User Tag List

Էջ 8 24-ից ԱռաջինԱռաջին ... 45678910111218 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 355 հատից

Թեմա: Հոգեբանական թեստեր

  1. #106
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    Էսօր էս թեման առաջին անգամ մտա: Լիովին համաձայն եմ Հուսիկի հետևյալ ասածի հետ.
    Հոգեբանական թեստերի մասին ուզում եմ ասել, որ կան լուրջ մշակված, գիտական ստուգում անցած, տվյալ ազգի համար հարմարեցված ու շատ այլ հանգամանքներ հաշվի առնող հոգեբանական իրական թեստեր ու կան ժամանցային թեստեր, որոնք հավանաբար դուք ինքներդ էլ կարող եք կազմել, բայց որոնց արդյունքներին այնքան էլ պետք չէ հավատալ ու տխրել կամ ուրախանալ. դա ուղղակի ժամանցային բնույթ կարող է կրել միայն և ոչ ավելին...

    Միայն մի օրինակ բերեմ այս հարցաշարից. ասենք մեկը իրոք ժլատ է վերին աստիճանի, բայց իր այդ հատկությունը նրա իսկ համար այդպիսին չի հանդիսանում, այսինքն նա ինքն իրեն կարող է ժլատ չհամարել ու դրան այլ որակավորում տա՝ ասենք խնայողաբար օգտագործող կամ անտեղի ծախսեր չանող, բայց ոչ ժլատ ու այս հարցաշարում ինքն իր համար լռացնելու դեպքում պետք է պատասխանի որ նա ժլատ չէ՝ ինչը չի համապատասխանում իրականությանը...

    Հոգեբանական լուրջ թեստերի հարցաշարը սովորաբար մի փոքր ավելի մեծ է լինում, ունենում է նաև պատասխանողի հարցերին անկեղծ պատասխանելու տոկոսը որոշող սանդղակ ևս կամ կիրառում են 2 կամ 3 թեստեր միաժամանակ որպեսզի ստանան իրական ու համապատասխան հոգեբանական պատկերը:

    Մի քանի թեստ աչքի տակով անցկացրեցի, բայց Հուսիկի առաջարկածը չալարեցի, լրիվ նայեցի: Ահա թե ինչ ստացվեց.
    1.Ֆիզիոլոգիական կարիք- 40%
    2.Էներգետիկ կարիք - 46%
    3.Հուզական կարիք - 40%
    4.Տրամաբանական կարիք - 53%
    5.Իդեալների կարիք - 66%
    6.Հավատի և սիրո կարիք - 60%
    7.Կյանքի իմաստի կարիք - 73%

    Ավելացվել է 4 րոպե անց
    Ի դեպ, ես էլ ձեզ առաջարկում եմ այս թեստը, որը շատ լուրջ է, ունի ախտորոշիչ նշանակություն:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 20.08.2007, 19:49: Պատճառ: Գրառման ավելացում

  2. #107
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ. ԽԱՌՆՎԱԾՔԻ 16 ՏԻՊԵՐԸ

    Մարդու գլխուղեղի 2 կիսագնդերի միջեվ գոյություն ունի ֆունկցիաների հստակ բաժանում, դա մեզ վաղուց հայտնի է նյարդաբանությունից: Ընդ որում, ձախ կիսագունդը պատասխանատու է մտքի վերլուծական գործողությունների համար եվ իրականությունն ընկալում է ըստ առանձին իմաստային միավորների, իսկ աջ կիսագունդը պատասխանատու է երեվույթների պատկերավոր, ամբողջական եվ զգայական ընկալման համար:

    Տղամարդիկ սիրում են յուրաքանչյուր առիթի դեպքում շեշտել, որ ի տարբերություն կանանց, որոնց խելքը հիմնականում հիմնված է ինտիուիցիայի վրա՝ իրենց միտքն առավել զարգացած եվ վերլուծական է… Այդպե՞ս է արդյոք իրականում: Եթե այո, ապա պետք է որ կանանց մոտ ավելի զարգացած լինեն աջ կիսագնդի ֆունկցիաները, իսկ տղամարդկանց մոտ՝ ձախ:

    Եկեք մի քանի վարժությունների միջոցով փորձենք պարզել իրականությունը:

    Վարժություն 1: Երկու ձեռքերի մատները խաչեք եվ տեսեք, թե որ ձեռքի բթամատն է վերեվում: եթե աջն է, ապա թղթի կտորի վրա նշեք «Ա» տառը: Դա նշանակում է, որ խանվածքով դուք հիմնականում զգացմունքային եք: Իսկ եթե ձախն է, նշեք «Ձ» տառը եվ ի նկատի ունեցեք, որ դուք հիմնականում առաջնորդվում եք տրամաբանությամբ:

    Վարժություն 2: Ձեր առջեվում ընտրեք որեվե նշանակետ եվ երկու ձեռքերի ցուցամատները միաժամանակ պարզեք դեպի այդ կետը այնպես, կարծես պատրաստվում եք կրակել: Հիմա փակեք նախ աջ աչքը, ապա՝ ձախը, եվ տեսեք, թե որ դեպքում եք ավելի դիպուկ պահել մատը (ընդ որում, աջ աչքով հետեվեք աջ ձեռքի ցուցամատին, իսկ ձախ աչքով՝ ձախին): եթե կետը համընկնում է ձեր նշանառության հետ աջ աչքը փակելիս, ապա թղթի վրա նշեք «Ա» տառը. Դա խոսում է բնավորության մեջ ագրեսիայի տարրերի առկայությամ մասին: Հակառակ դեպքում նշեք «Ձ» տառը. Դա բնորոշում է ձեզ՝ որպես կայուն, հաստատակամ մարդ:

    Վարժություն 3: Ձեռքերը խաչեք կրծքի վրա եվ ուշադրություն դարձրեք. Ո՞ր ձեռքն է հայտնվում վերեվում: Համապատասխանաբար ձեր նշումներում ավելացրեք «Ա» (սիրում եք սեթեվեթել) կամ «Ձ» (պարզամիտ մարդ եք) տառը:

    Վարժություն 4: Ծափահարեք եվ ուշադրություն դարձրեք. Որ ձեռքն է ծափահարության ժամանակ գտնվում վերեվում: Եթե ձախն է, ուրեմն դուք վճռական բնավորություն ունեք, իսկ եթե աջն է՝ ընդհակառակն, անվճռական եք: Եզրափակեք ձեր նշումները եվս մեկ տառով՝ «Ա» կամ «Ձ»:

    Հիմա եկեք անդրադառնանք ձեր նշումներին եվ պարզենք, թե բնավորության 16 տիպերից ո՞րն է Ձեզ համապատասխանում.

    ԱԱԱԱ

    Պահպանողական եք, կարեվորություն եք տալիս հասարակական կարծիքին եվ ունեք կայուն, կարգուկանոնին ենթարկվող վարքագիծ:

    ԱԱԱՁ

    Թույլ խառնվածք ունեք, անվճռական եվ անվստահ եք, միաժամանակ՝ պահպանողական:

    ԱԱՁԱ

    Ընդունակ եք սեթեվեթելու, վճռական եք, ունեք հումորի զգացում, արտիստիկ եք, ակտիվ, էներգիայով լի: Չեք սիրում թույլ խառնվածք ունեցող մարդկանց, մարդկանց մեջ գնահատում եք հումորի զգացումն ու վճռականությունը:

    ԱԱՁՁ

    Բացառիկ եվ ինքնուրույն բնավորություն ունեք: Արտիստիկ եք, մեղմ, ունեք հումորի զգացում եվ հակված եք սեթեվեթելու: ՁԵր բնավորության հակասականությունը հաստատակամության եվ անվճռականության համատեղությունն է: Դժվարությամբ եք հարմարվում, սակայն հեշտությամբ մտնում եք շփումների մեջ:

    ԱՁԱԱ

    Գործնական եք, եվ ձեր խառնվածքում համադրում եք տրամաբանությունը մեղմության հետ: Այս տիպն ավելի հաճախ համընկնում է կանանց հետ՝ ստեղծելով «գործնական կին» կերպարը: Դանդաղ եք համակերպվում եվ շատ զգույշ եք: Երբեք չեք առճակատում մարդկանց հետ, հաշվենկատ եք, համբերատար: Հարաբերությունները մարդկանց հետ կառուցում եք աստիճանաբար, դանդաղ, թեթեվակի սառնություն ունեք:

    ԱՁԱՁ

    Բացառիկ հանդիպող տիպ է: ընդ որում՝ բնորոշ է միայն կանանց: Եթե Ձեր նշումները համընկել են այս տիպին, ապա դուք թույլ եք, անօգնական եվ ենթակա եք արտաքին ազդեցությունների:

    ԱՁՁԱ

    Այս տիպը եվս հիմնականում բնորոշ է կանանց: Սիրում եք նոր տպավորություններ, կարողանում եք խուսափել կոնֆլիկտներից, երբեմն անկայուն եք, կարողանում եք տրամաբանորեն սեթեվեթել եվ շատ մեղմ եք: Պարզ մարդ եք եվ համարձակ շփումներում: Ընդունակ եք փոխելու ձեր արտաքին տիպը:

    ԱՁՁՁ

    Բացառիկ հանդիպող տիպ է: Անկայուն եվ անկախ խառնվածք ունեք: Աառջնորդվում եք տրամաբանությամբ:

    ՁԱԱԱ

    Հաճախակի հանդիպող տիպ է՝ տարբեր պայմանների հարմարվելու ուժեղ ընդունակությամբ: Զգացմունքային եք, ոչ այնքան հաստատակամ, ինչը հատկապես արտահայտվում է կյանքի ռազմավարական որոշումների ընդունման ժամանակ (մասնագիտության ընտրություն, ամուսնություն եվ այլն): Մեծապես ենթակա եք օտար ազդեցությունների: Հեշտությամբ եք շփվում բոլոր մյուս տիպերի հետ: Այս տիպի տղամարդիկ սակավ զգացմունքային են եվ հակված ֆլեգմատիզմի:

    ՁԱԱՁ

    Թույլ հաստատակամություն ունեք, մեղմ եք, զգույշ ազդեցությունների հանդեպ զիջող եք եվ միամիտ: «Փոքրիկ թագուհու» նման եք եվ սիրում եք, երբ ձեզ վերաբերվում են յուրահատուկ կերպով:

    ՁԱՁԱ

    Ամենաուժեղ տիպն է՝ դժվարությամբ համոզվող: Հաստատակամ եք, բայց երբեմն կենտրոնանում եք երկրորդական նպատակների վրա: Ուժեղ անհատականություն եք, էներգիայով լի եվ կարողանում եք հաղթահարել դժվարությունները: Որոշ չափով պահպանողական եք, որը պայմանավորված է ուրիշի կարծիքի նկատմամբ բավարար ուշադրությամբ: Չեք սիրում մանկամտությունը:

    ՁԱՁՁ

    Ուժեղ եվ չպարտադրող բնավորություն ունեք: Գրեթե բոլորովին համոզվելու ընդունակ չեք: Ներքուստ որոշ ագրեսիվություն ունեք, որը շղարշում եք արտաքին մեղմությամբ եվ զգայականությամբ: Արագ փոխազդում եք մարդկանց հետ, սակայն փոխըմբռնման հասնում եք դանդաղ:

    ՁՁԱԱ

    Ընկերասեր եք եվ պարզ: Հետաքրքրությունների որոշ ցրվածություն ունեք:

    ՁՁԱՁ

    Այս տիպը մոտ 1% հանդիպում է կանանց շրջանում, իսկ տղամարդկանց մոտ սովորաբար բոլորովին չի հանդիպում: Պարզամիտ եք, մեղմ, վստահող:

    ՁՁՁԱ

    Ձեր հիմնական բնութագրական գիծը զգայականության եվ վճռականության համատեղումն է: Լի եք էներգիայով: Թեթեվակի ցրված եք, ինչը երբեմն հանգեցնում է որոշումների զգայական, չմտածված, արագ կայացման:

    ՁՁՁՁ

    Հակապահպանողական եք, ունեք իրերին նորովի հայացք գցելու հատկություն: Գերզգացմունքային եք, էգոիստ, համառ: Չափից ավելի պաշտպանվելու բնազդը երբեմն հանգեցնում է ինքնամփոփության: Ունեք շլացուցիչ ժպտալու ունակություն:
    http://www.conversebank.am/am/IntBank

  3. #108
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    Մի քիչ երկրորդ վարժության ձևը չհասկացա, այսինքն արեցի այնքանով, որքանով որ հասկացա անելու տեխնիկան, գուցե և սխալ եմ ստացել արդյունքում, թե 16 տիպերից որն է իմը, այնուամենայնիվ՝
    ՁԱԱԱ

    Հաճախակի հանդիպող տիպ է՝ տարբեր պայմանների հարմարվելու ուժեղ ընդունակությամբ: Զգացմունքային եք, ոչ այնքան հաստատակամ, ինչը հատկապես արտահայտվում է կյանքի ռազմավարական որոշումների ընդունման ժամանակ (մասնագիտության ընտրություն, ամուսնություն եվ այլն): Մեծապես ենթակա եք օտար ազդեցությունների: Հեշտությամբ եք շփվում բոլոր մյուս տիպերի հետ: Այս տիպի տղամարդիկ սակավ զգացմունքային են եվ հակված ֆլեգմատիզմի:
    Որոշ կետերի հետ այնքան էլ համամիտ չեմ, բայց դե
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  4. #109
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    ՁԱՁԱ կամ ՁԱՁՁ
    Ուղղակի ծափահարելուց ոչ մի ձեռքս էլ վերևում չէր. հավասար էին: Բայց դե որ էդ երկու տիպերը խառնենք, կիսենք, գուցե ես ստացվեմ:

    ՁԱՁԱ
    Ամենաուժեղ տիպն է՝ դժվարությամբ համոզվող: Հաստատակամ եք, բայց երբեմն կենտրոնանում եք երկրորդական նպատակների վրա: Ուժեղ անհատականություն եք, էներգիայով լի եվ կարողանում եք հաղթահարել դժվարությունները:
    Ուժեղ եվ չպարտադրող բնավորություն ունեք: Գրեթե բոլորովին համոզվելու ընդունակ չեք: Ներքուստ որոշ ագրեսիվություն ունեք: Արագ փոխազդում եք մարդկանց հետ, սակայն փոխըմբռնման հասնում եք դանդաղ:

  5. #110
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    իմ մոտ ԱԱՁՁ ստացվեց:

    ԱԱՁՁ
    Բացառիկ եվ ինքնուրույն բնավորություն ունեք: Արտիստիկ եք, մեղմ, ունեք հումորի զգացում եվ հակված եք սեթեվեթելու: ՁԵր բնավորության հակասականությունը հաստատակամության եվ անվճռականության համատեղությունն է: Դժվարությամբ եք հարմարվում, սակայն հեշտությամբ մտնում եք շփումների մեջ:

    Հ.Գ. պարզեցինք. որ Բյուրը կա՛մ ձաձայա կա՛մ էլ ձաձձ՜ :

  6. #111
    ծիպա "ռելոադեդ" Mesrop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2006
    Հասցե
    կոմպի դեմը
    Տարիք
    34
    Գրառումներ
    773
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    ԱՁԱՁ

    Բացառիկ հանդիպող տիպ է: ընդ որում՝ բնորոշ է միայն կանանց: Եթե Ձեր նշումները համընկել են այս տիպին, ապա դուք թույլ եք, անօգնական եվ ենթակա եք արտաքին ազդեցությունների:
    թու…
    ԷԼ.ՍԵՔՍԻ.ՉԵՄ =)
    ---
    www.imagger.com |
    http://mesrop.info

  7. #112
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    Մեջբերում Mogakan`Lapterik-ի խոսքերից Նայել գրառումը

    ԱՁՁՁ

    Բացառիկ հանդիպող տիպ է: Անկայուն եվ անկախ խառնվածք ունեք: Աառջնորդվում եք տրամաբանությամբ:
    :
    Պախոո

  8. #113
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    Եվս մեկը:

    ԿՆՈ՞Ջ, ԹԵ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՔ

    Ստորեվ շարադրված հարցերին պատասպխանեք «ԱՅՈ», «ՈՉ» կամ «ՉԳԻՏԵՄ» տարբերակներով:

    1. Առիթը ներկայանալու դեպքում սիրում եմ առաջին ջութակի դերում լինել:

    2. Դժվար կամ վիճելի իրավիճակներում աջակցություն եմ սպասում ամենամոտ մարդուց:

    3. Ցանկացած գործում կարողանում եմ հեշտությամբ որոշումներ կայացնել:

    4. Ես տպավորվող եմ, ինձ մոտ հեշտությամբ է ապրումակցման զգացում առաաջանում:

    5. Կարողանում եմ պաշտպանել իմ հեղինակությունը:

    6. Հոգում եմ իմ արտաքինի մասին, եվ դա բավականություն է պատճառում ինձ:

    7. Սովորաբար ձգտում եմ հարմարվել հանգամանքներին, այլ ոչ թե գործել առաջին մղումով:

    8. Երբեմն կոկետություն եմ անում հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:

    9. Աչքի եմ ընկնում մեծ հոգեկան ուժով եւ գործողությունների անկախությամբ:

    10. Ինձ մոտ մշտապես հայելի եմ պահում:

    11. Կարողանում եմ ոչ միայն երկար հիշել վիրավորանքները, այլ նաեվ՝ նույն կերպ պատասխան տալ:

    12. Աչքի չեմ ընկնում զսպվածությամբ եվ չեմ կարողանում սառնասիրտ լինել ցանկացած իրավիճակում:

    13. Համարում եմ, որ սերը նվիրական զգացմունք է, որը կարիք չունի անպայմանորեն արտաքին դրսեվորում ստանալու:

    14. Ես ռոմանտիկ եմ:

    15. Իմ բնավորությունը նման է հորս բնավորությանը:

    Հաշվեք արդյունքները.

    Կենտ համարներով հարցերին «ԱՅՈ» եվ զույգ համարներով հարցերին «ՈՉ» պատասխանելու դեպքում յուրաքանչյուր հարցի համար գրանցեք 10 միավոր, իսկ յուրաքանչյուր «ՉԳԻՏԵՄ» պատասխանի համար՝ 5 միավոր եվ արդյունքները գումարեք:

    100-150 միավոր

    Հոգեկան առումով դուք 100%-ով տղամարդ եք: Վճռականություն, ինքնուրույնություն, անկախություն՝ ահա ձեր ուժեղ կողմերը: Կարողանում եք հենարան լինել այլ մարդու համար եվ գիտեք, թե ինչի համար եք ապրում աշխարհում: Եթե դուք տղամարդ եք, ապա ձեր պատասխանները մտածել են տալիս, որ դուք որոշ ստերեոտիպություն եվ սխեմատիկություն եք դրսեվորում սեռի հետ կապված հարցերն ու սեփական առնականությունը հասկանալու գործում: Բայց եթե դուք կին եք, ապա... գո՞հ եք ձեզանից:

    50-95 միավոր

    Անհրաժեշության դեպքում դուք ինչպես տիպիկ տղամարդկային, այնպես էլ դասական կանացի բնավորության գծեր եք դրսեվորում: Կարողանում եք մեղմությունը զուգակցել վճռականության հետ եվ տպավորվողությունը՝ սառը դատողականության հետ: Միգուցե կենսական հանգամանքները երբեմն ձեզանից կպահանջեն այնպիսի արարքներ գործել, որոնք դուք ավելի բնորոշ եք համարում հակառակ սեռի համար, բայց եվ այնպես հարմարվելու ունակությունն ու հոգական մեծ ճկունությունը մշտապես ձեր դաշնակիցները կլինեն ցանկացած իրավիճակում:

    0-45 միավոր

    Հոգեկան առումով դուք 100%-ով կին եք: Այսօր այդպիսի մարդիկ հազվագյուտ են հանդիպում: Եթե դուք սիրում եք զբաղվել խոհանոցով, տնային գործերով եվ երեխաների դաստիարակությամբ, եթե դուք մեղմ եք եվ խոնարհ, ապա դուք ունեք տղամարդու իդեալը դառնալու բոլոր նախադրյալները: Իսկական տղամարդը կընդունի ձեզ այնպիսին, ինչպիսին կաք, եվ դա բավական է, որ նա սիրի ձեզ: Դե իսկ եթե դուք տղամարդ եք, ապա ձեր վիճակը նախանձելի չէ…


    Աղբյուրը www.hayuhi.am:

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մի հատ էլ ու վերջ:

    ԼՈԼԻԿԻ, ՎԱՐՈՒՆԳԻ, ՁՄԵՐՈՒԿԻ ԵՎ ՍԵԽԻ ՄԱՍԻՆ...


    Վերջերս ծանոթներիցս մեկն ինձ առաջարկեց մի շատ հետաքրքիր եվ շատ յուրօրինակ թեստ, որն էլ ուզում եմ ներկայացնել նաեվ ձեզ: Այն առանձնանում է հիմնականում իր բացառիկությամբ. շատ անսպասելի հարցեր, շատ պարզ պատասխաններ եվ շատ անբացատրելի արդյունք, որը չնայած իր անտրամաբանական թվալուն՝ այնուամենայնիվ զարմանալիորեն համընկնում է իրականության հետ, եվ մատնանշում անձի հիմնական բնութագրական գծերը:

    Ընդ որում, սա երեվի ձեր լրացրած բազմահազար թեստերից ամենակարճն է...

    Եվ այսպես, վստահելով ձեր ներքին ձայնին՝ փարձեք հստակ ընտրություն կատարել եվ պատասխանել ընդամենը 2 պարզ հարցերի. ի՞նչ եք սիրում ավելի շատ.

    1. վարու՞նգ, թե լոլիկ

    2. ձմերու՞կ, թե սեխ

    Եվ վերջ: Արդեն կարող եք կարդալ արդյունքը:

    Վարունգ եվ սեխ: Նման նախապատվությունն առավել բնորոշ է տղամարդկանց, քան կանանց: Այս տիպի տղամարդիկ, որպես կանոն, առնական են եվ շատ լուրջ: Հազվադեպ են ենթարկվում օտար ազդեցություններին եվ բացառապես տուրք չեն տալիս ալկոհոլի գայթակղիչ հրապույրներին: Նրանց շարքում հաճախ են հանդիպում սպորտսմեններ եվ ճանապարհորդելու սիրահարներ: Նման տղամարդու հետ կինը միշտ իրեն զգում է հանգիստ եվ ապահով, ինչպես քարե պատի հետեվում, քանի որ նրանց պատասխանատվության ուժեղ զգացումը տարածվում է նաեվ ընտանեկան փոխհարաբերությունների ոլորտում: Այս տղամարդիկ նպատակասլաց են եվ հեշտությամբ են հասնում իրենց առջեվ դրված նպատակներին: Այնուամենայնիվ, այս տիպին բնորոշ են նաեվ մի շարք թերություններ. վարունգա-սեխային տղամարդուն միշտ պակասում է ռոմանտիզմը, այնպես որ եթե կինը նրանից ծաղիկներ է սպասում, ապա ավելի լավ է հույս չդնել, թե նա երբեվե կմտահղանա նման բան, այլ թափանցիկորեն ակնարկել, որ վատ չէր լինի որպես նվեր մի փունջ ծաղիկ ստանալ նրանից:

    Այս տիպին պատկանող կանայք հաճախ զբաղեցնում են ղեկավար պաշտոններ, սակայն ընտանեկան կյանքում նրանք անօգնական են, ինչպես երեխաներ. վատ խոհարարուհիներ են, չեն կարողանում ճիշտ բաշխել ընտանիքի բյուջեն, չեն սիրում լվացք անել, լվանալ ամանեղենը եվ այլն: Եվ չնայած այդ ամենին՝ նման կինն իր ամուսնու համար իսկական հավատարիմ եվ հասկացող ընկեր է լինում:

    Լոլիկ եվ ձմերուկ: Այս նախապատվությունն ունեցող մարդիկ ուրախ եվ ակտիվ են: Նրանք առանձնանում են շփումների մեծ ձգտումով, սակայն փոխհարաբերություններում ոչ միշտ են հավասարակշիռ լինում. նրանք ունեն բռնկվող խառնվածք, ինչը հաճախ սկանդալների առիթ է դառնում: Այս տիպին պատկանող տղամարդիկ իսկական գուրմաններ են: Նրանց համար հատկանշական է նաեվ ծուլությունը, ավելի շատ սիրում են հողաթափերն ու տնային խալաթը, քան ուսապարկն ու քնապարկը: Լոլիկա-ձմերուկային կանայք շատ զգացմունքային են, սիրում են կենդանիներին, բարձր են գնահատում ընտանեկան օջախը, եվ նրանց միջավայրում միշտ ջերմ ու հարմարավետ է: Նրանք բոլորովին ունակ չեն խարդավանքներ ստեղծելու, սակայն երբեմն լինում են շատ աննրբանկատ, քանի որ գրեթե միշտ ասում են այն, ինչ մտածում են: Անկեղծությունն ու միամտությունը այս տիպի մարդկանց գլխավոր հոգեբանական բնութագրիչներն են:

    Վարունգ եվ ձմերուկ: Այս տիպին պատկանող մարդիկ միշտ հոգեկան փոթորկումների մեջ են: Նրանց արտաքին հանդարտությունն ու զսպվածությունը քողարկում են ներքին լարվածությունը: Նման տղամարդկանց մասին սովորաբար ասում են. «Հանդարտ գետերից վախեցիր»: Վարունգա-ձմերուկային մարդկանց հետ կյանքը կարծես հրաբխի գագաթին լինի. երբեք հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ է սպասվում վաղը, կամ ինչ մտքեր են նրանք այս պահին մտմտում: Նման կանայք ոչնչից սկանդալներ չեն սարքում, այլ կուտակում են վիրավորանքները, որպեսզի մի գեղեցիկ օր ջարդուփշուր անեն տան ամբողջ սպասքը՝ հաճախ ուղիղ խեղճ ամուսնու գլխին: Վարունգա-ձմերուկային մարդիկ ամենաստեղծագործ տիպն են: Նրանք կարողանում են մտածել, եվ նրանց շարքերում հաճախ են հանդիպում գիտնականներ եվ հայտնագործողներ: Մյուս կողմից, եթե հանկարծ Օստապ Բենդերը փորձեր լրացնել այս թեստը, նա ամենայն հավանականությամբ կընկներ հենց այս խմբի մեջ:

    Սեխ եվ լոլիկ: Եթե սա Ձեր նախապատվությունն է, ապա Դուք հավասարակշռված եք, նրբանկատ եվ հանդարտ: Ունեք ներքին տակտ եվ զգայականություն: Սիրում եք գեղեցիկ իրեր եվ շատ լավ ճաշակ ունեք: Սեխա-լոլիկային տղամարդիկ մի փոքր կանացի են: Շատ հաճախ նրանք դառնում են նկարիչներ կամ երաժիշտներ: Կարճ ասած՝ այս մարդկանց ավելի մոտ է ստեղծագործ աշխատանքը: Նման կանայք շուտ սիրահարվող են, տպավորվող, սիրային հարաբերություններում՝ կրքոտ եվ կայուն: Նրանք սովորաբար լինում են նվիրված, քնքուշ եվ հոգատար կին իրենց ամուսինների համար: Իսկ ահա տղամարդիկ, որոնք պատկանում են այս տիպին, կարող են ինքնասիրահարված էգոիստներ լինել:

    P.S. Ասում են, որ լավագույն ամուսնական դաշինքը կնքվում է հետեվյալ տիպերի միջեվ.

    տղամարդ «սեխ-վարունգ» եվ կին «վարունգ-ձմերուկ»

    տղամարդ «սեխ-լոլիկ» եվ կին «սեխ-վարունգ»

    տղամարդ «վարունգ-ձմերուկ» եվ կին «լոլիկ-ձմերուկ»

    տղամարդ «լոլիկ-ձմերուկ» եվ կին «լոլիկ-սեխ»
    Վերջին խմբագրող՝ Lapterik: 03.09.2007, 22:15: Պատճառ: Գրառման ավելացում

  9. #114
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    Մի հատ էլ ՁԱՁԱ հայտնվեց
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  10. #115
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    Առաջին թեստից հավաքեցի 70 միավոր, այսինքն՝

    50-95 միավոր
    Անհրաժեշության դեպքում դուք ինչպես տիպիկ տղամարդկային, այնպես էլ դասական կանացի բնավորության գծեր եք դրսեվորում: Կարողանում եք մեղմությունը զուգակցել վճռականության հետ եվ տպավորվողությունը՝ սառը դատողականության հետ: Միգուցե կենսական հանգամանքները երբեմն ձեզանից կպահանջեն այնպիսի արարքներ գործել, որոնք դուք ավելի բնորոշ եք համարում հակառակ սեռի համար, բայց եվ այնպես հարմարվելու ունակությունն ու հոգական մեծ ճկունությունը մշտապես ձեր դաշնակիցները կլինեն ցանկացած իրավիճակում:
    Ընդհանուր առմամբ համապատասխանում էր
    իսկ երկրոդում՝ լոլիկ և ձմերուկ համակցությունն էր իմը
    Լոլիկա-ձմերուկային կանայք շատ զգացմունքային են, սիրում են կենդանիներին, բարձր են գնահատում ընտանեկան օջախը, եվ նրանց միջավայրում միշտ ջերմ ու հարմարավետ է: Նրանք բոլորովին ունակ չեն խարդավանքներ ստեղծելու, սակայն երբեմն լինում են շատ աննրբանկատ, քանի որ գրեթե միշտ ասում են այն, ինչ մտածում են: Անկեղծությունն ու միամտությունը այս տիպի մարդկանց գլխավոր հոգեբանական բնութագրիչներն են:
    Ամենաշատը համամիտ եմ վերջին նախադասության հետ
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  11. #116
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    Մեջբերում Mogakan`Lapterik-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվս մեկը:



    Լոլիկ եվ ձմերուկ: Այս նախապատվությունն ունեցող մարդիկ ուրախ եվ ակտիվ են: Նրանք առանձնանում են շփումների մեծ ձգտումով, սակայն փոխհարաբերություններում ոչ միշտ են հավասարակշիռ լինում. նրանք ունեն բռնկվող խառնվածք, ինչը հաճախ սկանդալների առիթ է դառնում: Այս տիպին պատկանող տղամարդիկ իսկական գուրմաններ են: Նրանց համար հատկանշական է նաեվ ծուլությունը, ավելի շատ սիրում են հողաթափերն ու տնային խալաթը, քան ուսապարկն ու քնապարկը: Լոլիկա-ձմերուկային կանայք շատ զգացմունքային են, սիրում են կենդանիներին, բարձր են գնահատում ընտանեկան օջախը, եվ նրանց միջավայրում միշտ ջերմ ու հարմարավետ է: Նրանք բոլորովին ունակ չեն խարդավանքներ ստեղծելու, սակայն երբեմն լինում են շատ աննրբանկատ, քանի որ գրեթե միշտ ասում են այն, ինչ մտածում են: Անկեղծությունն ու միամտությունը այս տիպի մարդկանց գլխավոր հոգեբանական բնութագրիչներն են:

    Հեգաբանական տեստերին այդքան էլ լուրջ չեմ վերաբերվում,բայց սա ինչ-որ շատ մոտ էր ներսիս,նամանավանդ էսսսի
    սակայն երբեմն լինում են շատ աննրբանկատ, քանի որ գրեթե միշտ ասում են այն, ինչ մտածում են:

  12. #117
    Մշտական անդամ Mari-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    38
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    Հետաքրքիր թեստեր էին: Ահա ստացված արդյունքները՝
    ԱՁԱԱ-Գործնական եք, եվ ձեր խառնվածքում համադրում եք տրամաբանությունը մեղմության հետ: Այս տիպն ավելի հաճախ համընկնում է կանանց հետ՝ ստեղծելով «գործնական կին» կերպարը: Դանդաղ եք համակերպվում եվ շատ զգույշ եք: Երբեք չեք առճակատում մարդկանց հետ, հաշվենկատ եք, համբերատար: Հարաբերությունները մարդկանց հետ կառուցում եք աստիճանաբար, դանդաղ, թեթեվակի սառնություն ունեք:

    ԿՆՈ՞Ջ, ԹԵ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՔ

    Անհրաժեշության դեպքում դուք ինչպես տիպիկ տղամարդկային, այնպես էլ դասական կանացի բնավորության գծեր եք դրսեվորում: Կարողանում եք մեղմությունը զուգակցել վճռականության հետ եվ տպավորվողությունը՝ սառը դատողականության հետ: Միգուցե կենսական հանգամանքները երբեմն ձեզանից կպահանջեն այնպիսի արարքներ գործել, որոնք դուք ավելի բնորոշ եք համարում հակառակ սեռի համար, բայց եվ այնպես հարմարվելու ունակությունն ու հոգական մեծ ճկունությունը մշտապես ձեր դաշնակիցները կլինեն ցանկացած իրավիճակում:


    ԼՈԼԻԿԻ, ՎԱՐՈՒՆԳԻ, ՁՄԵՐՈՒԿԻ ԵՎ ՍԵԽԻ ՄԱՍԻՆ...

    Սեխ եվ լոլիկ: Եթե սա Ձեր նախապատվությունն է, ապա Դուք հավասարակշռված եք, նրբանկատ եվ հանդարտ: Ունեք ներքին տակտ եվ զգայականություն: Սիրում եք գեղեցիկ իրեր եվ շատ լավ ճաշակ ունեք: Սեխա-լոլիկային տղամարդիկ մի փոքր կանացի են: Շատ հաճախ նրանք դառնում են նկարիչներ կամ երաժիշտներ: Կարճ ասած՝ այս մարդկանց ավելի մոտ է ստեղծագործ աշխատանքը: Նման կանայք շուտ սիրահարվող են, տպավորվող, սիրային հարաբերություններում՝ կրքոտ եվ կայուն: Նրանք սովորաբար լինում են նվիրված, քնքուշ եվ հոգատար կին իրենց ամուսինների համար: Իսկ ահա տղամարդիկ, որոնք պատկանում են այս տիպին, կարող են ինքնասիրահարված էգոիստներ լինել:


    Հ.Գ. Կյանքումս առաջին անգամ թեսթերի արդյունքները համապատասխանեցին իրականությանը
    Սակայն այնքան միեւնույն է...

  13. #118
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    Առաջին տեստի արդյունքներով 50միավոր բավականին մոտ էր
    բայց այ երկրորդ տեստը.... տենց էլ չեմ կարողանում կողմնորոշվել ավելի շատ վարունգ եմ սիրում թե պոմիդոր ....կամ վարունգ ձմերուկ եմ կամ պոմիդոր ձմերուկ
    Love has an enemy, but it is already defeated!

  14. #119
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական թեստեր

    Ինձ խփել չկա:

    ՍԱՌՈՒ՞ՅՑ ԵՔ, ԹԵ ԿՐԱԿ

    Մասնագետները պնդում են, որ մեր սեքսուալությունը մասամբ պայմանավորված է նաեվ մեր խառնվածքով: Սանգվինիկները, մելանխոլիկները, խոլերիկներն ու ֆլեգմատիկները միանգամայն այլ կերպ են իրենց պահում անկողնում: Այնպես որ, ավելի ուշադիր զննեք ձեր զուգընկերոջը: Արդյո՞ք ձեր խառնվածքները համընկնում են: Դա պարզելու համար ձեզ եվ ձեր զուգընկերոջն առաջարկում ենք պատասխանել հետեվյալ հարցերին.

    1. Սիրու՞մ եք հյուր գնալ:

    2. Հեշտությա՞մբ եք փողոցում դիմում բոլորովին անցանոթ մարդու:

    3. Սիրում ե՞ք արագ կողմնորոշում պահանջող աշխատանք:

    4. Սիրու՞մ եք անեկդոտներ պատմել:

    5. Երբեվէ խաղ խաղացե՞լ եք ձեր ծանոթների գլխին:

    Հաշվեք Ձեր «այո» պատասխաններն ու գրի առեք միջին արդյունքը.

    0-2 անգամ «այո» պատասխանի դեպքում ձեր տիպը «M»-ն է:

    3-5 անգամ «այո» պատասխանելու դեպքում ձեր տիպը «N»-ն է:

    Այժմ պատասխանեք մյուս հարցերին.

    1. Տրամադրության հանկարծակի անկումներ ունենու՞մ եք:

    2. Հաճա՞խ եք ստիպված լինում զղջալ ձեր չմտածված խոսքերի կամ արարքի համար:

    3. Հե՞շտ է ձեզ նեղացնելը:

    4. Անհանգստանու՞մ եք ձեր առողջության համար:

    5. Ձեզ հուզու՞մ է շրջապատի կարծիքը:

    Հաշվեք Ձեր «այո» պատասխաններն ու կրկին գրի առեք միջին արդյունքը.

    0-2 անգամ «այո» պատասխանի դեպքում ձեր տիպը «O»-ն է:

    3-5 անգամ «այո» պատասխանելու դեպքում ձեր տիպը «P»-ն է:

    Իսկ այժմ միացրեք երկու արդյունքները.

    «MO» - Դուք ֆլեգմատիկ եք:

    «MP» - Դուք մելանխոլիկ եք:

    «NO» - Դուք սանգվինիկ եք:

    «NP» - Դուք խոլերիկ եք:

    Ֆլեգմատիկներ:

    Ֆլեգմատիկներն իդեալական ընտանիք ստեղծողներ են: Կանայք լիովին նվիրվում են իրենց ամուսնուն եվ երեխաներին: Տղամարդիկ իրենց աշխատավարձը տալիս են կնոջը, իսկ էկզոտիկ երկրում հանգստանալու փոխարեն նախընտրում են վերանորոգել լոգարանը: Ֆլեգմատիկներն ամենահանգիստ եվ հավասարակշռված մարդիկ են, եվ նրանց հունից հանելն ուղղակի անհնար է:

    Ֆլեգմատիկների շրջահայացությունն անդրադառնում է նաեվ նրանց ինտիմ փոխհարաբերությունների վրա: Նրանց համար սեքսը բոլորովին էլ կյանքի ամենակարեվոր մասը չէ: Նրանք կարող են երկար ժամանակով մոռանալ այդ մասին, եթե զուգընկերը չհիշեցնի: Ֆլեգմատիկի մոտ սեքսուալ ցանկություն առաջացնելը բավական դժվար է: Ի տարբերություն, ասենք, սանգվինիկի եվ խոլերիկի, նրան ավելի շատ ժամանակ է պետք սիրային «նախաբանի» համար:

    Սիրով զբաղվելիս սովորաբար ֆլեգմատիկն իրեն թույլ չի տալիս սանգվինիկների կամ խոլերիկների «արարքները»: Ֆլեգմատիկների սեքսում չի գերակշռում խենթությունը. Նրանք նախընտրում են ավանդական, ընդունված սեքսը՝ առանց, ինչպես իրենք են կարծում, անպետք ու ավելորդ մանրամասների:

    Եթե ձեր ընտրյալը ֆլեգմատիկ է

    Արթնացրեք նրա սեքսուալ հակումները: Միայն հիշեք, որ դրա համար ոչ բոլոր միջոցներն են նպաստավոր: Այսպես, նրան չի խրախուսի սեքս-խանութներ գնալու ու գնումներ կատարելու գաղափարը. դա նրա համար չափից դուրս համարձակ քայլ է: Դուք ստիպված կլինեք փնտրել դարերով փորձված, ավանդական մեթոդներ սեքսի նկատմամբ նրա մոտ կայծեր առաջացնելու համար: Ֆլեգմատիկների հետաքրքրությունը կարող են շարժել նուրբ, սպիտակ ներքնաշորերը, նուրբ շշնջոցները, թե նա ամենա-ամենան է, եվ վերջապես, տեսանելի տեղում «պատահաբար» թողած էրոտիկ գրականությունը:

    Մելանխոլիկներ

    Մելանխոլիկները, ինչպես հայտնի է, զգայուն են եվ փխրուն. Ցանկացած մանրուք սրտին մոտ են ընդունում: Նրանց բնորոշ են ներքին խորը ապրումները: Եթե նրանք սիրահարվում են, ապա իրենց սիրո առարկային ողողում են սիրային նամակներով, բանաստեղծություններով եվ ծաղիկներով, խոստանում են նվիրել արեվը կամ լուսինը: Մի խոսքով՝ շատ գեղեցիկ են սիրահետում: Սակայն սեքսում նրանցից պետք չէ ակնկալել սանգվինիկի կայտառությունը: Մելանխոլիկները սիրում են, որ իրենց նվաճեն ու գուրգուրեն: Հաճախ նրանք պլատոնական սերը նախընտրում են մարմնականից: Մելանխոլիկ տղամարդիկ անկողնում զգայուն են եվ քնքուշ. պատրաստ են հիանալի ռոմանտիկ գիշեր նվիրել իրենց սիրելիին:

    Եթե ձեր ընտրյալը մելանխոլիկ է

    Դուք ստիպված եք ստանձնել լիդերի պարտականությունները: Ի դեպ, մելանխոլիկները դրանք հաճույքով կզիջեն ձեզ, միայն թե մի՛ մոռացեք հաճախ հաճոյախոսել նրանց: Աշխատեք ուշադրություն չդարձնել նրա քմահաճույքներին, առավել եվս նրա ներկայությամբ սկանդալներ մի սարքեք: Եթե հնարավորինս պահեք չափի զգացումն ու նրբանկատ լինեք, սեքսում խնդիրներ չեք ունենա:

    Սանգվինիկներ

    Սանգվինիկներն ուղղակի էներգիայի կծիկ են, ասպես ասած, հավերժական շարժիչ, որը լիցքավորման կարիք չունի: Ի դեպ, այդ էներգիան միշտ դրական է. չէ՞ որ սանգվինիկները կենսուրախ են եվ բարեհոգի: Նրանք ցանկացած ընկերախմբի ամենացանկալի անդամն են, քանի որ օժտված են հումորի զգացումով, կարողանում են սրամտել, ստեղծել տոնական մթնոլորտ: Նրանց կարգախոսն է. «կորչեն ձանձրույթն ու թախիծը»:

    Սա վերաբերում է նաեվ սեքսին: Սանգվինիկները կրքոտ եվ սիրառատ են, պատրաստ են սեքսով զբաղվել ժամեր շարունակ՝ առանց հոգնելու: Սովորաբար սանգվինիկ կանաց պետք չէ երկար-բարակ նախապատրաստել ինտիմ հարաբերության. Նրանք վայրկենապես բռնկվում են ու երկար ժամանակ չեն մարում: Սանգվինիկներին միշտ հաջողվում է ինչ-որ նոր բան հորինել՝ փոփոխություններ մտցնելով ինտիմ կյանքում, ինչը քիչ չի ուրախացնում նրանց զուգընկերոջը: Սակայն եթե զուգընկերը ձանձրալի է եվ սեքսով զբաղվել առանձնապես չի սիրում, սանգվինիկը հեշտությամբ ուղեվորվում է նոր ընտրյալ գտնելու, ով խանդավառությամբ կխրախուսի նրա «անկողնային» նախաձեռնությունները:

    Եթե ձեր ընտրյալը սանգվինիկ է

    Երբեք մի՛ կշտամբեք սանգվինիկին՝ ասելով, որ նա սեքսուալ չէ. նա կվիրավորվի դրանից; Եթե նա թանկ է ձեզ համար, խրախուսեք նրա ցանկացած սիրային զեղումը: Ժամանակ առ ժամանակ նախաձեռնություն ցուցաբերեք, դա սանգվինիկի սրտով է: Առավելագույնս կիրք եվ հնարավորինս քիչ բարդույթներ՝ ահա թե ինչ է պետք ձեր զուգընկերոջ սիրտը գրավելու համար:

    Խոլերիկներ

    Խոլերիկները շատ սեքսուալ են: Նրանք տաքարյուն են, բայց, ի տարբերություն սանգվինիկների, հակված են տրամադրության անկումների: Այդպիսի պահերին նրանք սեքսի մասին չեն մտածում: Խոլերիկը կարող է իր զուգընկերոջ գլխին ամեն տեսակի նախատինք թափել, խանդի բուռն տեսարաններ սարքել: Նա շատ զգացմունքային է նաեվ ինտիմ հարցերում: Խոլերիկը սիրում է սեքսով զբաղվել, սակայն նրան միշտ թվում է, թե իր համար ինչ-որ բան քիչ է արվել: Այս պատճառով նա հազվադեպ է լիակատար հոգեկան բավարարվածություն ստանում սիրով զբաղվելուց: Այնինչ, եթե նրա տրամադրությունը բարձր է, սեքսի ժամանակ իր զուգընկերոջն անմոռանալի պահեր կպարգեվի:

    Խոլերիկները ցանկացած նորամուծության սիրահար են. սեքսը նրանց հետ բազմազան է եվ յուրօրինակ: Նաեվ նկատի ունեցեք, որ խոլերիներն արագ բռնկվում, արագ էլ հանգում են, այնպես որ, երկաթը տաք-տաք են ծեծում…

    Եթե ձեր ընտրյալը խոլերիկ է

    Եթե խոլերիկը տրամադրություն չունի, պետք չէ նրանից ինտիմ հարաբերություններ ակնկալել: Այդպիսի պահերին նրան մի անհանգստացրեք սեքսի հարցերով: Ավելի լավ է օգնեք հաղթահարել վատ տրամադրությունը. համեղ ուտելիք, քնքուշ խոսքեր, մերսում… Խոլերիները հատկապես անտարբեր չեն քնքուշ շոյանքների հանդեպ: Այս հարցում վարպետացեք, եվ ձեր ջանքերն անպայման կգնահատվեն. նա հարյուր անգամ ավելին կվերադարձնի ձեզ…

    Համապատասխանու՞մ եք արդյոք միմյանց


  15. #120
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Հոգեբանական թեստեր

    Մեջբերում Mogakan`Lapterik-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՁԱԱ

    Գործնական եք, եվ ձեր խառնվածքում համադրում եք տրամաբանությունը մեղմության հետ: Այս տիպն ավելի հաճախ համընկնում է կանանց հետ՝ ստեղծելով «գործնական կին» կերպարը: Դանդաղ եք համակերպվում եվ շատ զգույշ եք: Երբեք չեք առճակատում մարդկանց հետ, հաշվենկատ եք, համբերատար: Հարաբերությունները մարդկանց հետ կառուցում եք աստիճանաբար, դանդաղ, թեթեվակի սառնություն ունեք: :
    Մեջբերում Mogakan`Lapterik-ի խոսքերից Նայել գրառումը
    50-95 միավոր

    Անհրաժեշության դեպքում դուք ինչպես տիպիկ տղամարդկային, այնպես էլ դասական կանացի բնավորության գծեր եք դրսեվորում: Կարողանում եք մեղմությունը զուգակցել վճռականության հետ եվ տպավորվողությունը՝ սառը դատողականության հետ: Միգուցե կենսական հանգամանքները երբեմն ձեզանից կպահանջեն այնպիսի արարքներ գործել, որոնք դուք ավելի բնորոշ եք համարում հակառակ սեռի համար, բայց եվ այնպես հարմարվելու ունակությունն ու հոգական մեծ ճկունությունը մշտապես ձեր դաշնակիցները կլինեն ցանկացած իրավիճակում:

    Սեխ եվ լոլիկ: Եթե սա Ձեր նախապատվությունն է, ապա Դուք հավասարակշռված եք, նրբանկատ եվ հանդարտ: Ունեք ներքին տակտ եվ զգայականություն: Սիրում եք գեղեցիկ իրեր եվ շատ լավ ճաշակ ունեք: Սեխա-լոլիկային տղամարդիկ մի փոքր կանացի են: Շատ հաճախ նրանք դառնում են նկարիչներ կամ երաժիշտներ: Կարճ ասած՝ այս մարդկանց ավելի մոտ է ստեղծագործ աշխատանքը: Նման կանայք շուտ սիրահարվող են, տպավորվող, սիրային հարաբերություններում՝ կրքոտ եվ կայուն: Նրանք սովորաբար լինում են նվիրված, քնքուշ եվ հոգատար կին իրենց ամուսինների համար: Իսկ ահա տղամարդիկ, որոնք պատկանում են այս տիպին, կարող են ինքնասիրահարված էգոիստներ լինել:
    Մեջբերում Mogakan`Lapterik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆլեգմատիկներ:

    Ֆլեգմատիկներն իդեալական ընտանիք ստեղծողներ են: Կանայք լիովին նվիրվում են իրենց ամուսնուն եվ երեխաներին: Տղամարդիկ իրենց աշխատավարձը տալիս են կնոջը, իսկ էկզոտիկ երկրում հանգստանալու փոխարեն նախընտրում են վերանորոգել լոգարանը: Ֆլեգմատիկներն ամենահանգիստ եվ հավասարակշռված մարդիկ են, եվ նրանց հունից հանելն ուղղակի անհնար է:

    Ֆլեգմատիկների շրջահայացությունն անդրադառնում է նաեվ նրանց ինտիմ փոխհարաբերությունների վրա: Նրանց համար սեքսը բոլորովին էլ կյանքի ամենակարեվոր մասը չէ: Նրանք կարող են երկար ժամանակով մոռանալ այդ մասին, եթե զուգընկերը չհիշեցնի: Ֆլեգմատիկի մոտ սեքսուալ ցանկություն առաջացնելը բավական դժվար է: Ի տարբերություն, ասենք, սանգվինիկի եվ խոլերիկի, նրան ավելի շատ ժամանակ է պետք սիրային «նախաբանի» համար:

    Սիրով զբաղվելիս սովորաբար ֆլեգմատիկն իրեն թույլ չի տալիս սանգվինիկների կամ խոլերիկների «արարքները»: Ֆլեգմատիկների սեքսում չի գերակշռում խենթությունը. Նրանք նախընտրում են ավանդական, ընդունված սեքսը՝ առանց, ինչպես իրենք են կարծում, անպետք ու ավելորդ մանրամասների:

    Եթե ձեր ընտրյալը ֆլեգմատիկ է

    Արթնացրեք նրա սեքսուալ հակումները: Միայն հիշեք, որ դրա համար ոչ բոլոր միջոցներն են նպաստավոր: Այսպես, նրան չի խրախուսի սեքս-խանութներ գնալու ու գնումներ կատարելու գաղափարը. դա նրա համար չափից դուրս համարձակ քայլ է: Դուք ստիպված կլինեք փնտրել դարերով փորձված, ավանդական մեթոդներ սեքսի նկատմամբ նրա մոտ կայծեր առաջացնելու համար: Ֆլեգմատիկների հետաքրքրությունը կարող են շարժել նուրբ, սպիտակ ներքնաշորերը, նուրբ շշնջոցները, թե նա ամենա-ամենան է, եվ վերջապես, տեսանելի տեղում «պատահաբար» թողած էրոտիկ գրականությունը:
    Որոշ շատ ճիշտ բնութագրումներ կան
    -----------------------------------------------------------------------------------------------------------------------
    Հ.Գ.
    Մեջբերում Mogakan`Lapterik-ի խոսքերից
    Ինձ խփել չկա:
    Շատ լավ էլ կա
    Շնորհակալ եմ, լավ թեստեր էին
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

Էջ 8 24-ից ԱռաջինԱռաջին ... 45678910111218 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեբանական ակումբ
    Հեղինակ՝ Նանո, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 28.12.2017, 01:26
  2. Արձակ. Հոգեբանական ծուղակ
    Հեղինակ՝ Mark Pauler, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 54
    Վերջինը: 14.03.2012, 02:12
  3. Վարորդական տեսական գիտելիքների ստուգման թեստեր
    Հեղինակ՝ Ghevond20, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 14.07.2011, 11:50
  4. Գրառումներ: 14
    Վերջինը: 01.04.2010, 19:48
  5. Հոգեբանական Խորհրդատվություն
    Հեղինակ՝ rainbow, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.11.2008, 11:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •