User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 355 հատից

Թեմա: Հոգեբանական թեստեր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հոգեբանական թեստեր

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկ ջան, մի ջղայնացիր, հիմա բացատրեմ այս թեստի պարզունակ տրամաբանությունը:
    Ես նկատեցի, որ ամենատղամարդ տղերքը վարունգասեխականներն են, իսկ ամենականացի կանայք՝ լոլիկաձմերուկայինները: Վարունգն ու սեխը ձևով նման են տղամարդկանց որոշ ատրիբուտի, որը բացակայում է կանանց մոտ: Հակառակը, լոլիկն ու ձմերուկը ձևով նման են այն ատրիբուտ(ներ)ին, որոնք բնորոշ են կանանց և բացակայում են տղամարդկանց մոտ: Ահա և թեստի ողջ սեքսոլոգիան:
    Ընդ որում՝ չափն էլ կապ ունի: Տես, դու՝ լոլիկասեխասերդ, մի փոքր կանացի ես , որովհետև քո ընտրած գնդաձև ուտելիքը չափերով փոքր է ձմերուկից:
    Ինչպես միշտ, նման «տապոռային» դասակարգմամբ թեստերը «ֆուֆլո» բաներ են լինում
    Համաձայն չեմ Ես լոլիկաձմերուկային եմ Ու հիմա ուզած-չուզած, բայց այնուամենայնիվ՝ ուզած, պետքա հակասեմ գրածիդ.
    Յուրաքանչյուրը ձգտում է նրան, ինչ չունի: Նույն տրամաբանությամբ, տղան ինչի՞ պետքա ձգտի վարունգին, չէ՞ որ տղամարդն ունի վարունգանման, բայց ավելի հետաքրքիր բան (): նենց որ, բռատ, իզուր մի մխիթարի Հայկին, թող էդ տղեն փնտրի իրական պատճառները
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. #2
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հոգեբանական թեստեր

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն չեմ Ես լոլիկաձմերուկային եմ Ու հիմա ուզած-չուզած, բայց այնուամենայնիվ՝ ուզած, պետքա հակասեմ գրածիդ.
    Յուրաքանչյուրը ձգտում է նրան, ինչ չունի: Նույն տրամաբանությամբ, տղան ինչի՞ պետքա ձգտի վարունգին, չէ՞ որ տղամարդն ունի վարունգանման, բայց ավելի հետաքրքիր բան (): նենց որ, բռատ, իզուր մի մխիթարի Հայկին, թող էդ տղեն փնտրի իրական պատճառները
    Ալիքները մի խառնիր, Կապիտան Ձգտում է, չի ձգտում... Խոսքը ձգտման մասին չէ, այլ թեստը կազմողի տրամաբանության: Իմ համոզմամբ՝ լոլիկը վարունգին գերադասելը ոչ մի կապ չունի սեռի կամ բնավորության հետ, այլ օրգանիզմում համապատասխան քիմիական տարրերի ավելցուկի/պակասորդի հետևանք է: Ուղղակի, թեստահորինիչը (երևակայության ոչ մեծ պաշարի պատճառով) օգտագործել է մարմնի մասերի և նշված բույսերի ձևի նմանությունը:

    Հ.Գ. Ինչո՞ւ ես չեմ հավատում նման թեստերին, հորոսկոպներին, և այլն: Որովհետև մարդկային հոգիներն ու բնավորությունները արտակարգ բազմազան են, ու հնարավոր չէ դրանք բնութագրել ընդամենը 4 կամ 12 կատեգորիաներով:

  3. #3
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հոգեբանական թեստեր

    ԷՔՍՏՐԱՎԵՐՏ - ԻՆՏՐԱՎԵՐՏ
    Շվեյցարացի գիտնական Կարլ Յունգի «Հոգեբանական տիպերը» գրքում հոգեբանական բնութագրման նպատակով առաջին անգամ գործածվեցին «էքստրավերտ» (բառացի թարգմանությամբ՝ արտաքին ուղղվածություն ունեցող) եվ «ինտրավերտ» (ներքին ուղղվածություն ունեցող) հասկացությունները:
    Գիտնականի նկարագրության համաձայն էքստրավերտները ձգտում են ընդլայնել գործնական շփումները, օգտագործել բոլոր հնարավորությունները: Ինտրավերտներն, ընդհակառակն, սահմանափակում են շփումները, ինքնամփոփ են, ավելորդ ծախսեր թույլ չեն տալիս, պահպանում են ուժերը:
    Հաշվի առնելով էքստրավերտներին եվ ինտրավերտներին բնորոշող հետեվյալ հիմնական ասպեկտները՝ փորձեք պարզաբանել, թե այդ երկու հիմնական հոգեբանական տիպերից որին եք պատկանում անձամբ դուք:

    Դուք էքստրավերտ եք, եթե.
    1. Մեկ օրում առանց դժվարության կարող եք դիտել 2 ֆիլմ, համերգ, բեմականացում եվ այլն, նշանակել միանգամից մի քանի հանդիպումներ եվ հասցնել իրագործել միայն դրանցից մեկ-երկուսը:
    2. Ձեր մտերիմների, ծանոթների թվաքանակն օրըստօրե ավելանում է:
    3. Ձեր տրամադրությունը փչանում է, երբ հեռուստացույցն ու ռադիոընդունիչը չեն աշխատում: Դուք ձեզ միայնակ եք զգում, աշխարհից կտրված, եթե անջատում են հեռախոսը:
    4. Հեշտությամբ հիշում եք դեմքերը, դեպքերը, կենսագրությունները, սակայն դժվարությամբ եք մտապահում բանաձեվերն ու այլոց դատողությունները:
    5. Սիրում եք ուտել, զվարճանալ որեվէ ընկերախմբում: Խուսափում եք մենակությունից: Պատկանում եք կենսախինդ մարդկանց թվին եվ շփումներ եք փնտրում ձեր նմանների հետ՝ խուսափելով ինքնամփոփ մարդկանցից:
    6. Սիրում եք նմանակել ուրիշներին, անեկդոտներ, զվարճալի պատմություններ պատմել: Ունեք թեթեվ բնավորություն:
    7. Սիրում եք ճառեր, կենացներ ասել: Ընկերախմբում սիրում եք միշտ ուշադրության կենտրոնում լինել:
    8. Գիտեք ինչ, որտեղ եվ երբ անել:
    9. Արագ կոնտակտի մեջ եք մտնում անծանոթ մարդու հետ եվ հեշտությամբ կողմնորոշվում եք նոր միջավայրում, առանց արտասովոր դժվարությունների դուրս եք գալիս բարդ իրավիճակներից:
    10. Արագ որոշումներ եք կայացնում, ընդունակ եք ռիսկի դիմել, որը գրեթե միշտ արդարացվում է: Գործուղումները ձեզ համար զվարճանալու միջոց են եվ դուք դրանք հաճույքով եք ընդունում:
    11. Յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում գնահատում եք՝ ինչ ձեռնարկել, եվ գործում եք կախված իրավիճակից:
    12. Միշտ բազմաթիվ ծրագրեր, առաջադրանքներ, պրոբլեմներ ու գաղափարներ ունեք, սակայն իրականում ի վիճակի եք իրագործել դրանց մի մասը միայն:
    13. Չեք հասկանում եվ չեք կարեկցում մարդկանց, որոնք անդադար դժգոհում են իրենց առողջությունից:
    14. Ձեզ հետաքրքրում է, թե ինչ տպավորություն եք թողնում շրջապատողների վրա:
    Դուք ինտրավերտ եք, եթե.
    1. Անգամ շատ չնչին իրադարձությունը բավական է, որպեսզի կասեցնեք կարեվոր որոշման կայացումը:
    2. Երբեմն մի ներկայացումը կամ համերգը ձեզ բավարարում են ողջ ամսվա ընթացքում:
    3. Հաճախ եք տրվում հիշողություններին:
    4. Սակավաթիվ ընկերներ ունեք: Դժվարությամբ եք մտերմանում մարդկանց հետ:
    5. Ավելի հեշտությամբ հիշում եք հիմնական գաղափարները, քան մանրամասները:
    6. Գերադասում եք գործ ունենալ փոքրաքանակ, սակայն նախապես մշակված ինֆորմացիայի հետ, քան վերահսկել հաղորդագրությունների ամբողջ հոսքը:
    7. Չեք սիրում իրարանցումը, բարձր երաժշտությունը, աղմկոտ ընկերախմբերը:
    8. Քիչ քանակությամբ իրեր ունեք, սակայն դրանք կազմում են ձեր ամբողջության մասնիկը:
    9. Սիրում եք լուսանկարվել:
    10. Սիրում եք մենակ ուտել: Ձեզ ավելի ազատ եվ անկաշկանդ եք զգում տնային միջավայրում: Խուսափում եք անծանոթ ընկերախմբերից:
    11. Դժվարությամբ եք հարմարվում նոր միջավայրին, կոլեկտիվին, իրավիճակին...
    12. Սկզբունքային մարդ եք եվ ձգտում եք խստորեն հետեվել ձեր սկզբունքներին:
    13. Հետեվողական եք ձեր առողջության նկատմամբ, գտնում եք, որ ավելի լավ է ավելորդ անգամ պրոֆիլակտիկ նկատառումներով դեղահաբ ընդունել, քան հետո բուժել հիվանդությունը:
    14. Երբեմն ձեզ ասում են, որ որոշ հարցերի հարկավոր է ավելի թեթեվ վերաբերվել, սակայն դուք այդ կարծիքին չեք:

    Հաշվարկելով դրական պատասխանները՝ կարող եք եզրակացություն կատարել, թե Յունգի առանձնացրած հոգեբանական տիպերից որն է ձեզ առավել բնորոշ:
    Եթե եվ «էքստրա», եվ «ինտրա» դեպքերում դրական պատասխանների թվաքանակը նույնը լինի, հետեվաբար դուք երրորդ տիպին եք պատկանում, որը կոչվում է «ամբավերտ»:
    Ի դեպ, մարդկանց մեծամասնությունը հենց այս վերջին տիպին է համապատասխանում:
    Ես ոչինչ չեմ ուզում...

  4. #4
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հոգեբանական թեստեր

    Իմ կարծիքով տեստի հեղինակը տեղ-տեղ շփոթում է էքստրավերտությունը ինքնավստահության հետ և համապատասխանաբար ինտրավերտությունը անվստահության հետ: Եվ ընդհանրապես, ինձ մոտ այն տպավորությունն է, որ տեստի հեղինակը հոգեբան չէ:

  5. #5
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հոգեբանական թեստեր

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով տեստի հեղինակը տեղ-տեղ շփոթում է էքստրավերտությունը ինքնավստահության հետ և համապատասխանաբար ինտրավերտությունը անվստահության հետ: Եվ ընդհանրապես, ինձ մոտ այն տպավորությունն է, որ տեստի հեղինակը հոգեբան չէ:
    Տեստի հեղինակը ես չեմ
    Ես ոչինչ չեմ ուզում...

  6. #6
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգեբանական թեստեր

    Ըստ վերոհիշյալ բանջարաբոստանային վարունգալոլիկային թեստի բոլոր մարդիկ (6 մլրդ-ից ավելի) լինում են ընդամենը 4 տիպի: Ընդ որում այդ տիպերից յուրաքանչյուրը բնորոշվում է ընդամենը 7-8 տողով: Հզո՜ր ա...
    Վերջին խմբագրող՝ Լեո: 25.05.2009, 13:27:

  7. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,739
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգեբանական թեստեր

    Էս թեման խոր քուն էր մտել, որոշեցի արթնացնել։
    Հետաքրքիր թեսթ է. «Քո կյանքի ժանրը»։ Մի խոսքով՝ թեսթը ցույց է տալիս, թե ինչ ժանրի է կարելի համարել ձեր կյանքը, եթե այն դիտարկենք որպես ֆիլմ։

    «Քո կյանքի ժանրը»

    Իմը, պարզվեց, ֆենտեզի է.

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 04.11.2010, 21:19:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (14.05.2011), Շինարար (01.02.2010)

  9. #8
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Հոգեբանական թեստեր

    Մեջբերում comet-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեստի հեղինակը ես չեմ
    Ես հասկացա, որ Դուք չեք

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    comet (25.05.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեբանական ակումբ
    Հեղինակ՝ Նանո, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 28.12.2017, 01:26
  2. Արձակ. Հոգեբանական ծուղակ
    Հեղինակ՝ Mark Pauler, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 54
    Վերջինը: 14.03.2012, 02:12
  3. Վարորդական տեսական գիտելիքների ստուգման թեստեր
    Հեղինակ՝ Ghevond20, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 14.07.2011, 11:50
  4. Գրառումներ: 14
    Վերջինը: 01.04.2010, 19:48
  5. Հոգեբանական Խորհրդատվություն
    Հեղինակ՝ rainbow, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.11.2008, 11:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •