ու ՆՐԱ կողմից էլ կսիրվեմ առավել, քան մյուսների կողմից իմ նկատմամբ սերն ամբողջությամբ… Չի կարելի սիրել 4, 5, 6 կամ ավելի անգամներ… իսկական սերը լինում է միայն ՄԵԿ անգամ… եթե այն ձեռքիցդ բաց թողեցիր՝ ուրեմն ստիպված ես ապրել առանց սիրո… միայն շա՜տ եզակի դեպքերում են մարդիկ սիրում 2-րդ, 3-րդ անգամ… պետք չէ մեռնել… պետք է ճիշտ ապրել… պետք է գնահատել ունեցածն ու հպարտանալ դրանցով… պետք է գիտակցել, որ կյանքը կարճ է և յուրաքանչյուր օր կարող է վերջինը լինել մեր կյանքում…

    Այնպես օր ճիշտ ապրենք մեզ տրամադրված սահմանափակ օրերը… իսկ մեռնել հանուն սիրո, դա նշանակում է ինքնասպա՞ն լինել… ես այդպես հասկացա… իսկ ինքնասպանությունը ամենահիմար բանն է, որը նշանակում է դեմ գնալ կյանքի օրենքներին…

    ՄԻՇՏ հիշեք՝ անհաջող ինքնասպանության փորձ անողների 100%-ը պատմում է, որ մեռնելուց վայրկյաններ առաջ զղջացել է ինքնսպանության փորձ անելու համար… ունե՞ս այնքան կամքի ուժ, որ սպանես ինքդ քեզ… հիանալի է՝ դու ունես մե՜ծ կամքի ուժ… այդ կամքի ուժն ուգտագործիր ԱՊՐԵԼՈՒ, ոչ թե մեռնելու համար… մեռնել միշտ էլ կարող ես, իսկ ապրե՞լ… կգա մի պահ, որ ապրել չես կարողանա… քանի դեռ ապրում ես՝ գնահատիր ապածդ յուրաքանչյուր օրը…

    Է՜հ, էլի գլոբալ հարցերի էի անդրադառնում… գնամ քնեմ՝ վաղը շուտ եմ արթնանալու…

  10. #55
    Մշտական անդամ Dr. M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2007
    Հասցե
    France
    Տարիք
    42
    Գրառումներ
    382
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ հանուն սիրո մեռնել

    մեռնել, որ հաղթի սերը՞… թե՞ մեռնել, որովհետև սերը չի կարող հաղթել…

    եթե սեր կա, դա արդեն հաղթանակ է
    համաձայն եմ, ՈՐ ՍԻՐՈՒՄ ԵՆ 1 ԱՆԳԱՄ, ՄՆԱՑԱԾՆԵՐԸ, եթե իհարկե լինեն, ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ ՄԻԱՅՆ ՍԻՐՈ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԸ .........ԻՆՉևԷ .... Իսկական սերը ուժեղացնում է, այլ ոչ թուլացնում մարդ արարածին, որ նա " մեռնի հանուն սիրո".... Հենց հանուն սիրո, այլ ոչ թե ՍԻՐԵՑՅԱԼԻ ՀԱՄԱՐ !!!!!!!

    ՔԵԶ ԷԼ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՎԱՂԸ

  11. #56
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ հանուն սիրո մեռնել

    Էտ աքսիո՞մ ա, հա՞ Ախր ո՞վ ա ասել, թե հենց մի անգամ են իսկական սիրում... Օբլոմովն էր մտածում տենց

    Հանուն սիրո չէ, բայց սիրուց ազատվելու համար...
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  12. #57
    Մշտական անդամ Dr. M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2007
    Հասցե
    France
    Տարիք
    42
    Գրառումներ
    382
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Re. Արժե՞ հանուն սիրո մեռնել

    Հանուն սիրո չէ, բայց սիրուց ազատվելու համար...
    լավ էր ասված

    Ավելացվել է 3 րոպե անց
    դե հասկանում ես
    եթե առաջին սերդ ուժեղ է լինում, բուռն ու առավել ևս փոխադարձ, բայց ոչ հարատև...... փորձում ես 2րդ 3րդի մեջ գտնել այն ինչը գուցե չես բացահայտել կամ չի էլ եղել նախորդի "մեջ" . Բայց մեկա էն չի լինում ինչ առաջինը ու ավելի շատ հրապուրանքի է նմանվում, քան թե սիրո
    ստեղ են ասել......
    Առաջին սերը ինչպես և հացը, ինչ էլ որ անես, միշտ կուտ է գնում
    Վերջին խմբագրող՝ Guest: 12.06.2007, 08:28: Պատճառ: Գրառման ավելացում

  13. #58
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ հանուն սիրո մեռնել

    Չե՜, ինչ-որ թեման շատ խառնվավ:

    Ժողովուևդ, կարդացեք գոնե թեմաների առաջին գրառումները, այնտեղ (սովորաբար) պարզ ասված է թե հեղինակը ինչ է ուզում քննարկել:

    + Հարցման մեջ գրված է՝ «Կմեռնեմ, չեմ կարում առանց նրա ապրել». ինչը իմ կարծիքով կրկին լրիվ բացատրում է իրավիճակը:

    Լավ… Հովսեփ ջան, քո հետ համաձայն եմ Բայց սենց մի բան էլ ասեմ, այն որ դրական եմ քվեարկել, կարծում եմ, որ դրա մեջ ավելի շուտ մտնում ա կյանքի խորտակում և կյանքի անիմաստ վատնում այն դեպքում, եթե նա իմը չլինի: կարծում եմ, որ եթե նա ուրիշի հետ ամուսնանա մենակ մտածելու եմ մինչև կյանքիս վերջ, թե երբ ա բաժանվելու: Ես այնքան խելացի չեմ, որ կյանքից հաջույք ստանամ, գոնը ինքնախաբեությամբ զբաղվելով դասավորեմ իմ կյանքը, ասեմ, որ չե, ես սխալվում էի, այս անգամ ա իմ իրական սերը, իսկ այն… այն ընդամենը ինչ-որ երազանք էր: Հա, ճիշտ ա, չարժի մեռնել, ամեն դեպքում: Դա կյանքի աքսիոմ է, որին ես չեմ ենթարկվում: Իսկ մնացածիտ խնդրում եմ ինձ շատ չլսել:

  14. #59
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արժե՞ հանուն սիրո մեռնել

    Իմ կարծիքով, այս թեման հենց էն գլխից էլ անհեթեթ էր ու դատապարտված միապաղաղության։ Այն փակելու միտքն իմ գլխում ծագել էր դեռևս բացվելուց անմիջապես հետո, քանի որ ես դրանում քննարկելու նյութ չտեսա... Մտածեցի, որ շուտով ինքնաբերաբար կփակվի զուտ անդամների պասիվության պատճառով, բայց այդ հարցում սխալվեցի... Որքան էլ տարօրինակ է, գրեթե բոլոր ակտիվ անդամներն իրենց սրբազան պարտքը համարեցին արտահայտել իրենց՝ տվյալ թեմայի համար ոչ այնքան օրիգինալ կարծիքները... Չգիտեմ, թե թեմայի հեղինակը քանի պոտենցիալ ինքնասպան սիրահարների կարծիքներ էր ակնկալում կարդալ այս թեմայում, բայց այդպիսիք, փաստորեն, չեղան (բարեբախտաբար թե դժբախտաբար՝ որոշեք ինքներդ)։ Ոմանք (այդ թվում և ես (սկզբում) ) կարծել էին, թե խոսքը սիրած էակին փրկելու կամ այլ նմանատիպ նպատակով մեռնելու մասին է և պատասխանել էին, որ արժե (գուցե որոշ վերապահումներով), բայց քանի որ տվյալ թեմայում խոսքը զուտ առանց սիրած էակի ապրելու անկարողությունից դրդված մեռնելու մասին է, ապա կարելի է ասել, որ բոլորը նույն կարծիքն ունեն, այն է՝ ոչ մի դեպքում չարժե մեռնել հանուն սիրո (արդեն 4 էջ նույն միտքը տարբեր ձևակերպումներով ծամծմվում է), իսկ երբ մի հարցի շուրջ բոլորը լրիվ նույն կարծիքն են ունենում, դա վկայում է այն մասին, որ քննարկելու բան չկա, հետևաբար թեման փակվում է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արժե՞ վերադառնալ Հայաստան, թե՞ ոչ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 98
    Վերջինը: 13.01.2012, 03:41
  2. Հանուն սիրո
    Հեղինակ՝ Jirayr24, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.11.2010, 08:30
  3. Արձակ. Հանուն Սովետական Միության, Հանուն ընկեր Ստալինի...
    Հեղինակ՝ Dayana, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 28.03.2010, 22:56
  4. Արժե՞ խոնարհ լինել
    Հեղինակ՝ Vive L'Armenie, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 26.11.2007, 21:52
  5. Ի ՞նչ արժե մեկ ձայնը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.05.2007, 22:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •