Հետաքրքիր թեստեր էին: Ահա ստացված արդյունքները՝
ԱՁԱԱ-Գործնական եք, եվ ձեր խառնվածքում համադրում եք տրամաբանությունը մեղմության հետ: Այս տիպն ավելի հաճախ համընկնում է կանանց հետ՝ ստեղծելով «գործնական կին» կերպարը: Դանդաղ եք համակերպվում եվ շատ զգույշ եք: Երբեք չեք առճակատում մարդկանց հետ, հաշվենկատ եք, համբերատար: Հարաբերությունները մարդկանց հետ կառուցում եք աստիճանաբար, դանդաղ, թեթեվակի սառնություն ունեք:

ԿՆՈ՞Ջ, ԹԵ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՔ

Անհրաժեշության դեպքում դուք ինչպես տիպիկ տղամարդկային, այնպես էլ դասական կանացի բնավորության գծեր եք դրսեվորում: Կարողանում եք մեղմությունը զուգակցել վճռականության հետ եվ տպավորվողությունը՝ սառը դատողականության հետ: Միգուցե կենսական հանգամանքները երբեմն ձեզանից կպահանջեն այնպիսի արարքներ գործել, որոնք դուք ավելի բնորոշ եք համարում հակառակ սեռի համար, բայց եվ այնպես հարմարվելու ունակությունն ու հոգական մեծ ճկունությունը մշտապես ձեր դաշնակիցները կլինեն ցանկացած իրավիճակում:


ԼՈԼԻԿԻ, ՎԱՐՈՒՆԳԻ, ՁՄԵՐՈՒԿԻ ԵՎ ՍԵԽԻ ՄԱՍԻՆ...

Սեխ եվ լոլիկ: Եթե սա Ձեր նախապատվությունն է, ապա Դուք հավասարակշռված եք, նրբանկատ եվ հանդարտ: Ունեք ներքին տակտ եվ զգայականություն: Սիրում եք գեղեցիկ իրեր եվ շատ լավ ճաշակ ունեք: Սեխա-լոլիկային տղամարդիկ մի փոքր կանացի են: Շատ հաճախ նրանք դառնում են նկարիչներ կամ երաժիշտներ: Կարճ ասած՝ այս մարդկանց ավելի մոտ է ստեղծագործ աշխատանքը: Նման կանայք շուտ սիրահարվող են, տպավորվող, սիրային հարաբերություններում՝ կրքոտ եվ կայուն: Նրանք սովորաբար լինում են նվիրված, քնքուշ եվ հոգատար կին իրենց ամուսինների համար: Իսկ ահա տղամարդիկ, որոնք պատկանում են այս տիպին, կարող են ինքնասիրահարված էգոիստներ լինել:


Հ.Գ. Կյանքումս առաջին անգամ թեսթերի արդյունքները համապատասխանեցին իրականությանը