User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 305 հատից

Թեմա: Ռաբիս. արվե՞ստ թե՞...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ռաբիս. արվե՞ստ թե՞...

    Մեջբերում Aida-ի խոսքերից
    Ինչի չեն կարող: Մենակ նրա համար, որ իրանք ռաբիս երգ երգողի անուն են հանել?
    Չէ, պարզապես ի վիճակի չեն արվեստ հասկանալ
    եթե էդ նույն ռաբիս երգը երգեր ֆրանսերեն թարգմանությամբ Joe Dassinը բոլորին դուր կգար չէ: Բոլորը հունական երգերի սիրահար են, բայց չեք մտածել, որ էդ ռաբիսների մեծ մասը վերցված է հունական երգերից:
    Կամ էլ ասենք Վիագրայի պես մեկը երգեր, գոնե կնայվեր Ջո Դասենը ի՞նչ կապուներ
    Հունական երգեր չեմ լսում
    Եթե երգը դառնում ա հայերեն լեզվով կարելի ա այն վատաբանել չէ: Բա վոնց հայ ենք, իսկ ինչ անում է հայը բոլորի համար դա անմակարդակություն է:
    Հայերեն շատ երգեր կան, որոնք լսում եմ
    Եթե նույնը անեն եվրոպայում կամ Ամերիկայում ամեն մեկի կողմից կընդունվի:
    Չեն անի, քանի որ չի ընդունվի
    Ինչի էդ արաբական երաժշտությունը ու թուրքական բաւյաթին ինչով էին տարբերվում մեր ռաբիսից, որ սաղ աշխարհը էդ էր լսում:
    Նախ ով ասեց, որ լսում էին: Ես օրինակ չեմ լսել, չեմ լսում ու չեմ լսի:
    Վերջիվերջո ճաշակին ընկեր չկա:
    Նամանավանդ վատ ճաշակին, բայց դա Հայաստանում չի գործում: Մեկը մի հատ երգա լսում, մյուսները վազելով նույն անճաշակությունն են սկսում լսել:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (05.08.2010)

  3. #2
    Բարև ձեզ Aida-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռաբիս. արվե՞ստ թե՞...

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Չէ, պարզապես ի վիճակի չեն արվեստ հասկանալ
    Իսկ դու արվեստի մարդ ես, որ արվեստը հասկանալու մասին ես խոսում: Ինչ գիտես, որ ի վիճակի չեն:

    Արաբական ու թուրքական մոտիվներով երգերը դու չէիր լսում, բայց շատ-շատերը լսում էին, իսկ ես քո մասին չէի գրում ես ընդհանրապես էի ասում:

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Նամանավանդ վատ ճաշակին, բայց դա Հայաստանում չի գործում: Մեկը մի հատ երգա լսում, մյուսները վազելով նույն անճաշակությունն են սկսում լսել:
    Ինչպես մեկը մի երգի ոճը վատաբանում է, մյուսները վազելով միանում են նրան:

    Հիմա իմ գրածները մեկը կարդա կմտածի ռաբիս երգի մոլի սիրահար եմ: Չէ երեխեք, ես էլ ձեզ նման տանել չեմ կարողանում էդ երգերը: Երթուղայինի մեջ, որ լսում եմ քիչ ա մնում մոտակա կանգառում իջնեմ: Բայց եկեք ասենք, որ մեզ դուր չի գալիս էդ երգերը, ոչ թե, որ անորակա ու արվեստ չկա մեջը: Մարդ կա իրա համար շատ էլ որակովա ու վերին արվեստի դասին ա պատկանում: Ես ընդունում եմ, որ ես չեմ հասկանում այդ երգերի իմաստը, ոչ թե այդ երգերն են անիմաստ:
    Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:

  4. #3
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռաբիս. արվե՞ստ թե՞...

    Մեջբերում Aida-ի խոսքերից
    Ինչ գիտես, որ ի վիճակի չեն:
    Հասարակ տրամաբանություն՝ իսկական արվեստը գնահատող, հասկացող մարդը երբեք ռաբիս չի երգի:
    Վերջին խմբագրող՝ Riddle: 26.09.2006, 11:10:
    Ne inducas in tentationem...

  5. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ռաբիս. արվե՞ստ թե՞...

    Մեջբերում Aida-ի խոսքերից
    Բայց եկեք ասենք, որ մեզ դուր չի գալիս էդ երգերը, ոչ թե, որ անորակա ու արվեստ չկա մեջը: Մարդ կա իրա համար շատ էլ որակովա ու վերին արվեստի դասին ա պատկանում:
    Գոյություն ունի սուբյեկտից և օբյեկտիվ արվեստ: Ռաբիսը դա սուբյեկտիվնա, քանի որ օբյեկտիվորեն այնտեղ արվեստ ՉԿԱ: Ստեղից ընդեղից թռցրած համաձուլված մուղամներ ու այլանդակորեն ձևափոխված երաժշտություն, սրան գումարի անիմաստ ու անհնչերանգ խոսքեր ու դու կստանաս ռաբիս:
    Արվեստ կարող են հասկանալ շատերը, բայց ստեղծել՝ երբե՛ք:
    Ես ընդունում եմ, որ ես չեմ հասկանում այդ երգերի իմաստը, ոչ թե այդ երգերն են անիմաստ:
    Սխալ ես ընդունում: Այդ երգերը անիմաստ են:

  6. #5
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռաբիս. արվե՞ստ թե՞...

    Մեջբերում Aida-ի խոսքերից
    Իսկ դու արվեստի մարդ ես, որ արվեստը հասկանալու մասին ես խոսում: Ինչ գիտես, որ ի վիճակի չեն:
    Արվեստ գնահատելու համար, հերիք ա արվեստով հետաքրքրվես ու ստեղծես քո ճաշակը: Իսկ Ռաբիս երգողների ու ռաբիս լսողների մեջ հատուկենտ մարդկանց կգտնես, որ հետաքրքրվում են արվեստով:

    Մեջբերում Aida-ի խոսքերից
    Արաբական ու թուրքական մոտիվներով երգերը դու չէիր լսում, բայց շատ-շատերը լսում էին, իսկ ես քո մասին չէի գրում ես ընդհանրապես էի ասում:
    Է հա հետո ի՞նչ, ռաբիս լսողներն էլ են շատ:
    Մեջբերում Aida-ի խոսքերից
    Ինչպես մեկը մի երգի ոճը վատաբանում է, մյուսները վազելով միանում են նրան:
    Հա՞, որտեղ ես նման բան տեսել:

    Մեջբերում Aida-ի խոսքերից
    Հիմա իմ գրածները մեկը կարդա կմտածի ռաբիս երգի մոլի սիրահար եմ: Չէ երեխեք, ես էլ ձեզ նման տանել չեմ կարողանում էդ երգերը: Երթուղայինի մեջ, որ լսում եմ քիչ ա մնում մոտակա կանգառում իջնեմ: Բայց եկեք ասենք, որ մեզ դուր չի գալիս էդ երգերը, ոչ թե, որ անորակա ու արվեստ չկա մեջը: Մարդ կա իրա համար շատ էլ որակովա ու վերին արվեստի դասին ա պատկանում: Ես ընդունում եմ, որ ես չեմ հասկանում այդ երգերի իմաստը, ոչ թե այդ երգերն են անիմաստ:
    Հա հիմա ի՞նչ, եթե ինձ դուր չի գալիս չքննադատե՞մ: Ասեմ ճաշակին ընկեր չկա ու բերանս փակե՞մ: Երևի դու չես հասկանում իմաստը, իսկ ես կարող եմ մեծամտորեն ասել, որ հասկանում եմ իմաստը, որ իմաստ չկա:
    Մեկ էլ ցույց տուր ինձ տենց մի մարդ, որ ռաբիսը վերին արվեստի դասին ա դնում, բայց գիտելիք ունի նաև մյուս արվեստներից:

  7. #6
    Մշտական անդամ Fobus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    423
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռաբիս. արվե՞ստ թե՞...

    Ինքս լսում եմ ռաբիս ... ուղակի դուք ռաբիս ասելով նկատի ունեք Թաթուլ , Ավո մավո ... նման կատարողների , ովքեր սխալ կարծիք են ստեղծում մարդկանց մոտ ռաբիսի մասին : Ինքս շատ սիրում ու գնահատում եմ ռաբիսը : Կարաք ասեք , որ Ձախ Հարութը արվեստից չի հասկանում: ծիծաղալու կլինի :
    Լսել եք "Հորովել" երգը ? իսկ դա ինչ ոճի եք դասում? Գիտեք որ "հորովելը" նույնպես ռաբիս է ?

  8. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռաբիս. արվե՞ստ թե՞...

    Մեջբերում Fobus-ի խոսքերից
    Լսել եք "Հորովել" երգը ? իսկ դա ինչ ոճի եք դասում? Գիտեք որ "հորովելը" նույնպես ռաբիս է ?
    Ինչքան գիտեմ, «Հորովել» երգը մաքուր (բառիս ամենաիսկական իմաստով) ժողովրդական երգ է...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #8
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ռաբիս-զիբիլ

    Ամեն մեկը ասումա, իբր թե ռաբիս չի սիրում, հետո էլ ասումա ինչ լավնա է, դուք սիրում եք չէ …ու իրա սիրած երգչի անունը, որը հնարավոր է ֆորումի անդամներից ոչ մեկ չի լսում
    Մի բան հարցնեմ, դուք հասկանու՞մ եք արվեստ բառի իմաստը
    Հեռուստացույցով ես ոչ թե մի այլ մի քանի անգամ եմ տեսել, թե ինչպես են ապացուցում, որ ռաբիսը իր մեջ արվեստ չի կրում
    Ռաբիսը ուղակի կարելի երգի «ոճ» համարել, այդ դեպքում էլ իմ կարծիքով կնգնի վերջին հորիզոնական
    Ասում եք իմաստ ունի , ես այդքան էլ շատ չեմ լսել, բայց ինչքան էլ որ լսել եմ, կարամ ասեմ, որ ռաբիսի 99.9 % ոչ արվեստ է, ոչ էլ իր մեջ ինչ-որ իմաստ ունի…
    Չեմ հասկանում մարդիկ իրանք իրենց բերանով ռաբիս են գովազդ անում, նշելով միայն 1-2 երգի անուն, ամենաշատը կարող են նշել մոտ 10 երգի անուն, որ գրեթե բոլորի դուրը կգան:
    Այդքանից հետո չեք հասկանում, որ եթե կա 1 կամ 2 ռաբիս երգ , որոնք իրենց մեջ իմաստ են կրում, ապա չի կարելի ասել, որ ռաբիս երգերը իրենց մեջ իմաստ են կրում…
    Ովքեր ռաբիս են լսում, լսում են ուղակի լսելու համար և ոչ մի բան չեն շահում, այդ երքերը լսելով
    Բայց եթե ուզում եք ռաբիս լսեք՝ լսեք, ոչ մի բան չեմ կարա ասեմ… Ամեն մարդ պետք է իր խելքով շարժվի: Ոչ մեկ չի կարող դպրոց չհաճախած երեխայից չնչին տրամաբանությամբ խնդիր տա, ու ստիպի, որ լուծի Ինչ-որ նույնն է, որ չես կարող ռաբիս լսողից հարցնես երգի արվեստի մասին
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

  10. #9
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռաբիս. արվե՞ստ թե՞...

    Ռաբիս բառը եկել է Рабочий исполнитель բառերի համակցումից: Այդ ոճը, եթե կարելի է այն ոճ համարել, ծագել է աշխատավոր ժողովրդի մոտ աշխատանքի ժամանակ կատարված երգերից, որոնք ժողովրդական երգերը երգելով իրենց տարբերակով, կարողացել են այն ավելի "հանրամատչելի դարձնել"… Ուղղակի ներկայիս ռաբիսը ոչ թե ժողովրդական երգերի "աշխատավորական" տարբերակն է, այլ թուրքական ու արաբական մուղամների ինչ-որ խառնուրդ…
    Ինքս չեմ նախընտրում այդ ոճը ու գերադասում եմ դասականը:

  11. #10
    Բարև ձեզ Aida-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռաբիս. արվե՞ստ թե՞...

    Մեջբերում Մասսագետ-ի խոսքերից
    Արվեստ գնահատելու համար, հերիք ա արվեստով հետաքրքրվես ու ստեղծես քո ճաշակը: Իսկ Ռաբիս երգողների ու ռաբիս լսողների մեջ հատուկենտ մարդկանց կգտնես, որ հետաքրքրվում են արվեստով:
    Ռաբիս լսողների համար ռաբիս երգը դա արվեստ է: Իրանց ստեղծած ճաշակն էլ դա է:


    Մեջբերում Մասսագետ-ի խոսքերից
    Է հա հետո ի՞նչ, ռաբիս լսողներն էլ են շատ:
    Է հա ով ա ասում, որ ռաբիս լսողները քիչ են?

    Մեջբերում Մասսագետ-ի խոսքերից
    Հա՞, որտեղ ես նման բան տեսել:
    Հենց ստեղ տեսնում եմ:



    Մեջբերում Մասսագետ-ի խոսքերից
    Հա հիմա ի՞նչ, եթե ինձ դուր չի գալիս չքննադատե՞մ: Ասեմ ճաշակին ընկեր չկա ու բերանս փակե՞մ: Երևի դու չես հասկանում իմաստը, իսկ ես կարող եմ մեծամտորեն ասել, որ հասկանում եմ իմաստը, որ իմաստ չկա:
    Ես քեզ չեմ ասում մի քննադատի, ինչ ուզում ես արա, էդ քո գործնա: ուզում ես գնա հրապարակավ հայտարարի, որ դու ռաբիս չես լսում: ես ասում եմ, որ ես չեմ լսում ու չեմ քննադատում լսողներին: Որիվհետև լսողներին ուղղակի չի հուզում իմ կարծիքը:

    Մեջբերում Մասսագետ-ի խոսքերից
    Մեկ էլ ցույց տուր ինձ տենց մի մարդ, որ ռաբիսը վերին արվեստի դասին ա դնում, բայց գիտելիք ունի նաև մյուս արվեստներից:
    Բարեբախտաբար իմ շրջապատում չկա մարդ, որ ռաբիսը վերին արվեստի դասին դնի, հետևաբար ես չեմ կարող քեզ ոչինչ ցույց տալ:
    Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:

  12. #11
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ռաբիս. արվե՞ստ թե՞...

    Մեջբերում Aida-ի խոսքերից
    Ես քեզ չեմ ասում մի քննադատի, ինչ ուզում ես արա, էդ քո գործնա: ուզում ես գնա հրապարակավ հայտարարի, որ դու ռաբիս չես լսում: ես ասում եմ, որ ես չեմ լսում ու չեմ քննադատում լսողներին: Որիվհետև լսողներին ուղղակի չի հուզում իմ կարծիքը:
    Պատուհանից աղբ շպրտողին էլ եկեք չքննադատենք, մեկա չի հուզում մեր կարծիքը

  13. #12
    Բարև ձեզ Aida-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ռաբիս. արվե՞ստ թե՞...

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Պատուհանից աղբ շպրտողին էլ եկեք չքննադատենք, մեկա չի հուզում մեր կարծիքը
    Պատուհանից աղբ նետողը վնաս է պատճառում ամբողջ բակին, և կարող եմ անգամ ասել ամբողջ քաղաքին, որովհետև աղբը փչաղնում է Երեվանի արտաքին տեսքը: Իսկ Քննադատել մեկա չարժե, ավելի լավ է մոտենաս ու ասես, որ նման բան չկրկնվի, ոչ թե հետևից քննադատես: Իսկ որքանով ես խելքին մոտ համարում մոտենալ ինչ-որ մեկին ու ասել «Գիտես տղա ջան դու էս երգերը մի լսի, ինձ դուր չի գալիս» : Ու ընդհանրապես անհաջող համեմատություն արեցիր:
    Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:

  14. #13
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ռաբիս. արվե՞ստ թե՞...

    Մեջբերում Aida-ի խոսքերից
    Պատուհանից աղբ նետողը վնաս է պատճառում ամբողջ բակին, և կարող եմ անգամ ասել ամբողջ քաղաքին, որովհետև աղբը փչաղնում է Երեվանի արտաքին տեսքը: Իսկ Քննադատել մեկա չարժե, ավելի լավ է մոտենաս ու ասես, որ նման բան չկրկնվի, ոչ թե հետևից քննադատես: Իսկ որքանով ես խելքին մոտ համարում մոտենալ ինչ-որ մեկին ու ասել «Գիտես տղա ջան դու էս երգերը մի լսի, ինձ դուր չի գալիս» : Ու ընդհանրապես անհաջող համեմատություն արեցիր:
    Անհաջող չեմ արել: Հարևանս նենց բարձրա միացնում ռաբիս երգերը, որ դա արդեն բակ աղբ նետելուն հավասարա: Երկրոր, ամբողջ քաղաքում էս աղբնա միացրած, բոլոր գետնանցումներու, բոլոր երթուղայիններում… Սխալ չէր, լրիվ հավասար

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •