Պարզում ենք էքստրավերտ եք, թե ինտրավերտ: Ուրեմն...
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏ. ԷՔՍՏՐԱՎԵՐՏ - ԻՆՏՐԱՎԵՐՏ
Շվեյցարացի գիտնական Կարլ Յունգի «Հոգեբանական տիպերը» գրքում հոգեբանական բնութագրման նպատակով առաջին անգամ գործածվեցին «էքստրավերտ» (բառացի թարգմանությամբ՝ արտաքին ուղղվածություն ունեցող) եվ «ինտրավերտ» (ներքին ուղղվածություն ունեցող) հասկացությունները:
Գիտնականի նկարագրության համաձայն էքստրավերտները ձգտում են ընդլայնել գործնական շփումները, օգտագործել բոլոր հնարավորությունները: Ինտրավերտներն, ընդհակառակն, սահմանափակում են շփումները, ինքնամփոփ են, ավելորդ ծախսեր թույլ չեն տալիս, պահպանում են ուժերը:
Հաշվի առնելով էքստրավերտներին եվ ինտրավերտներին բնորոշող հետեվյալ հիմնական ասպեկտները՝ փորձեք պարզաբանել, թե այդ երկու հիմնական հոգեբանական տիպերից որին եք պատկանում անձամբ դուք:
Դուք էքստրավերտ եք, եթե.
1. Մեկ օրում առանց դժվարության կարող եք դիտել 2 ֆիլմ, համերգ, բեմականացում եվ այլն, նշանակել միանգամից մի քանի հանդիպումներ եվ հասցնել իրագործել միայն դրանցից մեկ-երկուսը:
2. Ձեր մտերիմների, ծանոթների թվաքանակն օրըստօրե ավելանում է:
3. Ձեր տրամադրությունը փչանում է, երբ հեռուստացույցն ու ռադիոընդունիչը չեն աշխատում: Դուք ձեզ միայնակ եք զգում, աշխարհից կտրված, եթե անջատում են հեռախոսը:
4. Հեշտությամբ հիշում եք դեմքերը, դեպքերը, կենսագրությունները, սակայն դժվարությամբ եք մտապահում բանաձեվերն ու այլոց դատողությունները:
5. Սիրում եք ուտել, զվարճանալ որեվէ ընկերախմբում: Խուսափում եք մենակությունից: Պատկանում եք կենսախինդ մարդկանց թվին եվ շփումներ եք փնտրում ձեր նմանների հետ՝ խուսափելով ինքնամփոփ մարդկանցից:
6. Սիրում եք նմանակել ուրիշներին, անեկդոտներ, զվարճալի պատմություններ պատմել: Ունեք թեթեվ բնավորություն:
7. Սիրում եք ճառեր, կենացներ ասել: Ընկերախմբում սիրում եք միշտ ուշադրության կենտրոնում լինել:
8. Գիտեք ինչ, որտեղ եվ երբ անել:
9. Արագ կոնտակտի մեջ եք մտնում անծանոթ մարդու հետ եվ հեշտությամբ կողմնորոշվում եք նոր միջավայրում, առանց արտասովոր դժվարությունների դուրս եք գալիս բարդ իրավիճակներից:
10. Արագ որոշումներ եք կայացնում, ընդունակ եք ռիսկի դիմել, որը գրեթե միշտ արդարացվում է: Գործուղումները ձեզ համար զվարճանալու միջոց են եվ դուք դրանք հաճույքով եք ընդունում:
11. Յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում գնահատում եք՝ ինչ ձեռնարկել, եվ գործում եք կախված իրավիճակից:
12. Միշտ բազմաթիվ ծրագրեր, առաջադրանքներ, պրոբլեմներ ու գաղափարներ ունեք, սակայն իրականում ի վիճակի եք իրագործել դրանց մի մասը միայն:
13. Չեք հասկանում եվ չեք կարեկցում մարդկանց, որոնք անդադար դժգոհում են իրենց առողջությունից:
14. Ձեզ հետաքրքրում է, թե ինչ տպավորություն եք թողնում շրջապատողների վրա:
Դուք ինտրավերտ եք, եթե.
1. Անգամ շատ չնչին իրադարձությունը բավական է, որպեսզի կասեցնեք կարեվոր որոշման կայացումը:
2. Երբեմն մի ներկայացումը կամ համերգը ձեզ բավարարում են ողջ ամսվա ընթացքում:
3. Հաճախ եք տրվում հիշողություններին:
4. Սակավաթիվ ընկերներ ունեք: Դժվարությամբ եք մտերմանում մարդկանց հետ:
5. Ավելի հեշտությամբ հիշում եք հիմնական գաղափարները, քան մանրամասները:
6. Գերադասում եք գործ ունենալ փոքրաքանակ, սակայն նախապես մշակված ինֆորմացիայի հետ, քան վերահսկել հաղորդագրությունների ամբողջ հոսքը:
7. Չեք սիրում իրարանցումը, բարձր երաժշտությունը, աղմկոտ ընկերախմբերը:
8. Քիչ քանակությամբ իրեր ունեք, սակայն դրանք կազմում են ձեր ամբողջության մասնիկը:
9. Սիրում եք լուսանկարվել:
10. Սիրում եք մենակ ուտել: Ձեզ ավելի ազատ եվ անկաշկանդ եք զգում տնային միջավայրում: Խուսափում եք անծանոթ ընկերախմբերից:
11. Դժվարությամբ եք հարմարվում նոր միջավայրին, կոլեկտիվին, իրավիճակին...
12. Սկզբունքային մարդ եք եվ ձգտում եք խստորեն հետեվել ձեր սկզբունքներին:
13. Հետեվողական եք ձեր առողջության նկատմամբ, գտնում եք, որ ավելի լավ է ավելորդ անգամ պրոֆիլակտիկ նկատառումներով դեղահաբ ընդունել, քան հետո բուժել հիվանդությունը:
14. Երբեմն ձեզ ասում են, որ որոշ հարցերի հարկավոր է ավելի թեթեվ վերաբերվել, սակայն դուք այդ կարծիքին չեք:
Հաշվարկելով դրական պատասխանները՝ կարող եք եզրակացություն կատարել, թե Յունգի առանձնացրած հոգեբանական տիպերից որն է ձեզ առավել բնորոշ:
Եթե եվ «էքստրա», եվ «ինտրա» դեպքերում դրական պատասխանների թվաքանակը նույնը լինի, հետեվաբար դուք երրորդ տիպին եք պատկանում, որը կոչվում է «ամբավերտ»:
Ի դեպ, մարդկանց մեծամասնությունը հենց այս վերջին տիպին է համապատասխանում:
Ավելացվել է 19 րոպե անց
Փաստոեն էքստրավերտ եմ:
Էջանիշներ