Manon ջան, Ձեր գրած վերջին թեսթն արեցի, 25 միավոր հավաքեցի, բայց չեմ հասկանում, թե որ կատեգորիային ա վերաբերվում դա. 25-50 միավոր, թե՞ 15-30 միավոր:
Ախր երկուսի մեջ էլ մտնում ա 25-ը…
Manon ջան, Ձեր գրած վերջին թեսթն արեցի, 25 միավոր հավաքեցի, բայց չեմ հասկանում, թե որ կատեգորիային ա վերաբերվում դա. 25-50 միավոր, թե՞ 15-30 միավոր:
Ախր երկուսի մեջ էլ մտնում ա 25-ը…
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
40![]()
Հա:
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Ժողովուրդ, մի հատ տեստ էլ ես գրեմ.
1. Գնում ես ընկերոջդ/ընկերուհուդ տուն: Այնտեղ կարելի է հասնել երկու ճանապարհով` երկար, բայց լի զվարրություններով, և կարճ, բայց համեմատաբար տխուր: Որ ճանապարհը կընտրես?
2. Ճանապարհին 2 վարդի թուփ ես տեսնում` կարմիր և սպիտակ: Որոշում ես 20 վարդ տանել: Ինչ համամասնությամբ կվերցնես?
3. Երբ տուն ես հասնում, դուռը բացում է տան անդամներից որևէ մեկը: Ինչ կանես` կխնդրես, որ կանչեն Նրան, թե ինքդ կգնաս Նրա մոտ:
4. Բարձրանում ես Նրա սենյակ, բայց այնտեղ ոչ ոք չկա: Որտեղ կդնես ծաղիկները` անկողնուն, թե պատուհանագոգին?
5. Գնում եք քնելու տարբեր սենյակներում: Առավոտյան Նրա սենյակ մտնելիս տեսնում ես, որ նա արթուն է, թե քնած է?
6. Տուն գնալու ժամանակն է: Հիմա որ ճանապարհը կընտրես?
Ում հետաքրքրեց, թող իր տարբերակները գրի, Պատասխանները վաղը ես ժամին կտամ![]()
Esse est persipi
1. Կարճ, բայց տխուր (որ ընկերուհիս չուշանա)
2. 20 կարմիր
3. Կխնդրեմ, որ կանչեն, եթե ընտանիքի անդամներին չեմ ճանաչում, հակառակ դեպքում ինձ ներս կհրավիրեն և ես կմտնեմ:
4. Անկողնուն
5. Արթուն է
6. Նույնը
Ուրեմն էս ա.
1. Ճանապարհն այն է, թե ինչպես ես սիրահարվում: Եթե ճանապարհը կարճ է, ապա դու սիրահարվում ես արագ և հեշտությամբ, իսկ եթե այն երկար է, ապա սիրահարվելու համար քեզ ժամանակ է անհրաժեշտ:
2. Կարմիր վարդերի քանակությունը ցույց է տալիս, թե որքանով ես դու նվիրվում սիրուն, սպիտակ վարդերի քանակությունը` ինչքան ես պահանջում:
3. Սա ցույց է տալիս, թե ինչպես ես նախընտրում լուծել սիրածիդ հետ կապված խնդիրները: Եթե խնդրում ես կանչել նրան, ապա նախընտրում ես խուսափել խնդիրներից և սպասում ես, որ դրանք ինքաբերաբար կանցնեն, իսկ եթե ինքդ ես գնում նրա մոտ, ապա դու նախընտրում ես բոլոր հարցերը ինքդ լուծել:
4. Տեղը, թե որտեղ ես դնում ծաղիկները, նշանակում է, թե որքան ես ուզում տեսնել սիրելիիդ: Եթե ծաղիկները դնում ես անկողնուն, ապա դու շատ ես ուզում տեսնել նրան, իսկ եթե դնում ես պատուհանագոգին, ապա քեզ առանց դրա էլ հիանալի ես զգում:
5. Սա քո վերաբերմունք է սիրելիիդ անձին: Եթե նա քնած է, ապա դու նրան ընդունում ես այնպիսին, ինչպես որ կա, իսկ եթե արթուն է, ապա դու ուզում ես, որ նա փոխվի քեզ համար:
6. Այս մեկն էլ ցույց է տալիս, թե ինչքան երկար ես սիրում: եթե ընտրում ես երկար ճանապարհը, ապա դու բավականին երկար ես սիրում, իսկ կարճի դեպքում դու շուտ կորցնում ես հետաքրքրությունը սիրո մեջ:
եթե ինչ-որ մեկին հետաքրքիր ա, ես էլ իմ տարբերակները.
1. կարճ
2. 11 կարմիր, 9 սպիտակ
3. խնդրում եմ կանչել
4. անկողնուն
5. քնած է
6. երկար
Esse est persipi
Ճիշտ է արդեն պատասխանները դրել ես, բայց կասեմ ին տարեբրակները
1. կարճ
2. 10 10, զուգ էվի մասին ճիշտն ասած չմտածեցի
3. Ես գնում նրա սենյակ
4. Պատուհանի գոգին
5. քնած է
6. կարճ
երկար, բայց զվարճություններով լի1. Գնում ես ընկերոջդ/ընկերուհուդ տուն: Այնտեղ կարելի է հասնել երկու ճանապարհով` երկար, բայց լի զվարճություններով, և կարճ, բայց համեմատաբար տխուր: Ո՞ր ճանապարհը կընտրես
15 հատ սպիտակ, 5 հատ կարմիր։2. Ճանապարհին 2 վարդի թուփ ես տեսնում` կարմիր և սպիտակ: Որոշում ես 20 վարդ տանել: Ի՞նչ համամասնությամբ կվերցնես։![]()
Ինքս կգնամ։3. Երբ տուն ես հասնում, դուռը բացում է տան անդամներից որևէ մեկը: Ի՞նչ կանես` կխնդրես, որ կանչեն Նրան, թե ինքդ կգնաս Նրա մոտ:
Անկողնուն։4. Բարձրանում ես Նրա սենյակ, բայց այնտեղ ոչ ոք չկա: Որտե՞ղ կդնես ծաղիկները` անկողնուն, թե պատուհանագոգին?
Քնած է (ես շատ վաղ եմ արթնանում, այնպես որ դժվար թե նա ինձնից շուտ արթնացած լիներ։5. Գնում եք քնելու տարբեր սենյակներում: Առավոտյան Նրա սենյակ մտնելիս տեսնում ես, որ նա արթուն է, թե քնած է?![]()
)
Կարճ, բայց համեմատաբար տխուր6. Տուն գնալու ժամանակն է: Հիմա ո՞ր ճանապարհը կընտրես։
Ավելացվել է 8 րոպե անց
Ի՜, ծաղիկների համամասնության վերաբերյալ մեկնաբանությունը դուրս չեկավ։Ես հաստատ նվիրվող եմ։
![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 17.05.2007, 16:13: Պատճառ: Գրառման ավելացում
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես արդեն գրել էի թեստերի տեսակների մասին և այս մեկը ևս կարծում եմ պատկանում է ուղղակի ժամանցային տեսակի թեստերին: Խոսեմ այս թեստի 3 կետերի մասին, որոնց մեկնաբանությունը կարծում եմ ճիշտ չէ ուղղակի, բայց իհարկե այս ամենը կարող եք համարել զուտ իմ անձնական կարծիքը:
Նախ առաջին կետում ես ընտրել եմ "կարճ ճանապարհը", բայց դա չի նշանակում, որ շուտ եմ սիրահարվում, այլ ընտրել էի այդ տարբերակը, քանզի նպատակին հասնելու որոշման դեպքում ես չեմ սիրում շեղվել ճանապարհից՝ առավել ևս չեմ սիրում այդ դեպքում շեղվել զվարճությունների կողմը: Հակառակը կարող եմ ասել, որ զվարճություններ սիրող մարդիկ ավելի շուտ են սիրահարվում այսպես ասած, եթե դա կարելի է սիրահարվածություն անվանել ընդհանրապես: Նույնն էլ վերջի հարցի դեպքում. կարճ ուղին ընտրողն անպայման չէ որ կարճ էլ սիրի, հակառակ՝ զվարճություններ սիրող մարդն է հաճախ կարճ սիրում՝ իրեն զվարճությունների նման կարճ տևելով ու արագ անցնելով նրա սերն էլ:
Երկրորդ հարցում (ես ընտրել էի 19 սպիտակ և 1 կարմիր վարդ) սպիտակ վարդը կապ չունի, թե ինչքան ես պահանջում սիրուց, իսկ կարմիրն էլ թե ինչքան ես նվիրվում, այլ կարմիր վարդը մարմնական սիրո, կրքի խորհրդանիշն է, իսկ սպիտակ վարդը՝ մաքուր, պլատոնական սերը և այս իմաստով կարծում եմ ավելի շուտ կարելի էր այս կետին հակառակ մեկնաբանությունը տալ՝ քան կա այստեղ, այսինքն սպիտակ վարդը լիներ տալու, նվիրվելու խորհրդանիշն, իսկ կարմիրը՝ վերցնելու, պահանջելու: Բայց նորից եմ ասում, այս ասածս կարող եք համարել զուտ իմ անձնական կարծիքը...
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
ԿԱՐՈ՞Տ ԵՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Եթե դուք դեռ վստահ չեք, ինչն է ձեզ ավելի հարազատ` մշտականության խաղաղ զգացումը, թե փոփոխությունների փոթորիկը, լրացրեք թեստը: 1,5,6,9,10 հարցերին «այո» և 2,3,4,7,8 հարցերին «ոչ» պատասխանները գնահատվում են մեկական միավոր:
_
1.Գիտե՞ք որտեղ են փղերն ապրում:
2.Սիրու՞մ եք, երբ ձեր սենյակի դուռը բաց է:
3. Նույնիսկ լավ եղանակին գերադասում եք տա՞նը մնալ:
4. Ջղայնանում եք, երբ անպատեհ ժամի եք ճաշում:
5. Ձեզ դու՞ր է գալիս անծանոթ փողոցներով թափառելը:
6. Երազու՞մ եք օդապարիկով թռչելու մասին:
7. Չե՞ք վախենում անծանոթ վայրում մոլորվելուց:
8. Վա՞տ եք քնում նոր տեղում:
9. Կարո՞ղ եք ճշգրիտ ասել, թե ինչ կվերցնեք ձեզ հետ, եթե ստիպված լինեիք ապրել անմարդաբնակ կղզում:
10. Գիտե՞ք որտեղ է Ձատկի կղզին:
_
8-ից ավելի միավոր-Դուք բնածին ճանապարհորդ եք, ապրելավայրի փոփոխությունները օդի պես անհրաժեշտ են ձեզ, առանց դրանց կձանձրանաք:
4-8 միավոր-Սիրում եք փոփոխությունները, բայց տանն էլ ձեզ վատ չեք զգում; Այդուհանդերձ , արձակուրդի ժամանակ բաց մի թողեք ճամփորդելու հնարավորությունը;
4-ից պակաս-Ա~յ թե նստակյացն եք: Ձեր մեջ ուժ գտեք գոնե բնակարանի կահույքը ժամանակ առ ժամանակ վերադասավորելու:![]()
5 միավոր
Լրիվ համապատասխանում է իմ էությանը![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ