Հոգեբանական թեստերի մասին ուզում եմ ասել, որ կան լուրջ մշակված, գիտական ստուգում անցած, տվյալ ազգի համար հարմարեցված ու շատ այլ հանգամանքներ հաշվի առնող
հոգեբանական իրական թեստեր ու կան
ժամանցային թեստեր, որոնք հավանաբար դուք ինքներդ էլ կարող եք կազմել, բայց որոնց արդյունքներին այնքան էլ պետք չէ հավատալ ու տխրել կամ ուրախանալ. դա ուղղակի ժամանցային բնույթ կարող է կրել միայն և ոչ ավելին...
Միայն մի օրինակ բերեմ այս հարցաշարից. ասենք մեկը իրոք ժլատ է վերին աստիճանի, բայց իր այդ հատկությունը նրա իսկ համար այդպիսին չի հանդիսանում, այսինքն նա ինքն իրեն կարող է ժլատ չհամարել ու դրան այլ որակավորում տա՝ ասենք խնայողաբար օգտագործող կամ անտեղի ծախսեր չանող, բայց ոչ ժլատ ու այս հարցաշարում ինքն իր համար լռացնելու դեպքում պետք է պատասխանի որ նա ժլատ չէ՝ ինչը չի համապատասխանում իրականությանը...
Հոգեբանական լուրջ թեստերի հարցաշարը սովորաբար մի փոքր ավելի մեծ է լինում, ունենում է նաև պատասխանողի հարցերին անկեղծ պատասխանելու տոկոսը որոշող սանդղակ ևս կամ կիրառում են 2 կամ 3 թեստեր միաժամանակ որպեսզի ստանան իրական ու համապատասխան հոգեբանական պատկերը:
Էջանիշներ