Չգիտեմ .. սենց թեմա կա թե ոչ ... բայց ... ասացեք ինձ արժե հանուն սիրո մեռնել ....
արժե հրաժարվեկ կյանքից եթե չես կարող ապրել քո սիրած էակի հետ ՞ հն ժող
P.S Խոսում ենք հիմնավորումներով :
Չգիտեմ .. սենց թեմա կա թե ոչ ... բայց ... ասացեք ինձ արժե հանուն սիրո մեռնել ....
արժե հրաժարվեկ կյանքից եթե չես կարող ապրել քո սիրած էակի հետ ՞ հն ժող
P.S Խոսում ենք հիմնավորումներով :
Հանուն սիրո... «Հանուն սիրո մեռնել» նշանակում ա քո կյանքի գնով ՆՐԱ կյանքը փրկել, կամ նման որևէ բան, այլ ոչ թե՝ ինքնասպան լինել անպատասխան սիրո պատճառով: Վերջինը ամենամեծ հիմարությունն ա. այդ աստիճան էգոիստ լինել չի կարելի, իսկ եթե ոչ էգոիստ, ապա պարզապես հիմար: Իմ պատկերացումներով եթե սիրում ա մարդը, պիտի ամեն բան անի, մտածի հենց ՆՐԱ երջանկության մասին... Չեմ ասում՝ իրա «ես»-ը ընդհանրապես կորցնի, բայց առաջնայինը սիրած մարդու երջանկությունն ա: Ու նման բան չի լինում՝ սիրում են, բայց միմյանց հետ ապրել չեն կարա. ուրեմն էդ սերը (ոնց եմ զզվում ես էս բառից) ուժեղ չի, ուրեմն իսկական չի: Կամ ինքնասպան լինելու մասին գրեմ... Ախր էտ մարդիկ չե՞ն հասկանում, որ ում պատճառով որ ինքնասպան են եղել, եթե նա զղջա, արդեն ՎԵՐՋ, ճանապարհ էտ չկա, ինքը չի իմանա, թե զղջաց կամ չզղջաց... Էհ, էտ էլ սեր չի... Էտ արդեն խելագարություն ա, իսկ խելագարության աստիճան ոչ մեկին սիրել պետք չի: Սիրում ես՝ ասա «եղիր երջանիկ» ու մի կողմ քաշվիր... Ոչ թե փչացրու սիրելիիդ կյանքը քո մասին հիշողություններով, թե նա է մեղավոր քո մահվան մեջ...
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Amaru լիովին ու ամբողջությամբ համաձայն եմ ասածիդ հետ...![]()
որքան էլ դժվար լինի առանց սիրելիի (ինչպես ասում են, եթե այս զգացումն է մարդու մոտ. ոչ առանց քեզ եմ կարող, ոչ քեզ հետ) ու ստիպված է առանց նրա շարունակի իր կյանքը, ապա այստեղ մահը ոչ մի հարց չի կարող լուծել և շատ լավ բացատրել ես դրա հոգեբանական կողմը թե ինչու դա լուծում չէ...
![]()
ուղղակի մի բան ավելացնեմ. մահը մարդու ֆիզիկական մարմնի գործունեության դադարումն է այլ ոչ թե հոգու՝ ուր մարդու մտքերը, զգացմունքներն ու հույզերն են... այ սրա համար է սխալ ինքնասպանությունը և դեռ ավելին... (որի մասին չարժե այստեղ ծավալվեմ
![]()
կարող եք ինքներդ մտածեք, թե ի՞նչ կլինի այդ հոգու հետ, որը չի կարողանա ազատվել այդ մտքերից, զգացմունքներից ու հույզերից, բայց էլ ոչինչ չի կարող փոխել ֆիզիկական աշխարհում, քանզի չունի այդ ֆիզիկական մարմինը...)
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Կարծում եմ՝ ոչ… Իսկապես չարժե մեռնել սիրո համար կամ հանուն սիրո, կոչեք ինչպես կուզեք… Եթե որևէ նեկի մոտ նման հարց կամ էլ աստված չանի, նման ցանկություն է առաջանում, մի պահ կանգ առեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ բայց ախր ի՞նչ եմ ուզում ապացուցել. որ ապուշի մե՞կն եմ, որ չե՞մ հասկանում, թե ինչ քաղցր է կյանքը, որ այդ աստիճանի թքած ունեմ ինքս ինձ վրա հանուն ինչ-որ մեկի.... իսկ այդ ինչ-որ մեկը ինչի՞ է պատրաստ հանուն ինձ..... Վերջին հարցի պատասխանը հիմնականում լինում է շատ հիասթափեցնող, քանի որ խորը մտածելու դեպքում անպայման հասկանում ես, որ հաստատ մեծ զոհողությունների չէր գնա նա, ում համար պատրաստվում ես մեռնել... Դեռ վաղուց են հայտնաբերել, որ իրականում սիրում է մեկը, իսկ մյուսն ընդամենը թույլ է տալիս, որ իրեն սիրեն.... Ուրեմն սիրեք և բավարարվեք սիրելով, մեռնել՝ հաստատ չարժե:
Ինձ թվում է, որ հանուն սիրո արժե միմիայն ապրել…![]()
![]()
![]()
Չէ որ ապագայի դեպքերը կանխատեսել լիովին ոչ ոք ի զորու չէ, ուստի ինչ իմանաս, միգուցե այսօրվա անպատասխան սիրուդ ավարտը վաղվա նոր ու երջանկաբեր սիրո սկիզբ դառնա, կամ էլ հանգամանքերն այնպես դասավորվեն, որ քո սիրած էակը նորից քո կողքին կլինիԻսկ ինչու նման դեպքում անհիմն վերջ տալ կյանքին…
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Նախ ինչ-որ մեկ չի, այլ մի մարդ, որին դու սիրում ես: բայց այդ մարդու համար բացի մեռնելուց ենքան լավ բաներ կարող ես անել... թեկուզ այն, որ ասես «Գիտես, ես քեզ սիրում եմ, եղիր երջանիկ՝ իմ հետ, թեառանց ինձ»:իսկ այդ ինչ-որ մեկը ինչի՞ է պատրաստ հանուն ինձ.....
Համաձայն եմ, որ նման քայլի(մեռնել ....) չպետքա դիմել, որքան էլ այդ միտքը գրավիչ լինի ու հարցի լուծման ամենապարզ եղանակը, բայց ամենացավալի հետևանքներ թողնի: Դե ինձանից առաջ մի բոլ բացատրել են թե ինչու՞, մնում ա ասեմ, որ կյանքը ամեն շարունակվումա, պետք ա գնալ առաջ![]()
Վերջին խմբագրող՝ Արսեն: 11.05.2007, 00:25:
...ներկերս վերջացել են...
չարժի,ու ընդհանրապես ետ ամենա հիմար մտքերից մեկնա որ կարա մարդու մտքին գա, ոնցվոր ասեց Ամառուն ետ եգոիստությունա, ու երևի ամենա դաժան եգոիստություննա, քանի որ մարդը արդեն չի մտածում ոչ միայն հենց իր սիրած էակի մասին,ոչ էլ մյուս հարազատնեի ու ընկեների մասին,որոնց սերը ոչ պակաս կարևորա մեր այս երկրային կյանքում
իսկ ընդհանրապես ես ետ երևույթին ծանոթ եմ միայն գեղարվեստական ստեղծագործություններից ու իրականում չեմ լսել ու չեմ էլ մտածում որ կլսեմ,իսկ եթե լինում էլա,տենց բան անողը շաաաաատ թուլամորթ մարդ պտի լինի ու խելոք բնականա որ չի կարող լինլ
Ամարուն իսկականից ցենտր գրելա,լրիվ համաձայն եմ իրա սաղ ասածների հետ
համել կյանքը դադարեցնել թույլատրվում է միմիայն Արարչին, քանի որ կյանքը միայն այն կրողի սեփականությունը չի ու ինքնասպասությունը ինչ պառճառներ էլ լինի անթույլատրելի է
Վերջին խմբագրող՝ REAL_ist: 11.05.2007, 01:01:
կարծում եմ կյանքն ամեն ինչից թանկ է… քանզի կյանքը հենց սեր է, բայց ոչ այն սերը որ զգում ենք հակառակ սեռի նկատմամբ, այն հենց սեր է կյանքի աշխարհի նկատմամբ, այնպես որ մեկի պատճառով զրկվել կյանքից դա խելացի մարդու միտք չէ
Որն է ավելի լավ , համակերպվել ՞... շարունակել ապրել՞ .. ու ամբողջ կյանքում տանջվե՞լ , ամեն մի վարկյանը դժողքային տանջնաքների մեջ անց կացնել հիշելով.. նրան ...
Ի վերջո բոլորդ էլ Հույսով եք ապրում ... հավատով որ նոր կյանք կարելի է սկսել ...
իսկ եթե չի կարելի՞ .. իսկ եթե նվիրվել ես այդ մեկին չես ուզում ապրել ...առանց նրա .. չես ուզում որովհետև գիտես, որ չես կարող... գիտես որ ապրելով ` ավելի
ստորացուցիչ կլինես ...կդառնաս հարբեցող .. թմրամոլ .. գազան ....
Եթե ճակատիդ գրված է կյանքում մեկ անգամ սիրել ... ու չունենալ այդ սերը ... միթե՞ իմաստ ունի շարունակել ապրելը , միթե դա էգոիզմ է ՞ ... փաստորեն անիմաստ ու ստոր կյանքը ոչ էգոիզմ է ՞...
Ինչ կասեք այս մտքերի առիթով ժող ՞…
Մտքերն այդ իրոք շատ տանջալից են, դժվար է միանշանակ ճշմարիտ պատասխան տալ քո հարցերին, RootԻնքս էլ եմ նման մտորումների մեջ եղել, շատ լավ եմ հասկանում նույն ապրումներն ունեցողներին, բայց ես դեմ եմ հանուն սիրո մեռնելուն: Իմ մոտ ավելի շատ կլինի ոչ թե նոր կյանք սկսելու հույսը, այլ նրան նորից իմ կողքին տեսնելու հույսը: Իսկ եթե, ամեն դեպքում, անվերադարձ եմ կորցրել նրան, ապա
անկասկած դժոխային ապրումներ, ցավ, անբացատրելի ցավ, կյանքից ահավոր մեծ հիասթափություն… Այս ամենը կլինի անխուսափելի ցանկացած մարդու համար, ով կսիրի այնպես, ինչպես Root-ն է գրել, բայց սա ուժեղ մարդու համար բնավ էլ հիմք չի լինի, որ նա իր ապրումներն ու բոլոր ցավերը մոռացության տալու համար դառնա թմրամոլ կամ հարբեցող, գազան: Ասում են՝ ժամանակը բուժում է բոլոր վերքերը, մասամբ համամիտ եմ: Մասամբ, քանի որ նաև վերքերից հետո միշտ սպի է մնում, սա էլ է ճիշտ, բայց սպին այն նույն ուժն այլևս չի ունենում, ինչ վերքը:
Չես կարող հաստատ ասել, թե կյանքում քանի անգամ է քեզ վիճակվելու ճաշակել սիրո քաղցրադառը պտուղները, հավանականությունը միշտ էլ 50/50 էԵթե ճակատիդ գրված է կյանքում մեկ անգամ սիրել ... ու չունենալ այդ սերը ... միթե՞ իմաստ ունի շարունակել ապրելը ,Սխալ ենթադրության վրա սխալ արարքը կրկնակի սխալի պատճառ կլինի: Մի բան էլ, եթե սիրում ես, ապա չունենալ այդ սերը չես կարող, որովհետև դու ունեցել ես այդ սերը, ապրել ու զգացել ես նրա երջանկաբեր վայրկյանները, իսկ գուցե քեզ դեռ բազում նման պահեր են սպասվում, ինչու բաց թողնել այդ պահերը ապրելու հնարավորությունը:
Կա այսպիսի մի վարկած, որ կյանքում մարդ ամենաշատը իր անձն է սիրում, ուստի մի որոշ ժամանակ անց հաստատ կհասկանա, որ այլևս չապրելու ցանկությունը իր մեջ առաջվա նման չի այրվում, հաստատ կգիտակցի, որ կյանքն ընդամենը մեկ անգամ է տրվում, պետք է ուժեղ լինել ամեն ինչից, ամեն մտքից, թեկուզ ինքդ քեզ դեմ գնալով, որովհետև կյանքը միշտ էլ իմաստ կունենա այնքանով, որքանով դու կկարողանաս այն իմաստալի դարձնել:
Հ.Գ. Այդպես էլ ամբողջովին չկարողացա արտահայտել այն, ինչ մտածում էի այս գրառման հետ կապված, միայն ցանկանում եմ, որ նման հարցերը երբեք չտանջեն ոչ ոքի
![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Գիտես ,ուժեղ մարդիկ հենց էնպես ուժեղ չեն լինում ... կամ նպատակն է դարձնում նրանց այդպիսին , գաղափարը , կամ էլ նրանք դա գտնում եմ մյուսի մեջ ...Ենթադրենք թե ինքդ քեզ գտել ես ՆՐԱ մեջ , դու քեզ կատարյալ ես թվում նրա շնորհիվ որ նա քոնն է , քո մի մասնիկը որ քեզ տրանսֆորմացնում է քո պատկերացրած "իդեալական" մարդու.....ինչպե՞ս համակերպվել բաժանման հետ
Ես ինքս բազմաթիվ օրինակներ գիտեմ ...մարդիկ շատ ուժեղ ու կամքով, հարուստ ու հարգված ... դառել են անօթևաններ կամ ավելի կոնկրետ ասած "Բոմժեր" ....ամեն վարկյան հարբած ... մարմինը բազմաթիվ ծեծկռտուքներից արյունլվա ...ցեխոտ ու քրչոտ փալասներով ծածկված ....ընկած աղբանոցում .. այն դեպքում երբ դրանց փայլուն ապագա էր սպասվում ... իսկ նրանց ընտանիքի անդամները ամաչում են դրանց համար .. երբեմն խուսափում հարց ու փորձից ... գնացել է և վերջ, չգիտենք ուր է ..
Հենց նրա համար որ կյանքը մեկ անգամ է տրվում ու չես կարող լինել նրա հետ ով իսկապես քո կյանքի իմաստն է դարձել, չգիտես ինչ անես ... գտնվում ես դժոխքի ու նոր կյանքի խաչմերուկում ....իսկ կյանքում խաչմերուկում միայն ՊետԱվտոՏեսչության աշխատակիցներն են սիրում կանգնել ...
Անձնասիրության հետ կապված, ասեմ որ գոյություն ունի նարցիսիզմի մի տեսակ որը սեփական էգոն մյուսի մեջ տեսնելն է .. դա ամենավատ բանն է որ կարող է տեղի ունենալ մարդու հետ ... դու սիրում ես քո սերը, որը գոյություն ունի միայն նրա շնորհիվ որ նա քոնն է, նրա էգոիզիմի բավարարումը դու տեսնում ես որպես քոնի բավարարում ...
Այլ կերպ ասած , այս դեպքում սերը դառնում է ավելի քան սեր .. ավելի քան հարգանք ու հարազատություն ...ավելին քան որևէ այլ մեկը, թեկուզ քեզ ստեղծագործած ... դառնում է քո կյանքի իմաստը....
Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 08.06.2007, 09:46:
Հա՛, ես էլ եմ մտնում անխելք կատյուշաների շարքը,ովքեր "հանուն" սիրո պատրաստ են մեռնել: Հանու՞ն սիրո: Շատ սխալ արտահայտություն ա: Մեռնում ենք հանուն նրա, որ ավելի հեշտ ապրենք: Էգոիստ ենք իրականում:
Ես… ես սիրում եմ: Ես սիրում եմ մենակ նրան և կսիրեմ մենակ նրան մինչև կյանքիս վերջ: բոլոր նրանք, ովքեր անում են այն արտահայտությունը, թե հա էլի, սա չլինի ուրիշը կլինի առաջացնում են իմ մեջ մեծ ցանկություն մի հատ լավ նրա դեմքին հարվածելու: Չե՛, նա է իմ ընտրալը և եթե ես չհասնեմ իմ նպատակին իմ կյանքը կդարնա անիմաստ: Այդ իսկ պատճառով…
Թո՜ւ… անկապ եմ խոսում, չե, անկապ չեմ խոսում, ամեն ինչ ճիշտ ա և հակասական և իրարից բխող և հետևող: Իսկ վերջնականապես ձեզ խառնելու համար մեջբերեմ մի հատ այլ թեմայում գրված բանաստեղխությունս:
Վերջին խմբագրող՝ Guest: 11.06.2007, 10:48:
Vivir como hoy es el ultimo dia !!!!
Ոչ, չարժե՛... թե չէ վաղուց արդեն մեռած կլինեի:![]()
Հարկավոր է ԱՊՐԵԼ, որպեսզի ՍԻՐԵԼ, ԻՍԿ ՀԱՆՈՒՆ ՍԻՐՈ ԱՐԺԵ ԱՊՐԵԼ
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ